Պարիկրամա. ինչպես դուրս գալ դրամի արժեզրկումից

22.12.2014 at 08:01 Оставьте комментарий

Գովարդան

Գովարդան

Ինչ անեմ, մեկ էլ 2000 կմ հե՞տ գնամ Գովարդան, չորս ժամանոց պարիկրամա անեմ oritel hotel-ի թերթիկը ձեռս՝ ամբողջ ժամանակ նայելով 10 հազար ռուպիանոց համարի վրա՝ դիմացը լողավազան, կոկոսի ծառի տակ պառկում ես ու հնդկուհին քեզ մանգո է հյուրասիրում:

Հա, չորս ժամ քայլեմ, արևի տակ, բոբիկ, որ հյուրանոցի ամենալավ համարը կպնի: Յոթը ժամ էլ կքայլեմ:

Իմ էշ խելքը ասա, որ մի շաբաթ առաջ մուֆթա, առանց մտքիս ցանկություն պահելու Գովարդանի շուրջը չորս ժամ քայլեցի:

Գայատրին կաթ է զոհաբերում Գովարդանին

Գայատրին կաթ է զոհաբերում Գովարդանին

Իսկ Գայատրին պահեց, բայց ինչպես վայշնավին կսազեր՝ հաստատ մանր մուներ նյութական անցողիկ բաներ մտքում չի պահել՝ շքեղ հյուրանոցի համար, մեքենա, փող կամ տուն ու էլի նման լիքը ստից բաներ, նա առնվազն պահած կլինի սանսարից դուրս գալու ցանկությունը: Հոգևոր մարդը անշարժ գույքի ու փողի տեղը սուկրիտի է հավաքում: Սուկրիտին Քրիստոսի ասած էն հարստությունն ա, որ ոչ թե երկրի վրա պիտի հավաքես այլ երկնքում: Ի՞նչ էիր մտքիդ պահել Գայատրի Դևի Դասի: Չեմ ասի:

Գովարդանի կաթը տեղում թռցնում են կապիկները

Գովարդանի կաթը տեղում թռցնում են կապիկները

Գովարդանը մանուկ է եղել, մեզ նման փոքրիկ, ժիր ու սիրունիկ: Նա հոգևոր աշխարհից ընկել է մեր անցողիկ նյութական աշխարհը ու լռվել որպես սար:

Վրինդավան. Մադան Մոհան տաճարը

Վրինդավան. Մադան Մոհան տաճարը

Դուրվասա Մունին՝ հայտնի իմաստուն, Շիվայի մարմնավորումներից մեկը, զայրացկոտ ու շատակեր, Բրահմալոկա մոլորակում մտնում է մի բրհամանի տուն, ասում է՝ ինձ կերակրեք, բրահմանը պատասխանում է՝ մի քիչ սպասի, կինս գա, տոլմա սարքի: Բայց Դուրվասան Դուրվասա չէր լինի, եթե կռիշը չգցեր, չջղայնանար, իյա, արա, կարո՞ղ ա տեղը չես բերում, ու աչքը ընկնուն է մանուկ Գովարդանին: Ըհը, ուրեմն, սենց, որ իմ սոված հալիս ճաշը ուշացնում ես, դե տես, էս էրեխին հետս վերցնում տանում եմ: Էհ, ինչ ասեմ, Դուրվասան Մունի, տանում ես տար, բայց իմացի, որտեղ հոգնեցիր, էրէխին դրիր գետնին, էդտեղ էլ նա կմնա: Լավ, հա, քո ասածով թող լինի՝ ասում է Դուրվասանը ու էրեխին տանում:

Վրինդավան. Կրակով Պուջա Յամունա գետի ափին

Վրինդավան. Կրակով Պուջա Յամունա գետի ափին

Մի քանի մոլորակ ֆռալուց հետո, գալիս է մեր երկիր, ու մեկ էլ ծերունի իմաստունի մեզը գալիս, միամիտ Գովարդանին դնում է որ շռի, ու վսյո, էլ չի կարողանում վերցնի, էրեխեն տեղում քարանում է:

Հետո, արդեն Կալի յուգայի դարաշրջանում, երբ Կրիշնան ձախ ձեռքի ճկույթով Գովարդանը բարձրացնում է, սարի միջից մանուկը խոսում է՝ Կրիշնա ախպեր, ինձ ազատի, չեմ ուզում էս մոլորակի վրա մնամ: Եղավ, ասում է Կրիշնան, Գովարդան տղա, էս պահից քո ազատագրման գործընթացը սկսվում է, ամեն տարի մի հացահատիկի չափ քո մարմինը կմտնի հողի մեջ, հենց վերջանա, կգաս ինձ մոտ:

Վրինդավանում հարսանքի. փեսան ու հարսը առաջին անգամ իրար տեսնում են պսակադրությանը

Վրինդավանում հարսանքի. փեսան ու հարսը առաջին անգամ իրար տեսնում են պսակադրությանը

Իսկ մինչև հողի տակ անցնելդ, ասեմ,-հայտարաում է Կրիշնան,- քո շուրջը մի անգամ պտտվողը ինչ ցանկանա, ես կկատարեմ:

Գովարդան սարը ամեն տարի փոքրանում է, ու էնքան է իջել գետնի տակ, որ էրկու մասի է բաժանվել:

Գովարդան. պառկած պարիկռաման կտևի մի ամիս

Գովարդան. պառկած պարիկռաման կտևի մի ամիս

Գովարդանի շուրջը երեք չափի պարիկրամա կարելի է անել՝ ամբողջ՝ միանգամից երկու սարերի շուրջ, որ տևում է յոթ ժամ, մյուսը՝ բլուրներից մեկի շուրջը, որը տևում է 3-4 ժամ: Ու ես ու Գայատրին, հնդիկ բոբիկ ուխտավորների քարավանների հետ պտտվեցինք սարի շուրջը՝ կապիկիների, կովերի ու սիրամարգերի ուղեկցությամբ՝ ես անմիտ, իսկ Գայատրին խորհում էր էն մեծ խոսքը որ տի ասի աշխարհին:

Բայց կարելի էր նաև նավ մտքում պահել. Պտտվում ես մի կռուգ Գովադրանի շուրջ, գնացքով գալիս ես Գոայի նավահանգիստ ու տեսնում մտքուդ պահած նավը մարմին է առել մակագրությամբ՝ Վահանչերազ: Իսկ հիմա, առանց ցանկություն պահելու Գոայի Կանդոլին քաղաքում ոչ ոք մեզ չի դիմավորում: Միակ համարը որով զանգում ենք հյուրանոցի համար, Պաշայինն է: Բայց, սպասի, նա ռուսերեն չի կարողանում խոսալ, խոսում է, բայց հնդիկի ակցենտով:

Գովարդանում պարիկրամայի ուղեկից սիրամարգ

Գովարդանում պարիկրամայի ուղեկից սիրամարգ

Մեր առաջին ծանոթը Գոայում. Պաշան այնքանով է ռուս ինչքանով Շիվասը հնդիկ է: Պաշան՝ սև, քյոմուռ, իսկ Շիվասը սպիտակ, հյուսիսային: Երկուսն էլ անունները փոխել են, «Սև ռուսի» հնդկական անունը ո՞նց էր, պ-ով էր, մոռացա, անունը փոխել է, Պաշա է դրել ռուս զբոսաշրջիկներին գրավելու համար, ռեստորանի անունը՝ «Ու Պաշի», որտեղ մշտապես հնչում է ռուսական պոպսա….. և ռուս աղջիկները ռիթմի տակ գլուխներն են շարժում(ու մենյա մնոգօ սվյազի սռեդի ռուսկիխ,-ասում է Պաշան):

Որտեղի՞ց եք: Հայաստանից: Պաշան ժպտում է, իսկ ես ուրախանում, գիտե՞ք Հայաստանը, իհարկե, իմ ընկերուհին հայ է եղել: Այ քեզ բան, վերջը մի հնդիկ, ով գիտի Հայաստանի տեղը: Եվրոհնդիկ, չի ամուսնացել ու ընկերուհիներ ունի, ազատ սեր, թե չէ հնդիկները հեչ եվրոպական արժեքներով չեն շարժվում, նույնիսկ լինում է, որ ամուսնանում են իրար չտեսած, ծնողները իրար տեսել են հերիք է:

Կիշոր, դու քո կնոջը չես տեսե՞լ մինչև ամուսնանալդ: Չէ, չեմ տեսել, ասում է Կիշորը, մերոնք գնացել-տեսել էին հարսանացուին, իսկ ես չէի ուզում ամուսնանալ, ասում եմ՝ չեմ ուզում, իսկ մամաս երեք օր լաց եղավ, ես էլ մամայիս խաթեր ամուսնացա:

Վրինդավան, վարազային սեր

Վրինդավան, վարազային սեր

Վրինդավանում նորապսակները իրար հարսանիքի օրն են տեսնում, բայց մեծ քաղաքաներում մի քիչ եվրոպական բարքեր են մտել. Գնացքի մեր բլոկում երկու երիտասարդ զույգերը գնում էին ամուսնական ճամփորդության, մենք շատ տեղ էինք զբաղեցրել, չնեղվեցին, բարձրացել երրորդ հարկ, սավանով օդի մեջ սեղան էին գցել, ու երջանիկ ընթրում էին չորսով: Բոմբեյից են, հարսներին տղաների մայրերն էին ջոկել, բայց ի տարբերություն Կիշորի, մինչև ամուսանանլը երիտասարդները իրար տեսել էին, հավանել էին թե չէ, դժվար է ասել, բայց հիմա սիրով լցված հայացքները իրարից չէին պոկում:

Շիվասն էլ եկել, լռվել է սուրբ քաղաք Վրիդնավնում, ռուսական անունը չհարցրեցի թե ինչ է եղել, Շիվաս իր գուրույի դրած անունն է, բայց նրա օղու կարոտ քիթը ու կապույտ աչքերը մատնում են նրա հյուսիսային ծագումը, որտեղ մի օր գտել է փրկության ուղին, որը նրան բերել հասցրել է Կրիշնայի բնակավայր Վրինդավան, մի քաղաք ուր տեր են զգում իրենց կապիկները, կովերը, շները և վարազները: Ուզո՞ւմ ես Կրիշնան քեզ լավ աչքով նայի, առնում ես խոտ՝ 50 ռուպի ու կերակրում կովին՝ մեր սուրբ մայրիկին:

Վրինդավանում ակնոցով ման չգաս: Կապիկը հենց նոր գողացավ ակնոցը ու ոչ մի բանանի դիմաց հետ չի տալու

Վրինդավանում ակնոցով ման չգաս: Կապիկը հենց նոր գողացավ ակնոցը ու ոչ մի բանանի դիմաց հետ չի տալու

Կապիկները քեզ անհանգստացնո՞ւմ են, գողանում ձեռքիդ պայուսակը, ուրեմն, զգույշ եղիր, ակնոցով դուրս չգաս, թե չէ կթռնեն կտանեն: Կարա՞ս համոզի հետ տա ակնոցդ, ինչպես այն մարդն է բանան գցում կապիկին, որ հետ տա ակնոցը, բայց բանանը ուտում, ակնոցն էլ չի տալիս, չես կարա՞, գնա քեզ համար նոր ակնոց պատվիրի: Վրինդավանը՝ նեղ փողոցներ, մի քթացակիդ տաճարների անուշաբույրն է մյուսում՝ բաց կոյուղու գարշահոտը և երկու հոտերը քթածակերիցդ բարձրանալով ուղեղի մուտքի մոտ խառնվելով՝ ստեղծում են նյութական ու հոգևորի աշխարհների հակադրության գաղափարը:

Ու մեկ էլ երկար ձգվող խանութները, որտեղ եթե Սերժ Սարգսյանը հայտնվեր ու հդմ մտցներ, կլարեին տեղում, մի րոպե չէին թողնի մնա Վրինդավանում: Չէ, մարդիկ չէին լարի, նրանք կգնային պուջա ու յագյա կանեին որ փորձանքից ազատվեն, նրան կլարեին կապիկները, որ սոված են մնացել, քանի որ նրանց այլևս չեն կարողանում կերակրել հդմ-ի ու հարկերի բեռից ճզմված ու սնանկացած փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Բայց Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, համ էլ նրանք ովքեր դրամի արժեզրկումից աղքատանում են, հազարներով, արժեր գային Վրինդավան, Գովարդանը հեռու չի, մի տասը կմ, գային դրամը ձեռները պարիկրամա անեին, յոթը ժամանոցը, բոբիկ, կամ, եթե երկիրն ու ազգը շատ են սիրում, պառկած, սողալով, ինչպես այն հնդիկները, որ պառկած են անում պարիկրաման, պառկում մի ձեռքով քարը առաջ են դնում, չափելու համար մարմնի անցած տարածքը, կանգնում, ու ոտքերը դրած քարի տեղը կրկին պառկում ու կրկին ձգվում քարը էլի առաջ դնելով, ու այդպես, մի ամիս:

Գայատրին պտտվում է Գովարդանի շուրջը

Գայատրին պտտվում է Գովարդանի շուրջը

Ու որ հոգնեն, երգեն, երգեն, ինչպես պարիկրամայի ճամփին ուխտավոր հնդկուհին է երգում՝ «Կրիշնա, պտտվում եմ քո շուրջը, տես ինչ սիրուն ծաղիկներ եմ բերել, քո թագը տես, ինչ փայլուն է, ես պարում եմ քո շուրջ, դու սիրամարգի փետուր ես դրել, տես ոնց եմ գույնզգույն հագնվել, մազերս սիրուն հավաքել»:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Վրինդավան. Աստված քաղցած ու մերկ չի մնում Մաքրման տարին ծովի ու լուսնի հետ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: