Ցեղասպանության ճանաչման հարցում. Տեր-Պետրոսյանի գաղափարը տապալվել է

22.04.2015 at 10:00 Оставьте комментарий

Նիկոլ Փաշինյանը տարանջատվեց ՀԱԿ-ից այս անգամ գաղափարապես երեկ քվեարկելով ԱԺ հայտրարարությունը ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ էր արել չքվերկել այս փաստաթուղթի օգտին, թե դա թանկ կնստի Հայաստանի ու Ղարաբաղի վրա:

Հայտարարության գլխավոր կետը, որը առաջացնում է գաղափարական հակասություն ՀԱԿ-ի և մյուս քաղաքական ուժերի միջև, սա է.

«ՀՀ ԱԺ-ն կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

Լևոն Տեր-Պետրոսյանը նրա ՀՀՇ-ն,  այժմ էլ ՀԱԿ-ը դեմ են , որ ցեղասպանության ճանաչման պահանջը դառնա Հայաստանի արտաքին քաղաքականություն:

Նրանք գտնում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար չի կարելի անել այնպիսի բաներ, որոնք նրան դուր չեն գա, իսկ ցեղասպանութան ճանաչման պահանջը թուրքերին նյարդայնացնում է, հետևաբար պետք է հրաժարվել այդ քաղաքականությունից:

Մինչև 2008թ., մինչև հայ-թուրքական արձանագրությունների տապալումը,  Տեր-Պետորսյանի գաղափարը  ավելի լայն շրջանակներ էին ընդունում, նրանց մեջ գուցե նաև Նիկոլ Փաշինյանը: Շատերն էին վստահ, թե ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը փակ է պահում հայ-թուրքական սահմանը ու Հայաստանը գցում շրջափակման մեջ: Տեր-Պետրոսյանը 2007-ին իր ելույթներից մեկի ժամանակ Քոչարյանի ցեղասպանության ճանաչման քաղաքակնությունը անվանեց բուրջհամուդյան՝ վիրավորելով ամբողջ Սփյուռքը:

Սերժ Սարգսյանը նախագահ դառնալով շրջեց իր նախորդի քաղաքականությունը և վերդարձավ Տեր-Պետրոսյանի սկզբունքին, որ պետք է ցեղասպանության հարցը մի կողմ դնել ու լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հրավիրեց նախագահ Գյուլին Հայաստան, ու ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ցեղասպանության հարցը հանձնում էին պատմաբաններին, որը Թուրքիայի մշտական ցանկությունն է՝ պատմությամբ թող պատմաբանները զբաղվեն: Արդյունքում Թուրքիան ոչ միայն  չբացեց սահմանը, այլև ավելի թշնամական դարձավ Հայաստանի նկատմամբ ու չվավերցրեց արձանագրությունները:

Այսպիսով տապալվեց Տեր-Պետրոսյանի սկզբունքը, պարզ դարձավ որ հրաժարվելով ցեղասպանութան ճանաչման քաղաքականությունից, համաձայնելով Թուրքիայի հետ, որ այն քննեն պատմաբանները, ոչ միայն հարաբերությունները չեն լավանում, այլ հակառակը վատթարանում են, Թուքրիան նոր զիջումներ է պահանջում, հիմա էլ պահանջում է Ղարաբաղը հանձնել ու հայ ժողովրդին դնել նոր ցեղասպանության առաջ:

Մերձավոր Արևելքի իրադարձությունները հաստատեցին, որ Թուրքիան պատրաստ է նոր ցեղասպանություն իրականացնել՝ իր կամ ուրիշի ձեռքով, ինչպես դա արեց Սիրիայի և Իրաքի եզդիների ու քրիստոնյաների հետ(այս դեպքում Իսլամական պետության ձեռքով), որ նոր ցեղասպանության դեպքում կրկին աշխարհը չի կանխի, ինչպես ոչինչ չարեց Սիրիայում ու Իրաքում, որ հայերը լռելով, սիրաշահելով թուրքերին չեն նվազեցնում ցեղասպանության հավնականությունը, հակառակը շատացնում են(Սիրիայի նախագահ Ասադը ամեն ինչ անում էր որ դուր գա Թուրքիային, երբ Հայաստան եկավ հրաժարվեց Ցեղասպանության հուշարձան այցելել, բայց դա նրան չփրկեց Թուրքիայի ագրեսիայից), և որ Հայաստանը ճար չունի, պիտի անընդհատ, ամեն առիթով պահանջի, որ Թուրքիան ճանաչի իր ոճիրը, դա երաշխքներից մեկն է, որ այն չկրկնվի: Մյուս երաշխիքը զինվելն է:

Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը նախագահության օրոք Հայաստանը այնպիսի քայլ չէր անում, որը կզայրացներ Թուրքիային: Իսկ ո՞րն էր արդյունքը. Թուրքիայի համար Հայաստան ընդհանրապես գոյություն չուներ, ուշադրություն էլ չէր դարձնում նրա հեզությանը, սահմանը փակել էր և վերջ, գնացեք մեռեք, հետո կտեսնենք տարածքի հետ ոնց վարվենք:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկզբունքորեն փոխեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը 1998-ին ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացնելով ցեղասպանության ճանաչման ու Թուրքիայի պատասխանտվության հարցը: Հերթով տարբեր երկրներ սկսեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը(Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ցեղասպանությունը ճանաչել է 16 երկիր, իսկ մինչ այդ ընդամենը 4-ը, որոնցից Ուրուգվայը 1965-ին): Եվ հանկարծ Թուրքիան նկատեց, որ կողքը մի երկիր կա, որը ինչ որ դիրքեր ունի, դիմադրում է, որ փակ սահմանից չի նեղվում, հակառակը՝ կարողանում է իրեն անհանգստացնել ու 2005-ին Էրդողանը հարգալից նամակ հղեց Քոչարյանին:

2008-ին Սերժ Սարգսյանը դառնալով նախագահ Հայաստանը վերադրձրեց տեր-պետրոսյանական քաղաքկանությանը: Նա հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հրաժարվելով ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, բացահայտեց Թուրքիայի իսկական դեմքը՝ ինչքան զիջես, էնքան քեզ կտրորեմ: Այս տարածաշրջանում զիջելը թուլության նշան է, իսկ եթե թուլություն ցուցաբերեցիր չեն թողնի  շնչես:

Սերժ Սարգսյանը տեսնելով, որ տապալվել է իր ուսուցչի՝ Տեր-Պետրոսյանի գաղափարը, որ Թուրքիայի ցանկություններով առաջնորդվելը, զիջումեր անելը, ցեղասպանության թեման փակելը, ավելի խոցելի է դարձնում երկիրը, փոխեց իր քաղաքականությունը՝ դառնալով ցեղասպանության ճանաչման համար պայքարող, դարձավ գրեթե պահանջատեր: Բայց արդյունք չի տալիս, ոչինչ չի ստացվում, Թուրքիան շարունակում է բացահայտորեն ճնշել Հայաստանը. մի անգամ թուլություն ցուցաբերելով չես կարող այլևս դիրքերդ ամրացնել, մանավանդ  Սարգսյանը «պահանջատիրության» տակ չի կարողանում թաքցնել իր իրական տերպետրոսյանական գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է, ինչպես անցյալ տարի, երբ արտգործնախարար Նալբանդյանին ուղարկեց Էրդողանի նախագահ դառնալու երդման արարողությանը, այն բանից հետո երբ Էրդողանը վիրավորել էր հայ ժողովրդին(ասել էր՝ ինձ ավելի վիրավորական բան էլ են ասում, թե իբր հայկական ծագում ունեմ): Հայաստանի քծնանքը ինագուրացիան ողջունելով չավարտվեց, Սարգսյանը թուրքերից այդքան դաս ստանալով էլ չսթափվեց ու Էրդողանին ապրիլի 24-ին հրավիրեց Երևան, փոխարենը  հայերի ջարդերը տոնելու ցինիկ հրավեր ստացավ:

Որպեսզի Թուրքիան կրկին հարգի Հայաստանը, անհրաժեշտ է նոր նախագահ՝ սկզբունքային, անզիջում  քաղաքականությամբ:

Entry filed under: խոհ. Tags: .

Խորհուրդ դաշնակցությանը. Քիմ Քարդաշյանին ներկայացրեք որպես հայ կնոջ օրինակելի տիպար Գեղեցիկը, Վաղինակը, Մելքոնը, Գասպարը. նրանք օրենքից դուրս են ինչպես Հայաստանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: