Մտքի հեղափոխություն. մրցակցային իշխանության տեսությունը

23.02.2015 at 17:05 Оставьте комментарий

Հրանտ Բագրատյանը մի այնպիսի նոր տեսություն է հիմնադրել, որից ցնցումների մեջ կընկնի ամբողջ աշխարհը ու հիմք կդնի մարդկության զարգացման նոր հեռանկարների:

Նախագահական ընտրությունների իր ծրագրերում ասում է, թե դատական համակարգում մրցակցություն է անհրաժեշտ և պետք է երկու դատարան լինի՝ մեկը տեղական դատավորների մյուսը դրսից հրավիրված եվրոպացի դատավորների, մրցակցության մեջ արդարադատությունը ավելի արդյունավետ կիրականանա: Այսինքն դատական համակարգ ներմուծվում է շուկայական հարաբերությունները, ինչպես օրինակ, սպառողը խանութում ընտրում է թե որ մածունը կամ որ մեքենան գնի, այդպես էլ կընտրի թե որ դատարանում դատվի:

Նա իր տեսությունը պրոպագանդում է ընտրողների հետ հանդիպումներում ու նաև ձևակերպված է ծրագրային դրույթներում.

«Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը: Դրա հետ միասին՝ մեր երկրում կգործեն «եվրոդատարաններ, պետության թույլտվությամբ եվրոպական կամ այլ առաջադիմական դատարաններ արտասահմանցի դատավորներով»:

Մեխանիզմը երևի սենց կլինի. տեղական դատարանում մարդուն դատում են մարդասպանության համար, ամբաստանյալը կամ տուժող կողմը դժգոհ են դատական ընթացքից և բեկանում են դատը ու դատավարությունը տեղափոխում մյուս եվրոպացի դատավորների դատարան: Թե՞ նույն դատը զուգահեռ կգնա երկու դատարաններում էլ, օրինակ մեկը կարող է արդարացման դատավճիռ ընդունել, մյուսը տա տասնհինգ տարի: Էս դեպքում որն է լուծումը. կլինի մի ուրիշ, երրորդ ատյան էլ որը իմի կբերի երկու դատարանների դատավճիռները միջինը կհանի ու  յոթուկես տարվա ազատազրկման կդատապարտի ամբաստանյալին: Կամ երկու դատավճիռն էլ կկատարվի. ամբաստանյալը մի օր կնստի համապատասխան մի դատավճռի, մյուս օրը ազատ կլինի համաձայն մյուս դատավճռի, և այսպես երեսուն տարի՝ մի օր ազատ, մի օր բանտ:

Մրցակցային  աշխարհում գեղացիություն է ունենալ մի  դատական իշխանություն:

Բագրատյանի մրցակցային դատական համակարգի տեսությունը ունի արդեն հետևորդներ, որոնք նոր առաջարկներ են բերում մրցակցային իշխանություններ կառուցելու ասպարեզում:

Գուցե մինչև ընտրությունները Բագրատյանը այդ առաջարկները մտցնի՞ իր ծրագրում:

այսպես.

«Հայաստանում ներմուծվում է մրցակցային պառլամենտարիզմի ինստիտուտը: Տեղական ազգային ժողովին զուգահեռ կընտրվի «եվրոպառլամենտը»:

Ուրեմն, երկրում կստեղծվեն երկու Ազգային ժողովներ՝ մեկը տեղացի դեպուտատներից,մյուսը եվրոպացի: Այսինքն ընտրողները ընտրում են երկու  ազգային ժողով, մեկին մասնակցում են միայն տեղական քաղաքական գործիչները, մյուսին միայն երվրոպայից ներմուծվածները: «Մրցակցային իշխանություն» շարժման ակտիվիսնտերի մեջ մի թևը՝ լիբերալները, պնդում է, որ լինեն նաև մրցակցային էլեկտորատներ, մեկը՝ տեղացի, մյուսները երվորպացի: Այսինքն եվրոպայում ստեղծվում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ընտրելու էլեկտորատ, որն էլ քվեարակություններով ընտրում է պատգամավորներին: Քանի որ դեռ այս նախագիծը անմշակ է, հետևաբար դեռևս հայտնի չէ, թե երկու տարբեր էլեկտրորատները միաժամանակ ընտրում են երկու պառլամե՞նտն էլ, թե՞ եվրոպականը միայն եվրոպացի պատգամավորներին, տեղացիները միայն տեղացիներին: Այդ թևի լիբերալ ենթաթևը գտնում է, որ երկու էլեկտորատները պետք է հնարավորություն ունենան ընտրել բոլոր երկու ազգային ժողովների պատգամվորներին, պահպանողական ենթաթևը պնդում է, թե եվրոպացի էլեկտորատը պետք է ընտրի միայն եվրոպառլամենտը, իսկ տեղացին միայն տեղական արտադրության պառլամենտը: Իսկ նրանք ովքեր գերին չեն տեսությունների, և ցիկլային զարգացման կողմնակիցն են, առաջարկում են եվրոպացի էլեկտորատը ընտրի մեր տեղական պառլամենտը, իսկ աբորիգենները եվրոպառլամենտը, այսպիսով շահերի բախում չի առաջանա:

Երկու Ազգային ժողովները ընդունում են օրենքներ և առաջանում է օրենքների մրցակցություն. Լինում է երկու հարկային, քրեական, քաղաքացիական, հողի և այլն օրեսգրքեր: Քաղաքացին կողնորոշվում է, թե ո՞ր օրենսգրքին ենթարկվի, իսկ երկու դատարաններն էլ, թե ո՞ր օրենսգրքով դատեն խախտումները:  Լիբերալ ենթաթևը առաջարկում է, որ քաղաքացին երբ ցանկանա կարող է մի օրենսգրքից անցնել մյուս օրենսգրքի հոդվածներին հետևելուն: Պահպանողականները պնդում են, որ պետք է քաղաքացին ընտրի օրենսգիրքը և մինչև հաջորդ ընտրություններ հետևի իր ընտրած օրենսգրքին: Ցիկլային զարգացման տեսության կողմնակիցները գտնում են, որ պետք չէ քաղաքցուն օրենսգրքի գերին դարձնել և ստիպել չորս տարի հետևել մի օրենսգրքի: Այսպիսով,  նա համապատասխան դիմումով կարող է ընտրել մի օրենսգիրքը, սակայն եթե որոշ ժամանակ անց նկատեց, որ  այն չի արդարացնում իր շահերը, կարող է նոր դիմումով անցնել մյուս օրենքսգրքին:

Հաջորդը՝ Կառավարությունը

«Հայաստանում ներմուծվում է մրցակցային Կառավարության ինստիտուտը: Դրա հետ միասին՝ մեր երկրում կգործեն «եվրոկառավարությունները»:

Այսինքն, համապատասխանաբար կլինեն երկու կառավարություններ, երկու վարչապետ, երկու առողջապահության նախարար, երկու պաշտպանության նախարար և այսպես շարունակ:

Մյուսը նախագահի ինստիտուտը, ընտրել երկու մրցակցային նախագահ:

Եթե այս օրենսդրական փոփոխությունը մտցվեր հենց այս նախագահական ընտրություններում, ովքե՞ր կընտրվեին նախագահ:

Հավանաբար մի ընտրություններում կհաղթեր Սերժ Սարգսյանը, մյուս՝ այընտրանքայինում ո՞վ կհաղթեր, Հրանտ Բագրա՞տյա՞նը: Ցավոք՝ ոչ, ինչպես հայտնի խոսքում. «Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, կատարում են ֆանատիկները, իսկ արդյունքից օգտվում են սրիկաները»: Եվ այսպես, մրցակցային իշխանության տեսության հիմնադիրը չէր կարողանա իր հայտնագործության արդյունքից օգտվել:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: .

Գոկառնայի պարգևը. սեր յոթ կյանքի համար Գոկառնա. Շիվա լինգամը չի հասնում օտարներին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնիշխան բլբլոցի տոնը՝ Ինքնագրի շնորհանդեսն ու մրցանակները, լուսանկարային հաղորդում inknagir.org/?p=8966 1 day ago
  • Խորհրդարան առանց ընդդիմության, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուց… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Ինքնագիր գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ֊մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում… twitter.com/i/web/status/1… 4 days ago
  • բանկոմատի մոտ Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ ս… twitter.com/i/web/status/1… 5 days ago
  • խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստ… twitter.com/i/web/status/1… 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: