Անսիրտ քաղաքականություն. Սերժ Սարգսյանը լռում է, Լրագիր թերթը խոսում է

23.01.2015 at 13:26 Оставьте комментарий

«Սերժ Սարգսյանը ու պետականությունը անհամատեղելի երևույթներն են ու ինքը մեղավոր չի այդ բանում: Ուղղակի այդպիսին է ծնվել»,-ասում է Ստեփան Դանիելյանը, հարգարժան հասարակական գործիչ, մտավորական, religinos.am-ի խմբագիր:

Կարծում եմ, այս եզրակցությանը նա կրկին հանգեց տեսնելով Սերժ Սարգսյանի կրավորական պահվածքը Գյումրու ողբերգության ժամանակ. որ նա չարձագանքեց, երբ  հունվարի 12-ին ռուս զինվորը սպանեց Ավետիսյանների 7 հոգիանոց ընտանիքը և վճռական քայլեր չի ձեռնարկում, որ ոճրագործությունը Հայաստանի իրավապահները քննեն:

Ստեփանի այս խոսքը, կարծում եմ,  ներկայացնում է բազմաթիվ մարդկանց տեսակետը, հետևաբար երկու տողով անդրադառնամ:

Եթե Սերժը անհամատեղելի է պետականությանը, ուրեմն, հայ ժողովուրդն էլ է անհամտեղելի. ո՞վ է պահում նրան իշխանության վրա, եթե սկսես թվարկել, կպարզվի Հայաստանի ողջ բնակչությունը:

Նա, կարծեմ, երկնքից չի բերվել, հայ ժողովրդի ծոցից է դուրս եկել և հայ ժողովրդի մեջ կարիերայի աստիճաններով քայլ առ քայլ հասել նախագահի աթոռին, առանց լուրջ խոչընդոտների: Նայեք նրա կենսագրությանը. Ոչ, հեղափոխական դուրսպրծուկ չի, որ պահի տակ օգտագործելով մասսաների ըմբոստության ալիքը իշխանության է տիրացել: Մինչև նախագահ դառնալը 20  տարվա ընթացքում բազմաթիվ պաշտոնների է նշանակվել, ընդ որում, նրանց կողմից ովքեր նրա ամենաթունդ քննադատներն են՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Հրանտ Բագրատյան և այլն, նրան աջակցել է Հայաստանի ամբողջ խոշոր կապիտալը:

«Այդպիսին է ծնվել»- մի արտահայտություն, որ օգտագործում են այն դեպքում երբ անհայտ են մարդու վարքի դրդապատճառները կամ էլ նա ի ծնե գենետիկ կամ մեկ այլ հիվանդություն ունի:

Եթե Սերժ Սարգսյանը հակապետական գենետիկ հիվանդություն ունի, ուրեմն այն փոխանցվել է իր ծնողից՝ հայ ժողովրդից, եթե նրա վարքագիծը անբացատրելի է, ուրեմն, հայ ժողովրդի մեջ չկա մտավոր այն կարողությունը, որ բացատրի, թե նա ինչո՞ւ Գյումրիի ողբերգությանը չի արձագանքում:

Փորձեմ մի փոքր լրացնել մտավոր այս բացը.

Քաղաքականությունը անսիրտ է, այն արձագանքում է այնտեղ ուր շահ ունի:

Մի օր, լրագրողները հավաքվեն, հարցեր տան, Սերժը  կարձագանքի, հիմա նա կարիք չունի, հազարավոր մարդկանց վրդովմունքը նրա իշխանությանը խայթոց էլ չի տալիս:

Սերժ Սարգսյանը չի արձագանքում Գյումրիի ողբերգությանը, հեռուստաելույթ չի ունենում, հասարակությանը վրդովեցնող հարցերին չի պատասխանում, քանի որ իր իշխանությանը վտանգ չի սպառնում:

Հայաստանի քաղաքական համակարգը կարծես ապացույցն է այն խոսքի, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը.

Հայաստանը բռնապետություն չի, որ ասես՝ այս հիանալի ու ստեղծագործ ժողովրդին դահիճները թույլ չեն տալիս ազատ ապրել.

Խոսքի ու հավաքների ազատություն ինչքան ասես կա, քաղաքական ազատությո՞ւններ, խնդրեմ, ինչքան կուզես կուսակցություն բացի, միացի, բաժանվի, ցույց արա: Ընտրություններն են կեղծո՞ւմ, այո, բայց դա Սարգսյանի ի ծնե հատկությունը չի:

Դժվար է աշխարհում գտնել մեկին  ով ինքնակամ հրաժարվի իշխանությունից, գուցե գտնվեն, բայց քչերը: Իշխանությունը ոչ թե փոխանցում, այլ վերցնում են: Ժողովրդավարական երկրում այդ արտաքին «ինքնակամ» հրաժարվելը բազմաթիվ մշակված պարտադրանքների ու կայուն համաձայնությունների արդյունք է: Հայաստանում այդ պարտադրանքները չեն մշակվել, չեն աշխատում, ինչո՞ւ, մտածելու հարց է: Կարելի է չմտածել ու Սերժին քրֆել: Տարբերակ է:

Ուրեմն, այլ տիպի պարտադրանքներ պետք է աշխատեցնել: Սակայն աշխատացնող չկա: Սերժ Սարգսյանի վերջին երկու ընտրություններին ընդդիմադիր թեկնածուները չվերցրին իշխանությունը, մեկը՝ պախկվեց իր տանը զանգվածներին թողնելով գյուլլի բերան, մյուսը աղոթելով՝ Աստծուց խնդրեց արդարություն: Իսկ Աստված  անսի՞րտ է, չգիտեմ, միայն հայտնի է, որ  օգնում է նրան, ով վճռական է ու հետևողական:

ինչքան ուզում ես քրֆի Սերժին, ավելին Սերժին քրֆելը քեզ շահավետ է, օրինակ, Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց՝ Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլոյի կազինոյում 50 հազար դոլարի կոն է դնում ու դառավ Սերժի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը կաշառակերության և կոռուպցիայի կնքահայրն է, որ ով կապվում է նրա հետ վարկաբեկվում է ու դարձավ նրա պալատի սիրելին:

Սերժին քրֆելը կարիերայի ճանապարհ է ոչ միայն նրա իշխանության մեջ, այլև այլ տեղեր՝  Գագիկ Ծառուկյանի մոտ, միջազգային կազմակերպություններում: Իսկ այդ քֆուրներից  Սերժի իշխանությունը ոչ թե թուլանում, այլ ամրանում է:

Այնպես որ, ով մեղադրում է Սերժին, միայն նրա անձի հետ է կապում երկրի ճգնաժամը, ինքը մասնակից է այս իշխանության ամրությանը: Սա գուցե պարադոքս է, բայց այդպես է:

Քաղաքականությունը անսիրտ է, այո, և դա ցավալիորեն երևաց Գյումրու ողբերգության ժամանակ:

Անսիրտ է ոչ միայն  Սերժ Սարգսյանը, անսիրտ են նրանք ովքեր Ռուսաստանի վրա ատամ ունեն և հրճվում են, որ զայրացած գյումրեցիները ցույց են անում ռուսական իշխանության ինքնակամ որոշման ու Հայաստանի իշխանության անտարբերության դեմ, անսիրտ են այն ուկրաինացիները, որ ստեր է տարածում, թե Լուգանսկի իշխանությունը ապաստան է տալիս մարդասպանին ու ավելի լարում զայրացած մթնոլորտը, անսիրտ է  համբավավոր ռուս լիբերալ լրագրող Յոլյա Լատինինան. իր  սրամտության պարկը թափահարում է դժբախտացած ու ողբացող մարդկանց գլխին, ախորժակով երկու անգամ նկարագրելով թե ինչպես է Պերմյակովը երկամյա երեխային մորթել մի կայֆի տակ, որ «վաճառվում է ռուսական ռազմաբազայում»…Եվ ողբերգությունը միահյուսելով Ռուսաստանի աջակցության տակ գտնվող չճանաչված երկրների թեմային ծաղրում նրանց. «Հիշեցնեմ, որ կա նման երկիր՝ Հայաստան, ռուսաստանյան մեր սատելիտը։ Մենք, ընդհանուր առմամբ, մատների վրա կարող ենք հաշվել մեր սատելիտներին, ընդ որում՝ չհանելով մեր սապոգներն ու ձախ ձեռնոցը։ Դրանք են՝ Հարավային Օսիան, որը մենք վերածել ենք ՀԱՄԱՍ-ի, Աբխազիան, որտեղ իրավիճակը միանգամայն աղետալի է, Մերձդնեստրը նույնպես աղետալի վիճակում է, և ահա Դոնբաբվեն, որը մենք վերածել ենք շատ մեծ ՀԱՄԱՍ-ի, որտեղ բավական անմեղսունակ լյումպենները գնդակահարում են ընտանիքներ և խլում բնակարաններ ու մեքենաներ»(ռուսերենը՝ այստեղ , թարգմանությունը՝ այստեղ):

Ինչո՞ւ Դոմբաբվե, այսինքն սրամտում է Դոմբասը համեմատելով Զիմբաբվեի հե՞տ, այդպիսի երկրներ պիտի չլինե՞ն, իսկ Ավետիսյանների սպանդը ճիշտ պա՞հն է Զիմբաբվեի ու Դոնեցկի վրա սրամիտ բառախաղ անելու համար:

Իսկ ինչպե՞ս առաջացան այդ սատելիտները, ասենք Աբխազիա և Հարավային Օսիա, Արևմուտքը ոչինչ չարեց որ Վրաստանում կանխվի «Վրաստանը վրացիներին» ֆաշիստական լոզունգը, հակառակը, մշտապես աջակցում էր վրացական իշխանություններին, միայն նրա համար որ Ռուսաստանի դեմ են: Անսիրտ քաղաքակնաություն:

Լատինինան սրամիտ է գրում, բան չունեմ ասելու, տաղանդ է պետք վեց սպանված ընտնիքի անդամների գույժի վրա սրամտելու՝ տաղանդավոր լրագրող Յուլյա Լատինինա և … սրտի բացակայություն:

Իսկ հայկական lragir.am-ը Լատինինայի տաղանդից զուրկ է, բայց քաղաքականությունը լրիվ մաշեցրել է նրա սիրտը, որ երկու օր առաջ ընտանիքի յոթերորդ անդամի, երկամյա Սերյոժայի մահվան կապակցությամբ գրում է.

« Շատ շուտով բժշկական մեծաթիվ դեսանտ իջեցրեց նաև սվինահարող կողմը` Ռուսիան:

Բայց… Փոքրիկ Սերյոժան մերժեց ավելի քան անարժան և երեսպաշտ այդ մարդկանց: Նա թույլ չտվեց, որպեսզի իր փրկությունը շահարկվի այդ նույն իշխանությունների վարքագծի պատճառով Հայաստանը որպես գաղութ դիտող Ռուսաստանի կողմից: Ու երկուսին էլ հաղթեց»:

Մեկնաբանելու բան չի, թե արժե Հայաստանի հարգված անկախ թերթի համար «հաղթանակը»:

Առանց մեկնաբանության, միայն հիշել՝  անսիրտ քաղաքականություն:

Entry filed under: խոհ. Tags: .

Ճանաչել Աստված և հրաշագործ Սաի Բաբային «Ո՞ր երկրից ես». մի հարցի պատմություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: