Աստծո հետ հանդիպում Շրիռանգամում

10.03.2015 at 09:58 Оставьте комментарий

Քաղաք տաճարի մեջ

Քաղաք տաճարի մեջ

«Այստեղ Ռամանուջա չարիան է, մենք նրա եղունգները չենք կտրում, չենք լողացնում, շորերը չենք փոխում, թողնում ենք այնպես ինչպես նա մարմինը թողել է: Նա այսպես նստած, ժպիտը դեմքին հեռացել է: Նա ապրել է 1070 տարի առաջ՝ 120 տարի»,-ասում է պուջարին(հնդիկ հոգևորականը):

Խցում նստած ժպտադեմ դեմքը արձա՞ն է, թե՞ մումիա, ուսումնասիրություն չես անելու, պարզելու համար, թե ինչ կամ ով է նստածը:

Տաճարում

Տաճարում

Ինչո՞ւ է շեշտում որ նրա շորերը չեն փոխում, չեն լողացնում և չեն խնամում. քանի որ աստվածների մուրտիներին(արձանների) մշտապես խնամում են, օրական շորերը փոխում, կերակրում, լողանցում, հովացնում, իսկ Ռամանուջան մարդ է, աստծո արձան չի:

Քաղաք տաճարի մեջ, քաղաք տաճարը Կավերի գետի կղզում, Շրիռանգամ սուրբր բնակավայրը Ռանգանաթհար տաճարի մեջ, հսկայական գոպուրան(աշտարակ) կուլ է տալիս քեզ՝ ռիկշաների(տրանսպորտի տեսակ՝ մոտո կամ հեծանիվ), մանր առևտրականների խճողված բաղմության հետ ու նետում ներս՝ ներքին տաճար:

Ամենամեծ հինդուիստական տաճարը, նվիրված Վիշնուին Հնդկաստանի հարավում՝ Թամիլ-Նադու նահանգում:

Կանգնած ենք Աստծո հերթին

Կանգնած ենք Աստծո հերթին

Վայշնավները(նվիրյալներ) մարմինները մերկ, միայն դհոտիյով(հագուստ որ ծածկում է ներքևը), տիլակը(սուրբ դրոշմ) ճակատներին՝ կարմիր գիծ երկու սպիտակ գծերի արանքում, հետևում են թե ինչպես են աստծո մուրտին(արձանը) պարաններով ձգելով քաշում ներս:

Իսկ աստվածները շատ են՝ սրահ սրահի ետևից յուրաքանչյուրը մի աստծո տաճար: Թե՞ նրանք Վիշնուի կերպարանափոխություններն են, ինչպես օրինակ, Նրսիմայի տաճարը: Եվ նրանց մեջ միակ սրահը ուր աստված չի ապրում, մարդ է, մահկանացու՝ Ռամաուջա չարիան է, Ռամանուջա ուսուցիչը, Վայշնավիզմի հիմնադիրներից մեկը:

Վայշնավ. նա կփրկվի

Վայշնավ. նա կփրկվի

Վայշնավիզմը որ թարգմանվում է Վիշնույին նվիրյալիզմ, Հինդուիզմից առաջացել է 10-րդ դարի մոտ, որպես մոնոթեիզմ՝ միաստվածություն, Աստծո գլխավոր անձնավորությունը՝ Վիշնուն է: Հակադրվել է Հնդկաստանում այն ժամանակ լայն տարածում գտած Բուդդայականությանը որտեղ կամ աստված չկա, կամ էլ կա բայց մի ջառմա էլ նա է և Ադվայտա Վեդանտային՝ ուր աստված՝ Բրահման է, բայց նա մասն է մի ամբողջի, որի մեջ մտնում է ամեն ինչ, նաև մարդը, փաստորեն, աստված անհատականություն չի:

գալարվող զույգ հերթեր

գալարվող զույգ հերթեր

Մահմեդականությունն արդեն մուտք էր գործում Հնդկաստան , բերում էր իր հետ հավասրություն միակ աստծո առաջ և հինդուիզմը իր կաստաներով ու լիքը աստվածներով չէր կարող մրցել նրա հետ, ուրեմն, կարիք ուներ այնպիսի ապդեյթի(թարմացման), որ կաստաները անհետանային և մարդիկ հավասար լինեին միևնույն գերագույն աստծո առաջ ու նրան ծառայելով խոնարհվեին իշխանությանը:

Շրի Վայշնավների սրբազան նշանը

Շրի Վայշնավների սրբազան նշանը

Իսկ հինդուիզմը դրա հնարավորությունը տալիս է, ամեն պահ էլ կարող է գալ մարգարե, առաքյալ կամ աստծո վերամարմնավորումը և փոխել հին կարգը, ի տարբերություն քրիստոնեության որ 2000 տարի դեռ սպասում է տիրոջ գալստյանը: Չի գալիս, հավատացյալներն էլ նվազում են, ինչքա՞ն կարելի է բարոյապես մաշված բարոյականությամբ ապրել: Թե՞ գալիս է, բայց նրան տեր պրիզնատ չեն գալիս:

Շրիրանգամ

Շրիրանգամ

Մի անգամ երեկոյան դպրոցից վերադառնալիս Ռամանուջան դեմ դիմաց հանդիպում է Կանչիպուրային և նրան միանգամից գրավում է այս սուրբ մարդու որակները: Մեծ խոնրահությամբ Ռամանուջան հրավիրում է Կանչիպուրային տուն ընթրիքի և մեծ նվիրյալը, ում շատ դուր եկավ այս խոհեմ բրահման տղան, հաճույքով համաձայնեց: Երբ նրա հյուրը ավարտեց ընթրիքը, Ռամանուջան սկսեց մերսել նրա ներբանները: Կանչիպուրան ընդվզում է՝ ես ընդամենը ցածրածնունդ շուդրա եմ(սևագործների ցածր կաստա) հետևաբար ձեր ծառան: Բրահմային, ինչպիսին դուք եք, վայել չէ այդպես վարվել ինձ հետ»: Ռամանուջան պատասխանեց՝«Եթե իմ բրահմանի կարգավիճակը խանգարում է խոնարհվել այդպիսի մեծ հոգու տեր անձի, ինչպիսին դուք եք, ուրեմն, ես համարում եմ իմ ծնունդը ամենաանհաջողն է: Մի՞թե բրահման լինելու համար բավարար է կրել սուրբ քուղ, միայն նա ով ամբողջովին նվիրված է տեր աստված Վիշնուին, հանդիսանում է իսկական բրահման, և ոչ այլ ոք»:

Ներսիման, Վիշնուի վերամարմանվորումներից մեկը

Ներսիման, Վիշնուի վերամարմանվորումներից մեկը

Ուրեմն, հարված կաստայական կարգին, ոչ թե ծնունդով է մարդու որակը որոշվում(բրահմանը ամենաբարձր կաստան է, հոգևորականներից բաղկացած) այլ թե ինչպես է ծառայում Աստծուն կամ էն կաննոներին որոնք աստծո անունից թելադրում են հոգևոր մարդիկ:

Մեկ աստված՝ Վիշնուն և մեկ ժոովուրդ: Ու Ռանգանաթհում մի քանի պտույտ ժողովուրդը հերթ է կանգնում տեսնելու համար Աստծուն: երեք կարգի հերթերը(անվճար, և երկու տարբեր գների տոմսերով) գալարվելով Աստծո մուտքի մոտ ձուլվում էին: էժան տոմսով երեք ու կես ժամ հերթում եմ, ոստիկանը փորձեց ինձ չթողնել տեսնելով հնդիկ չեմ, բայց ցույց տվեցի ճակատիս տիլակը՝ վայշնավի նշանը ու թողեց(Ռանգանաթի կրիշնայական տաճարում ասել էին՝ ներս չեն թողնի, եթե տիլակով ցույց չտաք որ վայշնավ եք): ճիշտ է, մեր տիլակները տարբեր էին Ռանգանաթի տիլակներից, բայց ցույց էին տալիս որ վայշնավ ենք:

Բայց մի՞թե Ռանգանաթհի տաճարի տնօրինությունը չի շեղվել Ռամանուջա չարիայի ուսումնքից որ ջոկողություն է դնում ու ով վայշնավ չի, թույլ չի տալիս առնչվեն Աստծո հետ, թող կորչեն գրողի ծոցը:

Տաճարում մեկ ուրիշ մուրտիի մուտք, որ մի քանի րոպեով է բացվում

Տաճարում մեկ ուրիշ մուրտիի մուտք, որ մի քանի րոպեով է բացվում

Ռամանուջային ուսուցիչը տալիս է գաղտնի մանտրան և ասում՝ «որդյակս, այս մանտրան մշտապես կրկնիր, այն ոչ ոք պիտի չլսի, սա մեծ գաղտնիք է»: «Ի՞նչ է տալիս այս մանտրան» հարցնում է Ռամանուջան: Գուրուն պատասխանում է՝ «Մեդիտացիայի ժամանակ կրկնելով այս մանտրան դու կազատագրվես»:

Ռամանուջան միանգամից գնում է հրապարակ, ուր շատ ժողովուրդ էր հավաքված, և հայտարարում. «կրկնեք այս մանտրան, և դուք կազատագրվեք»: Ապա նա վերադառնում է իր հոգևոր ուսուցչի մոտ. նա սարսափելի զայրացած է և սկսեց գոռալ նրա վրա. «Ես քեզ պատվիրեցի կրկնել այն միայն քո համար», Ռամանուջան պատասխանում է՝ «Այո, ես քեզ վիրավորեցի, հետևաբար դու իրավունք ունես պատժել ինձ: Բայց դու ասեցիր, որ այս մանտրան ազատագրում կտա, դրա համար էլ ես այն հրապարակեցի բոլորին, թող ազատագրվեն բոլորը, իսկ ես կգնամ դժոխք: Ես պատրաստ եմ դրան: Բայց եթե կրկնելով այդ մանտրան յուրաքանչյուրը կազատագրվի, ուրեմն այն պիտի իմանան բոլորը»: Այդ ժամանակ հոգևոր ուսուցիչը գրկեց նրան և ասաց. «դու ինձ գերազանցեցիր»:

տաճարում

տաճարում

Ես էլ հետևելով Ռամանուջային ֆռցրի վերկացուներին ու պուջարիներին թե վայշնավ եմ: Եթե Ռամանուջան փրկում էր հրապարակում բոլորին չհարցնելով ով է վայշնավ ով ոչ, ուրեմն, ես էլ կարամ փրկվեմ: Մնացածը Վիշնուն թող որոշի:

Տաճարի մշտաբնակները

Տաճարի մշտաբնակները

Բայց մեկ է, կրոնը կրոն չի լինի, եթե փրկություն բերի բոլոր մարդկանց: Պիտի ռամկեք դնես, որ մեջը մտնողները հույս ունենալով կփրկվեն, դառնան քո նվիրյալն ու ծառայեն քեզ, իսկ ով ռամկի մեջ չմտնի, քաշվի: Ինչպես բոլոր դավանանքներում, այդպես էլ Վայշնավիզմում փրկվում են միայն նվիրյալները՝ վայշնավները, Աստծո սիրելիները միայն նրանք են, ովքեր վայշնավ են «մկրտվում», ապա ծառայում, ենթարկվում, կզում, որ փրկվեն, թե չէ վարյանտ չունես: Աստված այսպես է ասում Ռամանուջային. «Նվիրյալները, իհարկե կազատագրվեն, նույնիսկ եթե նրանք չհիշեն ինձ մահվան պահին»: Ուրեմն, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ծառայում, չեն ենթարկվում, չեն խոնարհվում, ուրեմն Ռամանուջայի պես ընտրում են դժոխքը, բայց հանուն ինչի՞, երևի հանուն նրա, որ իրենց էշի տեղ չդնեն:

Վիշնուն խանգարում է կոմունիզմի հաղթանակին

Վիշնուն խանգարում է կոմունիզմի հաղթանակին

Վայշնավիզմը չորս սամպրադա(հոսանք) ունի, ինչպես ասենք, քրիստոնեության մեջ ուղղությունները, բայց ի տարբերություն քրիստոնեության, վայշնավների սամպրադաները ոչ իրար մերժում են ոչ էլ նզովում, հակառակը, միմյանց ընդունում են ու ինչպես Ռանգանաթում, թույլ տալիս մյուս սամպրադայի նվիրյալին հանդիպել աստծո հետ: Նրանց միավորում է այն գաղափարը որ գոյություն ունի աստծո գերագույն անձնավորությունը, իսկ տարբերություններից մեկն այն է, որ մեկի համար գերագույն աստվածը Վիշնուն է և նրա տարբեր արտահայտություններն են Ռաման, Նարայանան, Վասուդևը ու նաև Կրիշնան, իսկ մյուսների համար Կրիշնան է և նրա արտահայտություններն են Վիշնուն ու Ռաման և այլնը: Կարճ ասած՝ մի սամպրադայի համար Կրիշնան է Վիշնուի կերպարանք ստանում, մյուսի համար՝ Վիշնուն է Կրիշնայի կերպարանք ստանում: Կուզեի լսել երկու սամպրադայի բանավեճը, թե ով է ում կերպարանքը ստանում, ով վեդաներից ինչ մեջբերում է անում ապացուցելու համար իր ուսմունքը, որ ինքս կարողանայի եզրակացության գալ:

Ռամանուջան հիմնադիրներից է Շրի Վայշնավիզմի, ուր գերագույն աստվածը Վիշնուն է: Ուրեմն, ես աստծո նվիրյալը չլլինելով տեսա աստծուն՝ Վիշնուին՝ նա սև էր ու նիրհում էր պառկած, իսկ պուջարին էլ հաղորդացրեց աստծո հետ՝ ինչ որ ներկ քսեց գլխիս ու ջուր ցանեց ափիս մեջ:

Entry filed under: խոհ. Tags: .

Գոկառնա. Շիվա լինգամը չի հասնում օտարներին Լիբերալների անհանգստությունը և Հայաստանի անկախության վտանգը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: