Քիմ Քարդաշյանը հանրայինին տեսանկյունով

10.04.2015 at 11:08 Оставьте комментарий

altunՉգիտեմ թե ինչ է լինում երբ կնոջ ներկայությամբ ամուսնուն սեր են խոստովանում: Բայց հիմա հասկանալի է, թե ինչու է Հանրայինի մեկնաբան Գևորգ Ալթունյանը սիրում Վազգեն Սարգսյանին, քանի որ սպարապետը ամուսնացած չէր:

Ալթունյանը վստահ է, որ ամուսնացածին սեր խոստովանելիս արյուն է թափվում:

Հանրային հեռուստատեսության երեկվա «Տեսանկյունով» նա բացատրեց թե ինչ է լինում երբ ամուսնացած կնոջը սեր են խոստովանում, երբ մեկնաբանում էր Քիմ Քարդաշյանին դիմավորողների ոգևորությունը. «Ճանապարհելով Մարիոթ հընթացս խելագարության ձայներ ծիպը՝ Քիմ i love you, անգամ չնկատելով, որ Քիմը ամուսնու հետ է, իսկ երբ տղամարդու ներկայությամբ կնոջը սիրո խոստովանություններ են անում, դեպքեր են լինում երբ արյուն է թափվում: Բայց մեր փեսան ամենայն հավանականությամբ ընկալող տղա է»:

Ուրեմն, արյուն է թափվում:

kard6(1)Քիմ Քարդաշյանը ու նրա այցը այն թեմաներից է որով Գևորգ Ալթունյանը հնարավորություն է ստանում իրեն ցուցադրել որպես ինքնուրույն մտածող, ըհը, տեսեք, ասում եք իշխանության պատվերներն եմ կատարում, չէ, Քիմ Քարդաշյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունեց, իսկ ես ծաղրում եմ:

Իսկ գուցե ողջունելի՞ է իշխանության ամենաբարձր օղակի համար, որ վարչապետի հյուրընկալած աստղին ծաղրի «Տեսանկյունը»: Ալթունյանի լրագրողական պրոֆիլին կհակասեր Քիմին ու նրան դիմավորողներին ծաղրելը, եթե նրան ընդունած լիներ Սերժ Սարգսյանը: Նա  Վատիկանում էր, և աստղի հետ հանդիպման հնարավորությունը գիտակցաբա՞ր, թե՞ գործի բերումով կորցրեց: Ի՞նչ կփոխվեր եթե Սերժ Սարգսյանը ընդուներ Քարդաշյանին: Չգիտեմ, բայց մի բան հաստատ կփոխվեր՝ Գևորգ Ալթունյանի տեսանկյունը:

Մի խոսակցություն ֆբ-իցվ

Մի խոսակցություն ֆբ-իցվ

Լավ էր որ Սերժը քաղաքում չէր, Ալթունյանն էլ սիրվելու կարիք ունի, ու նա էլ պիտի այնպիսի տեսանկյուններ ունենա, որ նրան սիրեն ոչ միայն նախագահի ապարատում, այլև այն մտավորականները, որոնք նեղվում են, որ մարդիկ Քարդաշյանի հետույքից ավելի կարևոր բաների մասին չեն մտածում ու ամբոխի այն գողական-կրոնական հատվածը, որը  վախենում է դիպչել այն մարդկանց իրերին, որոնք ավանդական եկեղեցու սեռական կանոնակարգին հակասող սեքսուալ հարաբերություն են ունեցել. Ալթունյանը ասում է. «օդանավակայանում Քարդաշյաններին դիմավորեցին այնպես ինչպես կդիմավորեին մեր չեմպիոն մարզիկներին, և սա այն դեպքում որ եթե Քիմը չեմպիոն էլ է ապա ոչ սպորտում»:

Ուրեմն Ալթունյանը սրամտում է Քիմի սեքսուալության վրա, ուրեմն ոչ սպորտում, ուրեմն էն վերը նկարում ֆբ-ից մեջբերված Mesrop le-ի ու  Խաչիկ Ստամբուլցյանի դուրը կգա: Նրանք կսիրեն Ալթունյանին, բայց կխոստովանե՞ն եթե իմանան որ ամուսնացած է:

Հանրային հեռուսաատեսության այս քամահրական ամբոխավար հաղորդմանը զուգահեռ կուզեմ ներկայացնել մեկ այլ, իսկը իմ սրտով մեկնաբանություն. գրող Քրիստիան Բատիկյանը  ֆեսյբուքյան իր էջում գրել է.

Քարդաշյանը Երևանում իր instagram.com/kimkardashian/ էջից

Քարդաշյանը Երևանում իր instagram.com/kimkardashian/ էջից

«Քիմին դիմաւորելու չէի ելած, չէի ալ գիտեր որ ճիշդ այդ ժամուն պիտի գայ, պարզապէս Մարիօթ պանդոկին մօտակայքը կը գտնուէի, եւ անհասկնալի ժխոր լսելով Ամիրեանէն Մայր հրապարակ ելայ ու տեսայ այդ ամբոխը: Հարիւրաւոր դեռահաս աղջիկներ ու տղաներ, որ եկեր էին գոնէ հեռուէն տեսնելու մէկը, որ երազային Հալիվուտէն կու գար: Քովէս կին մը կ՛անցնէր որ ըսաւ՝ եթէ Գոհար Գասպարեանն ըլլար, այսչափ մարդ չէր հաւաքուիր (բայց կարծեմ եթէ Գոհար Գասպարեան հրաշքով մը վերակենդանանար, աւելի շատ մարդ կը հաւաքուէր, չէ՞, ըսենք տեսնելու համար վերակենդանացած մեռեալ մը…): Տիկինը դժգոհ էր, իսկ ես չեմ գիտեր ինչու ուրախ էի: Ուրախ էի որ այսչափ պատանիներ այսօր գոնէ հեռուէն տեսնելով Քիմը յետոյ ամբողջ կեանքերնին պիտի յիշեն այդ դրուագը, ուրախ էի որ հակառակ քաղքենիական բրոբականտին (պարզ լեզուով ըսած՝ «Քիմը բոզ է» եւայլն) այսքան մարդ հաւաքուած էր: Ուրախ էի նաեւ որ այսքան մարդ խորքին մէջ միայն Քիմին համար չէր հաւաքուած: Հայաստանեան առաջին տարիներուս շատ չէի հասկնար, հիմա աւելի կը հասկնամ պզտիկ երկրի մը բնակչին երազը՝ մեծ աշխարհէն մաս ըլլալ: Քիմը տեսակ մը պատուհան է անոնց համար դէպի այդ մեծ աշխարհը, յոյս, թէ հայաստանցին մինակ չէ, տակաւին դուրս չէ մղուած կլոպալ աշխարհէն: Կրնանք խօսիլ բարդոյթներու եւ այլ բաներու մասին, բայց ինծի շատ հետաքրքրական չեն ատոնք: Գիտեմ թէ գիշերը հարիւրաւոր պատանիներ յոսով եւ ժպիտով պառկեցան: Քիմը օդի թարմ հոսանք է անոնց համար, եւ որչափ որ կ՛ուզեն թող դժգոհին «ազգային արժէքներուն պահապանները»:

Entry filed under: խոհ. Tags: .

Քաղաքականություն և արվեստ. Ֆրիդան և Արմենը Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: