Գոկառնայի պարգևը. սեր յոթ կյանքի համար

23.02.2015 at 10:28 Оставьте комментарий

Լիլան Արային արդարում է

Լիլան Արային արդարում է

Արա Արուշը կերպարանափոխվել է, չինական և հնդկական խորհրդանշան թաթուներով, ջինսի ժիլետով, մազերը երկու կողմից տաշած, սև արևային ակնոցով ղարաբաղցի Արան ուրիշ մարդ է դարձել. Հնդիկ նորապսակ՝ սպիտակ, կարմիր կերպասների ու դրասանգի հյուսվածքով չալման գլխին վարպետորեն կապած, մերկ մարմնին փաթաթած սպիտակ չադրը, այնպես որ կրծքին դաջված տառապանքի մանտրայի կեսն է երևում, ծածկվել է ձախ բազկի խաղաղություն (tài) չինական հեքսագրամը. ներքին տրիգրամի՝ երկնքի՝ երեք զուգահեռ գիծ ու արտաքին տրիգրամի՝ երկրի՝ երեք ընդհատված գիծ,- միասնությունը, իսկ աջ բազկի արևի դաջվածքը, որ արվել է գողական նակոլկի վրից, մերկացած մնալով մատնում է, որ փեսան այնքան էլ հնդիկ չի, հնդիկները պաշտանմունքերը չեն դաջում մարմիններին, խոնարհվում են, արևի ամեն ծագման հետ ճակատներին տիլակ գծում, որ ամեն անգամ, ամեն առավոտ անընդհատ հաստատեն իրենց նվիրվածությունը աստծուն, տիլակը՝ աստծո հետքը, ով ամեն օր դաջում է իրենց ձեռքով սեփական ճակատներին, մի անգամ թաթու անեն ու մոռանա՞ն աստծուն, տենց չես ծառայի նրան, բայց հնդկական իմաստնության երկրպագու է, համարյա հնդիկ, այն աստիճան որ վճռել է իր սիրելի Աննայի հետ պսակադրվել հինդուիստական ծեսով:

Պուջարին ու Արան

Պուջարին ու Արան

-Փետրվարի ութին մեր պսկաադրությունն է, խնդրեմ, արի: Մենք այս ամուսնությամբ յոթ կյանք միասին ենք լինելու,-ասում է Արան՝ մոտոն հեծած՝ օրացույցի լուսանկար, պսակադրությունից երկու օր առաջ Գոկառնայի գլխավոր փողոցում, որ ծովափից սկսվում է, դեմ առնում Մահադև տաճարին, ուր Շիվա լինգամն է, ատմա-Լինգամ, Շիվայի հոգու մասնիկով նրա առնանդամը, հետո փողոցը պտտվում, կրկին բարձրանում ու դեմ առնում Գանեշի տաճարին, որտեղից էլ ձախ պտույտ գոործելով ուղիղ բարձրանում վեր:

Գոկառնան Հնդկաստանի սուրբ քաղաքներից մեկը՝ հարավում, Արաբական ծովի ափին

Պսկադրությանը Կալինինգրադից եկել է Աննայի մաման

Պսկադրությանը Կալինինգրադից եկել է Աննայի մաման

Արան ու Աննան յոթ կյանք միասին են լինելու, յոթ կյանք մեռնելու- ծնվելու են ու կրկին իրար հանդիպեն ու պսակադրվեն, սեր եմ ասել, չեն բավարավում այս մի կյանքում «մի բարձի ծերանալով», քիչ է, շատ քիչ է: Իսկ յոթ կյանք հետո՞:

-Ինչո՞ւ որոշեցիր հինդուիստականով ամուսնանալ, երևի քեզ հարազատ գաղափարնե՞ր ես տեսնում:

Հարսին դեռ չենք տեսել

Հարսին դեռ չենք տեսել

-Իհարկե, մայր երկիրը և երկինքը՝ Աստվածներով: Իմ գաղափարները կտեսնես ֆիլմում, որ նկարելու եմ «Փոքրիկ վիշապը»: Հիմա սցենարի վրա ենք աշխատում:

-Իսկ ուրիշ ֆիլմ ունե՞ս նկարած:

-Այո, «Որսորդը», չե՞ս տեսել, ինչպե՞ս, Հայաստանում շատերը տեսել են:

-Իսկ մինչև հիմա չէիք ամուսնացե՞լ:

-Ամուսանցել էինք Երևանում, բայց նա իսկական չեմ համարում, իսկականը սա է:

-Ինչպես էիք ամուսնացել, եկեղեցո՞վ:

-Չէ,գրանցվել էինք ուղղակի:

Հնդկացին թիակին, Հնդկաստանը սրտում

Հնդկացին թիակին, Հնդկաստանը սրտում

Ափսոս, բա որ առաքելական եկեղեցով ամուսնացած լինեի՞ն, ու կսկսեր ձևավորվել մեկ այլ կերպար, որ մեծ սրտի հետ կբերեր խաղաղասիրական, ժողովուրդների ու կրոնների հաշտեցման գաղափար՝ սերն է ամենաբարձրը, իսկ կրոնները միայն սիրուն ծառայելու համար են ստեղծված. տղան՝ հարավից, լեռնցի, թուխ, ղարաբաղյան պատերազմի վետերան և ռուս որսորդի դուստրը այնքան են իրար սիրում, որ յոթ տարին մեկ պսակադրվում են տարբեր կրոնական ծեսերով՝ քրիստոնեական, մուսուլմանական, բուդդայական, հինդու, մնացածը սցենարիստի վրա:

Յոթ կյանք գնացին

Յոթ կյանք գնացին

Արան գուցե ֆիլմ նկարի՞: Ես էլ կնկարեի, մենակ թե դոկումենտալ՝ 35 տարում, չեմ գտնի՞ ամուսնական զույգ, ոնց թե, կգտնեմ, ասա էդքան ապրեմ, հաստատ մի որևէ կինոփառատոնում Էկումենիկ մրցանակը կտանի: Ու ստիպված, որ ֆիլմի երկրորդ սերիան էլ նկարեմ, մյուս կյանքում ծնվեմ ռեժիսոր պիտի դառնամ, որ նրանց ամուսնությունները շարունակեմ նկարել: Որ էս կյանքում մի բան չես ավարտում, ուրեմն, կառմա է, մյուս կյանքում պիտի շարունակես: Ու էդպես յոթը կյանք: Ասա զույգը մյուս կյանքում շարունակեն սիրել իրար, թե չէ էս կյանում էդքան բուռն սերը մեկ էլ սպառվի, ու մյուս կյանքի համար սեր չմնա ու իզուր տեղը մի կյանք էլ ռեժիսոր մնամ:

քարկապ

քարկապ

Պսակադրությունը առավոտ ութին «Թրիմուրտի հաուզի» երրորդ հարկում: Չէ, Թրիմուրտին շքեղ հյուանոց կամ ռեստորոն չի, անունին չխաբվենք, սովորական շենք, ոչ մի նշան չկա, որ իմանաս անունը, զբոսաշրջիկներին վարձով տրվող սենյակների եռահարկ շենք է, ձկան շուկայի հարևանությամբ, ավազների մեջ նստած սարիներով հնդիկ կանայք դիմացները մանր ձկների գարշահոտը ու շուրջը պտտվող շները:

Յագիա

Յագիա

Երրորդ հարկում սենյակների պատերը դեռ չեն կառուցվել, ուրեմն, մի լայն սրահ է, ուր դեղնավուն չադրով պուջարին(հինդու հոգևորական) պսկադրությունը սկսում է սանսկրիտ մանտրաներով: Հյուրերը հատակին ծալապատիկ նստած, հիմնականում ռուսներ՝ կանայք սարիներով:

Աստծո հետ հաղորդակցվում են

Աստծո հետ հաղորդակցվում են

Լիլա Վիլասինա դասը թարգմանում է պուջարիի հարցերը հինդուից ռուսերեն, հարցերը կարծես միայն փեսային են ուղղված, կարծես հարսին հարց չտրվեց:

երջանիկ լինեք

երջանիկ լինեք

Երբ Պրեմ ռեստորանում հանդիպեցինք, երբ Լիլա Վիլասինա դասին ու Գայատրի դևի դասին նկատեցին միմյանց ձեռքներին ջապաները՝ հարինամ մանտրայի թզբեհները՝ վայշնավի նշանը, ուրախ ողջունեցին միմյանց, երկու իրար անծանոթ բայց միևնույն անձի՝ Կրիշնայի գերագույն անձի նվիրյալներ, գրեթե հոգևոր քույրեր:

Ռամայի աղբյուրի մոտ

Ռամայի աղբյուրի մոտ

Հայաստանի՞ց եք, իմ տատիկն էլ հայ է, իսկ Արան էլ հայ է, ասում է Լիլան: Արան ժպտում է, յա Ղարաբաղսկիյ, 17 տարեկանում մասնացել եմ պատերազմին, հետո գնացել Ռուսաստան: Ես էլ ուրախացա: Մեզ հավատը չի միացնում, ես աթեիստ, Արան հիդնուիզմի ուղին է բռնել, երևի ուրախացա որ հայ եմ տեսնում մի ճաշարանում ուր կոշիկներդ պիտի դրսում հանես, ոտաբոբիկ մտնես, ու հնդկական կծու կերակուներ ուտես:

Նույն Պրեմ ռեստորանի մատուցողը, մի թևը վիրակապած, մյուս ձեռքով էր ճաշը մատուցում, երևի ինձ ճանաչեց, երբ տեսավ Գոկառնայի կորած-մոլորած մի արահետում, միհարկանի ծղոտյա տանիքով խրճիթների մեջ եռհարկանի հյուրանոց եմ փնտրում: «Գիտե՞ք Տրիմուրտին որտեղ է»: Ժպտաց՝, այնտեղ այսօր հարսանիք է, սպասի մեկին կանգնացնեմ, տանի , էսպես չես գտնի: Ըհը, մոտոցիկլետ, կտանե՞ս մեր ախպորը Տրիմուրտի,- տամիլերեն ասում է մատուցողը:

-Ով է քո աստվածը,-հարցնում է Պուջարին Արային:

-Վսեվիշնիյ(ռուս.՝ ամենաբարձրյալը),- անսպասելի հարցից մի քիչ շփոթվելով պատասխանում է Արան:

Լիլան թարգմանում է, բայց պուջարին լավ չի հասկանում: Վսեվիշնիյ աստված կարծես չկա:

-Ո՞վ:

-Վսեվիշնիյ:

-Վիշնո՞ւն,-հարցնում է Պուջարին: Վսեվիշնիի վսեն հանում ես, մնում է Վիշնուն:

-Այո, Վիշնուն:

Հնդկական ափ, չինական թեյ, հայկական ֆիլմ

Հնդկական ափ, չինական թեյ, հայկական ֆիլմ

Բայց եթե Արան ասեր Եհովա՞ն, ինչ կաներ Պուջարին, թե՞ միայն հինդուիզմի աստծո անուն կարող էր տալ, բայց հինդուիստներ կան, որ ասում են, թե Եհովան Բրահման է՝ այս տիեզերքի ստեղծողը՝ եղիցի լոյս ասողը: Հա, հենց միայն այս տիեզերքի, հինդուները գիտեն, որ բացի մերը, ուրիշ տիեզերքներ էլ կան: Գուցե ճի՞շտ են, աստղաֆիզիկայում տեսություն կա, որ ապացուցում է, թե մերինից բացի ուրիշ տիեզերքներ էլ կան, միայն ի տարբերություն հինդուների, աստղաֆիզիկոսները դեռ չգիտեն, թե մյուսները ով է ստեղծել:

Հնդիկներն էլ, մանավանդ նրանք ովքեր մի քիչ ավելի շատ են սիրում Քրիստոսին, վստահ են, որ Քրիստոսը եկել է Հնդկաստան ու նոր հասկացել ճիշտն ու սխալը, հենց հիմա մի քաղաքում եմ՝ Նավադվիպում, ուր ասում են, եղել է փրկիչը:

-Հիշիր քո գյուղի աստվածներին,- կարգադրեց պուջարին Արային ու մի պահ լռեց, որ ժամանակ տա հիշելու: Արան մտքի մեջ ընկավ, տեսնես ո՞ւմ հիշեց, Լենինի՞ն, Բրեժնևի՞ն, Մարքսի՞ն, Էնգելսի՞ն: Սովետի ժամանակ Ստեփանակերտում ուրիշ ի՞նչ Աստված կար:

Մարինան

Մարինան

Աննայի կարմի քողը հանեցին կարծեմ միայն այն ժամանակ, երբ նրանք հայտարավեցին ամուսիններ, թե՞ ավելի շուտ, քյասար պսակադրության կեսը Աննան քողով էր: Հնդկական հարսանիքում հաճախ փեսացուն իր կնոջը առաջին անգամ տեսնում է պսկադրության այն պահին, երբ հարսի երեսից քողը հանում են, վիճակահանության տոմս, շապիկը պատռես, տեսնես տակից ի՞նչ դուրս կգա(Ինչպես գրել եմ.«Կիշոր, դու քո կնոջը չես տեսե՞լ մինչև ամուսնանալդ: Չէ, չեմ տեսել, ասում է Կիշորը, մերոնք գնացել-տեսել էին հարսանացուին, իսկ ես չէի ուզում ամուսնանալ, ասում եմ՝ չեմ ուզում, իսկ մամաս երեք օր լաց եղավ, ես էլ մամայիս խաթեր ամուսնացա»): Իսկ Արայի համար անակնկալ չեղավ, քողի տակ իր տարիների սիրելի Աննան էր: Խոխմա կլիներ ուրիշը լիներ:

Շնորհավորելու հերթը հասավ ինձ և ես հայերեն ասեցի՝

-Երջանիկ լինեք:

Արայի աչքերը մի այլ փայլ ստցան:

Ես միակ հայը չէի, Մարինան էլ էր հյուրերի մեջ, ե բայց վստահաբար նա ռուսերեն շնորհավորած կլինի Արային ու Աննային, Ռուսաստանում է մեծացել, մայրենի լեզուն ռուսրենն է, ու այնքան էլ չունի պատրիատիչեսկիե չուստվ: Ես միակն էի, որ հնդկական հարսանիքին հայկական շունչ տվեցի, որը կրկնապատկեց Աննան հայերեն ասելով՝ շնորհակակություն:

Պսակադրության երկրորդ փուլը յագիան է, արդեն ամուսնացած զույգը պուջարիների մանտրաների շնորհիվ, կրակի մեջ տարբեր համեմունքներ ու յուղեր ածելով կրակի լեզուն մղում է դեպի Աստված, նրա հետ հաղորդակից լինելու համար:

gok3

Գոկառնա

Իսկ վերջում կերուխումը՝ ծալապատիկ նստում ենք բանանի տերևը որպես ափսե դիմացներս, շրջազգեստով, կներեք դհոտիներով ռուս երկու տղաները լցնում են հարսանեկան պրասադը՝ աստվածների օրհնությունը ստացած բրինձ և դալ՝ հատիկեղեն, որ խառնում ես բրնձին ու ձեռով ուտում, վերջում էլ դեսերտ՝ քաղցր շարիկներ:

Եվ հարսանեկան հեղուկն է մատուցվում՝ ջուր, սովորական ջուր, կամ գուցե ոչ սովորական, ծովեզրի ժայռին Ռամա տաճարի սուրբ աղբյուրի ջուրը, որ բացվել է Ռամայի նետահարումից: Ասում են սուրբ ջուրը բուժիչ է, բուժիչ լինելու համա՞ր են պլաստիկե տարաներով շեկ մարդիկ հերթ կանգնում: Համ անվճար, ձրի ջուր, լիտրին 20 ռուպի տալու տեղը, համ սուրբ, բուժիչ: Հերթում հիմնականում ռուսներ են, ինչ ռուբլու կուրսը ընկել է, սուրբ ջրի կարիք ավելի շատ նրանք ունեն:

Պսակադրության հաջորդ օրը երրորդ անգամ Արային հանդիպում եմ Ռամայի աղբյուրի մոտ.

-Չես լսե՞լ ֆիլմիս մասին, ախոտնիկ(որսորդ),- հարցնում է նորապսակ Արան:

Երևանում ցուցադրվել է, մի քանի մրցանակ շահել, բայց չեմ լսել:

-Յութուբում կա՞,-հարցնում եմ:

-Երեկոյան եկեք, նայենք:

-Մեծ ուրախությամբ: Իսկ դու ինչ որ ֆիլմի կուրսեր անցե՞լ ես:

-Չէ, ես նախորդ կյանքում ռեժիսոր եմ եղել:

Իսկապես, եթե նախորդ կյանքում ռեժիսոր ես եղել, ինչ կարիք կա նորից նույն բանը սովորելու:

-Դու գիտե՞ս, թե ո՞վ ես եղել նախորդ կյանքերում, ինչ որ մեկը դիագնոստիկա արե՞լ է:

-Մենք բոլորս էլ, մեր ընկերներով, ահագին գիտենք մեր նախորդ կյանքերից, ինքս տեսել եմ, եկել է:

-Երա՞զ:

-Չէ, երազ չէ, ոչ թե երազում, այլ արթմնի:

-Քանի՞ կյանքի մասին գիտես:

-Մի քանիսը: Օրինակ, տեսել եմ եգիպտական հագուստներով հաստ ծանր դնչերով մարդիկ, շարքով քայլում են, ես էլ նրանց մեջ եմ, մոտենում եմ հայելուն, հաստ ոսկուց հայելի է, նայում եմ մեջը, տեսնում եմ ես էլ այդպես հաստ դնչով եմ:

Ծովի ափին Արայի խրճիթն է, Գոկառնայի բոլո՞ր հայերն են հավաքվել: Մերին, ով հոգեբանության ֆակուլտետում ուսումը կիսատ է թողել, նորմալ բան չէին սովորեցնում, եկել է Հնդկաստան նորմալ մի բան սովորելու, Մարինան ու նրա երեք ճստո երեխաները, հնդկական ավազների վրա թող ազատ մեծանան, որ ասող չլինի նրանց՝ կարո՞ղ ա տեղը չես բերում, մի քանի օրից ամուսինն էլ կգա, մերսում անել գիտի, մերսումներ կանի, կապրեն, Գայատրի Դևի դասին՝ Կրիշնայի նվիրյալը, որ Հնդկաստանի սուրբ վայրերում հաղորդակցվում է Կրիշնայի և նրա սիրելի Ռաթայի թողած հետքերին և ես:

Մալադեց Արա, որ ֆայմել է գայլի որսորդին ֆիլմի հերոս դարձնել: Գայլերը որ շատացել էին, իշխանությունը փող էր խոստացել՝ մի խփած գայլի դիմաց 100 հազար դրամ: Ո՞վ իմացավ, թե ովքեր են գայլ խփել, խի՞ են խփել, ի՞նչ են ապրել խփելուց: Արայի ֆիլմի հերոսը հենց նա է ով գայլ է որսում, կոպեկ չունի ընտանիքը կերակրելու համար, մեկ էլ ռադիոյով լսում է, որ գայլ խփելու դիմաց փող են տալիս, ու ունեցած-չունեցած իրեք փամփուշտով դուրս է գալիս գայլի որսի:

Ֆիլմը ավելի շատ գայլի կողմից է քան որսորդի, էրեխու ու ոչխարների: Այսինքն, գայլն էլ ունի ատմա՝ հոգի, նախորդ կյանքում ի՞նչ գիտես ում մեջ է եղել ատման, գուցե հորոխպորդ տղե՞ն է, տես ոնց է նայում աչքերիդ մեջ, ոնց որ մտերիմ մեկը, էրկու կոպեկի համար խի՞ ես սպանում խեղճ հայվանին:

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Շիվան Ինքնագիր հանդեսի հովանավոր Գոկառնա. Շիվա լինգամը չի հասնում օտարներին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: