Վրինդավան. Աստված քաղցած ու մերկ չի մնում

10.12.2014 at 08:20 Оставьте комментарий

Պունտին 150 տարի առաջվա իր նախապապու պատգամը կատարում է ծառայելով աստվածություններին ու նրանց մուրտիներին

Պունտին 150 տարի առաջվա իր նախապապու պատգամը կատարում է ծառայելով աստվածություններին ու նրանց մուրտիներին

Թակուրջիները մի շաբաթում մեծացել, բոյ են գցել: Որ ամեն օր խնամես, կերակրես, քնացնես, բա կմեծանան, բա ինչ կանեն: Եթե չիմանաս որ Թակուրջին աստվածություն է, կկարծես տիկնիկներ են՝ սիրուն շորիկներով, ուլունքներով, ժպտադեմ կուկլաներ:

150 տարի առաջ Բենգալիայում Պիշիմա Գոսվամիի երազում իր երկու թագուրջիները գալիս են ու ասում՝ մեզ տար Վրինդավան: Պիշման լուրջ չի ընդունում, հիմա երազ էր, տեսավ, անցավ: Բայց մի էրկու օրից հանդիպում է իր գուրուին, ու նա զարմացած հարցնում է՝ «Այ քեզ բան, էս դու հըլը էստե՞ղ ես, բա թագուրջիները քեզ չասի՞ն մեզ տար Վրինդավանին»: Ու Պիշման ընտանիքն ու թագուրջիներին հավաքելով սելով գալիս է Վրինդավան, մի ճանապարհ որ էսօր գնացքով էրկու օրում ես հասնում: Հենեց Վրինդավանում էլ թակուրջիները արագ մեծանում են ու բոյ բուսաթ ստանում:

 

Րիկշա, հեծանիվ-տաքսում վարորդը, դեմը հենց մարդ է դուրս գալիս գոռում է՝ Րաթե, Րաթե

Րիկշա, հեծանիվ-տաքսում վարորդը, դեմը հենց մարդ է դուրս գալիս գոռում է՝ Րաթե, Րաթե

Սուրբ քաղաք Վրինդավանը, ուր Կրիշնայի սիրային կապն է հյուսվել Րաթայի հետ, Դելիից հյուսիս է, արագ գնացքով մեկ ու կես ժամվա ճամփա:

Պիշիմայի կառուցած փոքրիկ տաճարում այժմ ծառայություն է մատուցում նրա թոռան թոռնուհին՝ Պունըտի Գոսվաման: Տաճարի մի մասում նրա տունն է ուր ապրում է զավակի հետ, մյուս մասը տաճարի խորանը որտեղ երկու թակուրջիները կամ մուրտիներն(արձան) են՝ Գաուրանգան(հայերեն՝ոսկեգույն) կամ Չայտանյան՝ նա է Կրիշնայականությանը նոր շունչ հաղորդել 530 տարի առաջ: Վայշնավների(կրիշնայականության հետևորդները, հայերեն՝ նվիրյալներ) համար Չայտանյան նույնն է, ինչ Քրիստոսը քրիստոնեության մեջ, էլի Աստված է, Կրիշնայի վերամարմնավորումներից մեկը, ու էլի եկել է բացատրելու թե Աստծուն ինչպես է պետք ծառայել: Միայն ի տարբերություն Քրիստոսի, Չայտանյային չեն խաչել, նա մտել է Պուրի քաղաքի Կրիշանյի մուրտիի ոտքի մեջ:

Իմիլիտարի տաճարի բարձրաքանդակը՝ Կրիշնան իր բազմաթիվ սիրուհիների հետ միաժամանակ

Իմիլիտարի տաճարի բարձրաքանդակը՝ Կրիշնան իր բազմաթիվ սիրուհիների հետ միաժամանակ

Մյուս թագուրջին՝ Նիտյանանդան է, Կրիշնայի եղբայրը, և ինչպես վայշնավներն են ասում, մասնավորապես Գայատրի Դևի Դասին, նա Կրիշնայի հոգևոր ուժի ներկայացուցիչն է:

Պիշիմա Գոսվամիի փոքրիկ տաճարը Վրինդավանի 5 հազար տաճարներից մեկն է: Երբ Գայատրի Դևի Դասին ինձ ասեց, թե Վրինդավանում հինգ հազար տաճար կա, ասի՝ երևի կողքի գեղերով մի հինգ հարյուր հատ կլինի, կողքն էլ մի զրո ա ավելացրել, ստացվել ա հինգ հազար: Բայց որ հայտնվեցի Վրինդավանում, հասկացա որ հինգ հազարից էլ շատ տաճար կլինի, երկու տունը մեկ մի տաճար աչքիդ է ընկնում՝ խորանով, թագուրջիներով՝ Կրիշնան սրինգով, Կրիշնայի ավատարները՝ Նրսիման, Րամա, Չայտանյան և այլն, ու նաև նրա սիրուհին Րադհային, ավելի ճիշտ սուպեր սիրուհին, քանի որ Կրիշնան միայն մի խաղի ժամանակ ունենում է 16 108 սիրուհի:

Մարդ հավես աներ, ամեն տաճարի պամտությունը առանձին գրեր, ամեն մեկի վրա որ մի օր ծախսես, 5 հազար օր, քանի՞ տարում կգրես:

Մուրտիներ տաճարներից մեկում Կրիշնան ու Րաթան

Մուրտիներ տաճարներից մեկում Կրիշնան ու Րաթան

«Րադհե Րադհե» գոռում է րիկշայի (հեծանվային տրանսպորտ) վարորդը, որ անցորդները ճամփա տան: Ամեն ծառի, պատի վրա հինդուով «Րադհե» է գրված: Վրինդավանցիք Րադհաի՞ն են ավելի սիրում, թե՞ Կրիշնային, բարդ հարց է. «Րադհան է աստված, որովհետև բոլոր կենդանի էակների սրտում Կրիշնան է, իսկ Կրիշնայի սրտում Րադհան է»,-ասել է մի վաիշնավ- գուրու:

Ամեն պատին՝ Րաթա

Ամեն պատին՝ Րաթա

Մեկ էլ ամեն տեղ, դռներին, պատերին՝ կեռ ծայրերով խաչը, Վրինդավանում գիտեն, որ սա Կրիշնայի ոտի տակի հետքն է, իսկ գ-թ գրեմանացիք վերցրին, դարձին նացիստական խորհրդանիշ ու դրա տակ գազախցիկներ լցրին միլիոններին: Միայն թե Վրինդավանի սվաստիկա- խաչերը պայծառ են, գույնզգույն, ի տարբերություն սև ու անդուր նացիստների խաչի:

Ամբողջ Վրինդավանը զբաղվում է մուրտիներին խնամելով, Մի մասը 5000 տաճարներում Կրիշնային, Րադհային, Չայտանիային կերակրում են՝ պրասադ տալիս, կերակուր որ սկզբում ուտում են աստվածությունները, իսկ հետո բաժանում մարդկանց, հետո մուրտիներին լողացնում, շորերը փոխում: Երբ ձմեռը գալիս է, արդեն տաք շորեր են հագցնում, որ թակուրջիները չմրսեն:

Մյուս մասը խանութներում վաճառում է մուրտիներ, մուրտիների հագուստներ, ուլունքներ և այլն: Դե որ չիմանաս որ վայշնավները Աստծո հետ գործ ունեն, էրեխու կամ գժի տեղ կդնես, որ տուն-տունիկ են խաղում, սաղ օրը իրենց տիկնիկների հետ խաղում են՝ հագցնում, կերակրում, քնացնում, հով անում, տաքացնում և այլն: Բայց չէ, ինչ գիժ, ինչպես ասում են՝ գիժ դու ես:

Գայատրին խնամում է Աստվածություններին

Գայատրին խնամում է Աստվածություններին

Գայատրի Դևի Դասին էլ իր մուրտիներն ունի՝ Կրիշնան, Րադհային, Չայտանյան: Իր սարքած ճաշը տաք տաք նրանց է առաջարկում, մինչև վրայից ուտեն, հետո նոր արդեն մի քիչ սառած բերում մեզ տալիս:

Աստվածների հետ նույն հացն ենք կիսում: Գայատրին մուրտիներին շաբաթը մեկ լողացնում է, հագուստները փոխում, նրանց տակի հարկում անկողինն է՝ փոքրիկ, ինչպես խաղալիք անկողին, ամեն օր հարդարում է, շաբաթը մեկ էլ լվանում:

թագուրջիների խանութ

թագուրջիների խանութ

Իսկ տան տիրոջն էլ արգելել է գիշերը լույսը հանգցնել, պիտի լույսը վառվի որ մուրտիները չտխրեն:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Մեր հերոսները. այսօր Կոռվալանն է, իսկ երեկ՝ Բուկովսկին էր Պարիկրամա. ինչպես դուրս գալ դրամի արժեզրկումից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: