Մաքրման տարին ծովի ու լուսնի հետ

02.01.2015 at 07:45 Оставьте комментарий

Լուս. Սվետլանա Սուկի

Լուս. Սվետլանա Սուկի

-Երկու րոպե մնաց,-նայում է հեռախոսին ու ասում Օլեգը:

-Չէ, իմ ժամով ութ րոպե է մնացել,-նայում եմ հեռախոսիս, ու ասում եմ ես:

-Լավ, էկեք Սամվելի ժամով կողմնորոշվենք, Սամվել քո ժամով քանի՞ րոպե է մնացել:

-Չորս ա պակաս:

Լուս. Սվետլանա Սուկի

Լուս. Սվետլանա Սուկի

Արդեն խորովածի վերջին կտորներն են մաքրվում: Ես 40 րոպե պահել եմ լապտերը, որ Սվետան ու Գայատրին մաքրեն բանջարեղենը:

Լուսնի լույսը ու նրա արտացոլանքը ծովում այնքան չեն լուսավորում, որ պոմիդորի, բադրջանի ու բիբարի մոխրացած կեղևները երևան:

լուս. Սվետլանա Սուկի

լուս. Սվետլանա Սուկի

Երկու ժամ էր մնացել, երբ մենք նոր տնից դուրս եկանք, ցախն ու իրերը բարձած սկուտերի վրա(պարզ մոտոցիկլետի տեսակ, որ միայն գազ ու արգելակ ունի, բայց, ասում են, 1լիտրը 40 կմ է քշում ):

10:15 ծովափին ենք:

Միսը մնաց անցյալում: Վեդ Սամվելը խորոված սարքելու իր վարպետությունը այժմ միայն օգտագործում է բանաջարեղեն խորովելուց

Միսը մնաց անցյալում: Վեդ Սամվելը խորոված սարքելու իր վարպետությունը այժմ միայն օգտագործում է բանաջարեղեն խորովելուց

10:30 գտնում ենք ծովափին այն տեղը ուր Նոր տարին պիտի նշենք՝ ծովից մի քսան մետրի վրա դուրս ցցված ժայռիկի տակ: Փռեցինք Սամվելի խսիրները, որոնց վրա առավոտյան Սամվելը մեզ յոգա էր սովորացնում:

Սամվելը երկու քարի արանքում ավազը փորեց հանեց ու կառուցեց փոս-մանղալը:

Նոր տարվա ընթրիք

Նոր տարվա ընթրիք

11-ին կրակը վառեցինք, շամփուրներին բանջարեղենը քաշեցինք ու դրեցինք: Արդեն 11:20 առաջին շամփուրը՝ պոմիդորը վրան Սամվելը հանեց: 11:55 վերջին խորովածի կտորը՝ բադրիջանը Գայատրին մաքրեց:

Խորոված բիբար, պամիդոր, բադրջան ու նաև չորս սալաթ՝ Սվետայի սարքած օլիվյեն, վինեգրետ, մալասոլնի կաղամբով թթուն, Գայատրիի պոմիդորով ու մառոլով սալաթը ու մրգեր՝ բանան, մանդարին: Մեր նոր տարվա սեղանը:

-Բորո՞լդ եք մսին դեմ:

Լուս. Սվետլանա Սուկի

Լուս. Սվետլանա Սուկի

Չէ, ես դեմ չեմ, -ծիծաղելով ասում է մյուս Սվետան՝ ճանապարհորդ-գրող-լրագրող,- որ գաք ինձ հյուր մսեղեն կհյուրասիրեմ:

Չորս կողմս եմ նայում, տեսնես լսեցի՞ն, որ էստեղ ոմանք մսի խաղեր են տալիս:

-Իսկ սա իմ կյանքում առաջին առանց մսի Նոր տարին է:

Լուս. Սվետլանա Սուկի

Լուս. Սվետլանա Սուկի

Եվ մի շիշ 250 ռուպիանոց(մոտ 4 դոլար) հնդկական գինի:

-Լավ է, մի շիշը կհերիքի մի հատ հին տարին ճանապարհելու կենացին, մի հատ էլ Նորը դիմավորելու կենացին,-ասում է Օլեգը:

Լուս. Սվետլանա Սուկի

Լուս. Սվետլանա Սուկի

Բայց ավելին հերիքեց՝ չորս կենացի. Սամվելը սեփական օղին էր խմում: Գայատրին իր գինին ինձ տվեց: Բայց ոչ միայն գինին, նաև օլիվիեն,-էս ձվածեղը քեզ տամ,-ասեց:

Ձվածեղ, որտև մեջը Սվետան ձու է գցել: Եթե միս էլ գցեր, օլիվիեն կդառնար դիահերձարան ու չէր հասնի ծովափ:

Գայատրին անկոմպրոմիս է, ձուն էլ մեկն է ով կարող էր հոգի ունենալ, բայց բախտի բերմամբ, թե պատհմամբ հոգին պլստացել է հայտնվել այնտեղ, կամ էլ գուցե հայտնվե՞լ է, մասնագետները կիմանան: Իսկ այն ինչի մեջ կարող է հոգին ապրել, վայշնավները չեն ուտում:

-Դուք ձո՞ւկ էլ չեք ուտում,-հարցնում է մեր հնդիկ տանտիրուհին Գայատրիին:

-Իհարկե, ոչ, իսկ դուք ուտո՞ւմ եք:

-Այո,- կարծես հանցանքի մեջ բռնված ասում է տանտիրուհին:

-Ես էլ եմ ուտում, բայց շատ հազվադեպ,-ասում է մյուս հնդկուհին՝ նրա եղբոր կինը, էլի մեղավոր զգացողությամբ:

-Վատ եք անում, մի օր էլ կարող է ձեզ ուտեն,-բացատրում է Գայատրին հնդիկներին:

Իսկ Կանայք գլուխները կախում են:

Լուս. Սվետլանա Սուկի

Լուս. Սվետլանա Սուկի

-Նոր տարին խփեց՝ դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ, դումբ,-ժամացույցի 12 դնգոցների ձայն է հանում Օլեգը ու մեկ էլ դեպի ծովն են պայթում հրավառության լույսերը: Այո, Սամվելի ժամացույցը ամենաճշգրիտն էր:

Նոր տարին՝ արաբական ծովի ու լուսնի հետ՝ հնդկական Գոայի ափին, Չապորայի մոտի Վագատոր ծովափին, վեցս, որոնց միացրել է ոչ միայն Հնդկաստանը այլև միևնույն անցյալը՝ որ բոլորս էլ նախկին Սովետական միության քաղաքացիներ ենք:

-Նոր տարի՝ ռուս-ուկրաինական-հայկական ընկերությամբ,-ասում է Օլեգը:

-Կներեք, կուզեի իմանալ, ո՞վ է ռուս, ո՞վ ուկրաինացի,-հարցնում եմ ես:

-Ես ուկրաինացի եմ, ասում է Օլեգը:

-Ես էլ եմ ուկրաինացի, ասում է Սվետան:

-Ես էլ եմ ուրկինացի,-ասում է մյուս Սվետան:

-Որեմն, ռուս չկա՞,- ծիծաղում է Օլեգը,-ուրեմն, հայ-ուկրաինական բարեկամության նոր տարին:

Ուրեմն, ուկրաինացները միմյանց ռուսի տեղ են դրել: Օլեգն ու Սվետան մյուս Սվետային չէին ճանաչում, նոր են ծանոթանում: Մի հարց մնաց, որ չտվեցի՝ Օլեգն ու իր ընկերուհի Սվետան նո՞ր իմացան որ ուկրաինացի են:

Այ սենց պատմություն, ուկրաինացին ու ռուսը միմյանց իրարից չեն տարբերում, բայց թե խի են իրար գյուլլում, չես հասկանում:

-Դուք բոլորդ էլ ուկրաիներեն գիտե՞ք,-հարցնում եմ:

-Այո,-երեքն էլ գլխով են անում:

-Դե հարցնում եմ, որտև շատ ուկրաինացիներ կան, որ ուկրաիներեն չգիտեն: Դուք էլ էնպես մաքուր ռուսերեն եք խոսում, որ ոչ մեկի մտքով չի անցնի, թե ուկրաինացի եք:

-Իհարկե, ութ միլիոն ուկրանացի միայն նրա համար որ չեն ուզում ուկրաիներեն խոսել, ապստամբել է Լուգանսկում ու Դոմբասում,-ասում է Օլեգը:

-Հետաքրքիր է, կասե՞ք, թե ինչ տվեց անցյալ տարին,-հարցնում է Գայատրին:

Մի քիչ ինտիմ հարց էր երևի, որ չուզեցին խոսել:

-Ես հաճույքով կասեմ,-ուրախ ասեց Սվետան,-ես սովորեցի կարճ ժամանակում տեղից տեղ փոխվել, որ կարող ես մի քանի օր մի տեղ մնալ, հետո արագ որոշում ընդունել ու այլ քաղաք մեկնել:

Սվետա Սուկը մի քանի տարի ճամփորդում է, Ինդոնեզիա, Շրի Լանկա, Նեպալ և այլն ու Հնդկաստանով մեկ պտտվել է: Ավտոբուսի տոմս է առնում, ու քաղաքից քաղաք գնում: Ու տպավորություններն գրառում բլոգում՝Журнал для путешественников, նկարահանումները յութուբում:

-Իսկ առաջ այդպե՞ս չէր:

-Առաջ մի տեղ էի հասնում, տեղավովում ու մի ամիս կամ կես տարի մնում: Էս տարի հասկացա, որ կարող ես հինգ օր էլ մնալ ու արագ տեղափխվել, հեչ կարիք չկա իրար քաշ տաս, դասավորվես, տուն տեղ դնես:

Ինչ տվեց ինձ 2014-ը, երկու գիրք տպեցի՝ «Երկիր և համայնք» ու «Ովքեր են նրանք. Մուսուլման հայախոս համշենցիները»: Մի օրինակ էլ հետս բերեցի Հնդկաստան ու փոշմանեցի, էստեղ ոչ մեկին պետք չի: Իսկ Հայաստանում եթե հետաքրքրվողներ կան, խնդրեմ՝ Արտ բրիջում վաճառվում է «Համշենցիներս»: Ու մի ֆիլմ հանեցի՝ «Միքայել հրեշտակապետի կանայք»: Առողջական վիճակս չվատացավ, էլի լավ է:

Շնորհակալություն 2014 թիվ, արժանի ես որ քեզ լավ հիշեմ: Օլեգի շնորհիվ քեզ հաջողություն եմ մաղթում, թե չէ ինչքան նոր տարվա սեղանի եմ եղել, հին տարվան ոչինչ չենք ցանկացել, կենացը չենք խմել, միայն ափալթափալ նոր տարիին ենք քծնել:

Լուս. Սվետլանա Սուկի

Լուս. Սվետլանա Սուկի

-Մինչև գալս, նայեցի գրականությունը, այս տարի մաքրման տարի է, սա միայն մարդկանց չի վերաբերում, այլ տարվան ու ընդհանարապես,-ասում է Օլեգը:

Նա աստղաբաշխություն է սովորել հնդիկ գուրուի մոտ, արդեն երեք տարի Գոայում զբաղվում է հորոսկոպի դիագնոստիկայով: Մի տեղ, ծովափնյա մի սրճարանի սեղանը իր գրասենյակն է, հաճախորդները գալիս են, ու Օլեգը ուսումնասիրելով նրա ծննդյան տվյալները, իմանում թե ինչ ճակատագիր է նրան սպասում ու ինչպես խուսափել անհաջողություններից:

Ինչ է նշանակո՞ւմ մաքրվելը, եթե մարդուն չի վերբերում:

Հա, ու նաև վերջում դեսերտը՝ արծաթե ձվեր. Օլեգը կարտոֆիլը ֆոլգաների մեջ փաթաթել, խորովածը հանելուց հետո գցել էր կրակը: ֆոլգայի մեջ խորովված կարտոֆիլը հավեսով ուտվում է որպես վերջին խորտիկ:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Պարիկրամա. ինչպես դուրս գալ դրամի արժեզրկումից Հանուն սիրո՞, թե՞ սիմետրիայի. ինչպես է Epress-ը «հավասարեցնում» հայերին ու ադրբեջանցիներին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: