«Գագիկ նախագահ» նախագիծը

25.10.2014 at 05:51 Оставьте комментарий

gagik-tsarukyan1Հայաստանի Հանրապետության նախագահ Գագիկ Ծառուկյան՝ звучит гордо:

Երեկվա միտինգը և Ծառուկյանի արմատական ելույթը, թե երկրով մեկ շտաբներ է ստեղծելու և հարյուր հազարներ է հանելու, ազդարարում է նախագահական ընտրությունների մեկնարկը:

Ահա թե որն է այն իշխանափոխությունը, որի մասին հայտարարում է եռյակը: Նկարագրե՞լ, թե ինչպիսի պետություն կլինի Հայաստանը, եթե նախագահ դառնա Ծառուկյանը: Չարժի, ասում են երկիրը կործանվում է, և անհրաժեշտ է ժամ առաջ ազատվել վարչակազմից: Դառնում ա, դառնա, թող չուզողն էլ մենք լինենք:

Այո, դեռևս երեք տարի կա ընտրություններին, բայց Ծառուկանը լինելով խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, գիտի, որ երեք տարի հետո արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այժմ ներդրումներ անել(Նախորդ անգամ`«Հայաստանի իշխանության կարմիր գիծը» ասել էի, որ Ծառուկյանը Սերժի դեմ գնացող չի, արժի՞ հիշեցնել, թե ոնց Սերժի հրահանգով չդրեց թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, իսկ ԱԺ ընտրություններին ինչպես խեղճացավ, երբ իր մարդկանց ձերբակալում էին):

Անսանձ, դիմադրության չհանդիպող կապիտալիզմը մի օր հանգեցնում է նրան, որ երկիրը սկսում է ղեկավարել ոչ թե քաղաքական գործիչը՝ թեկուզ կապիտալի ներկայացուցիչ գործիչը, այլ հենց ծաղրանկարների ցմփոր կապիտալիստը(մեզ մոտ դա բացատրում են, թե խոշոր բիզնեսի շահերից է կախված Հայաստանի ապագան): Այդպես եղավ Ուկրաինայում, ուր ընդդիմությունները ոչ թե ձախ դիրքերն էին ամրացնում, ոչ թե փորձում էին զսպել օլիգարխների ախորժակը, այլ իշխանությունից տարբերվում էին միայն նրանով, որ մեկը  Արևմուտքի կողմն էր մյուսը Ռուսաստանի ու մեկը այս օլիգարխի տակն էր մյուսը՝ այն: Վերջը շոկոլադի արքան դարձավ նախագահ:

Հայաստանում էլ նույնն է, մի փոքր ավելի թույլ է արտահայտված Ռուսաստան-Արևմուտք դիլեման, որը սրում է արդեն երկրորդ միտինգում ԼՏՊ-ն, որ մուռ հանի իրեն քննադատողներից ու Ռուսաստանին ասի՝ ես քոնն եմ: Իսկ մնացած հարցերում տարբերություն չկա՝ և՛ Հանրապետականը և՛ Բարգավաճը իր արբանյակ ՀԱԿ-ի հետ միասին վստահ են, որ հանքարդյունաբերությունը մի քանի հոգու ձեռքը պիտի լինի ու չի կարող խոսք լինել դրա ազգայնացման մասին:

Բայց Ղարաբաղյան պատերազմը դեռևս մնում է այն արգելակը, որը թույլ չի տալիս քաղաքականությունը ամբողջությամբ փոխարինվի բիզնեսով և Հայաստանը վերածվի վերջնական բիզնես պրոյեկտի:

Ահա թե ինչու Հայաստանում մնացած միակ քիչ թե շատ գաղափարական կուսակցությունը՝ Դաշնակցությունը չմիացավ այս շարժմանը՝ Ծառուկյանի նախընտրական արշավին(ասում են, թե երբ դաշնակցության լիդերները  հրաժարվել են նրա թեկնածությունը պաշտպանել, Ծառուկյանը ասել է՝ կարո՞ղ ա վատ ենք էղել իրար հետ):

Հետևաբար, նույնիսկ, եթե, ենթադրենք Սերժ Սարգսյանը սահմանդրությունը չփոփոխի ու թույլ տա, որպես հեռացող նախագահ, Ծառուկյանը դնի իր թեկնածությունը հաջորդ ընտրություններում, նրա հաղթանակը խիստ կասկածելի է:

Թեև Ծառուկյանը հույս ունի, որ իր խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հետ կկարողանա հայտարարի գալ, իշխանությունը կիսել՝ դու վարչապետ, ես նախագահ, բայց ղարաբաղյան հակամարտությունը այնքան էլ չի թմրեցրել վերանախավերին, որ երկու օլիգարխի նվիրի երկիրը (իսկ գուցե թմրացրե՞լ է, կերևա):

Իշխող վերնախավը արդեն մշակել է Սերժի հեռացումից հետո իր տարբերակը՝ Սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունները նվազում են, ապա նախագահ է դառնում Սեյրան Օհանյանը, իսկ վարչապետ մնում է Հովիկ Աբրահամյանը:

Այս ծրագիրն առայժմ հաստատ կարող էր տապալել միայն Ռոբերտ Քոչարյանը, եթե մտներ քաղաքականություն և հավակներ կրկին նախագահ դառնալ. նա և՛ աջակիցների մեծ բանակ ունի իշխանության նեսրում, մանավանդ ուժայինների շրջանակում, և՛ ներեկայացնում է ղարաբաղյան խնդիրը՝ Հայաստանի իշխանության միակ աշխատող քաղաքական թեման, և՛ նաև բիզնես շրջանակները նրան կարոտով են հիշում: Սակայն այսպես, առանց քաղաքական հավակնության, նա ոչ մի ազդեցություն չի ունենալու գործընթացների վրա, հակառակը նա ստիպված է լինելու իր գործընկերոջ Գագիկ Ծառուկյանի դեմ դուրս գալ, ով բացի փող սարքելուց ուրիշ բան չգիտի,  ղարաբաղյան խնդրի հետ կապ չունի,  և  պաշտպանել Սեյրան Օհանյանի թեկնածությունը որպես ղարաբաղյան քաղաքականության ներկայացուցչի:

Entry filed under: խոհ. Tags: .

Մի քանի դրվագ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատանքային գրքույկից Մեր հերոսները. այսօր Կոռվալանն է, իսկ երեկ՝ Բուկովսկին էր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: