Խորհուրդ դաշնակցությանը. Քիմ Քարդաշյանին ներկայացրեք որպես հայ կնոջ օրինակելի տիպար

16.04.2015 at 10:05 Оставьте комментарий

kardashian colection

Քարդաշյան նորաձևության հավաքածուն

Դաշնակցության բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը երեկ «Ուվագծով» ասում է.

«Չեմ ասում որ մենք մեր արժեքները պիտի փոխենք, մենք չենք ասում, որ Քիմ Քարդաշյանը մեր տիպարն է որպես աղջիկ որպես կին, բայց նաև չի նշանակում որ ինքը իրավունք չունի, որ ինչ որ բան է ուզում հորը հիշատակին, ինչ գիտնամ, նախնիների հիշատակին, մենք դրան պիտի արգելք կենանք»:

Շնորհակալություն հայտնելով Մանոյանին, որ թույլ է տալիս Քիմին այցելել նախնիների հիշատակի վայրերը(նա հաղորդման ընթացքում բարձր է գնահատում Քիմի գործունեությունը, ի տարբերություն այլ ազգայնականների, ովքեր, պարզվեց, մուսուլմանական ադաթները ավելի կարևոր են համարում, քան ազգային շահերը: Մանոյանը ասում է, թե նախկինում ինքն էլ խանդավառ չի եղել Քիմ Քարդաշյանով, ով իր բլոկներում մշտապես խոսում էր հայոց ցեղասպանության մասին: Բայց, հիմա նրա անվան շնորհիվ ցեղասպանության ճանաչման հաջողության արդյունքում, որ 30 միլիոն հրապարակում է եղել, նրա կարծիքը փոխվել է: Եթե ժամանակին Դաշնակցությունը խանդավառված լիներ, գուցե կապվեին Քիմի հետ ու առաջարկեին նաև Ղարաբաղ այցելել՝ պատկերացրեք թե ինչ արձագանք կլիներ), բայց կուզեի իմանալ, թե ո՞րն է արդյոք Դաշնակցության համար հայ կնոջ ու աղջկա տիպարը:

Քիմ Քարդաշյանին հայացք Երևանից. որ բաց նկարվել ա, ուրեմն տվող ա

Քիմ Քարդաշյանին հայացք Երևանից. որ բաց նկարվել ա, ուրեմն տվող ա

Դպրոցական ընկերոջս աղջիկը գեղեցկուհի էր, Քարդաշյանից սիրուն, գերազանց սովորող: Նոր տարիներից մեկին նրանց տուն գնացի, աղջիկը չկար, պարզվեց 18 տարեկան չդառած ամուսնացրել են: Ո՞նց, շշմեցի, ինչի՞ եք տենց բան արել, թողնեիք, սովորեր, մասնագետ դառնար, մեծ հաջողությունների կհասներ՝ համ գեղեցկւհի համ խելոք: Դե Պետերբուգից ընտանք էր, էկան ուզեցին, մենք էլ տվեցինք: Ընկերս մեր շրջապատում առաջին պապիկը դարձավ, կարծեմ 40 տարեկան էր:

Քիմի ընտանիքը vogue ամսագրում

Քիմի ընտանիքը vogue ամսագրում

Սիրելի Դաշնակցություն սա՞ է հայ կնոջ տիպարը, անհատականությունը ոչնչացված կինը, մարդ, անհատ չկա տակը, նրա միակ գործառույթը տան կնիկ լինելն է, ծնվել է, որ ծնի ու ծառայի մարդուն ու երեխաներին, հետո թոռներին:

Քլոե Քարդաշյանը Կոսմոպոլիտենի կազմին

Քլոե Քարդաշյանը Կոսմոպոլիտենի կազմին

Քիմ Քարդաշյանին միայն Հայաստանում ու Ադրբեջանում են անվանում պոռնոաստղ,-նկատել էր hetq.am-ում մի օգտատեր: Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆբ-ում գրել էր՝ «Եթե թույլ կտաք Քիմին ծղոտները ես ցույց տամ»։ Չիմացողներին ասեմ, որ Ծղոտները մի հաստատություն է, ուր տանում են կանանց միայն սեքսի համար, հաճախ տանում են մարմնավաճառներին: Իսկ հետո էլ Ջանիբեկյանը հայտրարարեց, թե Քիմ Քարդաշյանը պոռնոաստղ է. ասիական տղամարդու վավաշոտ-սեքսիստական հայացք՝ որ ազատ կինը մատչելի է, տվող, իսկ որ բաց կրծկալով կամ առանց կրծկալ նկարվում ու սեքսուալությունը առևտրականացնում է, ուրեմն՝ նաղդ տվող ա(մի ընկեր ունեի, ասում էր՝ ով իմ կնգանից սիրուն ա, բոզ ա):

Քիմ Քարդաշյանին հայացք Երևանից. որ բաց նկարվել ա, ուրեմն տվող ա
Քիմ Քարդաշյանին հայացք Երևանից. որ բաց նկարվել ա, ուրեմն տվող ա

Հնդկաստանում բոլոր արևմտյան տեսքով կանանց բոզի տեղ են դնում, որ ժպտում ա ուրեմն կտա: Եգիպտոսում հեղափոխական օրերին եվրոպացի կին էին տեսնում, տեղում բռնաբարում էին: Քարդաշյանը համ էլ կիսամերկ նկարվում է, Հայաստանում մի քիչ խառը լիներ, վրան կհարձակվեի՞ն:

Քիմ Քարդաշյանը քաքն է ընկել, որ նրա նախկին ընկերը իրենց սեքսը տեսագրել է, հետո ինչ որ ձևով տարածվել է: Քիմը սկզբում հերքել է, ասել է որ տեսագրության մեջ ինքը չի, բայց հետո, երբ ինչ որ գործակալություն փորձել է տեսագրությունը վաճառքի հանել, ստիպված դատի է տվել, այսպիսով խոստովանելով, որ ինքն է ու որ զղջում այդ պատմության համար:

Կիրո Մանուկյանը ասում է՝ իր սխալը կամ հանցանքը ընդունել է: Սխալը սե՞քսն է(եթե ցեղասպանության ճանաչման համար արած լիներ, էլի հանցանք կհամարե՞ր, չէ որ դաշնակցության հայրերը ասում էին՝ հանուն ազգային շահերի սատանայի հետ էլ կհամագործակցենք):

Ուրեմն, գուցե Դաշնակցության համար հայ կնոջ տիպարը նա՞ է, ով միայն տարին մեկ պետք է տղամարդ տեսնի, անպայման իր ամուսնուն, միայն հղիանալու համար՝ երեսին շոր գցած, բերանը կապած, որ հաճույք չզգա, իսկ սեքսից առաջ էլ ոստիկանություն պիտի հրավիրի բնակարան, մանրակրկիտ ստուգեն, որ հանկարծ տեսանկարահանող սարք չլինի սենյակում: Բայց որ ոստիկանները չկարողանան գտնել լուսամփոփի մեջ տեղադրված գաղտնի տեսախցիկը, ուրեմն, կնը հանցանք է արել:

Բայց եթե Դաշնակցության գերագույն նպատակը ազատ անկախ և միացյալ Հայաստանն է, ուրեմն, որպես ընտրող խորհուրդ կտայի այնպիսի հայ կնոջ տիպարներ ունենար, ովքեր կարող էին նպաստել նպատակի իրագործմանը, իսկ այդպիսին այսօր աշխարհում ամենահայտնի հայն է՝ Քիմ Քարդաշյանը, երկրորդ տեղում քույրերն են՝ Քորթնին ու Քլոեն:

Հայաստանում էլ նրա հաջողության մասին շատ մակերեսային պատկերացում է իշխում: Դա արտահայտվում է Մարինե Պետրոսյանի խոսքում «Սիրուն տուտուզ սիրելու իրավունքը», մի տեքստ որի մեջ, ինչպես մեկնաբանողն է նկատել, յոթ անգամ տուտուզ բառն է օգտագործվել, տուտուզը որպես Քիմ Քարդաշյանի միակ արժանիք: Երևանյան պարապ-սարապ մտավորականները բացարձակապես պատկրեցում չունեն, թե ինչ քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ԱՄՆ-ում հաջողությունների հասնում ու երբ աստղի հետույքը փայլում է ամսագրի կազմին, եզրակացնում են՝ ըհը, լավ ոռ ունի, հասել է հաջողության:

Քիմի ընտանիքը vogue ամսագրում
Քիմի ընտանիքը vogue ամսագրում

Այո, սեքսուալությունը նրա գլխավոր հաղթաթուղթն է, բայց ինչպե՞ս է հասել դրան:

Քիմ Քարդաշյանը դպրոցական տարիքից աշխատել է հոր բիզնեսում, հետո ընտանիքով ստեղծել հեռուստատեսային շոուն, խաղացել սերիալներում, երգեր է ձայնագրել, ապա քույրերի հետ ստեղծել խանութների ցանց ամբողջ ԱՄՆ-ով, մի քանի ֆիրմաների մոդելն է, նկարհանել է վարժություններ մարմինը առողջ ու սլացիկ պահելու համար:

Այս ամբողջը հասցնելու համար նա պետք է ամեն օր առավոտյան հինգին արթնանա, մարզվի, գնա գրասենյակ, նկարհանվի ու այսպես մինչև ուշ երեկո աշխատի ու միևնույն ժամանակ կարողանա տեսքը թարմ ու գեղեցիկ պահել: Շա՞տ է աշխատանքը, ափռ-ցփռ խելք խաղացնելու ժամանկ չունի՞:

Օրինակելի կերպար չի՞ անգործ Հայաստանի համար:

Քլոե Քարդաշյանը Կոսմոպոլիտենի կազմին
Քլոե Քարդաշյանը Կոսմոպոլիտենի կազմին

Ուրեմն, Դաշնակցությունը արժեր շրջաբերական իջեցներ, որ ներկա պատմական ժամանակաշրջանում մենք ճանաչում ենք որպես հայ կնոջ տիպար Քիմ Քարդաշյանին՝ սեքսուալ, խելոք, նպատակասլաց, աշխատասեր, ընտանեկան կապերը պահպանող, ով իր բիզնեսը քույրերի ու եղբոր հետ է անում, ինքնուրույն անհատականություն, ում սիրահարվում են ամենահայտնի ու հաջողակ աստղերը, ով ոչ թե ամուսնու ասածներն է թութակի պես կրկնում այլ հակառակը՝ ինքն է նրա վրա ազդում, (նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը ասել էր որ Քիմը իր կյանքը փոխել է) , ազգային արմատներին նվիրված, ով հետևողականորեն ազգային շահերը առաջ է տանում:

Ապա ճիշտ կաներ իր խորհրդարանական խմբակցության միջոցով ԱԺ-ում առաջարկեր, որ որպես օրինակելի հայ կնոջ տիպար Քիմի կերպարը ուսուցանեն դպրոցներում. Հայ աղջիկներ, դարձեք Քիմի պես հանրահայտ, որ ձեր խոսքից Էրդողանը դողդողա, Օբամայի աչքին արտասուք շողա:

Entry filed under: խոհ. Tags: , .

Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի Ցեղասպանության ճանաչման հարցում. Տեր-Պետրոսյանի գաղափարը տապալվել է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: