ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

12.09.2015 at 20:56 Оставьте комментарий

Աչքիս առաջ է Աշոտ Նավասարդյանը, դեմքի խոժոռ արտահայտությամբ ասում էր՝ մեր կուսակցությունը լինելու է աջ ազգայնական: 1990 թիվն էր: Դեռ նոր պետք է ստեղծվեր Հանրապետական կուսակցությունը: Այո, Նավասարդյանը թունդ ազգայնական էր և իր կուսակցությունը ձախ ազգայնական չէր դարձնում ոչ այն պատճառով, որ գերմանական նացիոնալ սոցիալիզմի հետ չնույնանար, ոչ: Նա սովետական քաղբանտարկյալ էր, 12 տարի նստել էր սովետական բանտերում, և նրա համար սոցիալիզմը թշնամի գաղափարախոսություն էր: Ուրեմն, նրա հավատամքն էր ազգայնականություն գումարած ազատականություն՝ ազատ շուկա ու մասնավորեցում, համարյա Պինոչետ:

1990թ. Հայաստանի անկախության այգաբացին Գերագույն Սովետի սրճարանում, աջից երկրոդը՝ Պարույր Հայրիկյան, չորրորդը՝ Աշոտ Նավասարդյան, վեցերորդը՝ Վազգեն Մանուկյան : Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի, հեղինակի արխիվից:

1990թ. Հայաստանի անկախության այգաբացին Գերագույն Սովետի սրճարանում, աջից երկրոդը՝ Պարույր Հայրիկյան, չորրորդը՝ Աշոտ Նավասարդյան, վեցերորդը՝ Վազգեն Մանուկյան : Լուսանկարը՝ Գագիկ Հարությունյանի, հեղինակի արխիվից:

Իմ նախորդ երկու գրություններում՝ «Հանքեր թե՞ սահմանդրություն. ազատականների 25-ամյա վերարտադրությունը ոչնչացնում է երկիրը» և «Սուպերմարքեթ-հրե՞շ, թե՞ սահմանդրություն. ազատականների 25-ամյա վերարտադրությունը ոչնչացնում է երկիը» ներկայացրել եմ, որ 25 տարվա Հայաստանի պատմության մեջ չձևավորվեց գաղափարական ընդդիմություն լիբերալիզմին, որի հետևանքով երկիրը թալանվեց, սեփականաշնորհվեց, տնտեսությունը մոնոպոլիզացվեց, ու աղքատության մեջ խորացող երկրում հիմնական ռեսուրսը՝ հանքերը շարունակաբար հարստացնում են մի քանի հոգու:

Անկախության առաջին ութ տարիների իշխանությունը  ազատական  ՀՀՇ-ն էր, որ  զիջեց իր տեղը ազատական Հանրապետականին: Նրանց մեջ եղավ տիպիկ լիբերալ հակամարտություն՝ առավել ուժեղը՝ ուժային կառույցների ղեկավարները, մրցակցութան մեջ հաղթեցին առավել թույլերին:

Պատահական չէր, որ 1995-ին  Հանրապետական կուսակցությունը, իշխող ազատական  ՀՀՇ-ի հետ դաշինքի մեջ մտնելով, մաս կազմեց «Հանրապետություն»  միավորման, իսկ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էլ իր քաղաքական հենարան ընտրեց հենց Հանրապետականին՝  մի կողմից լիբերալիզմով երկիրը թալանելուն ու տնտեսությունը մոնոպոլիզացնելուն տնտեսական-գաղափարական երանգ հաղորդելու համար, մյուս կողմից՝ ազգային, որ թալանելու ու սեփականաշնորհելու արտոնություն ստանան միայն  ազգին ծառայություն մատուցածները (իսկ թե ով է ծառայություն մատուցել, որոշում է նա, ով իշխանության է):

90-ականներին Ղարաբաղի միացման գաղափարով (նույնիսկ պրոսովետական)առաջացած ՀՀՇ-ն էլ սկսեց «այլախոհանալ», որդեգրեց հակասոցիալիստական այլախոհությունը (քանի որ Սովետի այլախոհների մեջ կային նաև ձախ մարքսիստներ) և իբր հակադրվելով Սովետին՝ ազատ շուկայի ու մասնավոր սեփականության պաշտամունք ստեղծեց: Ինչո՞ւ եմ ասում «իբր», քանի որ պարզվեց, Սովետին հակադրվելու  նպատակը իշխանությունը վերցնելով՝ համաժողովրդական հարստությունը մեջ-մեջ անելն էր, մի քանի հոգու մեջ բաժանելը: ՀՀՇ-ի լիդերները Նավասարդյանի պես  Սովետի դեմ չէին պայքարել, որ ասես՝ սոցիալիզմը ատում էին, հակառակը, նախագահ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանը կոմունիստների ընտանիքից էր, ՀՀՇական իշխանության 8 տարիներին Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը  կոմկուսի անդամ էր եղել, իսկ այդ վեց տարիներին Ներքին գործերի նախարար, ապա Երևանի քաղաքապետ  Վանո Սիրադեղյանն էլ պատմվածք էր գրում, ուր հերոսը երազում էր՝ ոտքը կպներ մի ճամպրուկի, որի մեջ լիքը փող լիներ:

Այս առումով հատկանշական է Վանո Սիրադեղյանի խոսքը, որը Սիվիլնեթում իր «Կոմկուսի ուրվականը» գրության բնաբան է դրել Մհեր Արշակյանը. «Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման և լույսերի մեջ»: Այո, լիբերալների համար մութուցուրտը պատերազմի տարիներ են, իսկ հարստահարված, ընչազուրկ դարձած հազարավոր մարդկանց համար անարդարության, ազգային գաղափարի հաշվին վերնախավի հարստացման ժամանակներ: Վերնախավ, որը գործ դնելու համար ճեղք չէր թողնում նրանց համար ովքեր «իրենցը» չէին, իշխանությունից արտոնություն չէին ստացել(իրենց խոսքով ասած՝ «դաբրոն»):

1991թ. մայիս: Հայաստանի իշխանության վերնախավը Փարզում. Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Կարինե Ավագյան(Բաբկեն Արարքցյանի կինը), Հրանտ Բագրատյան: Հեղինակի արխիվից

1991թ. մայիս: Հայաստանի իշխանության վերնախավը Փարզում. Լևոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Կարինե Ավագյան(Բաբկեն Արարքցյանի կինը), Հրանտ Բագրատյան: Հեղինակի արխիվից

Սիրադեղյանին 15 տարի անց կրկնում  է ոստիկանապետ Վովա Գասպարյանը, երբ 2015-ի հունիսին Բաղրամյանի ցույցերի ժամանակ ասաց. «Մենք մի բուռ ենք, մի պստիկ ենք: Մեր ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել»: Նույն լիբերալիզմը՝ իրենց համար միակ հարցը «Մի բուռ» երկիրը պահելն է, իսկ ցուցարարների համար այլ հարց կա՝ ուզում են կանխել, որ  «մի բուռ երկիր» պահողները  մինչև վերջ չքամեն իրենց գրպանների պարունակությունը:

Ի տարբերություն ՀՀՇ-ի, Արևելաեվրոպական ավելի արմատական հակասովետական շարժումներում գերակշռում էր ժողովրդավարություն կառուցելու գաղափարը: Այնտեղ Սովետի փլուզումից հետո ոչ միայն արմատախիլ չարեցին ձախ հոսանքներն ու գաղափարները, այլև հնարավորություն ստեղծեցին, որ զարգանան ձախ կուսակցությունները ու նաև ընտրություններով իշխանության գան, ինչպես, Լեհաստանում  1995-ին լիբերալ նախագահ Լեխ Վալենսիան նախագահական ընտրություններում պարտվեց  ձախ Ալեքսանդր Կվասնևսկուն, ով 10 տարի ղեկավարեց երկիրը: Կվասնևսկին Սոցիալիստական Լեհաստանում նախարար էր եղել, ապա Սովետի փլուզումից հետո դարձել «սոցիալ դեմոկրատական» կուսակցության առաջնորդը: Կամ Լիտվայում ուր 1993-1998թթ նախագահ էր  և ապա 2001-2006թթ. վարչապետ   կոմունիստական գործիչ, լիտվական կոմկուսի ղեկավար, ապա 1990թ. ստեղծված Լիտվայի աշխատանքի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ  Ալգիդրաս Բրազաուսկասը:

Ռուսաստանում թեև ձևավորվեց ձախ ընդդիմություն, սակայն նրան չթողեցին գալ իշխանության: Առաջին անգամ 1993-ին, երբ Ռուսաստանի գերագույն խորհուրդը  լիբերալ բարեփոխումներին և սեփականաշնորհմանը սկսեց դիմադրել, արգելակներ դնել, նախագահ Ելցինը, խախտելով սահմանադրությունը ու ստանալով Արևմուտքի աջակցությունը, ցրեց ժողովրդավարական ընտրված Գերագույն խորհուրդը ու արյան մեջ խեղդեց ընդդիմադիրներին: Ապա երկրորդ անգամ 1996-ին նախագահական ընտրություններում Ելցինը կրկին Արևմուտքի աջակցությամբ կեղծիքներով հաղթեց կոմունիստ Զյուգանովին:

1992 Սևծովյան երկրների տնտեսական համագործակցության կամզակերպություն ստեղծելու կազմ. խորհրդում հետսովետական երկրների ղեկավարները, Ստամբուլ:

1992 Սևծովյան երկրների տնտեսական համագործակցության կամզակերպություն ստեղծելու կազմ. խորհրդում հետսովետական երկրների ղեկավարները, Ստամբուլ:

Լիբերալ մտավորական, Մոսկվայի հելսինկյան միության նախագահ Լյուդմիլա Ալեքսևան  եղբորս՝ Ավետիք Իշխանյանին ասել էր՝ մենք մեծ սխալ արեցինք 1996-ին  Ելցինի ընտրակեղծիքները արդարացնելով, վախենալով թե Զյուգանովը կընտրվի ու կվերականգնի Սովետը: Սուտ էր, հնարավոր չէր Սովետի վերադարձը, եթե Զյուգանովը նախագահ դառնար, Սովետը չէր վերականգնի, բայց Ռուսաստանը կզարգանար ժողովրդավարական ճանապարհով:

Այո այնպես կլիներ, ինչպես Լեհաստանում, սակայն փոխարենը Ռուսաստանն ընկղմվեց լիբերալիզմի մեջ, Ելցինը իշխանությունը փոխանցեց մեկ ուրիշ լիբերալի՝ Պուտինին, ով միայն մի փոքր մեղմեց երկրի թալանը:

Իշխանությունը պահելու համար Սովետի վերականգնման միֆով չես վախեցնի  հետսովետական երկրներում, կարիք էլ չունեն վախեցնելու, քանի որ էնպե՜ս են խեղճացրել կամ վերացրել ձախերին: Այդ վախը արդյունավետ աշխատեցվում է Արևմուտքում, ավելի շատ ԱՄՆ-ում Ռուսաստանին ճնշելու հասարակական աջակցություն ստանալու համար:

1993, հոկտմբեր: Մոսկվայում Գերագույն խորհրդի շենքի գնդակոծումը:

1993, հոկտմբեր: Մոսկվայում Գերագույն խորհրդի շենքի գնդակոծումը:

Իսկ Հայաստանում ձախ գաղափարները թաղվեցին, հետքն էլ չկա: Բայց ինչի՞ է Արշակյանը վախեցնում մի բանով, որը չկա:

Եթե Ռուսաստանում 1996-ին ազատականները իշխանությունը պահելու համար Սովետի վերադարձի վախն էին ներշնչում, ապա հիմա Մհեր Արշակյանը դա անում է իշխանությունը կորցրած ազատականներին իշխանություն վերցրած ազատականների տեղը բերելու համար: Արշակյանի գրությունը իր վերնագրով՝ «Կոմկուսի ուրվականը» լիբերալի ողբ է, որ իբր եթե երկրի ճգնաժամը շարունակվի, կոմունիստները կվերադառնան ու կվերականգնեն Սովետը: Եվս մի ապացույց, որ ընդդիմադիրները (մտավորական, ակտիվիստ, թե քաղաքական գործիչ)  և իշխանությունը նույն ազատականներն են, տարբերությունը այն է, որ Արշակյանի համար  ազատականությունը լինում է  «լավ» և «վատ», Սիրադեղյանական, Տերպետրոսյանական ու Վազգենսարգսյանական  ազատականությունը «լավն» է, իսկ Սերժականը «վատը» (հատկանշական է, գրության մեջ ոչ մի գաղափարական հակամարտություն, միայն «լավ» ու «վատ» անձերի խնդիր):

Եվ այսպես Արշակյանը ողբում է, թե ազատականությունը փրկենք, Սերժը վարի է տալիս, վարկաբեկում է այն, որի պատճառով մարդիկ՝ «Պահանջելու են ազատական տնտեսության վերացում, որովհետև «ազատականության արդյունք են Ալեքսանյան Սամվելը, Ծառուկյան Գագիկը, Սերժ և Ալեքսանդր Սարգսյանները, Գագիկ Խաչատրյանը, Պողոսյան Միհրանը և այլք: Հանձին ՀԱԿ-ի՝ դաշտում կա միայն մեկ ընդդիմադիր ուժ, որը «խաղեր չի տալիս»:

Արշակյանը վստահ է, որ մարդիկ թյուրիմացության մեջ կընկնեն, կարծելով թե թվարկվածները ազատականության արդյունք են,  որ «ճիշտ» ազատականության ՀԱԿ-ի(նախկին ՀՀՇ-ն) իշխանության գալու դեպքում օլիգարխները կվերանան: Իսկ ինչի՞ արդյունք են նրանք, այդ խոշոր կապիտալի ներկայացուցիչները, որի պաշտպանությունն է հռչակել իր քաղաքականությունը ՀԱԿ-ը: Հենց ազատականության, նաև էն ազատականության, որը ՀԱԿ-ն է դավանում: Լիբերալզիմը էլ պոզով-պոչով է լինո՞ւմ:

Ազատականության «լավն» ու «վատը» չկա, ամեն տեղ նույնն է, ազատականության էությունն են «Ալեքսանյան Սամվելը, Ծառուկյան Գագիկը, Սերժ և Ալեքսանդր Սարգսյանները» ու նաև «Վանո Սիրադեղյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Հավանաբար Արշակյանի իդեալը ազատական Արևմուտքն է, ուր  «Ծառուկյան Գագիկ, Ալեքսանյան Սամվել ու Ալեքսանդր Սարգսյան» չի տեսնում: Բայց չի տեսնում հենց իր համար սարսափելի «կոմկուսի ուրվականի» շնորհիվ:  Ձախ, իր չսիրած կոմկուսներն ու սոցիալիստները իրենց պայքարով, հաճախ իշխանության գալով նրանց ճնշել, հղկել, դարձրել են ավելի մեղմ, ավելի օրինապաշտ  ու անճանաչելիորեն փոխված: Բայց նրանց կերպարանափոխությունը  միայն սեփական երկրում է դրսևորվում, դրսում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրում այնտեղ, ուր արգելակներ ու դիմադրություններ չկան, արևմտյան լֆիկներն ու լիսկաները իրենց իրական կերպարն են ստանում՝ ագահ, դաժան, թալանչի, կեղեքող ու հարստահարող կապիտալիստներ:

Ամեն տեղ էլ՝ Եվրոպա, թե Ասիա, եթե  ազատականությանը չզսպես, կլինի էն ինչ Հայաստանում է:

Ձախ հոսանքները կարողացան լիբերալիզմին դիմադրություններ ստեղծել լոկալ մակարդակներում՝ զսպել որոշ չափով ազատական ախորժակը մի շարք երկրներում, առավելապես Արևմուտքում ու մի քանի լատինաամերիկյան երկրներում, սակայն գլոբալ մակարդակում չհաջողվեց դա անել, ձախերը չկարողացան կազմակերպվել, ինչպես կապիտալիզմը արդյունավետ կազմակերպված իր հաստատություններով՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, ՆԱՏՕ և այլն, առանց խոչընդոտի ոչնչացնում է  երկրագունդը:

Կապիտալը գլոբալ, երկրագնդի մասշտաբով նույն ավերածություններն է անում, ինչ լոկալ՝ Հայաստանի և երրորդ աշխարհի երկրների մասշտաբով, ինչպես սառույցներն են հալվում աչքներիս առաջ, այնպես էլ Հայաստանի բնությունն է ապականվում, ռեսուրսները անխնա սպառվում ու մարդկանց առողջությունը քայքայվում: Մի փոքր խմբի են պատկանում ռեսուրսներից ստացված եկամուտները ինչպես գլոբալ աշխարհում(աշխարհի բնակչության 80 տոկոսը չի օգտվում զարգացումներից), այնպես էլ լոկալ Հայաստանում(երկրի եկամուտների 80 տոկոսը գնում է մի քանի հոգու գրպանը):

***

Երեք մասից բաղկացած գրությանս նպատակն էր արթնացնել հավատն առ այն.

Ձախ քաղաքական ուժի ծնունդը`որը իր ծրագրային գլխավոր կետեր կդարձնի հանքարդյունաբերության ազգայնացումը, ապա խնայողաբար, պարտադիր հասարակական վերահսկողությամբ  հանքերի շահագործումը, և ոչ թե հանքաքար արտահանելու,  այլ նոր կառուցվելիք ձուլարաններում վերջնական մետաղ ստանալու համար(դա մետաղի գինը մի քանի անգամ կբարձրացնի), նաև խոշոր սուպերմարքետների վերացումը Երևանի միջից ու գյուղից գյուղ, քաղաքից քաղաք անցնելով կգրավի հավասրության ու արդարության կարոտ մարդկանց սրտերը(նաև մի շարք այլ ձախ բարեփոխումներ՝ տրանսպորտի պետականցում և այլն),  ոչ միայն Հայաստանը կբարեփոխի, այլև մեր փոքրիկ երկիրը իր  մասնակցությունը կունենա գլոբալ կապիտալիզմի դեմ պայքարում:

tert.am

Entry filed under: խոհ. Tags: , .

ԱԶԱՏԱԿԱՆՆԵՐԻ 25-ԱՄՅԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ ԱՄՆ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: