Լիբերալների անհանգստությունը և Հայաստանի անկախության վտանգը

16.03.2015 at 09:55 Оставьте комментарий

Ո՞վ լիներ Հայաստանի նախագահ. որ չստորագրեր ԵՏՄ-ի պայմանգիրը: Դե ԼՏՊ-ն ընդունել է, որ դա ճիշտ որոշում էր: Քոչարյանը նույնպես դեմ չէր լինի: Հրապարակում մյուս լիդերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է. գուցե  նրա ամերիկյան ծագո՞ւմն է Ժառանգություն կուսակցությունը մղում հակառուսական ցույցերի, այդպես ասում են ու գրում են, ինքս չեմ կարող պնդել կամ հերքել: Բայց եթե Րաֆֆին դառնար նախագահ նրա ամերիկյան ծագումը բացարձակ դեր չէր խաղա և նա այլ ելք չէր ունենա ԵՏՄ մտնելուց բացի:

Գուցե մեկ այլ ղեկավար ավելի շահավետ պայմաններով մտներ ԵՏՄ, օրինակ, ստիպեր, որ Ղարաբաղի հետ Հայաստանը անդմակցի ԵՏՄ-ին(այդպես կարող էր թվարկածս լիդերներից անել հավանաբար միայն Ռոբերտ Քոչարյանը): Բայց բոլորն էլ կհամաձայնեին անդամակցել ԵՏՄ-ին:

Ինչի՞ եմ սա ասում, քանի որ որևէ անխուսափելի քաղաքական որոշում հաճախ կապում են երկրի ղեկավարի բնավորության կամ կենսագրության հետ: Այսպես, գրող Վահրամ Մարտիրոսյանը ԵՏՄ մտնելը կապում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կենսագրության հետ.

«Եվ Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը եղել են միջին օղակի կուսակցական գործիչներ։ Իրենք սովոր են եղել ուղղահայաց համակարգում աշխատել։ Եվ հիմա, որ էս ԵՏՄ֊ի պատմությունը ծագեց, դա էդ տիպի գործիչների համար հոգեկան բարձրագույն հարմարավետություն է, որովհետև իրենց գլխի վերևում մարդ կա»։

Հետո ինչ որ եղել են միջին օղակի կուսակցական գործիչներ, բայց հո դարձել են առաջին օղակի ղեկավարներ, էդ ո՞ր երկրի նախագահն է մոր փորում արդեն նախագահի երդումը տված լինում: Երևի միայն թագավորներն են բեղմնավորման պահին արդեն շանս ունենում գահ բարձրանալու: Չեմ կարծում թե լիբերալ արժեքներին հետևող Վահրամ Մարտիրոսյանը դինաստիաներով փոխանցվող կառավարման համակարգի կողմնակից է:

Բայց կուզեի անդրադառնալ այն տարածված պատկերացմանը, թե ԵՏՄ մտնելով Հայաստանը իր անկախությունը կորցնում է և ղեկավարվում Մոսկվայից:

Եթե Հայսաստանի անկախությանը իրոք վտանգ սպառնար, եթե այնպիսի իրավիճակ լիներ որ հարց բարձրանար Հայաստանը դարձնել Մոսկվայից ուղղահայաց կառավարվող երկրամաս, առաջինը այդ վտանգի դեմ դուրս կգային Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Ինչո՞ւ. քանի որ եթե Հայաստանը կորցնի անկախությունը, հանքարդյունաբերությունը կղեկավարվեր Մոսկվայից և Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի ձեռքից կվերցնեին նրանց պատկանող հանքերը և կամ կազգայնացնեին կամ կտային այլ կառավարման: Ուրեմն, նրանք ատամներով պետք է պաշտպանեն Հայաստանի անկախությունը, որ իրենց հսկայական եկամտի աղբյուրները չկորցնեն:

Ահա այդ ժամանակ կերևա, որ Սերժ Սարգյանը, Ռոբերտ Քոչարյանը և նրանք ովքեր համարում են թե Հայաստանը ԵՏՄ մտնելով կորցնում է անկախությունը, հեչ էլ հակառակորդներ չեն, համախոհներ են, ու Սաքունցը, Վահրամ Մարտիրոսյանն ու Սերժ Սարգսյանը ուսուսի տված կպայքարեն ռուսական ագրեսիայի դեմ, թեև, գուցե Հայաստանի բնակչության կեսից ավելին նրանց հետ համաձայն չլինի, Հայաստանի թոշակառուներից շատերի երազանքը ռուսական թոշակ ստանալն է:

Տարբեր տիպի ընդդիմադիրների ու իշխողների համախոհ լիները ոչ միայն  անկախության կորստի պահին կերևար, այլև հիմա էլ է երևում.

ԵՏՄ-ի հակառակորդները երբեք, մի բերան չեն խոսում Հայաստանի հանաքարդյունաբերությունը ազգայնացնելու մասին, քանի որ և՛ նրանք, և՛ իշխանությունները նույն լիբերալ տնտեսական գաղափարախոսության կրողներն են և վստահ են, որ պետությունը պիտի չխառնվի տնտեսությանը ու նրանց համար անընդունել է պետական սեփականության ձևը: Ուրեմն, այս իրավիճակի համար, երբ երկրի հարստությունը գնում է երկու-երեք հոգու գրպանը, պատասխանատու են ոչ միայն իշխանությունները այլև ընդդիմությունը, որը միայն լիբերալ է և իշխանության հետ գաղափարակից: Հենց այս միասնական գաղափարական մթնոլորտն է պատճառը, որ երկրում փոփոխության հնարավորությունները փակված են:

Իսկ Հայաստանի անկախությանը Ռուսաստանից վտանգ չի սպառնում, հանգստացեք, Ռուսաստանը ձևավորվում է որպես ազգային պետություն ու նրան հեչ պետք չի ինչ որ կովկասյան աղքատ երկրի այլազգի մարդկանց թոշակները փակել իր բյուջեից:

Ուկրաինայում ռուսալեզու բնակչության շահերի պաշտպանությունը և նրա միջոցով դիմադրությունը արևմուտքի ճնշումներին շփոթելը նախկին ռուսական կայսրության վերականգնման հետ մի մոլորություն է, որ հաջողությամբ աշխատեցնում է արևմտյան պրոպագանդան, իսկ հայ լիբերալներն էլ դրանում համոզված են, քանի որ նրանց ուղեղում չի պառկում այն գաղափարը, որ մի երկիր կարող է իր ազգակիցներին պաշտպանել մեկ այլ երկրի տարածքում կամ դիմադրել թշնամական ռազմական դաշինքնի տարածմանը  իր սահմանների երկայքնով:

ԵՏՄ-ն ընդամենը Ռուսաստանի անհաջող փորձերից է դիմադրել Եվրամիության և ԱՄՆ-ի տնտեսական ագրեսիային: Մտածող մարդիկ շատ լավ են հասկանում, որ Ռուսաստանը ոչ ռեսուրս, ոչ էներգիա ոչ գաղաարակխոսություն, ոչ էլ կարիք ունի կայսրությւն վերականգնելու ու տարածվելու համար:

Իսկ կա՞ արդյոք Հայաստանի անկախությանը սպառնալիք:

Այո, կա լուրջ սպառնալիք, այդ սպառնալիքը Ադրբեջանն է Թուրքիայի աջակցությունն էլ ստացած: Այս վտանգի դիմադրություններից մեկը ազգային հարստությունը արդարացիորեն բաշխելու մեջ է, և դրա որպես առաջին քայլ հանքարդյունաբերությունը ազգայնացնելը: Ուրեմն, արդյունքում միլիարդավոր դոլարներ ոչ թե երեք-չորս հոգու գրպանը կգնան, այլ բյուջե, և Հայաստանը կարող է արդյունավետ մրցել Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքում(երբ այս միտքը ասեցի մի հայ երիտասարդի, ով իրեն ձախ է համարում, այլայլվեց՝ «դու աջ գաղափարներ ես տարածում», «ի՞նչն է աջ հանքարդյունաբերությունը ազգայնացնելու մեջ»,-հարցնում եմ: «Բյուջեի գումարը սպառազինության վրա ծախսելը միլիտարզիզմ է, իսկ դա աջ գաղափար է», զայրացած ասում է նա: Ուրեմն, անհո՞ւյս է, հայ լիբերալի ու ձախի մեջ տարբերություն չկա՞):

Սակայն հայ լիբերալներից շատերը Ադրբեջանի  վտանգը թմրեցնելով են զբաղված, այդ գործի մասնագիտացած ներկայացուցիչներից է՝ Արթուր Սաքունցը, ով «ճիշտ» որակեց ադրբեջանցի մարդասպան դիվերսանտին Ադրբեջանին վերադարձնելու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նուլանդի պահանջը:

Advertisements

Entry filed under: խոհ.

Աստծո հետ հանդիպում Շրիռանգամում Ֆիլմային զուգահեռներ. Ալդո Մորոն, Կարմիր բրիգադը և Նաիրի Հունանյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 706 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: