ԱՄՆ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

24.11.2015 at 10:51 Оставьте комментарий

Ինչպե՞ս տապալել Ասադին: ԱՄՆ-ն չէր կարող ներխուժել Սիրիա, ինչպես Իրաք ներխուժեց. մի քանի պատճառով. նախ՝ երեք երկրում պատերազմ ունենալուն տնտեսությունը չէր դիմանա, ԱՄՆ-ի ստրատեգիան է՝ ոչ թե միանգամից, այլ հերթով ոչնչացնել իր վերահսկողությունից դուրս մնացած երկրները: Երկրորդ՝ երկու-երեք պատերազմի պարագայում այս մի երկրում հնարավոր էր անսպասելի հակահարված ստանալ այլ երկրներից, մասնավորապես հարևան պետությունից: Ուրեմն, պետք է ուրիշների՝  արաբների ձեռքով տապալել Ասադին: Բայց ինչպե՞ս, եթե Սիրիայի նեսրում չկան իշխանությունից այնքան շատ և այնպիսի «նվիրյալ» դժգոհներ, որ պատրաստ են ինքնազոհությամբ «Ռեժիմը տապալել»: Նույնիսկ հիմա, ամենալավ կազմակերպված ընտրությունների դեպքում Ասադը ձայների անհամեմատելի առավելությամբ կրկին կընտրվի նախագահ:


Ուրեմն, անհրաժեշտ է դրսից ներմուծել արաբներ, որոնց չես տարբերի բնիկ սիրիացիներից և որոնք կներկայանան որպես Ասադին ընդդիմություն: Այո, բերես, բայց ինչի՞ պիտի լիբիացի արաբը կռվի Ասադի դեմ: Փողո՞վ: Բայց սովորական վարձկանը չի կարող այնպես անձնուրացաբար, կյանքը զոհելով կռվել մեկի դեմ, որի դեմ ոչինչ չունի:

Ուրեմն, անհրաժեշտ է ֆանատիկոս, մոլեռանդ, իռացիոնալ կրոնականների մի կազմակերպություն, որի համար  Ասադին տապալելը կրոնական մոտիվացիա կունենա: Այդ կազմակերպությունը դարձավ Իսլամական պետությունը: Ահա թե ինչպես է առաջացել ու հզորացել՝ Իլամական պետությունը՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և այլոց ջանքերով: Ահա թե ինչպես է ծնվել, հասակ առել ու ամրացել այդ հրեշը: Իսկ եթե հրեշ ես ստեղծում, չես կարող վերահսկողության տակ պահել, եթե նա նվիրված է ինչ որ ուժի, հնարավոր չի ստիպել, որ նվիրվի նրան ով իրեն զենք է տվել՝ չես կարող պարտադրել՝ ես քեզ զենք եմ տվել, որ ոչ թե Իրաքի վրա խալիֆայություն ստեղծես, այլ Ասադին տապալես: Ուրեմն, Իլամական պետությունը հզորանալով սկսում է տարածքներ գրավել՝ ընդլայնվել ամբողջ Իրաքով մեկ, ապա նաև իր շոշափուկները տարածել Լիբանանում, Աֆրիկյան երկրներում, մասնավորապես Մալիում,  երկրներ որոնց իշխանությունները տապալելը  չէր մտնում Արևմուտքի գծած պլանների մեջ:

Ուրեմն, ի՞նչ է պետք անել. Իսլամական պետության ախորժակը հղկել, տաշել, թույլ չտալ, որ իր ուզածի պես տարածվի և նրա համար թողնել միայն Ասադին տապալելու ուղին: Բայց երբ սկսում ես հղկել՝ ռմբակոծել այն դիրքերը որոնք ընդլայնում են Իսլամական պետությունը դեպի Իրաքի ԱՄՆ-ի հետ համագործակցող հատվածներ, կամ Ֆրանսիան Մալիում ԻՊ-ի զինյալների դեմ է կռվում, Իսլամական պետությունը կատաղում է և սկսում նաև քո դեմ պայքարել՝ մորթել ԱՄՆ-ի քաղաքացիներին,  պայթեցնել եվրոպական քաղաքներ  այդպես եղավ Փաիրզի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունը:

Ուրեմն, ի՞նչ անել, որ մի կողմից ԻՊ-ն պահել որպես Ասադի դեմ կռվող ուժ, մյուս կողմից հանրության տագնապներն ու վախերը ամոքել. պետք է մի կողմից հայտարարել, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները ոչնչացնելու են ԻՊ-ն, մի քանի ավիահարվածներ հասցնել դեպի Իրաքի նահանգներ տարածվող դիրքերին, մյուս կողմից, գլխավորը՝ որպես Ասադի դեմ կռվող միակ ուժ Իսլամական պետությունը(նաև Ալ Նուսրան) պահպանել ու պաշտպանել, ու եթե որևէ երկիր իրապես փորձի ոչնչացնել ԻՊ-ն, նրան հակահարված տալ: Այդպես, Ռուսաստանը իրապես սկսեց ոչնչացնել Իսլամական պետությունը և հարված ստացավ, երեկ Թուրքիան  ամերիկյան արտադրության F16 կործանիչով  խփեց ռուսական SU 24 ռմբակոծիչը:

Այդպես անցյալ տարի, հիշենք, Թուրքիան խփեց սիրիական ռազմական ինքնաթիռ, և օգնեց, որ զինյալները գրավեն Քեսաբը: Սակայն միջազգային հանրությանը դա չանհանգստացրեց, ընդունվեց որպես «Ասադի ռեժիմը տապալելու»  քայլ: Բայց այժմ, փարիզյան ահաբեկչությունից հետո, երբ Թուրքիան խփում է ոչ թե սիրիական, այլ Իսլամական պետությունը ոչնչացման դուրս եկած ռուսական ինքնաթիռը, բացահայտ է դառնում, որ Թուրքիան աջակցում է Իսլամական պետությանը:

Այո, Թուրքիան ստանձնել է հակաասադյան ուժերի մեջ ամենակեղտոտ դերը, մի դեր որ հնարավոր չի թաքցնել աշխարհից, բացահայտորեն թիկունք է կանգնում՝  ԻՊ-ին, հավաքագրված անդամներին մարզում, զինում ուղարկում Սիրիա, իրացնում ԻՊ-ի նավթը, իսկ այժմ էլ խփում այն ինքնաթիռը, որ պատերազմում է ԻՊ-ի դեմ: Սակայն, այժմ, փարիզյան ահաբեկչությունից հետո,  Թուրքիան չի ցանկանում, որ այդ կեղտոտ գործը՝ հրեշավոր դահիճների բրիգադների կազմակերպության պաշտպանությունը միայն իրեն վերագրվի, միջազգային հանրության աչքին դառնա չարիքի երկիր, պահանջում է, որ հակաասադյան կոալիցիան խոստովանի, որ ինքը միայնակ չի որոշել ԻՊ-ն պաշտպանել ու ինքնաթիռը խփելուց հետո դիմում է  ՆԱՏՕ-ին:

Այսպիսով, ԱՄՆ-ն ստիպված է պաշտպանել Թուրքիայի հարվածը, և Օբաման հայտարարում է. «Թուրքիան ունի իրավունք պաշտպանել իր տարածքը»:  Հակառուսական պրոպագանդայով թմրած ուղեղները միայն կհավատան (որոնք ի դեպ, միլիոններ են), որ Թուրքիան պաշտպանում էր իր տարածքը, բայց կարծում եմ, դա դժվար է համոզել փարիզյան նախճիրը տեսած Ֆրանսիային և այլ եվրոպական երկրների:

Օբամայի խոսքն այլ շերտ էլ ունի, որ ուղղված է Ռուսաստանին և բոլոր այն ուժերին, որոնք իրականում ուզում են ոչնչացնել ԻՊ-ն, նրա խոսքի ենթատեքստն է. «Թուրքիան իրավունք ունի պաշտպանել Իսլամական պետությունը, քանի որ ԻՊ-ն պայքարում է Ասադի դեմ»:
Չկա ավելի կարևոր հարց քան Ասադին գցելն է: Չկա ուրիշ ուժ բացի ԻՊ-ից, որ կարող է գցել Ասադին: Հետևաբար Ասադին տապալելը ավելի կարևոր է, քան տեռորն ու մորթը դադարեցնելը: Սա է հակաասադյան ուժերի դիրքորոշումը:

 Օբաման արդարացնում է Իսլամական պետության պաշտպանությունը

Օբաման արդարացնում է Իսլամական պետության պաշտպանությունը

Ուրեմն, ԻՊ-ն պաշտպանողներին ու սնողներին ինչքա՜ն ձեռնտու է, երբ մամուլն ու աջ հոսանքները ահաբեկչությունների մեջ մեղադրում են Իսլամը, մշակույթը, արաբներին: Նրանք նման են այն հանցագործին, ով հրճվանքով հեռուստատեսությամբ դիտում է, թե ինչպես են իր կատարած ոճրագործության համար մեղադրում մեկ ուրիշի: Այդպես բազմաթիվ հայ մտավորականներ են շեղում ուշադրությունը իրական հանցագործներից՝ մեղադրելով իսլամն ու արաբներին, ինչպես Սեդրակ Մկրտչյանն է ազդարարում «Եվրոպական հեքիաթի վերջը»՝ «Սա է նոր Եվրոպան, որտեղ ներգաղթյալները ստեղծում են գետտոներ ու չեն ինտեգրվում հասարակության մեջ» (տես նաև իմ նյութը՝ «Փարիզյան տեռորը ֆաշիզմի դուռ է բացում» ): Նրանց խոսքը մի կողմից անհանդուրժողականություն է տարածում նաև Հայաստանում (եթե չարիքի պատճառը դարձնում ես մշակույթը կամ կրոնը, ապա այստեղ էլ թշնամանքը կաճի ուրիշների դեմ), մյուս կողմից քողարկում տեռորիզմի իրական հայրերին:

Entry filed under: խոհ. Tags: .

ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԱՍԵՐԸ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: