Նոր ժամանակ. ապստամբություն ընդդեմ ջեբկիրների

23.06.2015 at 09:45 Оставьте комментарий

Լուս. ՝ Նարեկ Ալեքսանյանի: hetq.am

Լուս. ՝ Նարեկ Ալեքսանյանի: hetq.am

Պիտի խժռենք ձեր էսօրվա աշխատածը, ձեր խնայողությունները, բարեկամի ուղարկած մի քանի դրամը, տանը պահած վերջին արծաթե կտորը, տարեք ծախեք, որ անլույս տունը չնստեք, պիտի խժռենք, ուզում եք սատկեք, բայց էլեկտրաէներգիան պիտի թանկացնենք, մեր ձեռն է, պիտի թանկացնենք, որ մեր ճարպերը հաստանան ու լցվեն մեր հաշիվները:

Սա էր Բաղրամյան 26-ի մոտ, իշխողների հնչեցրած պատասխանը ցուցարաներին: Ջրի շիթը, որ ցրում էր 23-ի գիշերը Նախագահականի դիմաց նստած ցուցարարներին, ասես ոչ թե մեքենայից էր դուրս պրծնում, այլ նախագահի գրասենյակը ցինիկորեն փսխում էր իշխող դասակարգի անկուշտ մարմիններում չտեղավորված լորձը:

Մինչև հիմա ինչքան ոստիկանները ցույց են ցրել, կռիվը եղել է քաղաքական իշխանության համար, ընտրությունները կեղծվել են, ընդդիմությունը դուրս է եկել իշխանության դեմ, ոստիկանները ջարդել են ընդդիմության հետևորդներին: Հաճախ ընտրության կեղծարարության դեմ բողոքողները, նախկին իշխողներն են եղել, նախկին կեղծարարները, նույն իշխող դասակարգից, նույն մտածողությամբ, որ իշխանություն ունենան ջեբկիրություն անելու՝ հարստանալու համար ու նրանց միշտ հաջողվել է իշխանություններից դժգոհների մեծ զանգված հավաքել:

Էս անգամ ուրիշ է.

Հայաստանի անկախությունից ի վեր իշխողների նպատակը մեկն է, ջեբկիրությունը, սեփականացնել համաժողովրդական հարստությունը, Երկրի ամենահարուստ ռեսուրսները՝ հանքարդյունաբերությունը հինգ-վեց հոգու մեջ բաժանել, մարդկանց կոմունալ կարիքների վրա հարստանալ՝ ստիպված ես լույս ու գազ վառել, ուրեմն, ինչքան ուզեմ էնքան էլ կմուծվես, իսկ ես ագահ եմ, ախորժակս կանգնել չունի, ուրեմն, անընդհատ ուզելու եմ, չե՞ս կարա, մի ապրի, քյասար, կարաս թե չէ, իմ գործը չի, իմ գործը քեզ կլպելն է: Իշխանությունում մարդիկ փոխվում են, բայց դասակարգը չի փոխվում, բոլորը ջեբկիրների դասակարգից են:

Առաջին անգամ Հայաստանում ցրում են մի ցույց որը ոչ թե պայքարում է մի իշխողին մյուսով փոխելու համար, այլ որը փողոց է դուրս եկել բռնելու իր գրպանը մտնող իշխող դասակարգի ջեբկիր ձեռքը: Եվ նրան ցրողները ոչ թե դատարանների ու ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տակ են թաքցնում իրենց նպատակները, թե տեսեք՝ ընտրությունները նորմալ են անցել, ուրեմն զանգվածային անկարգությունները պիտի կանխենք, այլ առանց թաքնվելու ինչ որ արձանագրությունների տակ, թաքնվելու տեղ չունեն, մնում է անթաքույց ասեն, ու ասում են՝ մտնելու ենք ձեր ջեբը, չեք ուզո՞ւմ, դիմադրելո՞ւ եք, տես ոնց կջարդենք:

Այո, խաղերը ավարտելու ժամանակն է, երբ մի ջեբկիր փողատերը գերագույն գրպանահատ թագադրվելու համար ժողովրդի դարդեր է խաղացնում ու ամբոխ հավաքում հետևից, իր անունն էլ դնում ընդդիմություն: Պիտի գա, կամ էսօր արդեն, էս գիշեր եկել է մեկ այլ ժամանակաշրջան, երբ սահմանը հստակ գծվում է ջեբկիրների ու նրանց միջև ովքեր էլ չեն թույլ տալու որ իրենց գրպանը մտնեն, ձեռները բռնելու են, ջրցան կհանեն, բայց ջեպկիներն են քաշվելու, ապստամբները կթրջվեն, ջրից ավելի վճռական կդառնան, բայց իրենք իրենց բացած ջրի հեղեղով պիտի քշվեն, գնան:

Ուրեմն, պիտի գա, կամ եկել է իսկական ընդդմության ժամանակը ընդդեմ տարբեր կուսակցությունների անվան տակ հանդես եկող ջեբկիր փողատերերի:

http://www.tert.am/blog/?p=16482

Entry filed under: խոհ. Tags: .

Երկակի ստանդարտ. Ինչո՞ւ է Օրանժը Տիմբուկտուի հետ և Մհեր Ենոքյանի դեմ Բանակցություն չեղավ. Ո՞րը կլինի ապստամբության նոր պահանջը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: