Դալիբալթայանը Քելբաջարում

03.09.2015 at 10:55 Оставьте комментарий

Գեներալ Գուրգեն Դալիբալթայանի մահվան լուրը ինձ հիշեցրեց Քելբաջարը՝ 22 տարի առաջ, 1993 թվականի ապրիլին: Հայկական զորամիավորումները գրավել էին Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, որ հետո պիտի վերանվանվեր Քարվաճառ: Ես ծառայում էի Պաշտպանության նախարարության «Զինվոր» շաբաթաթերթում(հետագայում վերանվանվեց «Հայ զինվոր»), խմբագրի տեղակալան էի և թերթի լուսանկարիչ Գերման Ավագյանի, ՊՆ-ի լրտավական ծառայության պետ Արմեն Դուլյանի, ծառայության լրագրող Բաղդասար Մհերյանի և օպերատորի(անունը չեմ հիշում) հետ Նիվայով գնացինք Քելբաջար:

Ապրիլի սկիզբն էր,  4-ը, 5-ը կամ 6-ը: Վարդենիսից Քելբաջար Ճամփա չկար, ցեխ ու ձյուն, մի գիշեր մնացինք սարերում:

Քելբաջարում հարցազրույց արեցի նաև գեներալ Դալիբալթայանի հետ, ով  գործողության հրամանատարներից մեկն էր:

Ակնարկս տպվեց «Զինվորի»  2-րդ համարում, 22 ապրիլի, 1993թ.: Ներկայացնում եմ ակնարկիս այն հատվածը ուր հարցազրույցն է Դալիբալթայանի հետ և  արխիվումս պահպանված «Զինվոր» շաբաթաթերթի համար արված լուսանկարը.  

Դալիբալթյան

1993, ապրիլ. Գեներալ Գուրգեն Դալիբալթայանից հարցազրույց է վերցնում Վահան Իշխանյանը: Լուս. «Զինվոր» շաբաթաթերթ, Գերման Ավագյան

   

Ճանապարհի եզրերին բազմաթիվ դիակներ էին փռված, տեղ-տեղ վերածված բրգերի, որոնց մեջ միայն մեկն էր քաղաքացիական հագուստով, մնացածը ադրբեջանցի զինվորներ էին եղել:

Քելբաջարի շրջկենտրոնը մեծ գյուղ է բարեկեցիկ տներով: Զինվորական շտաբում առաջինը հանդիպեցինք գեներալ-լեյտենանտ Գուրգեն Դալիբալթայանին: Նա պատասխանեց մեր մի քանի հարցերին.

-Ի՞նչ ռազմավարական նպատակ էր հետապնդում Քելբաջարի գրավումը:

-Քելբաջարը գրավելու նպատակն է ստեղծել ապահով կապ Ղարաբաղի և Մեծ Հայաստանի միջև, քանի որ Լաչինը գտնվում էր բարդ իրավիճակում, շրջափակված հակառակորդի մեծ ուժերով, որոնք ընդունակ են խափանել ճանապարհի աշխատանքը: Մեզ մնում էր գտնել մեկ ուրիշ ելք, բացել մի նոր ճանապարհ Հայաստանի և Ղարաբաղի միջև, որը ապահովության երաշխիքներ տար: Այսպես պլանավորվեց օպերացիան, որն, ինչպես տեսնում եք, բարեհաջող իրականացվեց: Հիմա Հայաստանի և Ղարաբաղի միջև այդ անհրաժեշտ և ապահով կապը բացվել է, որը բացի ամեն ինչից, ամենակարճ ճանապարհն է դեպի Ղարաբաղ: Մի խոսքով, պատմականորեն բզկտված կտորները միացան:

-Այս շրջանը հնարավո՞ր է պաշտպանել:

-Ինչ վերաբերում է քաղաքականությանը, չեմ կարող ասել: Իսկ ռազմական և ստրատեգիական առումով պետք է և պարտավոր ենք պաշտպանել: Մռավի գագաթը իրական ամրոց է և այստեղից մի փոքր զորամիավորում կարող է պաշտպանել ամբողջ շրջանը: Բացի այս ամենը սա մեր պատմական հայրենիքն է, ու դուք կարող եք շատ հաճախ տարբեր տեղերում տեսնել մեր խաչքարերը: Ընդհանրապես այստեղ շատ ավելի հեշտ է կազմակերպել պաշտպանությունը, քան հարավում, որն ավելի մատչելի է տարբեր տեսակի զորամիավորումների և զինատեսակների համար:

Մեր պատմական գործն է վերացնել այս վակուումը, որն արհեստականորեն է ստեղծվել: Եթե իրականացնենք, շատ կհեշտանա մեր հետագա աշխատանքը: Պետք է շեշտել, որ մենք ագրեսորներ չենք և մեր նպատակն է ժողովրդի անվտանգությունը ապահովել, որը ցանկացած պետության խնդիրն է:

-Քելբաջարի շրջանում մեծ բնակչութուն կար, ինչպե՞ս վարվեցին հայ զինվորները նրանց հետ:

-Ադրբեջանցիներն հասկացան որ հայ զինվորն այն չէ, որի մասին կարդացել և լսել էին: Շատերը կան, որ նույնիսկ չեն ուզում հեռանալ իրենց տներից: Ադրբեջանցիներից շատերը որ մեզ տեսնում են, խաչակնքում են, մեր ձեռքերն են համբուրում: Մեր զինվորները հումանիստ են, նրանք այստեղ են եկել միայն մարտական գործողություններ իրականցնելու համար: Ոչ մի հայ զինվոր որևէ ադրբեջանցու արժանապատվության չի դիպել:

«Զինվոր», 22 ապրիլի, 1993թ.

Այս հրապարակման պատճառ էր նաև լուսանկարի հետ կապված պատմությունը, որի մասին   այստեղ

Entry filed under: բլոգ. Tags: .

Ոսկե ծիրանում «Մանդարիններ» և «Խենթ պատմություն», մալյարություն և կինո Լուսանկարը և հարցազրույց վարողը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: