Ըմբոստության տրոյական ձիերը կամ բյուջեն ո՞ւմ գրպանն է

28.06.2015 at 09:33 Оставьте комментарий

Հստակ պահանջը. լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի, Hetq.am

Հստակ պահանջը. լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի, Hetq.am

Պերմյակովին հանձնում են փողո՞վ, էլեկտրաէներգիայի թանկացման դիմա՞ց: Սա ռուսների՞, թե՞ Սերժ Սարգսյանի խելքի բանն է: Կարծում եմ Սերժի, ով երբեք չի փորձելու ընկալել, որ Պերմյակով հանձնելով մարդկանց գրպանը էն գումարը չի մտնելու, որով կարողանան մուծել էլեկտրաէներգիայի սակագինը, որ մարդասպանին ոչ թե պիտի ծախել ժողովրդին, այլ հանձնել էն երկրին որտեղ հանցագործություն է կատարել: Իսկ ընկալո՞ւմ է, որ սակագնի թանկացած մասը բյուջեից վճարելով, էնքան էլ բան չի փոխվում, որ բյուջեն էլ սպառողի գրպանն է: Ու իշխող դասակարգի նույն ջեբկիրությունն է(տես՝ «Նոր ժամանակ. ապստամբություն ընդդեմ ջեբկիրների» ), միայն էս մի ջեբը ոչ թե շալվարի վրա է, այլ կառավարությունում:

Բայց ինչի՞ ընկալի, եթե պահում է հասարակական ու քաղաքական տրոյական ձիերի մի հսկա ախոռ, որոնք ըմբոստացած ժողովրդին ֆռցնելու նրա որոշումները ողջույնի խրխինջներով են ընդունելու:

Այսպես, կարծեմ հստակ էր «Ոչ թալանին» նախաձեռնության պահանջը՝ չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունների հանձնաժողովի  էլեկտրաէներգիայի սակագանի բարձրացման որոշումը:

Իշխանությունը, Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանի ձեռքով կարծեց կջարդի ապստամբությունը, բայց  չստացվեց, կամ  ջրցան մեքենաներն ու ոստիկանի մահակը էն զորությունը չունեին, որ ահաբեկեին ցուցարարներին, կամ էլ Սերժ Սարգսյանին էնքան վճառակնությունը չհերիքեց, որ հաջորդ օրը օպերան շրջափակի ու շարունակի ռեպերսիաները: Արդյունքում, բողոքի ծավալները տարածվեցին, ընդգրեկեցին ավելի շատ զանգվածներ, ու իշխանությունը դանդալոշացավ, չկողմնորոշվելով ինչ անել՝ բավարարե՞լ ցուցարաների պահանջը, չէ, ոչ մի դեպքում, էսօր էլեկտրաէներգիայի սակագին իջացրին, վաղը հանքերն են ձեռներից առնելու ու այդպես շարունակ: Ցրե՞լ, բռնի ուժ կիրառե՞լ, անհնար է, այ հիմա դուրս կգա որ մի խումբ իշխողները ամբողջ ազգի թշնամին են:

Ու դանդալոշացած վիճակը շարունակվեց մի քանի օր, չորս, հինգ, վեց օր մինչև, իրենց խելքով, գտան զանգվածներին ֆռցնելու ձևը. եթե սակագնի թանկացնողը ու Պերմյակովին պահողը նույն երկիրն է Ռուսաստանը, ուրեմն, եթե Պերմյակովին տան հայկական կողմին, էս հարիֆները կհամակերպվեն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, հինգ ամիս ուզում էիք որ Պերմյակովին քննի հայ դատախազ Գևորգ Կոստանյա՞նը, ըհը, կստանաք: Էս մեկ: Բա որ ասեն՝ Պերմյակովին տվիք, լավ արիք, բայց ախր չենք կարա վճարե՞նք՝ մտածում են իշխանությունում ու երկրորդ լուծումը գտնում:

Երկրորդը. չեք կարո՞ղ վճարել, չեք վճարի, ձեր տեղը մենք բյուջեից կվճարենք:

Ինչպե՞ս բյուջեից, զայրացած ասում են նրանք, ովքեր չեն պատրաստվում էշի տեղ անցնել, բյուջեն ո՞ւմն է, մերն է, Հայաստանի քաղաքացիների հավաքած գումարների դրամարկղը չի՞, ո՞նց ես մեր մի ջեբից ձեռդ հանում, մտնում մյուս ջեբը ու էնտեղից վճարում էլեկտրաէներգիայի վարձը: Այ այստեղ է որ իշխանությունը կրկին չի թաքնվում ժողովրդավարության, օրինականության իրավունքների հետևը՝ չէ, ախպեր՝ բյուջեն գրված օրենքներով է քաղաքացունը, իրականում մերն է՝ իշխող դասակարգինը, որ քաղաքացիներից փողը կլպում, լցնում է մի տեղ որի անունը դրել ենք բյուջե, որ մեջ-մեջ անենք: Էնպես որ, ժողովուրդ, իմացեք ձեզ լավություն ենք անում, էն փողը որ պիտի մեր բանկի հաշիվներին նստեր, ծախսելու ենք էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Այ հիմա հասկանալի է թե ինչու դեպի ցույցեր գործուղվեցին պաշտոնյաներ ու իշխանության ազդեցության գործակալները, որոնք ըմբոստի պոզա ընդունելով պիտի խառնվեին ըմբոստությանը ու տեղն էկած պահին ողջունեին ջեբկիրների մի ջեբից մյուսը մտնելու աֆյոռան: Ցուցարաները հեռացրեցին միայն նախարար Աշոտյանին: Հեռացնելը զգացմունքային պոռթկում էր, թող լինի տեղին, բայց զգացմունքային պոռթկում: Նա էն վտանգը չէր ներկայացնելու ինչ մյուս գործուղվածները, մեկ է, նա սվոյ չէր դառնալու, ընկալվելու էր իշխանություն, կողջուներ Սերժի հայտարարությունը, կշվացնեին ու էլի կասեին «Աշոտյան հեռացիր» , կամ ավելի կոպիտ բառով կհեռացնեին: Իսկ մյուսները լավ կարողացան խառնվել ըմբոստությանը, մտնել ըմբոստի դերի մեջ ու ցուցարարների հետ «ռուսական» կամ «արևմտյան» սադրիչներ որսալով վստահություն շահել:

Ու երբ Սերժը որոշեց վերջակետ դնել ըմբոստությանը՝  ֆռցնելով Պերմյակովով, աուդիտով ու բյուջեից սակագնի թանկացում վճարելու խոստմամբ, ըմբոստների մեջ խառնված տրոյական ձիերը խաղացին բավարաված «ժողովուրդ» ու ողջունեցին Նախագահի խոստումը, որ տպավորություն ստեղծեն, թե ամբողջ ըմբոստությունը բավարավեց ու հիմա տուն կգնա:

Տրոյական ձիերից մեկը Փիղն է, Տիգրան Քոչարյանը, ով վստահության միավորներ էր հավաքում ցուցարաների շրջանում՝ կռիվ տալով ու ապացուցելով ռուսական լրատվամիջոցներին թե բողոքը չի հրահրվել  Արևմուտքի ու ԱՄՆ-ի կողմից, որ այն հակառուսական չի, որ  նրա նպատակն է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը: Իսկ երբ պահը եկավ իշխանությանը ծառայություն մատուցելու, արդեն որպես ըմբոստ ժողովրդի անունից հայտարարեց՝ «Գլոբալ առումով ժողովրդի պահանջը կատարվել է և ժողովրդի գրպանին թանկացումը չի ազդելու»: Փիղը ԵՏՄ-ական ճամբարից է:

Մյուս տրոյական ձին հակառակ՝ արևմտական  ճամբարից է՝ Ժառանգության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով իր նվիրավածությունը ըմբոստությանը արտահայտեց, երբ ցուցարաների մեջ ռուս աղջիկ գտավ ու հարցաքննեց պարզելու համար թե արդյո՞ք սադրիչ է: Եթե Փիղը արևմուտքի ներխուժմանն էր «դիմադրում», ապա Թևանյանը Ռուսաստանի ներխուժմանն էր «դիմադրում»:  Եթե սադրիչներ է փնտրում, ուրեմն, մերոնքական է: Ու «մերոնքական դարձած» Պողոսյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ժողովրդի անունից հաղթանակ տոնեց.«առանվազն հաղթանակ, որ դուռ ու պատուհան բացեց հաջորդ քայլերի համար»: Երկուսն էլ էնպես են խոսում, կարծես իրենք սկսել են ապստամբությունը իրենք էլ հաղթել են:

Ուրեմն, հաղթանակ չկա, ավելին, եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները բավարարվեն ու ցրվեն, ապա դա կլինի պարտություն, շատ ավելի ջախջախիչ պարտություն, քան այն ժամանակ եթե 23-ի ջարդից հետո չշարունակեին ցույցերը. Այժմ ցրվելով տները կարձանագրվի, որ զանգվածները իրենց մյուս գրպանը՝ բյուջեն նվիրում են իշխող դասակարգին, , որ համաձայնություն են տալիս՝ իրենցից կլպված գումարները նրանք ինչպես ուզեն ծախսեն:

http://www.tert.am/blog/?p=16521

Entry filed under: խոհ. Tags: .

Բանակցություն չեղավ. Ո՞րը կլինի ապստամբության նոր պահանջը Հնդկաստան. ահա բազմազանության ակունքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: