Հնդկաստան. ահա բազմազանության ակունքը

15.07.2015 at 09:23 Оставьте комментарий

Նավադվիպ քաղաքը սրբավայր է Կալկաթայի մոտ. այսպիսի աստված

Նավադվիպ քաղաքը սրբավայր է Կալկաթայի մոտ. այսպիսի աստված

Բանգալոր-Կալկաթա գնացքում մի օրից ավել չըխկ-չըխկում ենք, կարծեմ մոտ 30 ժամ, խցկված, գիշերը վագոնի մեր բաժանմունքում 11 հոգի, վագոնի միջանցքի մի կողմում՝ երեք հոգի, մեկը վերևը, երկուսը ներքևը՝մեր ու երեխա, միջանցքի էս կողմում ութ հոգի, երկու կողմում երեքական նառերին պառկած են, մի նառին էլ երկու հոգի, ուրիշ մեր ու երեխա:

Ես արանքն էի պառկած, վերևս ու տակս ուղևորներ են, մեկն էլ գետնին է քնած, որ իջնես, զուգարան գնաս, վրայով պիտի քայլես, լավ ա չիջա, իսկ լուսաբացին արդեն մի նստատեղում հինգ հոգի խցկված նստած ենք, ու իմ կողքը վեց մատանի տղան: Հա, մի ձեռքին վեց մատ ուներ:

Բանգալոր-Կալկաթա գնացքում

Բանգալոր-Կալկաթա գնացքում

Տոմս ես առել, էկել նստել ես քո օրինական տեղը, մեկ էլ մեկը կգար կողքդ կնստեր, մի քիչ դժկամությամբ էի թողնում, երկար ճամփա ենք գնալու, բա հանգիստ, լեն ու բոլ նստած չլինե՞ս: Բայց հետո, երբ դառա հնդկական գնացքների բնակիչ, արդեն մենք էլ չէինք հասցնում տեղով տոմս առնել, երբ տոմսերը վերջացած էին լինում, ստիպված ջեներալ էինք առնում՝ տոմս առանց տեղի, որ պիտի մտնեիր գնացք և ուղևորի բարեհաճությանը արժանանալով տեղ ստանայիր, ու որ միշտ հնդիկները սիրով կիսում էին իրենց տեղը, ես էլ սովորեցի հյուրընկալ դառնալ անծանոթների նկատմամբ, անտոմս ուղևորներին տեղ էի տալիս կողքս նստեն, ինչպես մեր երթուղայիններում, երբ խցկված գնում ես ու տեղդ կիսում կռացած ուղևորի հետ:
Ուրեմն, վեցմատնանին ու ընկերը մի տոմսով էին, վեցմատնանին իմ տակն էր քնել, ընկերը հատակին: Ու որ արդեն քնել վեր ենք կացել, նստել ենք կողք-կողքի, աչքս չեմ կարողանում կտրել նրա վեց մատներից, ավելի ճիշտ՝ բութ մատը ճյուղավորված էր երկու մատի՝ երկու զակոննի եղունգներով:

Անջունա

Անջունա

Ո՞նց անեմ նկարեմ մատները, էնպես որ չիմանա, թե չէ կարող ա նեղվի: Որ ասեի՝ կարե՞լի է նկարել, երևի կժպտար, մատը կպարզեր, բայց չհամարձակվեցի, մենք ամոթ ենք համարում վեց մատ ունենալը, իբր ապարատի հետ եմ խաղում, վերջը մի երկու հատ մատի ուղղությամբ չխկացրի, բայց անֆոկուս բան դուրս եկավ:

Նրա մատը չէին վիրահատել, չէին կտրել մի մատը, որ ձեռքը սարքեն կանոնիկ, «շեղումը» չէին վերացրել, ինչպես կտրել էին ժամանակին Լուսինե Խառատյանի վեցերորդ մատը:

Ես դա իմացա երբ Լուսինեն իր կենսագրությունը տվեց Ինքնագիր գրական կայքի համար.

«Եթե ծնված լինեի միջնադարյան Եվրոպայում, ինձ երևի վաղուց որպես վհուկ այրել էին՝ տասի փոխարեն տասնմեկ մատ ունենալու համար: Բայց 20-րդ դարի սովետում նման հարցերն այլ լուծում էին ստանում. ինձ զրկեցին «ավելորդ» մատիցս, որ այն հետաքրքրասերների ուշադրությունը չգրավի, որ կարողանամ հանգիստ ապրել՝ առանց ուրիշներից տարբերվելու: Ու հիմա գրական բոլոր փնտրտուքներս երևի մատիս որոնումներն են, մատիս, որին երբեք չեմ տեսել, բայց որին զգում եմ ու քանի դեռ զգում եմ, տիեզերքի հետ կապն էլ եմ զգում՝ իմ տասմատանի ոչ ամբողջական գոյության մեջ»:

Լուսինե Խառատյանի Ինքնագրում հրապարակված պատմվածքը՝ «Սահմանային պատումը» պատմում է տարբեր փեշակի մարդկանց բանավեճը, որոնց բոլորին միավորում է մի բան, որ գիշերելու են գավառական քաղաքի հյուրանոցում: Պատմվածքը չպատմեմ, կարդացեք, բայց անդրադառնամ բանավեճի թեմաներից մեկին՝ կոնստրուկտին, որ յուրաքանչյուր մարդ կոնստրուկտ է՝ կրոնական կամ ազգային, նրա կոնստրուկտը փոքրուց կառուցում են: Նարեկը ազգայնական Վազգենին ասում է.

–Ես վստահ եմ, որ մարդ եմ, իսկ այ դու կոնստրուկտ ես:

Արամբոլ. Բանիան ծառի տակ հնդիկ բաբայի հետ

Արամբոլ. Բանիան ծառի տակ հնդիկ բաբայի հետ

Նարեկը չգիտեր որ ինքն էլ է կոնստրուկտ, մարդու կոնստրուկտը, որ քրիստոնեության մշակած կոնստրուկտն է, կանոնակարգել է մարդուն, թե ինչպիսին է նա, քանի ձեռ, ոտք, մատներ, գլուխ պիտի ունենա՝ Աստված իր պատկերով ստեղծել է մարդուն, ու պատկերին չբռնող ամեն մեկը ով իրեն մարդու տեղ դնի, աստծո դեմ ըմբոստություն է, այսինքն սատանայություն:

 

Արամբոլ. եղբայրության ծուխը

Արամբոլ. եղբայրության ծուխը

Միջնադարում մարդու կոնստրուկտը Աստծոն նմանակելով էր զբաղված, նրա ծառան էր, մարդը ծնվում, ապրում, մեռնում էր աստծո համար: Կանոնից դուրս մարդիկ՝ մարմնով թե հոգով անկանոնները՝ երեք ձեռ, կամ վեց-յոթ մատ ունեցողները, կամ նրանք ովքեր «անկանոն» մտքեր էին ասում, բաներ որ Աստվածաշնչին հակասում էր, որպես աստծո թշնամիներ ոչնչացվում էին, էն էլ ինչպես, խարույկի վրա վառում էին, որ ոչ մի հետք նրանցից չմնա:

Միջնադարը պրծավ, էկան Հումանզիմի ու Լուսավորչական դարաշրջանները, Աստված հետզհետե տեղը սկսեց զիջել մարդուն, մարդու կոնստրուկտին, մարդը դառնում է արժեք, մարդը ամենաթանկ կապիտալն է, առաջացավ ֆաշիզմը՝ որ մշակեց մարդու «ճիշտ» տեսակը՝ գանգի չափերը, ականջի ձևը և այլն(տես Մարկ Նշանեանի «Բանասիրութիւն եւ հումանիզմ Եդուարդ Սայիդի մօտ» գրությունը, ուր մեջբերված է ֆրնասիացի փիլիսոփա Լակու Լա Բարտի խոսքը՝ «Նացիզմը ինքնին հումանիզմ է»):

Արամբոլում Վեդ Սամվելի հետ

Արամբոլում Վեդ Սամվելի հետ

Հետո եկավ հետֆաշիզմյան շրջանը, այլևս վեց մատնանի մարդուն չեն վառի, արի նրան ձևվենք, սարքենք, դնենք կանոնի մեջ, դարձնենք հինգ մատնանի, այսինքն ամեն ձեռին հինգ մատ, ինչպես Աստծու ձեռքին են(ինչքան էլ Սովետը աթեիստական լիներ, միևնույն է, նրա գաղափարախոսությունը հիմնված է միաստվածության վրա, միայն թե դրախտը ոչ թե երկնքում պիտի լինի, այլ երկրի վրա):

Իսկ Ի՞նչ անեն մեկին ով ամեն ձեռքին չորս մատով է ծնվել, բան չես կարա անես, գուցե պլաստիկ վիրահատությամբ հնարավոր է նրան դարձնել հինգ մատնա՞նի, բայց էն ժամանակ, երբ Ութմատնանի Էդդին ծնվեց, չէին վիրահատում, գնա չորս մատով ապրի, պիտի դիմանաս ծաղրուծանակին, երեխաները ավելի դաժան են ծաղրում:

Արամբոլում մթնում է

Արամբոլում մթնում է

Էդուրադ Մազմանյանը հիպիների հիմնադիրներից է, ծնվել է 1924-ին ԱՄՆ-ում, 60-ականներին գնացել է Հնդկաստան ու վերջնական հաստատվել Գոայում: Մահացել է 2010-ին՝ 86 տարեկան, նրա մարմինը հրկիզել են հնդկական ադաթով: Գոայում փորձեցի գտնել Ութմատնանի Էդդիի հետքերը, ափսոս ահագին ուշ իմացա, որ ապրել է Գոայի Անջունա ծավափին, Արամ Պաչյանից իմացա, մեկնաբանություն էր գրել իմ «Ո՞ր երկրից ես». մի հարցի պատմություն» գրությանը.

«Ժամանակին հիպիների դրախտավայր Գոայում երկու կարգին աղմուկ հանած հայ տղաներ էին ապրում՝ Ռուբեն Ֆիլյանը (Արամբոլ լողափում) ու Գոայի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ութմատանի Էդին,(Անժունա) որը կարծեմ վերջերս մահացավ»:

Արամբոլում էլ, Անջունայում էլ եղել ենք, լողացել, Արամբոլում արժեր ապրել՝ դերասաններ, գրողներ, երեկոները ներկայացումներ ու ընթերցումներ, իսկ լողափերն էլ ծովածոցից ծովածոց ավելի խաղաղ, միայն ավելի խաղաղ տեղ գտնելու համար մի քիչ ավել քայլիր, իսկ անտառի արահետն էլ տանում է այն սուրբ բանյան ծառի մոտ, որի տակ նստած հնդիկ բաբա իմաստունը ծառից էներգիա է ստանում ու հարյուր ռուպիով կամ բանան-մանանով հաղորդում շուրջը նստած միստիկ ջահելներին, ու որպես փոխադարձ առևտրի գոհունակության խորհրդանիշ միասին ուռում են եղբայրության ու համերաշխության պլանը:

Տուրիստական բուկլետներում գրում են, թե իբր Բիթլզն էլ է այդ ծառի տակ ուռել ու գրել է Դեղին սուզանավ երգը, բայց սուտ, եթե Արամբոլ պիտի գնաս միայն Բիթլզի խաթեր, մի գնա, Արամբոլում չի եղել: Ռուբեն Ֆիլյանին սպանել են Արամբոլում, լսել եմ որ ինչ որ չեխ հիպի է կացնահարել, ինչ որ ծառի տակ, գուցե այս Բանիանի՞ տակ: Բայց դա ինձ ոչ ոք չի կարող ասել, քանի որ Արամբոլում դժվար թե մեկը հիշի 70-ականներին Սովետից եկած հիպի, երիտասարդ հայ գրողին: Գուցե Բանիանի վրա մի տախտա՞կ փակցենքն՝ «այստեղ սպանվել է հայ գրող Ռուբեն Ֆիլյանը» և իր նկատմամբ ուշադրությունից նրա հոգին արթնանա ու հետներս շնչի համերաշխության պլանը:

Անջունան էլ այլ հմայք ուներ, ճիշտ է, լողափը քարքարոտ էր մի քիչ, լողալու հարմար չէր, բայց մի հիանալի փաբ կար ծովի ափին ուր երեկոները հնդկաեվրոպական գործիքավորմամբ խմբերը միստիկ երգեր են երգում՝ Շիվա, Կրիշնա, Քրիստոս, սաղին խառնում են քյասար: Բայց արդեն մի քանի օրից Գոան լքելու էինք, ճիշտ ա, հետաքրքրվեցի, բայց Էդդիի հետքերը տենց էլ չգտա: Ոչ ոք չէր լսել Էդդիի անունը: Բայց Էդդին Ֆիլյան չի որ չգտնվի նրան ճանաչող, անգլերեն վիքիպեդիայում հոդված կա նրա մասին, ուրեմն, աստված տա, էլի ընկնեմ Գոա, Էդդիի հետքերը մյուս անգամ կգտնեմ:

«Եթե Հնդկաստանում դու 8 մատով ես ծնվում, ուրեմն բախտավոր մարդ ես», ասել է Էդդին իր հարցազրույցներից մեկում: Ուրեմն, ահա քեզ մեկ այլ կոնստրուկտ, որտեղ մարդը կանոնակարգված չի՝ անկոստրուկտ է, կանոնական մարդուց տարբերվելը ոչ թե դժբախտության է բերում, այլ հակառակը՝ երջանկություն տալիս, ու եթե Լուսինե Խառատյանին ինչ որ կերպ չվիրահատեին, մեծանար, հաղթահարեր հայ լկստված աշակերտների ծաղրուծանակը, ու հետո մեկներ Հնդկաստան, նրան Աստծո ներկայացուցիչի տեղ կդնեին, իսկ Հնդկաստանը հարուստ երկիր է. եթե տարբեր ես, ուրեմն առանձնահատուկ ես, եթե տարբերությունը ոչ թե շեղում է, ինչպես քրիստոնյա աշխարհում, այլ շնորհ, ուրեմն հավես անես կրոնական ուղղություն էլ կստեղծես, իսկ եթե չէ, մի քիչ վիզ դնես, հարստության ու հաջողության ճամփան բաց է:

Հինդուիստներ կան, որ ասում են թե Եհովա աստված նույն Բրահմա աստվածն է, էրկուսն էլ երկիրն ու տիեզզերքն են ստեղծել: Ես մի քիչ կասկածում եմ՝ Բրահման չորս գլուխ ունի, իսկ Եհովան դժվար թե այդքան գլուխ ունենա: Ես չգիտեմ թե քրիստոյաների, մուսուլմանների ու հուդայականների աստված ինչ տեսք ունի, բայց բոլորս գիտենք որ նա մարդուն ստեղծել է իր պատկերով, իսկ նրանց կրոններում մարդը կանոնակարգված է ու հաստատ մի գլխից ավել չի կարող ունենալ:

Հնդիկների մյուս աստվածներն էլ մարմնի մասերից մի քանի հատ ունեն, Շիվան չորս ձեռ ունի, Վիշնուն էլ չորսն ունի, Ինդրան էլ ոնց որ ձեռների պակաս չի զգում, իսկ Գանեշը արդեն փղի գլխով է, Հանումանը կապիկի և այսպես շարունակ:

Քրիստոնյաների մի բանն ա անհասկանալի. հասկացանք, որ չեն ընդունում փղի գլխով մարդու մարմնով բանական էակի գոյությունը, դնես, պաշտես, քեզ սատանայի ծառա կհանեն, բայց էդ դեպքում խի՞ հրեշտակներին կարելի է թռչունի թևեր ունենալ՝ փետուրներով ու բմբուլներով: Եթե հումանսիտների համար կարևորը բանականությունն ա, ուրեմն, փիղն ու կապիկը ավելի բանական էակներ են քան թռչունները, բայց թռչունի թևը ընդունելի է, իսկ կապիկի գլուխը՝ ոչ: Լավ, հասկացա, բանականությունը գլխի մեջ ա, կարևորը որ հրեշտակները մարդու գլխով են:

Ֆրանսիացի գրող Գաբրիել Վիտկոպը «Ամեն օր՝ տապալվող ծառ» վեպում նկարագրում է Հնդկաստանում հերմոֆրոդիտ երեխայի պաշտամունքը, նա ծնվել է կնոջ և տղամադրու սեռական օրգաններով, ուրեմն, սովորական մարդ չի, Աստծո հետ կապ ունի, իսկ ինչո՞ւ կապ, գուցե Աստվա՞ծ է. հնդիկները նրան ընդունում են որպես Շիվա-Արդհանարիշվարի՝ հերմոֆրոդիտ-աստծո մարմնավորում:

Իսկ քրիստոնյա-մուուլմանական աշխարհում ի՞նչ կլիներ նրա հալը, միջնադարում կվառեին, հետո պիտի թաքուն ապրեր ու ամբողջ կյանքը տանջվեր որ «շեղված» է ծնվել մինչև գար 20-րդ դարի վերջը, որ բռնեին ծնված օրը վիրահատեին, դարձնեին կամ տղա կամ աղջիկ, ո՞նց կլինի երկու սեռից բացի ուրիշ սեռ լինի, հանկարծ կանոնը խախտվի, սեռը պիտի անպաման երկու հատ լինի ու անպայման էս մեկը էն մյուսին շինի:

Հիմա, հերմոֆրոդիտների ու ինտերսեքուալների շարժումներ կան, որ պահանջում են իրենց պես ծնվածներին չվիրահատեն, թողնեն իրենց առանձնահատկությամբ գտնեն երջանկություն:

Երկար ճամփան հնարավորություն է տալիս ապարատդ մի կերպ պտտացնես, որ կողքինդ չտեսնի, երկու, երեք, չորս, հինգ ժամ կողք-կողքի, ոնց էլ լինի մի ձեռքին երկու բթերի մի կադր կփախցնես: Բայց այ, ափսոսում եմ որ տենց էլ չկարողացա լուսանկարել հիջարաներին՝ կնոջ սարիով տղամարդկանց, կամ հնդիկ տրանսվեստիտներին ու տրանսեքուալներին:

Ամբոխի միջից միանգամից աչք էր զարնում սովորական կանանցից բոյով, շպարված, սարիի մեջ փաթաթված գեղեցիկ դեմքը, բայց մինչև հանեի ապարտս, քոքեի, ու նկարելու թաքուն դիրք բռնեի, գնում էր: Հիջարիները հայտնվում էին մեկ գնացքի մեջ՝ մուրալիս, ասում են նրանց անպայման պիտի փող տաս, թե չէ կանիծեն: Ես չտվեցի, բայց ինքն էլ շատ յազվություն չարեց, ձեռը պարզեց մի վայրկյան, ու գնաց, որ էրկու վայրկյան կանգներ, պիտի մի բան տայի: Մեկ ծովափին գլուխը թրաշած, հայացքը բարձր, կարծես հոլիվուդի աստղ, ավազների վրա ճեմում է: Կամ էլ մեծ քաղաքում՝ Բանգալորում, երթևեկության մեջ, կարմիր լույսի տակ կանգնած մեքենաների վարորդներից մուրում է էն հիջարին, հեչ քո իմացած քնձռոտ մուրացկանի պես չի, սիրուն, մաքուր, կոկիկ հագնված:

Հիջրա neobychno.com կայքից

Հիջրա
neobychno.com կայքից

Հնդիկ հիջարաները հայ տրանսվեստիտների պես անտեր չեն, հըլը թող մեկը համարձակվի վրաները ձեռք բարձրացնի, իրենց աստվածն ունեն՝ Բահուչարա Մատան, ով իրենց հովանավորում է, ու նրանց անեծքներն ու օրհնանքները կատարում: Նույնիսկ սովորություն կա, որ երբ երեխայի ծնվելու ժամանակ հիջարի է ներկա լինում, երեխան բախտավոր է լինում: Էնպես որ արժի, որ հայ տրանսվեստիտները գնան Հնդկաստան փորձի փոխանակման, անեծքներ սովորեն, ու գան անիծեն բոլոր նրանց ովքեր իրենց նեղություն կտան: Թե չէ իրավապաշտպանությունը նրանց տեր չի կանգնում, քյառթուների ահից շատերը արտագաղթեցին երկրից:

Այ սենց տարբերություններ.

Միաստվածություն՝ մի աստված, մի ծնունդ, մի կյանք, մի մահ, մի դժխոք որտեղից պրծում չկա՝ հավերժ վառվիր ու տանջվիր, մի դրախտ, մի սկիզբ, մի վախճան, մի մարդ, մի կին, մի տղամարդ, մի հակում, ու խարույկի վրա մարդ վառող քրիստոյան հազար տարում հազիվ դարձավ մարդասեր, մարդու իրավունք հարգող:

Եվ բազմաստվածություն՝ բազում աստվածներ, բազում ծնունդ ու բազում մահ ու բազում կյանք, ճիշտ ա, դժոխք կա, բայց հավիտենական գեհենի կրակ չի, մի օր կարաս դուրս պրծնես, ու ճամփորդես ուրիշ մոլորակներով, ծնվես էլի երկրի վրա, քյասար վերջը չի ու ընդհանարպես վերջ չկա, անսկիզբ ու անվախճան տիեզերք ու աշխարհ, ու բազում սեռեր:

Ի՞նչ էի ուզում ասել՝ հայ պահպանողականները կամ կրոնաազգայնական զանգվածը, որ բազմազանության, սեռական ու կրոնական բազմազանության դեմ կատաղած կռիվ են տալիս, բազմազանության անունը դրել է եվրոպական արժեքներ, բղավում են, թե Հայաստանը ապականում են եվրոպական արժեքները, տեղյակ էլ չեն, որ իրենք հենց եվրոպական արժեքների անունից են խոսում, որ իրենք հենց եվրոպական արժեք են, ուղղակի ոչ թե էսօրվա, այլ մի հիսուն-հարյուր տարի առաջվա եվրոպական արժեք են(Գերմանիայում 1969թվին են վերացրել միասեռականությունը արգելող քրեական օրենքը, իսկ Մեծ Բրիտանիայում 1982թվին: Հնդկաստանն էլ որպես նախկին գաղութացված ու մի քիչ էլ մուսուկմանացված երկիր(37տոկոս մուսուման կա) որդեգրել է եվրոպական արժեքներ ու տեղ-տեղ տակը մնացել, կարծես մինչև հիմա միասեռականության համար քրեական պատիժ է հասնում, տես վիքիպեդիայում): Իսկ Խաչիկ Ստամբուլցյանն էլ ավելի վաղ ժամանակների, մի հինգ հարյուր-հազար տարի առաջվա եվրոպական արժեք է: Իսկ էն ինչի դեմ պայքարում են նրանք, հեչ էլ եվրոպական արժեքներ չեն, դրանք բազմաստվածության արժեքներն են, որոնք Եվրոպան, նաև Հայաստանը հիմա էլ Իսլամական պետությունը ոչնչացրեցին:

Entry filed under: խոհ. Tags: .

Ըմբոստության տրոյական ձիերը կամ բյուջեն ո՞ւմ գրպանն է Ոսկե ծիրանում «Մանդարիններ» և «Խենթ պատմություն», մալյարություն և կինո

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: