Բանակցություն չեղավ. Ո՞րը կլինի ապստամբության նոր պահանջը

24.06.2015 at 09:39 Оставьте комментарий

լուս՝ ֆոտոլուրի: armenianow.com կայքից

լուս՝ ֆոտոլուրի: armenianow.com կայքից

Էն գլուխը որ չես կարողանում կտրել, շոյի: Արևելյան այս իմաստությունը օգտագործում է իշխանությունը այսօր. Չկարողանալով ճնշել սակագնի թանկացման դեմ ապստամբությունը, իշխանությունը ցուցարարների շարքերի մեջ գործուղեց իր մարդկանց՝ մասնավորապես կրթության նախարար Արմեն Աշոտյանին, որ ահավոր զայրացրեց ապստաբմներին՝ մենք սրանց դեմ դուրս գանք, իրենք էլ գան մասնակցեն մեր ցույցին. Այ քեզ պատմություն: Ու սակագնի իջեցման պահանջին ավալացավ մի փոքրիկ պահանջիկ՝ «Աշոտյան հեռացիր»(ավելի կոպիտ արտահայտությամբ):

Պարզ է արդեն, իշխանությունը պատրաստ է էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնել, բայց 23-ի ջարդից հետո ցուցարարները պետք է նոր պահանջներ ավելացնեն, առաջին հերթին ոստիկանապետ Վովա Գասպարյանին հեռացնելը ու նրա դեմ քրեական գործ հարուցելը: Ինչո՞ւ: Ոչ միայն այն պատճառով որ սադիստորեն ցրեց խաղաղ ցուցարարներին, դա արել են բոլոր ոստիկանապետերը, այլև նրա զազրելի նենգ արարքի համար, որ ցուցարարներին՝ կին, թե տղամարդ նվաստացնելու ու ապստամբին  «խուլիգանի» պիտակի տակ մտցնելու համար, բռնությամբ, նրանց կամքին հակառակ, փաստաբաններին դուրս անելով տարել է նարկոդիսպանսեր ու ալկոհոլի տեստ անցկացրել, հետն էլ խուլիգանության գործ հարուցել: Ի՞նչ է ուզածը՝ էս խուլգան հարբեցողներ են, ի՞նչ սակագին ինչ բան: Իսկը սովետական մեթոդ, երբ դիսիդենտերին հետևում էին, որ մի բաժակ խմեն, նկարեն ու որպես խուլիգան ներկայացնեն: Բայց Սովետը մեկ- մեկ հետևում էր, որ խմելու փաստ ունենա ձեռքին: Իսկ Գասպարյանը  տեղում, ուզում է խուլիգան դարձնել մարդկանց: Հնարավոր է որ նրանցից ոչ մեկն էլ մի կում խմած չլինի, բայց ոստիկանապետի համար հենց նրանց մարմնում ալկոհոլի չափը ստուգելը, արդեն խուլիգանության մեջ մեղադրանք է:

Երեկվա ցույցին ցուցարարներից շատերը գնացել էին փրկօղակներով՝ ձեր հեղեղի դեմ, մեր փրկօղակներով կպաշտպանվենք: Եթե գարեջրի ու օղու շշեր էլ տանեին, ընկալելի կլիներ՝ իմ անձնական գործն է, կխմեմ թե չէ, անալիզներիս մեջ քիրդ մի խոթիր, իսկ այ, սակագինը բարձրացնելը քո անձնական գործը չի: Իհարկե ընկալելի կլիներ, երբ արդեն հասկանալի է դառնում, թե ինչի են տանում  մոլոտովի կոկտեյլները՝ հո ոչխա՞ր չենք, գաք ջրեք, ծեծեք, ջարդեք, հերիք չի, տանեք ալկոհոլ ստուգեք, մենք էլ անընդհատ արդարանանք թե խուլիգան չենք, ուրեմն, պիտի դիմադրել: Փրկօղակը սիմվոլիկ  մոլոտովի կոկտեյլը ռեալ պաշտպանություն է: Պրովկոտաորնե՞ր են մոլոտովի կոկտեյլներ պատրաստողները, ինչպես ասում է փոխոստիկանապետը, չգիտեմ, միայն գիտեմ, եթե պրովկոցիայով տապալվելու է ցույցը, ուրեմն, կազմեկրպիչը իշխանությունն է, միայն նրան է ձեռ տալիս ապստամբությունը տապալել, իսկ նրան այնքան էլ ձեռնտու չի իր պորովոկատորներին մատնելը:

Ցուցարարարնեի լիդերները կարծես ընդհանուր հայտարարի չեն գալիս, բանակցության գնա՞լ Սերժ Սարգսյանի հետ, թե՞ ոչ: Կարծում եմ, նրանք զգում են, որ այդ բանակցությամբ շանս են տալիս Սերժին սակագնի իջեցնելը իր PR-ին ծառայեցնել, ինչպես նկատեց Արգիշտի Կիվիրյանը, որ Սարգսյանը Մաշտոցի պուրակի տիպի մի նոր բեմադրություն է ուզում կազմակերպել, այնպես ինչպես երեք տարի առաջ Մաշտոցի պուրակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասաց՝ սիրուն չի Տարոն(այսիքն , սիրուն չեն այն շինությունները որոնց դեմ պայքարում էին ակտիվիստները: Սերժը մի պարզունակ ներկայցում էր տալիս պաշտոնյաներին, թե ինքը չի ընկրկել ցուցարաների պահանջի առաջ, այլ էկել տեսել է, ու հասկացել է, որ սիրուն չեն բուտիկները այգում): Այսինքն, եթե իջեցնելու են սակագինը, ինչո՞ւ գնալ բանակցության ու հնարավորություն տալ Սերժին, որ ներկայացնի, թե ինքը լուծեց խնդիրը:

Բայց եթե պահանջները փոխվե՞ն, ավելանան նորե՞րը, այդ ժամանակ բանակցությունը թատրոն չի լինի, իմաստ կունենա:

http://www.tert.am/blog/?p=16497

Entry filed under: խոհ. Tags: .

Նոր ժամանակ. ապստամբություն ընդդեմ ջեբկիրների Ըմբոստության տրոյական ձիերը կամ բյուջեն ո՞ւմ գրպանն է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: