Մեր հերոսները. այսօր Կոռվալանն է, իսկ երեկ՝ Բուկովսկին էր

03.11.2014 at 05:33 Оставьте комментарий

Լուիս Կոռվալան և Բրեժնև

Լուիս Կոռվալան և Բրեժնև

Ինչո՞ւ կրկին հայտնվեց ականջիս մեջ.

Обменяли хулигана
На Луиса Корвалана

Հայրս գրասեղանի մոտ նստած կռացած ռադիոյի վրա՝ լուսամփոփի լույսի տակ: Ինչպես ջրի կաթորցը տարիների ընթացքում ծակում է քարը, այդպես էլ  լամպի տաքությունը VEF- ռադիոյի ձախ անկյունի պլաստմասսան հալեցրել՝ ճմռթել էր: Ամեն օր, տարիներ շարունակ, մեր երեկոները պղտորվում էին ռադիոյի աղմուկով, խշշոց-բշշոցները ականջիս մեջ են, խշշոցներ, որոնց միջից մեկ էլ հնչում էին դիսիդենտերի անունները՝ ամեն երեկո ժամը 7-ին սկսվում էին մեր լսողական տանջանքները: Հորս շնորհիվ մենք գիտեինք արդեն Սախարով, Սոլժենիցին, Շչեռանսկի, Գինզբուրգ, Ամալրիկ, Մարչենկո, Պարույր Հայրիկյան, Ստեփան Զատիկյան:

Ես 12 տարեկան էի, 1976-ին եղավ դարի փոխանակումը` չիլիական քաղբանտարկյալ, կոմունիստական կուսակցության ղեկավար Լուիս Կոռվալանին փոխանակեցին սովետական քաղբանտարկյալ, դիսիդենտ Վլադիմիր Բուկովսկու հետ:

Սովետական պրոպագանդան ներկայացնում էր միայն Կոռվալանի ազատվելը, իջնում է օդանավից, Կրեմլում համբուրվում Բրեժնևի հետ: Բուկովսկու անունը չէին տալիս: Բայց մենք հո գիտեինք, թե ինչ է եղել: Հայրս երեկոյան 7-9-ին  ականջը սեղմած ռադիոյի բարձրախոսին՝ լսում էր «Ազատություն» , հետո «Ամերիկայի ձայն», մատներով նրբորեն պտտեցնում էր ալիքների կոճակը, որ կարողանա կգբ-ի խանգարումների միջից բռնացնի հաղորդավարի ձայնը՝ սովետական այլախոհ Վլադիմիր Բուկովսկին 10  տարի անցկացրել է  բանտերերում և հոգեբուժարաններում…

Փոխանակելուց մի շաբա՞թ հետո էր, մեկ էլ, հորեղբայրս Վովան իր օղուց ու սիգարտից խզված ձայնով  արտասնում է որպես նոր անեկդոտ չաստուշկան.

Обменяли хулигана
На Луиса Корвалана.
Где б найти такую блядь
Чтоб на Леонку сменять?

Լյոնկան Բրեժնևն էր, Լիոնիդ Իլիչ Բրեժնևը՝ Սովետական միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը: Ուրեմն, ինչի՞ էր Բուկովսկին խուլիգան. 1971-ին չորրորդ անգամ Բուկովկսուն ձերբակալելուց հետո «Իզվեստյա» թերթը նրա մասին գրել էր «злостным хулиганом, занимающимся антисоветской деятельностью»(«չարամիտ խուլիգան, որ զբաղվում է հակասովետական գործունեությամբ»): Սովետը չէր ընդունում որ քաղբանտարկյալներ ունի, այլախոհներին ներկայացնում էր որպես քրեական հանցագործներ, ուրեմն, «խուլիգանին փոխեցին Կոռվալանի հետ, որտեղի՞ց ճարեն մի բոզ, որ Բրեժնևի հետ փոխեն», պրծնենք:

Հայրս ծիծաղից թուլանում էր ու խնդրում Վովային որ նորից կրկնի, Վովան էլ հերթական հազի նոպան հաղթահարելուց հետո, հաճույքով, ժպիտը դեմքին ասում էր՝ օբմենյալի խուլիգանա….

18 Dec 1976, Zurich, Switzerland --- Soviet dissident writer and journalist Vladimir Bukovsky smokes a cigarette after being released at Zurich Airport. Jailed and sent to psychiatric hospitals several times for his writing and possession of samizdat literature, Bukovsky was released in exchange for Chilean communist prisoner Luis Corvalan. --- Image by © Richard Melloul/Sygma/CORBIS

18 Dec 1976, Zurich, Switzerland — Soviet dissident writer and journalist Vladimir Bukovsky smokes a cigarette after being released at Zurich Airport. Jailed and sent to psychiatric hospitals several times for his writing and possession of samizdat literature, Bukovsky was released in exchange for Chilean communist prisoner Luis Corvalan. — Image by © Richard Melloul/Sygma/CORBIS

Վովան տեսնես ո՞ւմից էր լսել, նա հորս ամեն հանդիպմանը մի նոր անեկդոտ պատմում էր, անեկդոտի հանք էր, օրինակ, վրացական շարքը, վրացի գիդը ներկայացնում է ցուցանմուշները՝ череп александра македонского в детстве, в юности, в старости. Կամ нильский крокадил: от хвоста до голови 6 метров от головы до хвоста 8 метров.

Հենց Վովան ոտը դներ մեր տուն,  հայրս ասում էր՝ Վովա, կրակադիլը ասա: Հիմա էլ Կոռվալանը:

Սովետում երեք լրատվությունից էինք օգտվում

  1. Սովետական պաշտոնական լրատվությունը՝ հեռուստատեսությունը, ռադիոն ու թերթերը,
  2. Արտասահմանյան ռադիոյի կարճ ալիքները, որոնք ԿԳԲ-ն հատուկ միջոցներով խլացնում էր:

Եվ նաև 3-րդը՝ բանավոր զրույցներն ու անեկդոտները:

Կոռվալանի ու Բուկովսկու փոխանակությունը երեքն էլ հաղորդեցին միևնույն ժամանակ՝ տարբեր մեկնաբանություններով:

Չաստուշկայի  ստեղծվելն  ու մոռացվելը մեկ եղա՞վ, թե՞ ինչ որ տեղ պահվում է:

Շարում եմ գուգլի պատուհանին տողը ու փնտրում, բերում են մի շարք լինքեր: Ինչպես կթողնեի՞ն, որ  մոռացվեր ամբողջ մի ժամանակշրջան բնութագրող չաստուշկան:

Նոր եմ իմանում, որ չաստուշկան «ժողովուրդը» չէր ստեղծել, ուներ հեղինակ՝ Դիսիդենտ բանաստեղծ Վադիմ Դելոնեն,  ով մի անգամ արտասանել էր  Обменяли хулигана, որից հետո այն  կայծակային արագությամբ բերնեբերան տարածվել է Սովետով մեկ՝ Մոսկվայից մինչև Երևան:

ինտերնետային ճանապարհորդությունը չաստուշկայի հետքերով տանում է առաջին կայանը.

Ռուսական դոկումենտալ ֆիլմը վերնագրված՝ Обменяли хулигана На Луиса Корвалана՝  «1973թ. դեկտեմբեր, Մագելանի նեղուց, Դասոն կղզի, Չիլիից հարավ, Անտարկտիդայից 125կմ, ափին մոտենում է բանտային նավը, նրա տախտակամածին Պինոչետի ռեժիմի գլխավոր թշնամին է, նրան բերել են այս ցուրտ ու ամայի կեղզին՝ քաղբանտարկյալների համար նախատեսված հատուկ գաղութը: Նա 57 տարեկան է: Նրա անունն է Լուիզ Ալբերտո Կոռվալան:

Նույն դեկտեմբերին, ՍՍՀՄ, Պերմի երկրամաս, Վսեսվյատսկայա կայան, ուղղիչ աշխատանքային գաղութ 389/35, այստեղ նստած է Սովետական ռեժիմի թշնամի, նա 30 տարեկան է, որից 10 անցկացրել է գաղութում՝ նրա անունն է՝ Վլադիմիր Բուկովսկի:

Երկուսն էլ չգիտեն որ իրենց ճակատագրերը շուտով կմիահյուսվեն և երկուսն էլ կդառնան հերոսները սովետական մի չաստուշկայի»:

1970-80-ականներին՝ փշալարերի մեջ փակված մեր գորշ ու աղքատիկ կյանքի հերոսը Բուկովսկին էր, խիզախ դիսիդենտը ով միօրինակ ու հարմարված աշխատավորների երկրում արգելված ճշմարտություններ էր ասում, հանուն ճշմարտության բանտերում տառապում: Իսկ Կոռվալանին սովետական պրոպագանդան մեր աչքում դարձրել էր ծաղրի առարկա՝ համբուրվում է մարազմատիկ Բրեժնևի հետ, այցելում աշխատավորներին և այլն:

Աշխարհը փոխվել է, ու այժմ նրանց երկուսին էլ այլ հայացքով ես նայում.

Երկու հերոսներ՝ թշնամի ճամբարների, մեկը Սովետական տոտալիտարիզմի դեմ էր պայքարում, մյուսը կապիտալիստական խունտայի, երկուսն էլ ահավոր դաժան կտտանքների միջով անցած ու հավատարիմ մնացած իրենց գաղափարներին, մեկի իդեալը Արևմուտքն էր, որտեղ էլ նա հաստատվեց՝ Բուկովսկին մինչև այժմ ապրում է Լոնդոնում, մյուսի իդեալը հավատն էր դեռ չիրականացած հասարակության, կոմունիզմի հավատը ու կարծես երբեք ավարտ չունեցող պայքարը համաշխարհային իմպերիալիզմի դեմ. Կոռվալանի համար  Սովետական միությունը իր իդեալի մարմնավորումը չէր, այն միայն գործիք էր, որին հենվելով պայքարի համաշխարհային կապիտալիզմի դեմ, մասնավորապես նրա ամենադաժան համակարգերից մեկի՝ պինոչետյան խունտայի:

Հիմա Սովետը չկա, փոխարենը տեղը կան չիլլիներ, ճիշտ է, էնքան էլ Չիլի չեն, բայց դրա նման բաներ են, նույն համակարգերն են՝ լիբերալ տնտեսություն, որտեղ խոշոր կապիտալը կուլ է տալիս մանր ձեռնարկությունները, հարուստին ավելի է հարստացնում, աղքատին ավելի աղքատացնում, սեփականաշնորհում՝ իշխող կլանները հանրային գույքը բաժանում են իրար մեջ, թալանով ու սպանություններով հաստատված իշխանություն, ու հարստանալու մի այնպիսի ագահություն, որը երբեք կշտանալ չունի ու չորացրել պրծել է երկրի մակերեսը, հիմա էլ քամում է ընդերքը:

Պինոչետի նախագահության տարիներին տարբեր մոտ 15  հազար մարդ սպանվել է, 40 հազար խոշտանգվել, 1 միլիոն փախել է երկրից: Ասյուհանդրեձ, նա ռուս լիբերելաների և շատ դիսիդենտների սսիրելի կերպարն է: Ձախ դիսիդենտ Ռոյ Մեդվեդևը գրել է, որ շատ ռուս դիսիդենտներ ուրախացել էին չիլիական հեղաշրջմամբ, իսկ ավելի ռադիկալները ասում էին՝ որ այ այսպես պետք է վարվել բոլոր կոմունիստների հետ

Պինոչետի նախագահության տարիներին տարբեր մոտ 15 հազար մարդ սպանվել է, 40 հազար խոշտանգվել, 1 միլիոն փախել է երկրից: Ասյուհանդրեձ, նա ռուս լիբերելաների և շատ դիսիդենտների սսիրելի կերպարն է: Ձախ դիսիդենտ Ռոյ Մեդվեդևը գրել է, որ շատ ռուս դիսիդենտներ ուրախացել էին չիլիական հեղաշրջմամբ, իսկ ավելի ռադիկալները ասում էին՝ որ այ այսպես պետք է վարվել բոլոր կոմունիստների հետ

Լոնդոնյան իր բնակարանում գիրացած Բուկովսկին կարծես ավարտված է համարում իր պայքարը, նա հաղթել է՝ Սովետ այլևս չկա: Ի՞նչ էր ուզածը, լիբերալ աշխա՞րհ, ստացել է ուզածը: Բայց պայքարողի կերպարին հավատարիմ մնալու համար, իմանում ենք, որ պայքարում է Ռուսաստանում մարդու իրավունքների համար:

Կոռվալանը՝ կամ ինչպես նրան անվանում էին հեղափոխական ընկերները՝ ընկեր Լուչիոն, չմնաց վտարանդի, 7 տարի անց պլաստիկ վիրահատություն անելով, կրկին վերադարձավ Չիլի ու վեց տարի ընդահատակում պայքարեց Պինոչետի դեմ: Ինչո՞ւ վերադարձավ, Սովետական միությունում կաշկանդվա՞ծ էր զգում, մի տեղ ասում է, որ ամբողջ ժամանակ իրեն թարգմանիչ է ուղեկցել, թե՞ առանց պայքարի չէր կարողանում ապրել: Իր հարցազրույցներում Սովետակական միությունը  քննադատում էր, որ արգելում է փոքր բիզնեսը, խոչընդոտում ստեղծագործական ազատությունը և նաև դեմոկրատիայի պակասի համար: Մի հարցազրույցում ասում է, որ Սովետը փլուզվեց ղեկավարության ոչ դեմոկրատական կառավարման պատճառով.

«Գորբաչևը ղեկավարում էր ճիշտ այնպես, ինչպես նրանք ում նա այդքան քննադատում էր,-ասում է ընկեր Լուչիոն,- նա ղեկավարում էր առանց հենվելու ժողովրդի և զանգվածների վրա: Նրա ընդունած որոշումները բոլոր կողմերի բանավեճերի ու քննարկումների արդյունքում չէին ծնվում: Ես նույնիսկ չեմ ասում ամբողջ ժողովրդի, դրանք չէին քննարկվում նույնիսկ կուսակցության մակարդակում: Որոշումները ընդունում էր միայն վերնախավը: Դրա համար էլ նրանք լրիվ կտրվել էին ժողովրդից: Էլ չասեմ նրանց կյանքի մասին, նրանց եկամուտների, փողերի մասին»:

Այսուհանդերձ ափսոսում է, որ Սովետը որպես ԱՄՆ-ին զսպող ուժ կործանվեց, հիմա երբ Սովետը չկա, Բուշը առանց արգելքի պատերազմներ է սանձազերծում: Պուտինի մեջ գնահատում է, որ նա նախկինում կոմունիստ է եղել, սակայն անըդունելի է համարում որ նա կապիտալիստական հասարակություն է կառուցում:

Ֆիլմում Բուկովսկին ծաղրում է Կոռվալանին, ասում, ճիշտ է նա հերոս է, բայց նրա գաղափարները ծիծաղելի են: Չգիտեմ, թե Կոռվալանը կծաղրե՞ր Բուկովսկուն: Միայն մի տեղ ասում է, որ Բուկովսկին այն սպառնալիքը չէր Սովետի համար, ինչպես ինքն էր Չիլիի իշխանության համար:

Վիկտոր Խարային (Víctor Jara) չորս օր խոշտանգել են, կոտրել ձեռքն ու գլուխը, էլեկտրահարել, մարմնի մեջ եղել է 34 գնդակ: Այն տարիներին սպանդանոցի վերածված ստադիոնը որտեղ սպանել են Խարային, անվանակոչվել է նրա անունով:

Վիկտոր Խարային (Víctor Jara) չորս օր խոշտանգել են, կոտրել ձեռքն ու գլուխը, էլեկտրահարել, մարմնի մեջ եղել է 34 գնդակ: Այն տարիներին սպանդանոցի վերածված ստադիոնը որտեղ սպանել են Խարային, անվանակոչվել է նրա անունով:

Իսկ ինչպիսի՞ն են Բուկովսկու գաղափարները: մի հարցազրույցում ասում է թե սոցիալիզմը շուտով կանհետանա և սուտ է թե յուրաքանչյուր երկիր իր ուղին ունի, չկա տենց բան: Անդամ է բրիտանական պահպանողականներին հարող «Ազատության ասոցիացիա» կազմակերպությանը: Իսկ իրականում նա գաղափար հասկացությանն է դեմ. «Գաղափարախոսության պահանջարկ չկա, և պետք էլ չի», այսինքն ինչպես ռաբիս երգում՝ «կեր, խմի քեֆ արա, շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ», և այդ խալին մարդկային անհագուրդ ագահությանը կուլ գնալով ավերվում է:

Նա 2010թ. գալիս է Ռուսաստան ու աջակցում կալանավոր Խոդորկովսկուն: Այսինքն, մեկին ով Կոռվալանի գաղափարական թշնամին կարող էր լինել՝ կապիտալիստ, ով հարստանալու ճանապարհին ոչ մի բանի դիմաց կանգ չի առել:  Իսկ Բուկովսկին տիպիկ սովետական դիսիդենտի վարք է ցուցաբերում, նա ապրում է նախկին պայքարի պատրանքով՝ իր համար նույնացնում է ներկա Ռուսաստանն ու Սովետը, ինչ է թե երկու համակարգերում էլ կան քաղբանտարկյալներ: Կարծես էլ աշխարհում քաղբանտարկյալ չէր մնացել, մնեակ Ռուսաստանում է մնացել. իսկ նոր Ռուսաստանի քաղբանտարկյալն էլ Խոդորկովսկին է, պղտոր ժամանակներում միլիոնների թշվառության վրա միլիարդատեր դարձած նախկին օլիգարխը, որ պուտինյան ժամանակներում չկարողացավ իշխանության վրա ֆինանսական ազդեցությունը շարունակել ու կալանավորվեց: Նրան   Բուկովսկին բնութագրում է որպես  հիանալի բիզնեսմեն, որ չեկիստների ճնշմանը չենթարկվեց, մյուս արժանիքներն էլ արդեն դիսիդենտական են՝ դատարանում արժանապատիվ իրեն պահեց, ոչ մեկին չծախեց ու իրեն մեղավոր չճանաչեց(Ինչի՞ Բուկովսկին չի հիանում Սադամ Հուսեյինով, նա էլ ոչ պակաս խիզախ չպահեց դատարանում ու շատ արժանապատիվ գնաց կառափնարան):

Բուկովսկին իրավապաշտպա՞ն է, թե՞ հակառուս, ռուսաֆոբ: Երևի երկուսն էլ, Բուկովսկին 2005-ին «Վաշինգտոն պոստում» հոդված  հրապարակեց քննադատելով ամերիկյան կառավարության խոշտանգումներով խոստովանություն կորզելու մեթոդները՝ որպես ոչ արդյունավետ(«Եթե Ամերիկայի առաջնորդները ցանկանում են որսալ տեռորիստներին, միաժամանակ դիկտատուրաները վերափոխել դեմոկրատիաների, նրանք պետք է ընդունեն, որ կտտանքը պատմականորեն ճնշելու գործիք է և ոչ թե հարցաքննության և տվյալներ ստանալու գործիք»): Բայց հոդվածի ոճը շատ տարբեր է այն քննադատություններից, որոնք Ռուսաստանին են վերաբերում,  նա դիմում է ամերիկյան կառավարությանը որպես համախոհի, ընկերոջ, իսկ երբ պուտինյան Ռուսաստանի մասին է խոսում, արտահայտվում է՝ որպես թշնամու: Հարցազրույցներում Արևմուտք-Ռուսաստան առճակատման մեջ Արևմուտքի մոլի պաշտպան է, պնդում է թե Ռուսաստանը ուզում է վերականգնել Սովետական միությունը, բայց շեշտում, որ դա նրան չի հաջողվելու:

72-ամյա Բուկովսկին

72-ամյա Բուկովսկին

Բայց նաև հակառուս է, քանի որ աշխարհի հազարավոր քաղբանտարկյալներ նրա աչքին չեն երևում, ու միայն ակտիվորեն պաշտպանեց Խոդորկովսկուն նրա մեջ տեսնելով որպես ռուսական վերականգնվող բռնապետության խղճի կալանավորի:

Այստեղից սկսվում  է «մաքուր» իրավապաշտպանության տափակությունը, որը մենք տեսանք Հայաստանում, երբ կալանավորված սադիստ-դահիճներ, նախկին գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանի ու նախկին կալանվորների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանի նկարներով ցույցեր էին լինում, ու իրավապաշտպանները նրանց անուններն էին թվարկում որպես անարդարության զոհերի: Գաղափարական վակուումում իրավապաշտպանությունը դառում է միակ գաղափարը, որը կարող է երկինք հանել ամենադաժան սադիստին միայն նրա համար որ նրա նկատմամբ ինչ որ օրենք է խախտվել: Ու նաև այդ վակուումում իրավապաշտպանությունը ավելի բացահայտ է վերածվում  քաղաքականության կցորդի, չէ՞ որ Հայաստանում բազմաթիվ անարդարության զոհերի, բազմաթիվ կալանավորների  միջից իրավապաշտպանները առանձնացնում են քաղաքականության մատուցած անձանց, իսկ Հայաստանում քաղաքականությունը միայն խոշոր կապիտալի ձեռքում է, նրանց տարբեր թևերի պայքարն է, այդ պայքարի արդյունքում մարդիկ էլ են բռնվում, և իրավապաշտպանությունը ստանձնելով նրանց պաշտպանությունը դառնում է խոշոր կապիտալի  փաստաբանը:

Կոռվալանի համար դահիճ կամ կապիտալիստ բանտարկյալի իրավունքի հարցը, կարծում եմ, երկրորդական խնդիր կլիներ. փող, փաստաբան,  ունեն թող պայքարեն: Նա երազանք ուներ աշխարհը փոխված տեսնելու, մի աշխարհ ուր չկա շահագործում ու կապիտալի իշխանություն: Իհարկե, նա իր երազած աշխարհը չէր տեսնելու, բայց նրա մի երազանքը կատարվեց՝ ինքն ավելի երկար ապրեց քան Պինոչետը. մահացավ 2010-ին 93 տարեկանում Սանտյագոյի համեստ բնակարանում:

Կոռվալանը կյանքի վերջին տարիներին

Կոռվալանը կյանքի վերջին տարիներին

Մինչև կյանքի վերջ նա պայքարի մեջ էր, կյանքի վերջին շրջանում Սանտյագոյի քաղաքային շրջաններից մեկի կոմկուսի բջիջի կազմում որպես շարքային կուսակցական պայքարում էր քաղաքային խնդիրների համար, օրինակ տրանսպորտի աշխատանքի բարելավման համար կամ բարձրահարկ շենքերի կառուցման դեմ, որոնք հասարակ մարդկանց կյանքը դժվարացնում են: 90 տարեկանում գրել է «Կոմունիստները և դեմոկրատիան» գիրքը: Մի հարցազրույցում նա հպարտանում է, որ յոթանասուն տարի կոմունիստ է և երբեք չի փոխել իր հայացքները: Եթե այդ 70-ից 30-ը ապրեր Սովետում գուցե մի քիչ հայացքները փոխվեի՞ն: Իսկ Բուկովսկի՞ն, եթե ապրեր պինոչետյան Չիլիո՞ւմ, գուցե այդպես  չարհամարհե՞ր այն ձախ գաղափարները, որի համար տանջահար էին անում մարդկանց, ինչպես մի քանի օր խոշտանգելով սպենցին չիլիական արտիստ, բանաստեղծ և երգիչ Վիկտոր Խարային:  Թե՞ կլիներ այնպիսի «հիանալի բիզնեսմեն» ինչպես Խոդորկովսկին է կամ «խոշոր բիզնեսը» կպաշտպաներ սոցիալիստական ոտնձգություններից:

Դիսիդենտական շրջանակների համար միակ հարցը մնում է մակերեսային «իրավունքն» ու ազատությունը ու այն էլ միայն Ռուսաստանում, և ելցինյան Ռուսաստանը գերադասում են պուտինյանից որպես ավելի ազատ: Իսկ այն հանգամանքը, որ այդ «ազատությունը»՝ լիբերալ տնտեսությունը մի կողմից անարգել ախորժակն էր բացել փող շինողների, մյուս կողմից միլիոնավոր մարդկանց թշվառության  հասցրել և բերել  օլիգարխների կառավարմանը, ֆորմալ դեմոկրտաիայի, երբ բազմաությունները բացարձակապես չեն մասնակցում որոշումների ընդունմանը, և 4-5 օլիգարխով մինիստր են հանու-դնում, նրանց կարծես այնքան էլ չէր անհանգստացնում(«իրավունքը» չակերտներում դրեցի, քանի որ այն կիրառվում է այնտեղ, որտեղ դրա պահանջարկն է ստեղծվում, այդ ազատ տնտեսության հետևանքով իրավազրկվածների, թշվառների, սովյալների նորմալ ապրելու իրավունքը հակասովետական-հակասոցիալիստ դիսիդենտական իրավապաշտպանությունը այնքան էլ  չի նկատում: Հայաստանում էլ նույնն է, սովետական այլախոհներին 20 տարվա անարդարությունները, պետական ահաբեկչությունը, մի փոքր խմբի ճարպակալելը ու մասսաների աղքատանալը այնքան էլ չէին հուզում, շատերը իշխող համակարգի մեջ էին, բայց հենց երկիրը մտավ Մաքսային միություն, այսինքն ավելի կապվեց Ռուսաստանի հետ, սկսեցին ակտիվ հայտարարություններ անել՝ կարևորը Հայաստանը անկախ լինի կամ էլ կապվի Եվրոպայի հետ, բայց թե ինչպիսի անկախ, էական չի նրանց համար):

Հիմա, երբ Հայաստանը հասավ այնտեղ, որ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի և բռնաբարողների միջից լավագույնի հետևից ամբոխներ են գնում, երբ 40 տոկոս աղքատության ֆոնին  ընդդիմության գաղափարախոսությունը խոշոր կապիտալի պաշտպանությունն է հռչակվել՝ ընդդեմ մեկ այլ խոշոր կապիտալի, աղքատները, անգործները, շահագործվողները դուրս են շպրտված քաղաքականությունից,  և օգտագործվում են միայն որպես հումք ընտրությունների ժամանակ այս կամ այն կապիտալի օգտին քվեարկելու համար,  փողատերերը կառավարման էստաֆետը հանձնում են իրար, ու ընդդիմությունները նախագահ են ուզում  դարձնել մեկին, ով կապիտալ կուտակելուց բացի այլ բանի մասին ի վիճակի չի մտածել, իսկ նրա ախորժակի առաջ հայտնվողները արյունլվա են լինում, և մի խոշոր կապիտալի ձգտումը գրավել մեկ այլ խոշոր կապիտալի տեղը մտավորականները անվանում են՝ «անհրաժեշտ փոփոխություն», Կոռվալանի հայացքները ծիծաղելի համարելը մի քիչ ցինիկ է հնչում:

 

Entry filed under: խոհ. Tags: , .

«Գագիկ նախագահ» նախագիծը Վրինդավան. Աստված քաղցած ու մերկ չի մնում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: