Խզմալյանը ծառայություն մատուցեց ադրբեջանական քարոզչությանը

15.05.2015 at 09:25 Оставьте комментарий

khzկինոռեժիսոր, ընդդիմադիր գործիչ Տիգրան Խզմալյանի ադրբեջանական Haqqin.az թերթին տված հարցազրույցը ավելի շատ պաշտպան ունեցավ քան հակառակորդ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Խզմալյանին քննադատողներին անվանում է «քառակուսի ուղեղով», Ազգային ժողովի նախկին նախագահ Կարապետ Ռուբինյանը ասում է ֆբ –ի իր էջում.

«Որոշ տկարամիտներ երկիրը կիսադատարկ, գարշահոտ ախոռի վերածած հանցախմբին հայրենիքի դավաճաններ չեն անվանում, իսկ, ահա, իրավիճակին ճշմարիտ գնահատականներ տվող Խզմալյանին պիտակում են միայն այն բանի համար, որ ճշմարտությունն ասել է պատասխանելով թշնամու լրատվամիջոցի հարցերին»:

Հիմա տեսնենք թե որն է Խզմալյանի ասած «ճշմարտությունը»: Մի հատված հարցազրույցից.

– Возможно ли в будущем примирение между нашими народами? Сможем ли мы опять жить бок о бок, как это было до 1988 года?

– У нас нет иного исторического выбора. Но для этого необходимо освобождение от этой тирании.

Թարգմանեմ

Ադրբեջանցին հարցնում է.

-հնարավո՞ր է ապագայում մեր ժողովրուրդների հաշծտեցումը: Կարո՞ղ ենք մենք կրկին ապրել կողք-կողքի ինչպես մինչև 88թիվն էր.

Խզմալյանը պատասխանում է.

-Մենք չունենք այլ ընտրություն: Բայց դրա համար անհրաժեշտ է ազատվել այս բռնապետությունից:

Սա Խզմայլանի թույլ տված բազմաթիվ կեղծիքներից այն մեկն է, որը հստակ հակահայկական քարոզչությանն է ծառայում:

Այս հարցազրույցում ճշմարտություն տեսնողներին կհարցնեմ՝ ո՞րն է ճշմարտությունը, որ հայերի ու ադրբեջանցիների բարեկամությանը խանգարում է Հայաստանի բռնապետությո՞ւնը, Խզմալյանը երազում է ադրբեջանցու հետ վերադարձ 88թվից առաջ Սովետի էն ժամանկները, երբ Ղաարաբաղը Ադրբեջանի կազմո՞ւմ էր և այդ «կողք-կողքի» ապրելու արդյունքում վերացավ Նախիջևանի Հայաստա՞նը:

Եթե իրենից հարցազրույց վերցնող ադրբեջանցուն դուր գալու ցանկության փոխարեն ճշմարիտ պատասխան տրվեր, ապա այն կլիներ այսպես.

-Մինչև 88թ. իրավիճակին, այն տոտալիտար երկրին վերադառնալ հնրավոր չի, քանի որ Ղարաբաղը անկախ երկիր է, բայց հնրավոր է որ հայերն ու ադրբեջացնիները համերաշխ ապրեն կողք կողքի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանությունը և հասրակությունը չհերոսացնեն հային գլխատող մարդասպանին, հրաժարվեն հակահայ ֆաշիզմից և հարգեն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իսկ դրանից հետո էլ մեր երկու երկրները կդադարցնեն սպառազինության մրցավազքը և ավելի շատ հնարավորություն կունենան կառուցել ժողովրդավարական երկրներ ու կդռնան բարեկամ պետություններ:

Պարզ է, որ ադրբեջանցին նրա համար չի արել հարցազրույց որ այսպիսի պատասխան հրապարակի, նրան պետք էր այնպիսի մեկը իր պատասխաններով, որ ծառայեցնի ադրբեջանական քարոզչությանը:

Ուրեմն, սա հստակ հակահայկական հարցազրույց է, ադրբեջանցին հատուկ արել է Հայաստանը խոցելու ու թուլացնելու համար, որ հեշտ ներխուժեն: Այո, նրանք հետևողականորեն Հայաստանը խոցելու համար օգտագործում են նաև հայերին հայ մտավորականների(եթե անբարեխիղճ խոսքը կարելի է մտավորական համարել):

Պատերազմական ու ոչ ժողովրդավարական բորոր երկրներում էլ կգտնվեն մարդիկ որ իշխանության նկատմամբ ատելությունից կօգնեն թշնամուն, մի մասն էլ ակամա կօգնի: Ինչպես երկրորդ աշխարհամարտին բազմաթիվ մարդիկ անցնում էին նացիստների կողմը, լեգեոններ կազմում ու նրանց հետ կռվում Սովետի դեմ: Դա նրանց ճշմարտությունն էր, բայց ոչ Սովետի ժողովրդի, որը ստալինյան բռնապետության տակ էր, ճիշտ է, բայց չէր երազում նացիստների ռումբերի տակ մեռնել կամ նրանց տիրապետության տակ անցնել:

Անհրաժե՞շտ է Ադրբեջանի ռումբերի սպառնալիքի տակ ապրող երկրում նկատել, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործում հայերին, թե՞, ինչպես շատ իրավապաշտպաններ են ասում՝ հարգենք այդ հայերի խոսքի ազատության իրավունքը ու ձայն չհանենք:

Ադրբեջանի մամուլում հաճախ են լինում այսպիսի հարցազրույցներ, բայց այս անգամ Հայաստանում աղմուկը ավելին էր, քանի որ հարցազրույց տվողը քաղաքական, հասարակական գործիչ է Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման նախկին անդամ ու այժմ նրա համակիր: Շարքային մտավորականի հարցազրույց տալը մի բան է, իշխանափոխության հավակնություն ունեցող ընդդիմադիր գործչինը այլ բան:

Այժմ պետք է սպասել Հիմնադիր խորհրդարանի դիրքորոշմանը այս հարցազրույցի վերաբերյալ, որ հետագայում նրա այն աջակիցները, ովքեր անընդունելի են համարում ադրբեջանական քարոզչությանը ծառայություն մատուցելը, կողմնորոշվեն՝ շարունակե՞ն աջակցել այդ շարժմանը, թե՞ ոչ:

Entry filed under: խոհ. Tags: .

Վախը, որ երկաթի գույն ունի. Կլոդ Սիմոնի «Ակացիան» հայերեն Երկակի ստանդարտ. Ինչո՞ւ է Օրանժը Տիմբուկտուի հետ և Մհեր Ենոքյանի դեմ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: