Պոզների հարցազրույցը. Սերժ Սարգսյանը ստալինիզմի ողբերգությունը չի ընկալում

29.04.2015 at 09:44 Оставьте комментарий

Պոզների հարցարզրույցը Սերժ Սարգսյանի հետ զայույթի նոր ալիք է բարձրացրել Հայ հասարակության մեջ:

Կենսաբան Արա Հարությունյանը գրում է. «Ակընհայտ է որ տիրապետում է ընդհատումներով, ու դատարկ շեշտադրումներով խոսքի մակարդակը իջեցնելու կարողությանը: Դրանով նա դիմացինին պարտադրում է, որպեսզի համակերպվի իր մակարդակին, իր շեշտադրումներին, իր ասելիքին: Եվ արդյունքում իջեցնում է նշաձողը, ու ստիպում, որ տես, քո շահերից է բխում, որ ինձ ավելի բարդ հարցեր չտաս:

Մեջը մարդկային ոչ մի բան չկա, էմոցիա չկա, գիտելիք չկա, միայն մանր, ժուլիկ մանիպուլյացիա է»:

Նույնիսկ իշխանության աջակից slaq.am-ը չի թաքցրել իր դժգոհությունը . «Զրույցի միակ վառ կտորը Պոզների կարմիր գուլպաներն էին»։

Ինձ համար հարցազրույցի ամենացավալի մասը այն էր, որ Սարգսյանը Սովետական Միության միակ թերություն նշեց, թե Սովետի ղեկավարը ծաղիկ է դրել Աթաթուրքի շիրիմին: Պոզները կրկին հարցնում է, ուզում է ինչ որ մարդկային բան լսի՝ ոչ մի վատ բա՞ն չկար: Սպասում ես գոնե դիվանագիտության համար կասի՝ «եղել են ցավալի դեպքեր», ինչպես Դավիթօղլուն է ստիպված ասում 1915-ի վերաբերյալ: Բայց չէ, ոչ մի ցավալի բան, ամեն ինչ հիանալի է եղել, վերածնունդ և այլն:

Ուրեմն, ստալինիզմի ողբերգությունը հեչ, Աթաթուրքի ծաղիկը մեջ:

Ցավալի է , որ Հայաստանի ղեկավարի համար գոյություն չունի ստալինիզմի ողբերգություն, որ նա չի ցավում ցեղասպանությունից հետո հայ մտավորականների երկրորդ սերնդի ջարդի համար, որը՝ 37թիվը, մեր հասարկության վրա մի գորշ անինտելեկտուալության կնիք է դրել: Իսկ գուցե չի ցավում նաև ապրիլի 24-ի՞ համար: Բայց երևի, նրա ամենաանկեղծ խոսքը Սովետի գովքն էր:

Մնացածը՝ այլ սպասելիք էլ չկար, նրա մտածողությունը, նրա այդ «մարդկային ոչ մի բան չունենալը» զայրույթ չի առաջացնում, հարցազրույց էր, եղավ, անցավ, Ռուսաստանը տեսավ, վատից-լավից ինչ որ բան իմացավ:

Այն կարիերայի ճանապարհով անցնելու համար, որով Սերժը նախագահ է դարձել, ոչ թե վառ անհատականություն կամ փայլուն միտք է անհրաժեշտ, այլ բոլորովին ուրիշ հատկություններ՝ հարմարվողականություն, կոմպրոմիսներ, սիրաշահել, պաշտոնյաներին իր կողմը գրավելու ու հնարավորինս թշնամիներ չունենալու կարողություն, փողի ուժը օգտագործելու հմտություն և այլն: Հակառակը՝ անհատականությունը խոչընդոտ է միայն, սուր միտքը կարող է սայթաքեցնել ու գլորել կարերայի նուրբ սանդուղքով քայլելիս:

Ինչպես Բրեժնևից չէիր կարող ակնկալել անհատականություն, մտքի սրություն, ի՞նչ անհակտականություն, անհատականությունը պիտի ճզմես հավաքական «անհատի»՝ քաղբյուրոյի տակ, որ կարողանաս դիրքի հասնել:

Այդպիսի, համակարգի ներսով առաջ գնացող կարերիստները ահավոր պահպանողական են լինում՝ հանկարծ մի այնպիսի քայլ չանեն, որ կարող է վնասել առաջխաղացմանը, իսկ հետո էլ իշխանության պահպանմանը: Իշխանությունը պահպանել, նշանակում է ոչ մի փոփոխություն չանել:

Լսել եմ, թե երբ Սերժ Սարգսյանին ասել են որ անհրաժեշտ է ցմահ դատապարտվածների գործերը քննել, քանի որ անմեղ ու անարդար դատապարտվածներ կան, պատասխանել է՝ ոչ, ոչ մի դեպքում, ոչ մի փոփոխություն, տեսանք Գարբաչովը փորձեց ռեֆորմներ անել, երկիրը քանդվեց: Չգիտեմ, ավելացրե՞լ է, թե ռեֆորմների պատճառով Գորբաչովը իշխանությունն էլ հետը կորցրեց: Կուզեի սուտ լիներ այս խոսակցությունը, եթե սուտ լիներ, հույս կլիներ, որ կվերանայվեին ցմահների գործերը, առաջին հերթին Մհեր Ենոքյանինը:

Սերժը սիստեմի մարդ է, ինչպես Բրեժնևն էր կամ Չեռնենկոն կամ Անդրոպովը, ովքեր սիստեմի մեջ կարերա արեցին մինչև հսկա կայսրության առաջին դեմք, միևնույն ժամանակ լինելով անդեմ:

Սերժն էլ 25 տարվա անկախության ընթացքում հետզհետե բարձրացավ նախագահի պաշտոնին, դարձավ երկրի առաջին դեմք: Ուրեմն, ինչպես Անդրոպովից խելոք կամ հետաքրքիր խոսք չէիր լսի, տենց էլ Սերժից(ասում են Անդրոպովը հետաքրիր մարդ է եղել, բանաստեղծություններ է գրել, գուցե անձնական նեղ շրջանակում Բրեժնևն ու Սարգսյանն էլ հետաքրքիր զրուցակիցներ են, չգիտեմ, մենք խոսում ենք այս տիպի քաղաքական գործչի հրապարակային կերպարի մասին):

Եվս մի հարց, եթե նույն համակարգով կարերա արած լիներ վրացին, Սովետի վերաբերյալ հարցին ինչպե՞ս կպատասխաներ: Հաստատ կհիշեր ստալինիզմը, թեև Ստալինը իր ազգակիցն է: Ուրեմն, Սերժի սերը Սովետի նկատմամբ ու ստալինյան ոճիրները անտեսելը, գալիս է հասրակության խորքերից: Նույնիսկ Հռոմի պապի ելույթը, որ 20 -րդ դարի երեք ոճիրների մեջ Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի կողքը ասեց Ստալինիզմը, Սերժի կոնյունկտուրան չփոխեց(նկատել եմ, որ Հայաստանում Հռոմի պապի ելույթում Ստելինիզմի դատապարտումը այնքան էլ չողջունվեց, ինչպես «Շանթ» հեռուստատեսությամբ Վարդան Դևրիկյանի խոսքում նկատեցի): Գուցե Սերժը անկեղծորեն ուզում էր Միկոյանի արձանը դնել:

Անձի վրա զայրույթ թափելը թաքցնում է համակարգի վտանգը:

Իսկ համակարգին գաղափարական ընդդիմություն չկա, ուրեմն, մարդկանց մնում է անձի վրա ջղայնանալ:

Սարգսյանը կարերա է արել այսօրվա ընդդիմադիրների արանքով, որոնք իրենց գաղափարներով չեն տարբրվում իշխանությունից՝ բոլորը լիբերալ, բորորն էլ դեմ են Հայաստանի հանքարդյունաբերության ազգայնացմանը, վստահ են որ Հայաստանի հիմնական հարստությունը՝ հանքերը պիտի մասնավոր մարդիկ շահագործեն ու եկամուտը բյուջեի փոխարեն երկու-երեք հոգու գրպանը գնա: Ընդդիմադիրները իշխանությունից նրանով են տարբերվում, որ հանքերը շահագործողներին ուզում են փոխեն, տեղը իրենք շահագործեն: Ուրեմն, անձերի հարց է:

Ուրեմն, համակարգային փոփոխությունների հեռանկար չի երևում, բայց անձերը կփոխվեն:

Բան չկա, քիչ մնաց, երեք տարուց Սերժը կգնա, ու կլինի մեկ ուրիշը, որ նրա վրա զայրանան ու երկրի ամբողջ դժբախտությունները նրան վերագրեն:

Entry filed under: խոհ. Tags: , .

Գեղեցիկը, Վաղինակը, Մելքոնը, Գասպարը. նրանք օրենքից դուրս են ինչպես Հայաստանը Վախը, որ երկաթի գույն ունի. Կլոդ Սիմոնի «Ակացիան» հայերեն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: