Երկակի ստանդարտ. Ինչո՞ւ է Օրանժը Տիմբուկտուի հետ և Մհեր Ենոքյանի դեմ

25.05.2015 at 09:48 Оставьте комментарий

Ի՞նչ ընդհանրություն կա «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքի և «Տիմբուկտու» ֆիլմի միջև:

Պատմվածքը գրել է ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը 2012-ին, ֆիլմը նկարել է մավրիտանացի ռեժիսոր Աբդերահման Սիսակոյին 2014 թվականին։

Պատմվածքը պատմում է Հայաստանի Նուբարաշենի բանտում մահապատժի դատապարտվածների կյանքը՝ 1990-ականների վերջերին, «Տիմբուկտուն» Աֆրիկայի արևմուտքում, Մալիում ինքնահռչակ Տիմբուկտու հանրապետությունում իսլամ իշխանությունների կողմից հալածվող մարդկանց կյանքը:

կադր ֆիլմից, կնոջը մտրակահրում են երգելու համար: kinopoisk.ru

կադր ֆիլմից, կնոջը մտրակահրում են երգելու համար: kinopoisk.ru

Երկու գործերում էլ անհանդուրժողականությունն է՝ մեկում նրանց նկատմամբ ովքեր բանտում են հայտնվել, ստացել հանցագործի խարանը, նրանք արտաքին աշխարհի հետ ոչ մի շփում չեն ունենում, երաժշտություն էլ չեն կարողանում լսել, և ամենադաժանը, բանտի ադմինիստրացիան նրանց սպանում է,  այնպես է խոշտանգում, որ մեռնեն.

«Էդ խցերում մարդկանց քացու տակ էին գցում, շան ծեծ տալիս, էն օրն էին գցում, որ շունը ձեռից հաց չէր վերցնի: Հետո տկլորացնում էին, վրան սառը ջուր լցնում ու թողնում ամբողջ գիշեր: Ուրիշ ձև էլ գիտեին բանտի աշխատողները: Բուշլատը թրջում էին սառը ջրի մեջ, հագցնում մահապատժի տակ նստածներին, կապում աթոռից ու էլի ամբողջ գիշեր թողնում պատժախցում: Մարդը սառում էր, թոքաբորբով հիվանդանում: Մի կարճ ժամանակ հետո մեռնում: Մահվան թղթի մեջ էլ գրում էին՝ «Մահվան պատճառը՝ թոքաբորբ»:

Մհեր Ենոքյանը այս տարի հերթական դատավարությունում պահանջում է վերաբացել իր գործը: Լուս՝ hetq.am

Մհեր Ենոքյանը այս տարի հերթական դատավարությունում պահանջում է վերաբացել իր գործը: Լուս՝ hetq.am

Տիմբուկտուում էլ երաժշտություն լսելն արգելված է, նրանք ովքեր իսլամիստների կարգը խախտում են, երգում են մտրակահարության են դատապարտվում, կանանց ստիպում  են նույնիսկ ձեռնոցներ կրել, որ մարմինը չերևա, և ամենադաժանը՝ նրանց ում կասկածում են արտամուսնական սեքսուալ հարաբերությունների մեջ քարկոծելով սպանում են:

Իսկ «Մահվան տանը»(այսպես է հեղինակը անվանում բանտը) սեքսուալ կյանքը այլ կերպ է արտահայտված, կալանավորը նկատում է մյուսի տարօրինակությունները հարցնում.

«-Արա՛, Սեթո՞, էս ոտներդ թրաշե՞լ ես: Վե՛րջ, կամեռդ պտի փոխես, ո՞նց թե, էս նրանցի՞ց ես դառել, հիմա գլուխդ կջարդեմ,- վեր թռավ տեղից, որ սատկացնի Սեթոյին:

-Էդ իմ գործն ա, քիթդ մի խոթի,-Սեթոն գոռում էր ու վազում ամբողջ խցով մեկ:

-Արա՛, բա՛, եղունգներդ էս ինչո՞վ ես կարմիր ներկել, արա՛, գրիչի միջուկ ա, գժվե՞լ ես:

Սեթոն մինչև հոգու խորքը վիրավորվեց.

-Ես էս համակարգի տիրոջ մերը, բա 30 տարեկան տղամարդ եմ, տարիներով կնոջ երես չեմ տեսնում, ի՞նչ անեմ. ոտերս թրաշեցի, որ ինքս ինձ սիրեմ, պատկերացնում եմ՝ կնոջ հետ եմ քնում…»:

Տիգրան Մանգասարյանի կոմիքսը Մհեր Ենոքյանի դատավարության մասին

Տիգրան Մանգասարյանի կոմիքսը Մհեր Ենոքյանի դատավարության մասին

Ուրեմն, ընդհանություններ կան, երկու դեպքում էլ մարդկանց մի խումբը մյուսի վրա իշխանություն է տարածում, արգելում, խոշտանգում, սպանում: Իհարկե, եթե ստիպված այս երկու տեղերից մեկը պիտի ընրտեիր, ապա  կնախընտրես Տիմբուկտուն, մարդու ազատությունը ճաղերով սահմանփակված չի, քայլիր ուր ուզում ես, գնա ուր ուզում ես, արևածագով սկսում է օրը, ի տարբերություն բանտի, ուր դրսի լույսը չեն տեսնում ու չեն իմանում թե երբ օրն ավարտվեց ու երբ սկսվեց:

Mher0008 (1)

Բայց անհանդուրժողականություն, խտրականություն  նկարագրող բազմաթիվ ֆիլմեր ու գրքեր կան, ինչո՞ւ ես հանկարծ այս երկուսի մեջ տեսա ընդհանրություն, այդ ի՞նչ ընդհանրություն է, որ այս երկուսը առանձնացնում է  բազմաթիվ այլ գործերից: Այս երկու գործերը մի ընդհանրություն էլ ունեն, երկուսի հետ էլ առնչվում է ֆրանսիական Օրանժ հեռահաղորդակցման ընկերությունը:

Օրանժը նրանց համար տարբեր ճակատագրեր է կանխորոշել.  «Տիմբուկտուն» սկսվում է Օրանժի լոգոյով, ուրեմն նկարահանել է Օրանժի ստուդիան, գումար է ներդրել, և նրա ջանքերն էլ են դեր խաղացել որ ռեժիսորը նկարի  աֆրիկյան կենցաղով, մարդկանցով ու բնապատկերներով տպավորիչ ֆիլմ, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, մասնավորապես  Սեզարի, Կաննում Ֆրասնուա Շալեի և էկումենիկ մրցանակների, դարձել է Օսկարի հավակնորդ:

Այսպես է սկսվում Տիմբուկտուն

Այսպես է սկսվում Տիմբուկտուն

Եվ ահա, նույն Օրանժը հակառակն է արել «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքի նկատամամբ, իր կոպիտ միջամտությամբ թույլ չի տվել որ այն  մրցանակ ստանա:

Ուրեմն, ի՞նչ է եղել. 2012-ին Օրանժ կապի օպերատորը հայտարարում է գրական մրցույթ, մասնակցում է Մհեր Ենոքյանը: Նրա «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը անցնում է հաջորդ փուլ, որտեղ երեք պատմվածքների միջից ժյուրին ցանկանում մրցանակ տալ Մհերի պատմվածքին: Սակայն Օրանժ ընկերության ղեկավարությունը ստիպում է ժյուրիին Մհերի պատմվածքը չքվեարկել և նրան մրցանակ չտալ, քանի որ դա կարող է վնասել իրենց կոմերցիոն շահերին: Ժյուրիի միակ սկզբունքային անդամը՝ Արծվի Բախչինյանը որպես բողոք դուրս է գալիս ժյուրիից, հրաժարվում է իրեն հատկցված 300 հազար դրամ հոնորարաից և այս անարդար որոշումը հայտնում հասարակությանը: Ժյուրիի մյուս անդամները հնազանդվում են Օրանժին ու մրցանակը տալիս այլ պատմվածքի:

Օրանժի կոմերցիոն շահը ոչ միայն թույլ չի տալիս կարեկցել ցմահ ազատազրկված գրողին, չի կարեկցում, ինչ արած, իր գործն է, անսիրտ է, այլև այդ շահը, ագահությունը այնպես մոլի է, որ զգուշանում է նրան մրցանակ տալ, հանկարծ ո՞վ գիտի, հաշվարկ արված չի, բայց կարող է մի քանի լումա կորցնի, ու նաև լիարժեք ապրելու հնարավորություն չունեցող մարդուն ինքն էլ իր հերթին է զրկում, թույլ չի տալիս  ստանալ իր  վաստակած մրցանակը:

Օրանժը լավ գիտի նաև թե ով է Մհեր Ենոքյանը, որ նա բժշկականի ուսանող, 21 տարեկան 1996-ին դատական անարդար վճռով դատապարտվել է մահվան, ապա քրեական օրենսդրության բարեփոխման շնորհիվ մահապատիժը փոխվել է ցմահ ազատազրկման, երկու անգամ բանտից փախել է, արդեն 20 տարի բանտախցում է, որ նրա ազատության համար պայքարում են բազմաթիվ մտավորականներ՝ իրավապաշտպաններ, լրագրողներ, արվեստագետներ, և որ այդ պայքարին չի արձագանքում անսիրտ իշխանությունը:

Դատական անարդարությունը վերացնելը ու Մհերին բանտից ազատելը առայժմ նրանց ուժերից վեր է, բայց նրանք կարողացան Օրանժի  անարդարությանը հակադրել իրենց  արդարադատությունը՝ նրանք հանգանակություն կազմակերպեցին և Մհերին իրենց կողմից մրցանակ հանձնեցին: Փող տվեցին մարդիկ, որոնց եկամուտները տասնամատիկ, գուցե քսան-երեսուն անգամ ցածր են Օրանժի վերնախավի եկամուտներից, ու հավաքված գումարով հրատարակվեց Մհեր Ենոքյանի պատմվածքը՝ հայերեն և անգլերեն,  Տիրգրան Մանգասարյանի կոմիքսային ձևավորումներով:

Ուրեմն, ինչո՞ւ է Օրանժը ֆինասավորել «Տիմբուկտու» ֆիլմը: Եթե չի կարեկցում իր քթի տակ բանտախցում նստած ստեղծագործողին, ինչո՞ւ պիտի կարեկցի հեռավոր Աֆրիկայի կորած քաղաքի բնակիչներին:

Հա, մի տարբերույթյուն էլ,  «Տիմբուկտուում» ոչ բոլոր իսլամիստներն են բացասական ու դաժան,  կա նաև «ճիշտ» իսլամիստը, ով քննադատում է իշխողներին իսլամի մարդասիրությունից հեռանալու համար, նաև վարորդ տղան, ով հնարավություն  է տալիս կնոջը հեռախոսով շփվել մահապտժի գնացող ամուսնու հետ: Ուրեմն, ամեն ինչ արված է որ հանկարծ ֆիլմը հակաիսլամական երանգ չստանա: Իսկ Մհերի պամտվածքում չկա այդպիսի հավասարակշռություն, վերակացուների մեջ մարդիկ չկան:

Եթե ուշադիր ֆիլմը նայեք, կնկատեք որ բջջային հեռախոսը լավ չի բռնում Տիմբուկտուում:

Entry filed under: խոհ. Tags: , .

Խզմալյանը ծառայություն մատուցեց ադրբեջանական քարոզչությանը Նոր ժամանակ. ապստամբություն ընդդեմ ջեբկիրների

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: