Շիվան Ինքնագիր հանդեսի հովանավոր

14.02.2015 at 10:34 Оставьте комментарий

g2«Վահան, գնացքը էկավ, արագ, մի րոպեից շարժվում ա»,-հեռվից գոռում է Գայատրին:

Ուդուպիի կայարան, չուկ- չուկ-չարախկ չուկ, գնացքը կանգնեց: Մի րոպեից կշարժվի, կհասցնե՞մ:

«Սպասի հես ա գալիս եմ»,- Կայարանում հազիվ արանք եմ գտել, կոմպը բացել, որ էրկու բառ մեկնաբանեմ: Ինքնագիր գրական հանդեսում «Խեռիս» պատմվածքը լավ աղմուկ հանեց, քննարկվում ու քննադատվում է:

Ես էլ հենց հնդկական տաճարից դուրս եմ գալիս, նալիկներս հագնում, ուշքս աստվածների մոտից տեղափոխվում է Ինքնագիր, տեղ եմ ման գալիս, ինտրենտին կցվեմ ու էրկու բառ էլ ես գրեմ: Հիմնականում մեղադրում են ոչ ցենզուրային կամ հայհոյական բառապաշարի համար: Էնքան ծանոթ խոսքեր, որ ասում էին գրողների միության ախսախքալները Բնագիր գրական հանդեսի մասին:

Ըհըն, հասցրեցի, թրխկ կոմպի կափարիչը չրխկացնում ու թռնում գնացք.

Մուրդեշվար

Մուրդեշվար

«Ինքս այս պատմվածքը հավեսով կարդցել եմ և տեղեր նկատել, որոնք մեջբերման արժանի են . օրինակ, ինքնաարտահայտվելու պահանջի ու ընթերցող ունենալու մասին, որ թվում է ծեծված թեմա է, բայց հեղինակը այլ ձևակերպմամբ է ներկայացնում. « Ո՞վ չգիտի, որ մարդն ինքնարտահայտվելու պահանջ ունի, ու գրելն էլ տենց մի բան ա, բայց որ իրանց ընթերցողը չի հետաքրքրում, էդ արդեն կոնկրետ կ-ս ջուր են ցանում»: կամ սա. «Հարբած նկարչուհիներից մեկը երկար նշան բռնելուց հետո կլոր թիրախի փոխարեն նետը տնկցրեց հազար տոկոս Շիլեի տակ մնացած համակուրսեցու նկարի մեջտեղը՝ մկանուտ ու տառապագին դեմքով մերկ տղամարդու ուղիղ ձվերին: Ես ու կայֆարիկը մեխանիկորեն բռնեցինք մեր ձվերը՝ համարյա իրական ցավ զգալով, իսկ լուսանկարիչը իրան չկորցրեց ու տեղում ֆիքսեց էտ կադրը՝ տառապագին դեմքով տղամարդուն՝ նետը ձվերին տնկցրած»:

Շիվայի արձանի տակ

Շիվայի արձանի տակ

Ուրեմն, նայած ընթերցող, ով ինչ է փնտրում տեքստում՝ մեկը քննիչի հայացքով նայում է թե ինչքանով է նոր բան ասվում, այն հանուն գրականությա՞ն է, թե միայն շոկ առաջացնելու համար է, ոչ ցենզուրային բառերը պե՞տք են, թե՞ ոչ(օրինակ, եթե երկնքի թեմայով մի պատմվածք լինի, երբեք հարց չի առաջանա՝ աստղ, արև բառերը պե՞տք են, թե՞ ավելորդ) համաշխարհային գրականության մեջ այսպես գրե՞լ են, թե՞ չեն գրել : մեկ ուրիշը փնտրում է «բարձր գրականություն» ու չի գտնում ինչպես, Վիոլետի պատին է գրել Նաիրան. « Հիմա այս հայհոյախեղդ մտքերի քաոսում բարձր գրականությո՞ւն փնտրենք՝ օրիգինալի ձևաչափով ու մարդկանցից չհասկացված, չգնահատված լինելու հանգամանքով»: մեկ ուրիշն էլ տեքստի հոսանքին տրվում գնում է, չնկատելով ինչպես կարդաց պրծավ ու գնահատում հեղինակի թրթռացրած ջիղը որը ցփնում է «նեղ» երկրի դեմ «նեղսրտած» գրողի կռիվը»:

Մուրդեշվարի տաճարը հսկող փղերը

Մուրդեշվարի տաճարը հսկող փղերը

Մի ոտքս հնդկական օվկիանոսի ափամերձ տաճարներում, մյուս ոտքս հայրենական «Խեռիս» մեջ:

Հնդկաստանի հարավ-արևմուտք՝ Արաբական ծով, արդեն մի շաբաթ Գոկառնայում ենք: Փետրվարի 12-ին մթով 5-ին դուրս ենք գալիս, գնացքից գնացք նետվում, որ մի օրում հասցնենք այցելել Շիվայի հսկա արձանը ծովի ափին՝ Մուրդեշվարում և Կրիշնայի ամենահին մուրտին՝ Ուդուպիում:

Իսկ գնացքի չխչխկողցներն ու կայարանների սպասումները կլցվեն Հայաստանից ամենակարևոր նորության՝ Ինքնագիր գրական հանդեսում Սերժ Սեպյանի «Խեռիս» պատմվածքի քննարման մտորումներով:

Գոկառնայի ծովափ

Գոկառնայի ծովափ

Սերժ Սեպյան ջան, գրելը թարգի, արի Գոկառնա, մի գործ կկպցնես ոնց էլ լինի, չկպնի էլ, ծովի ափին կնստես, կնայես արևի մայր մտնելուն ու պլան կքաշես՝ Շիվայի հովանավորության ներքո: Թե չէ ի՞նչ խեռիս գրականություն. Էրկու տող գրում ես, սկսում են բազար, թե մեկին գիտեմ, որ 50 ականներին գրածդ արդեն մի անգամ գրել է

Վրինդավան-Գոա, Բանգալոր-Ռանգանաթ, Ռանգանաթ-Տիրուվանամալայ, Բանգալոր-Պուտապարտի, Պուտապարտի-Բանգալոր, Բանգալոր-Գոկառնա, Գոկառնա-Մորդեշվար, Մորդեշվար-Ուդուպի, Ուդուպի-Գոկառնա, է՞լ, է՞լ ինչ գնացք ենք նստել, կարծես այսքանը: Մնացածը ավտոբուսով՝ Գոայից Բանգալոր՝ ավտոբուսը 12 ժամ, երկհարկանի մահճակալներ, նառեր, ինչպես գնացքում, ավտոբուսում քնում ես՝ պառկած:

Իսկ Երևան-Ստաբուլ ավտոբուսում քնելու տեղ չկա, նստարաններ, 48 ժամ, թե՞ պակաս, նստած: Ես մի գիշեր նստած գնացել եմ մինչև Հոպա, տանջանք: Ու երկու շաբաթը մեկ հայ առևտրականները երկու օր կիսաքուն նվաստանում են վրացի, հայ, թուրք մաքսավորների կոպտություններից: Թուրքե՞րն են նվաստացնում հայերին, որ չեն թողնում հայկական ավտոբուս մտնի իրենց երկիր, բոլոր ավտոբուսները վրացական են, թե՞ հայերն են նվաստանալը կենցաղ սարքել:

Ավտոբուսը ինչպես գնացք, նառերով:

Հնդկական գնացքներում նառերը եռահարկ են, ինչպես սովետական պատերազմական ֆիլմերում: Իմ նստած գնացքներում երկհարկանի նառեր են եղել՝ վագոնի ամեն բաժանմունքում չորս հոգի մի կողմում՝ վերև-ներքև, մեկ-կամ երկու հոգի մյուս լուսամուտի կողմը:

Եռահարկը ո՞րն է, եթե 11 հոգի մի բաժանմունքում քնեն՝ ինը մի կողմում՝ վերև-մեջտեղ- ներքև, երկուսը մյուսում՝ վերև-ներքև, շնչելու տեղ չի մնա: Բայց մնում է: Այլապես, եթե բաժանմունքները երկհարկ նառերով լինեին, միլիարդանոց հնդիկ ժողովրդին ինչպե՞ս պիտի տեղափոխեին, մեկ-երրոդը դուրսը կմնար:

Բանգալոր- Գոկառնա գնացքում. իտալուհին Գոկառնայում փնտրելու է վեդայական գիտելիքներ

Բանգալոր- Գոկառնա գնացքում. իտալուհին Գոկառնայում փնտրելու է վեդայական գիտելիքներ

Հնդկաստանը գնացքների երկիր, քաղաքից-քաղաք, կայարանից- կայարան, ե՞րբ ենք հասնում Ռանգանաթ, այս չէ, հաջորդը չէ, էն մյուսը,-ասում է բարեհամբույր հնդիկը ու երբ հասնում ես, ձեն է հանում՝ ահա, իջեք: Բարձրախոս չկա, որ կայարանների անուններին հետևես, հնդիկները բարձրախոսի տեղը քեզ կասեն:

շիվա1Միայն Մուրդեշվարում էլ չսպասեցինք ձեն հանեն, դեռ կայարան չհասած, արդեն ուղևորների փոխարեն Շիվայի 37 մետրանոց հսկա արձանը ու տաճարի աշտարակը հորիզում ձեն հանեցին՝ դուք որ նեղություն եք քաշել, երկար ճամփա եք կտրել, եկել ինձ տեսնելու, խնդրեմ, իջեք:

-Շիվա, Շիվա,-հիացած նայում է օձերով զարդարված արձանին Գայատրի Դևի Դասին՝ կրիշնայական հայ նվիրյալը, նա ինձ Հնդկաստանին ծանոթացնում ու վարժեցնում է: Շիվայի արձանը նրա ծննդյան նվերը,- Շիվան՝ հոգ է տանում հարբեցողների, թմրամոլների, աղքատների, մուրացկանների, անտունների համար:

Էլ ո՞ւմ: Շիվայի հովանավորյալների շարքը ավելացնում եմ. գրողների, ոչ բոլոր իհարկե, ոչ նրանց ովքեր մրցանակներ են ստանում ու հսկում են գրական մայրուղին, որ հանկարծ ուրիշ մեկը դվիժենի դուրս չգա, մի ոչ ցենզուրային գրականություն արագության վրա չսեղմի, անցնի իրենց: Չէ, գրական տռասում տեղ չգտած գրողները, ինչպես գնացքի մեջ այս մուսուլման մուրացկանը, ով տեղ չի գտել մայրուղում, կաղ, մի ձեռքը կապած, մյուս ձեռքը պարզում է, բայց չի մոռացել դնել կանաչ գործած թասակը ու մորուքը հարդարել:

Գոկառնա-Մուրդեշվար-Ուդուպի

Գոկառնա-Մուրդեշվար-Ուդուպի

Փարիզի ահաբեկիչները Չարլի Հեբոթի ծաղրանկարիչներին գյուլլելու տեղը լավ կանեին զենքի փողը ղրկեին իրենց մուրացկան եղբորը, որ գյավուրներից փող չմուրար: Շիվան նրանց տեղը մուրացկանի համար պիտի հոգ տանի ու նաև էն գրողների ովքեր գրելով չեն կարողանում փող վաստակել Հայաստանում, բայց էնքան հավատարիմ են գրականությանը որ ուրիշ գործով էլ չեն զբաղվում: Ուրեմն, Շիվան հովանավորում է Ինքնագիր գրական հանդեսը, որ լցնում է իր էջերը մայրուղու կողմից մերժվածներով ու նրա հրատարակած «Խեռս» պատմվածքի հեղինակ Սերժ Սեպյանին: Մի մեջբերում, պատմվածքից (ամբողջը այստեղ).

Բանգալորում. 6 միլոիոնանոց քաղաքում ավտոբուսում կանայք և տղամարդիկ առանձին են նստում

Բանգալորում. 6 միլոիոնանոց քաղաքում ավտոբուսում կանայք և տղամարդիկ առանձին են նստում

«Վրեժն ինքնին չափազանց գեղարվեստական բան ա, ու հերիք ա ընդամենը մի վրեժխնդրության պատմություն գրես՝ առանց պատումի ավելորդ պաթետիզմի ու գեղարվեստականության, ինքը կդառնա նորմալ գեղարվեստական գործ: Տենց էլ կանեմ, թող հերոսիս 6 տարեկան երեխեն թոքաբորբից մեռնի, հերոսս էլ գժված, վրեժից կուրացած, էլեկտրացանցի տնօրենի մաման ք-ի, ասենք՝ տասներկու տեղից դանակահարի… Հա բա ի՞նչ, ձմեռվա կեսին լուսը անջատել ա, ու խեղճ տղեն ինչքան խնդրել ա՝ ժամանակ տուր, չի համաձայնվել… Երեխեն էլ հիվանդացել, մեռել ա… Հլը մի հատ էլ կաբինետում նվաստացրել ա ասելով՝ այ փալաս, ամիսը 15000 դրամն ի՞նչ խեռս ա՝ չես կարում աշխատես, բա դու տղամա՞րդ ես, այ բոմժ… Կարո՞ղ ա, հանկարծ, էսօրվա աշխարհում էսքանը քիչ ա մարդ սպանելու համար… Տո աշխարհի մաման էլ ք-մ, Հայաստանում լրիվ հերիք ա: Ամեն դեպքում, թող էդ էլեկտրացանցի չաթլախ տնօրենը հերոսիս կնոջն ինչ-ինչ հանգամանքներում մի հատ էլ անբարոյական առաջարկություն արած լինի, ու հերոսս էլ իմանա…»:

Շիվայի խեռը, առնանդամը՝ լինգամը պահապան հայ լուսանցքային գրականությանը, Շիվա լինգամը, հնդիկների պաշտանմունքը, տաճարից տաճար Շիվա լինգամ, ձեռք տուր, շոյիր, և կբուժվես: Ասում են կբուժվես, ասում են որ կան լինգամներ որոնք շատ ավելի հզոր բուժիչ ուժ ունեն, ինչպես Գոկառնայի տաճարի Շիվա լինգամը, միայն թե նրան թույլ չեն տալիս մոտենալ արտասահմանցիներին:

Շիվայի սերմը՝ ռուդրաքշը վզնոց, կախիր վզիդ, և երջանիկ կլինես: Ինձ մի բժիշկ նվիրեց մի հատիկ ռուդրաքշ, կախում եմ վզիս, տեսնենք ինչ դուրս կգա:

Պուտապարտիում հնդիկ բժիշկը նվիրեց այս պարանոցիս ռուդրաքշ ծառի պտուղը: Մեկ այլ բժիշկ, Գոկառնայի հարևան բժիշկ Ռաթան Սինքխը հեռվից նայեց, ու ասեց իսկական չի, ուրեմն, զորություն չի ունենա: Բայց ես կարծում եմ, եթե նույնիսկ կեղծ է, ունի զորություն, մեջը նվիրող բժշկի սրտի զորությունից մի բան կլինի: Ու նաև, պարանոցիս տուլսի սուրբ ծառի փայտից պատրաստված կանտիմալան, որ, ասում են՝ հանդարտություն է պարգևում, միայն տուլսին վզիդ միս պիտի չուտես:

Պուտապարտիում հնդիկ բժիշկը նվիրեց այս պարանոցիս ռուդրաքշ ծառի պտուղը: Մեկ այլ բժիշկ, Գոկառնայի հարևան բժիշկ Ռաթան Սինքխը հեռվից նայեց, ու ասեց իսկական չի, ուրեմն, զորություն չի ունենա: Բայց ես կարծում եմ, եթե նույնիսկ կեղծ է, ունի զորություն, մեջը նվիրող բժշկի սրտի զորությունից մի բան կլինի: Ու նաև, պարանոցիս տուլսի սուրբ ծառի փայտից պատրաստված կանտիմալան, որ, ասում են՝ հանդարտություն է պարգևում, միայն տուլսին վզիդ միս պիտի չուտես:

Մուրդեշվարի տաճարը կառուցվել է Գոկառնայի Շիվա Լինգամից թռած բեկորի տեղում, այն Շիվա լինգամի որը անձամբ Շիվան իր սրտից հանել նվիրել էր Ռավանա թագավորին(Այդ Լինգամը Գոկառնայում է, որի մասին հաջորդիվ):

Պիտի շտապենք գնացքին, ու այդպես էլ չենք հասցնում վերելակով Տաճարի գոպուրայի(հնդկական տաճարի աշտարակ) գագաթ բարձրանալ: Ոչ միայն չենք հասցնում, այլև չգիտեինք, հետո, արդեն Գոկառնայում ենք իմանում, երբ մեր հարևանը հարցնում է՝ լիֆտով բարձրացա՞ք: Ափսոս, ի՜նչ տեսարան էր բացվելու:

Ուդուպիի տաճարում Կրիշնա բալա մուրտին

Ուդուպիի տաճարում Կրիշնա բալա մուրտին

Մուրդեշվարի կայարանում սպսում ենք Ուդուպիի գնացքին, ուշանում է, նոթբուքիս լիցքավորումը պրծնում է, ուրեմն, պիտի հասցնեմ երկու տողով անդրադառնամ պատմվածքի այն քննադատությանը թե ոչ ցենզուրային բառապաշարով գրելը հնացած է, անցած փուլ, որ արվել պրծել է 1950 ականներին.

«ոչ ցենզուրային բառապաշարը կամ ինչպես դու ես ասում՝ հայհոյանքները 50 ական թվերին չեն մտել գրականություն, դրանք միշտ էլ եղել են, ուղղակի այն անծանոթ էր որոշակի վերնախավային ընթերցողին:

Եթե Ուդուպիում մնայինք, երեկոյան կմասնակցեինք ֆեստիվալին, երբ այն հսկայական սայլերի վրա տեղադրում են Կրիշնայի մուրտին ու պտտեցնում

Եթե Ուդուպիում մնայինք, երեկոյան կմասնակցեինք ֆեստիվալին, երբ այն հսկայական սայլերի վրա տեղադրում են Կրիշնայի մուրտին ու պտտեցնում

Տարբեր ընթերցողների խնդիրն է թե այս խոսքերը շոկ կառաջացնեն թե ոչ, ինձ բացարձակապես շոկի մեջ չգցեց, բայց այդ բաց խոսքով ավելի ազդեցիկ և տպավորիչ ներկայացավ ստեղծագործողի ու միջավայրի անհաշտությունը: իսկ միջավայրն էլ բացառիկ է, հեղինակը հերոսի ապրումների միջոցով շատ պատկերավոր ու սրամիտ ներկայացրել է այն, ու հեչ չի կրկնում մեկ այլ միջավայր: հերոսն էլ իր փնտրտուքներով, ճիշտ է, երբմեն ծանոթ հարցերի ծանոթ պատասխաններ է տալիս՝ օրինակ, ինչու գրել, կամ ինչպես գրել, բայց չխուսափելով կրկնել ինչ որ ասված բան կերպարն է ձևավորվում, «ինչու գրականություն» հարցը որ այս միջավայրում, ուր կարծես ոչ մեկի խեռին չի ու փորձ է արվում դարձնել խեռին, իսկապես հարց է ու այդ հարցը մտնում է հենց գրականություն: Հարցնում եք՝ հայոհյանքները եթե վերցնենք տակն ի՞նչ կմնա: ուրեմն, ինչու վերցնել, նույնն է թե ասես՝ մթնշաղի անուրջներ արտահայտությունը հանես Տերյանից ի՞նչ կմնա, կամ մոտավորապես էդպիսի բան: Գրակնությունը իրավաբանական տեքստ չի որ բոլոր գործերի վրա սազացնես նույն լեզվով, իսկ եթե մեջը մի ոչ ցենզուր բառ լինի, փորձես հանել ու տեսնես թե տակը ինչ կմնա: տակը բան չի մնա, կսպանես գրականությունը ուղղակի»:

Գնացքը դեռ չեկած, մարտկոցը նստեց: Ուդուպի:

Կրիշնայի տաճարը կառուցված 13րդ դարում և այնտեղ պահվող պատանի Կրիշնայի մուրտին՝ Բալա Կրիշնան, որ, ասում են պատրաստվել է հինգ հազար տարի առաջ: Բալա՞, երեխա՞:

Ռուկմինին՝ Կրիշնայի կինը չի ուզում որ Կրիշնան հեռնա, գնա Ռաթայի մոտ: Կրիշնան էլ իր մուրտին է պատրաստում, տալիս նրան՝ եթե ինձ ուզում ես տեսնել, ահա ես, նրան նայի,-պատմում է Նիկիտան, ռուս ճանապարհորդն ու գիդը Տիրուվանամալայի սրճարանում, ու մեզ ոգևորում, որ անպայման գնանք Ուդուպի,-Հետագայում մուրտին ծովի տակ է անցնում, ու խրվում փայտի մեջ: Ձկնորսները հայտնաբերում են, ու դարձնում բալաստ: Փոթորիկ է լինում, ու նավը խորտակվելիս է լինում, Շիվայի նվիրյալ մի իմաստուն փոթորիկը կանգնեցնում է: Փրկված նավաստիները նրան ասում են՝ ինչ կուզես, ասա և այն քոնը կլինի: «Այդ փետի կտորը տվեք», ասում է իմաստունը: Նավաստիները սիրով տալիս են: Իմաստունը փայտը մաքրում է Կրիշնայի մուրտին հանում, ու կառուցում տաճարը:

Կրիշնայի տաճարում պուջարին մեր ուղեցույցը

Կրիշնայի տաճարում պուջարին մեր ուղեցույցը

Կրիշնայի տաճարում պուջարին՝ հնդիկ հոգևորականը ասեց այդ իմաստունի անունը՝ Գուրու Սադանադա: Ու նաև Կրիշնայի մուրտիի հետ կապված մյուս պատմության հերոսի անունը.

Բհակտա Կանակա դասը գալիս է Ուդուպի տեսնելու Կրիշնային, սակայն նրան չեն թողնում մտնել տաճար քանի որ ցածր կաստայից էր: Կանական դրսում սկսում է երգել ու երկրպագել Կրիշնային: Նրա կանչի շնորհիվ Կրիշնան շրջվում է դեպի իր նվիրյալը: Դիմացը պատ է լինում, որը քանդում ու լուսամուտ են սարքում՝ Կանակայի պատուհանը, որտեղից նայում է Կրիշնան: Հերթը հասնում է ու նույն պատուհանից Գայատրին նայում է Կրիշնային, Կրիշնան շնորհավորում է նրա ծնունդը: Շնորհավորեց, չէ՞: Հետո ես եմ նայում պատուհանից, ես ու Կրիշնան նայում ենք իրար, թե՞ մենակ ես եմ նայում: Հնդկաստանը հեչ աթեիստի տեղ չի, ստիպված փորձում եմ մի քիչ հավատալ: Ամենալավը ստացվում է Շիվային հավատալս:

պրասադ են բաժանում

պրասադ են բաժանում

Հնդկական տաճարի լավն այն է, որ եթե դու հանգանակություն չտաս էլ, մեկ է, իրենք քեզ անվճար կկերակրեն: Կրիշնայի տաճարում էլ, պուջարին՝ հնդիկ հոգևորականը, սկզբից հարցրեց որ երկրից եք, Հայաստան, չիմացավ թե ուր է, Իրանի մոտ, ապա ցույց տվեց այն սրահը ուր ուխտավորներին պրասադ են բաժանում՝ Աստծո օրհնություն ստացած կերակուրը: Կրիշնայի տաճարը ավելի դեմոկրատական է, կին ու տղամարդ չեն առանձանցոնում, ինչպես Սարի Բաբայի աշրամում էր կամ Բանգալորի ավտոբուսում(առաջի դռնից բարձրացա, մեկ էլ տոմսավաճառը սկսեց վրաս գոռգոռալ, բան չեմ հասկանում, տոմս ունեմ, ի՞նչ խախտում եմ արել, շուրջս նայեցի, բոլորը կանայք, հետևը տղամարդիկ են,-կանանց տեղն ես բարձրացել,-ջոկեց Գայատրին):

պրասադ

պրասադ

Այստեղ բոլորը՝ կին տղամարդ իրար կողք, դեմ դիմաց ձգվող շարքերով, մետաղի ափսեները դիմացները: Ու հսկա կաթսայից նվիրյալները փլավն են լցնում: Բա չէ հայկական եկեղեցում, մի լավաշի փշուր դնում են բերանդ, նշխարհ դե գնա, կշտացի: Իսկ Հինդուիստական տաճարում լավ կշտանում ես, որ ուզես, դաբակա էլ են լցնում: Կարաս տաճարի կողքը ապրես, իմանաս պրասադի ժամերը, էլ ուտելուն փող չտաս:

Ես ու Գայատրին էլ հնդիկների շարքերի մեջ ձգտում ենք ձուլվել՝ ծալապատիկ լոտոսի ձևով նստած ու ձեռքով փլավը տանում բերաններս: միայն թե ես ձախով եմ ուտում: Հնդիկների համար ձախով ուտելը մեծ սխալ է, ձախը հարամ է, ձախը ուրիշ տեղ մաքրելու համար է: Դրա համա՞ր է, որ ձախերը հաջողություն չունեն Հնդկաստանում: Լավ է, չեն նկատում: չէ, ձախով եմ ուտում ոչ միայն որ ձախլիկ եմ, սիրելի հնդիկ ժողովուրդ, ուղղակի աջով չի ստացվում, աջ ձեռիս կտրված մատի արանքից փլավը թափվում է:

Շիվա լինգամի հետ Վրինդավանի Վանկանդի Մահադև

Շիվա լինգամի հետ Վրինդավանի Վանկանդի Մահադև

«Հայաստանում հաճախ են գրական գործի հետևը փնտրում «օրիգինալը», այսիքն արևմտյան այն հոսանքը կամ հեղինակին ումից կարող էր ազդված լինել գործը: ինչ խոսք, չկա գրականություն առանց ազդեցության, բայց ես կողմ եմ որ գրական գործի մեջ միայն վերջում խոսվեն ազդեցութոյւնների մասին, ազդեցությունները դիտարկելով ոչ թե թերություն, այլ ինչպես Քիրստիանն է ասում, որպես համեմունք՝ ապուրի մեջ» :

Entry filed under: ակնարկ. Tags: , .

«Ո՞ր երկրից ես». մի հարցի պատմություն Գոկառնայի պարգևը. սեր յոթ կյանքի համար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: