ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԱՍԵՐԸ

04.12.2015 at 15:55 Оставьте комментарий

Ինչքան Ռուսաստանն է պետք Հայաստանին, այնքան էլ Հայաստանը Ռուսաստանին:

Ռուս-թուրքական հարաբերությունների սրման պայմաններում, երբ աշխարհում Ռուսաստանի  դաշնակիցը Սիրիայից հետո մնացել է միայն Հայաստանը, և միայն Հայաստանի օգնությամբ Ռուսաստանը կարող է ռազմական հարված հասցնել Թուրքիային, այս ճշմարտությունը ակնհայտ դարձավ:

Սակայն այս ճշմարտությունը առաջին հերթին Հայաստանի քաղաքական վերնախավի համար պետք է դաս լինի, որ պատրաստ է Ռուսաստանի ցանկացած քմահաճույք բավարարել:

Ռուսաստանին ենթարկվելու, նրան անմնացորդ տրվելու քաղաքկանության սկիզբը դրեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ով դեռ 1997թ  կնքեց հայ-ռուսական  մեծ պայմանագիրը և ռուսական ռազմաբազաների ծախսի մի մասը վերցրեց աղքատ երկրի վրա: Հիմա պարզ է, որ Հայաստանը ոչ միայն կարող էր ռազմաբազաների ծախսը չվերցնել, այլև որոշակի վարձ ակնկալել դրանց դիմաց: Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը շարունակեց Սերժ Սարգսյանը, ով գրեթե նույնությամբ թարմացրեց ռազմաբազաների պայմանգիրը և հետո էլ կնքեց Գազպրոմին գազային մոնոպոլիա տվող պայմանգիրը:

Այժմ երևում է, որ  Հայաստանը Ռուսաստանի համար այնպիսի կարևոր դեր ունի, որի շնորհիվ հնարավոր էր խուսափել նման պայմանագրերից  և ավելի վճռական դիրք ունենալու դեպքում կարողանալ հասնել նրան, որ Հայաստանը դառնա իրանական գազի համար տարանցիկ ճանապարհ, ու նաև կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին:

Նաև, այդ դերը կստիպեր, որ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը կամ գոնե այդ հարցը իր օրակարգում ունենա  ինչ որ հարմար պահի ճանաչելու համար: Սակայն, մյուս կողմից, ինչպե՞ս պիտի Ռուսաստանը կամ մեկ ուրիշ երկիր ճանաչեր, եթե Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Սերժ Սարգսյանը հեռուստալրագրողներին տված ասուլիսում ճիշտ ասաց, որ հենց Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ադրբեջանը պատերազմ կսկսի: Բայց այդ «ճիշտը» այսօրվան է վերաբերում: Այդպես չէր 20 տարի առաջ, այն ժամանակ երբ մի անգամ Ադրբեջանը արդեն պատերազմ սկսել էր, հենց պատերազմի ժամանակ ու նաև Հայաստանի հաղթանակից հետո ընդդիմությունը պահանջում էր ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այդ ժամանակ եթե ճանաչվեր, բանակցությունները այլ հունով կգնային և դուռ կբացվեր, որ այլ երկրներ էլ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Ու կճանաչեին: Սակայն ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պերտոսյանի գլխավորությամբ մերժեց ընդդիմության պահանջը, չճանաչեց Ղարաբաղը, որի պատճառով բանակցությունները գնացին Ադրբեջանին ձեռնտու ուղղությամբ:

Հաջորդ դասը.

Թուրքիայի կողմից ռուսական СУ 24-ը խփելուն  ի պատասխան, Ռուսաստանը տեղադրեց Սիրիայում C400 հակահրթիռային կայաններ: Ի՞նչ է սա, Սիրիայի տարածքի վրա Թուրքիան հենց մի հրթիռ, նույնիսկ ծիտ արձակի օդում խփելու են: Կայանները դրված են թուրք-սիրիական սահմանից ընդամենը 34 կմ-ի վրա: Նրանց հակազդելու միակ ձևը ցամաքային զորք մտցնելն ու կայանները գրավելն է: Կգնա՞ Թուրքիան նման քայլի. «Տղա ես, արի գրավի»,-սա է այդ կայանները տեղադրելու Ռուսաստանի ուղերձը: Թուրքիան քաքն է ընկել, մի կողմից Սիրիան խժռելու ախորժակը ահավոր բացվել էր, բուֆերային գոտի ստեղծելու անվան տակ ուզում էր հետ բերել Օսմանյան կայսրության կորցրածը, մյուս կողմից Ռուսաստանը էկել իր սահմանի դեմը կանգնել չի թողնում: Էրդողանը եթե մտնի Սիրիա ու գրավել C400 կայանները, այդ ճակատում կհաղթի ռուսներին, բայց հետո՞, ինչ պիտի անի ոչ մի բանի առաջ այլևս չկանգնող միջուկային երկրի դեմ:

Երեկ Դաշնային ժողովի տարեկան իր ելույթում Պուտինը ասաց, թե Թուրքիան ռուս զինվորներին սպանելով չի պրծնի միայն պոմիդորի ներկրումը սահմանափակումով և ապա հայտարարեց՝  «Մենք գիտենք նաև թե ինչ պետք է անենք»: Հենց սա այն ուղերձն է որ պիտի սթափեցնի ոչ միայն Թուրքիային այլև նրան թիկունք կանգնած «ախպերությանը»՝ ՆԱՏՕ-ի երկրներին, եթե նրանք շարունակեն անվերապահորեն պաշտպանել թուքական ագրեսիան ու Իսլամական պետությանը նրա աջակցությունը:

Սա արդեն այն իրավիճակը չի, երբ միաբևեռ դարձած աշխարհում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները առանց խոչընդոտի հանդիպելու հերթով երկրներ են ոչնչացնում: Նրանց անհաշվետու քաղաքականությունը եկել, մի սահմանի է հասել, որն հատելը միջուկային աղետ կբերի: Եթե Թուրքիան համարձակվի գրավել ռուսական կայանները, ապա Ռուսաստանը պատրաստ է  փոքր հզորության ատոմային ռումբ նետել Անկարայի վրա, որից հետո այնպիսի խուճապ կառաջանա, որ Թուրքիան անմիջապես զենքերը վայր կդնի, իսկ ՆԱՏՕ-ն էլ պիտի որոշի՝ ի՞նչն է կարևոր, հանուն Ռուսաստանին զսպելու և Էրդողանի ախորժակի երկիր մոլորակը վերածել ռադիոակտիվ թափոնի՞, թե՞ նահանջել ու ստիպել Թուրքիային հետ կանգնել: Պարզ է, որ կյանքի հաճույքները վայելող Արևմուտքը չի գնա ոչնչացման գնով առճակատման:

Իսկ ո՞րն է Հայաստանի դասը: Դեռ չորս տարի առաջ էի գրել «Հայաստանին պետք է ատոմային ռումբ»: Դասը այն է, որ միջուկային ռումբ ունենալը կանգնեցնում է ագրեսիան, ստիպում հաշտություն կնքել:

Հայաստանը պետք է ստեղծեր կամ ստեղծի ատոմային ռումբ, որի հնարավորությունները լիովին ունի: Այն կլիներ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության գլխավոր երաշխիքը: Դրա շնորհիվ ոչ միայն Ադրբեջանը չէր համարձակվի խախտել սահմանը ու սպանել հայ զինվորներին, այլև նա էլ կճանաչեր Ղարաբաղի անկախությունը:

tert.am

Entry filed under: խոհ. Tags: , .

ԱՄՆ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ Էրդողանը և Փարիզյան վեճը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: