Գեղեցիկը, Վաղինակը, Մելքոնը, Գասպարը. նրանք օրենքից դուրս են ինչպես Հայաստանը

24.04.2015 at 09:48 Оставьте комментарий

Գասպար Չերազ

Գասպար Չերազ

-Ռադիոյով պապիկիս մասին են խոսել,-հեռախոսով ասում է մամաս,- Իզմիրում ինչ որ իրավաբանների ժողով է եղել, ու ասել են թե ապրիլի 24-ին բռնադատվածների մեջ մեր կոլեգա Գասպար Չերազն է եղել: Կարո՞ղ ես իմանալ, թե ինչ հաղորդում է:

Ըհը, ուրեմն, արդեն Գասպար Չերազին հիշեցին, իմ մեծ պապիս, մամայիս հոր` Վահանի հայրիկին: Նա այն 235 հայ մտավորականներից մեկն է, որոնց Թուրքական կառավարությունը ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալեց ու աքսորեց:

Ինտերնետում գտնում եմ Գասպար Չերազի անունը մի քանի թուրքալեզու թերթում, «ժամանակակից իրվաբանների Իզմիրի մասնաճյուղը» հայտարարություն է տարածել Ցեղասպանության վերաբերյալ, որտեղ խոսում է ապրիլի 24-ին ակքսորված երեք հայ իրավաբանների մասին՝ Գրիգոր Զոհրաբ, Գասպար Չերազ և Հարություն Շահրիկյան.

ÇHD İzmir Şubesi, 24 Nisan 1915’teki tutuklamalarla başlayan Ermeni Soykırımı sürecinde öne çıkan hukukçular Krikor Zohrab, Kaspar Çarez ve Harutyun Şahrigyan’ın isimlerinin anıldığı açıklamasında şu ifadelere yer verdi:

հաև սա.

Değerli Ermeni meslektaşlarımız Krikor Zohrab, Kaspar Çarez,  Harutyun Şahrigyan;

Մեծ պապիս մասին ձեռքիս տակ եղած միակ աղբյուրը Վազգեն Անդրեասյանի «Վահան Չերազը և իր երգը Հայաստանի»(1977, Բեյրութ) գիրքն է, ուր ասվում է.

Ծնած է Կ. Պոլիս, Ապուչեխի (Ակնա շրջան) Չերազ թաղեն գաղթած ծնողքե: Մեծ եղբայրն է Մինաս Չերազի:

Իր պապենական տունը կը գտնուեր Խասգյուղ(Պոլիս), Պատեմլիկ թաղը, պարտեզի մեջ, Ոսկեղջուրի վրա: Հայրը «մի գործավոր էր, ատաղձագործ, աղքատ, թշվառ այլ պարկեշտ և ազնիվ»:

Գասպար նախնական կրթություն առած է Խասգյուղի մեջ ու հետո ավարտած իրավաբանական համալսարան: Իբր իրավաբան մեծ հարգ վայլած է հայ թե օտար իրավաբաններու մեջ:

Հմուտ էր հայերենի, թրքերենի և ֆրասներենի: Գրած է հմտալից հոդվածներ հայերեն և թրքերեն լեզուներով: Իր գրությունները ժամանակակից դեպքերը կշոշափեն, մանկական հիշատակները պատկերացնող:

Գասպար Չերազ ամուսնացած է սեղանավոր Հովհ. Եղիազարյանի դստեր՝ Իսկուհիի հետ: Ունեցած են չորս զավակներ՝ Վահան(1886-1927), Լևոն(1888-1971), Ներսես(1892), Շաքե(1895)(Գրքի տպագրության ժամանակ Ներսեսն ու Շաքեն ողջ են եղել):

Իբր Իրավաբան գլխավորապես ստանձնած է պաշտպանությունը այլևայլ շինծու մեղքերով ամբաստանված «գավառցի» երիտասադրներու և աշխատավորներու:

Գասպար Չերազը 1915-ին աքսորված է և մազապուրծ ազատվածներեն է շնորհիվ համալսարանի թուրք դասընկերոջ մը անվհատ և անձնվեր ջանքերուն ու տուն վերադարձած մտքի հավասարակշռությունը խանգարված:

Իր այդ վիճակը ալ ավելի ծանրացավ Պոլսո մեջ դատի քաշված հազիվ մեկ քանի անվանի ջարդարարներու դատավարությանց ընթացքին և անոնց իբր հետևանք, ուր ինքը, ինչպես շատ հեշտ է երևակայել, անժխտելի փաստերով ու մոլեգնությամբ ամբաստանողներու գլխավոր վկաներեն եղած էր ու դատարանի գործերուն մոտեն տեղյակ, արդյունքներեն հուսախաբ և վշատահար:

Այսուհետև ան կարծես ուրվական մը ըլլար, հանգիստ չուներ, ոչ դադար, իր ցասումը կպտտցներ փողոցե-փողոց, տունե տուն, օր մըն ալ մինչև Մարսիլիա, իր եղբոր մոտ մխիթարություն գտնելու հույսով, մեկ օր մը միայն հոն մնալու ծրագրով: Ու հաջորդ օրը երբ պետք եղավ վստահ ըլլալ թե շոգենավ մտած է, գտնվեցավ քարափի լիճը եզրող քարակույտերուն վրա, գլխաբաց, թափթփված»:

Գասպար Չերազի անունը  ապրիլի 24-ի 103 աքսորյալների անունների հետ փորագրված է աքսորյալներից մեկի պատրաստած թզբեհի, յուրաքանչյուր հատիկին մեկի անունը: Թզբեհի մասին գրեցի  2003-ին Արմենիանաուում «Փորագրություններ քարերի վրա. նոր գիրքը կապում է «թզբեհի» աքսորյալներին իրենց պատմություններին»:

Տատիս առաջին ամուսինը՝ Պողոս Զեննեյան

Տատիս առաջին ամուսինը՝ Պողոս Զեննեյան

Այսօր ես ուզում եմ հիշել նաև մյուս մեծ պապիս, հորս՝ Ռաֆայել Իշխանյանի  հոր հայրիկին՝ Մելքոն Կիրակոսյանին, հորս տատին, Մելքոնի կնոջը՝ Գեղեցիկին, հորս փոքր հորեղբայր Վաղինակին և միջնեկ հորաքրոջը, ում անունը չգիտեմ: Նրանք Տրապիզոնից են,  չորսին էլ  1915 թվին թուրքերը սպանել են:  Նրանց մասին միայն գիտեմ հորս հորեղբոր՝ Հարությունի հուշերից, որը հրապարակեցի երեք տարի առաջ(տես՝«Հայտնաբերված տետրը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը» ): Մելքոնը եղել է սևագործ բանվոր, հայրս ասում էր որ ինչ որ ժամանակ ջուր ծախող էլ է եղել: Հարությունը գրում է.

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվին, երբ սկսվեցին հայկական կոտորածները Տաճկաստանում, ես 11 տարեկան էի հայրս ինձ և փոքր եղբորս` Վաղարշակին համբուրեց և տանից դուրս եկավ, առանց ոչինչ ասելու, եթե ինքնասպանություն չի գործել, ապա թուրքերը սպանած կլինեն: Փոքր եղբորս, միջակ քրոջս, մորս և բոլոր մեր ազգականներին թուրքերը սպանեցին, իսկ ես մերոնց և տեղացի հայերի հետ 62 օր ճանապարհ եմ գնացել աքսոր:

Հարությունի աչքի առաջ բոլոր աքսորյալներին սպանում են, ինքը մնում է դիակների տակ և փրկվում:

Ուզում եմ հիշել նաև մամայիս մոր՝ Վարդանուշ Անդրեասյանի առաջին ամուսնուն՝ Պողոս Զեննեյանին, ում Չմշկածագի դպրոցներից մեկում աշակերտների հետ վառել են թուրքերը: Նա սերունդ չունի, և ես պիտի նրան էլ ընդունեմ որպես իմ պապիկ:

Նաև հիշեմ Տատիս՝ Վարդանուշի գյուղը, Խարբերդում՝ Հազարին, որն ամբողջությամբ փրկում է ջարդերից Անդրեասյանների բարեկամ զազա ցեղախումբը, բոլոր գյուղացիներին փախցնում են սարերը: Մամայիս մոր հայրը՝ Ալեքսանը ու մոր մայրը՝ Իսկուհին ապրել են մինչև ծերություն իրենց որդու՝ Վազգենի հետ Փարզում: Կարծես իմ նախնիներից միայն նրանք գերեզման ունեն, այցելել եմ 2008-ին Վիրոֆլեյի գերեզմանատանը(գուցե Գասպար Չերազն ու նրա կինը՝ Իսկուհի՞ն էլ գերեզման ունեն Պոլսում, չգիտեմ: Եթե Իզմիրի իրավաբանները իմանան, կուզեի տեղեկացնեն):

Ալեքսանը և Իսկուհին Փարզում

Ալեքսանը և Իսկուհին Փարզում

Հետո տատս պիտի գար Հայաստան ամուսնանար Վահան Չերազի հետ ու ստալինյան տարիներին երկուսին էլ գնդակահարեին՝ Վահանին 1928ին, Վարդանուշին 1937-ին:

1937-ին պիտի գնդակահարեին նաև հորս հորը՝ Ավետիսին ով 1914-ին մեկնել էր Ռուսաստան կրթություն ստանալու և այդպես փրկվել ջարդերից(տես «Իմ գնդակահարված ցեղը»):

1937 թվի ողբերգությունը այնպիսի  վերք է թողել մեր ընտանիքում, որ նրա ցավը  հեռացրել էր ինձնից 1915-ի ողբերգությունը(տես «Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ» և «Այդ խոշոր կապույտ աչքերը. ընտանեկան ալբոմ. Վարդանուշ Չերազ»):

Բայց վերջին տարիներին ես սկսեցի զգալ ու ապրել, որ 1915-ին զոհ գնացած մեծ պապերիս ու մեծ տատիս ժառանգն եմ:  Երևի դրա համար պիտի շնորհակալ լինեմ Էրդողանին:

Ամեն անգամ երբ թուրք ղեկավարները  ասում են որ չեն բացելու Հայաստանի սահմանը, երբ Էրդողանը ասում է, թե ինչ վիրավորական բան է հայ լինելը, երբ տարբեր Օղլիներ քեզ հիշեցնում են որ Թուրքիայի ու նրա եղբայրական հանրապետության համար օրենքից դուրս է Հայաստանը ու նաև ես, որ հայը օրենքից դուրս է թուրքի կամ Թուրքիայի համար(ինչպես կուզեք կոչեք՝ թուրք կամ Թուրքիա) , ես ավելի եմ մոտենում իմ օրենքից դուրս մնացած Գեղեցիկ մեծ տատիս, Գասպար, Մելքոն ու Պողոս մեծ պապիկներիս,  Վաղինակ պապիս եղբորը և այն հորաքրոջը որի անունը չգիտեմ, ավելի եմ նրանց հարազատ զգում ու ավելի շատ եմ ուզում իմանալ նրանց մասին ու վերապրել նրանց տառապանքները:

Entry filed under: խոհ. Tags: .

Ցեղասպանության ճանաչման հարցում. Տեր-Պետրոսյանի գաղափարը տապալվել է Պոզների հարցազրույցը. Սերժ Սարգսյանը ստալինիզմի ողբերգությունը չի ընկալում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: