ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՄՆԱՑԵ՞Լ Է. ԽՈՀ ԴՈՒԲԼԻՆՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՑ

05.01.2016 at 23:50 Оставьте комментарий

Համարիս դուռը բաց է, ըհը, արդեն սենյակս մարդ են բերել: Front Line Defenders (առաջին գծի իրավապաշտպաններ)կոնֆերանսի միակ վատ բանը էն էր, որ Դուբլինի Մեսպիլ հյուրանոցի սենյակը միայնակ վայելելու հնարավորությունից զրկված եմ: «Գիտեք, մեր բյուջեն հնարավորություն չէր տալիս յուրաքանչյուր մասնակցի առանձին սենյակ տալ» ասաց իռլանդուհին այն բանից հետո երբ  դեմքս դժգոհ արտահայտություն ստացավ: Ինչի՞ դժգոհեցի, քանի որ եղել էր, երբ Թիֆլիսում ինձ ուզում էին գցել ինչ որ մեկի հետ համատեղ սենյակ, դեմքի նույն դժգոհությունը աշխատեց: Բայց իրոք հասկանում եմ՝ աշխարհի հարյուր երկրից 130 իրավապաշտպանի առանձին սենյակներում տեղավորելը թանկ կնստեր:

Բայց տեսնես ի՞նչ ազգի հետ եմ ապրելու:

Ով ուզում է լինի, միայն ադրբեջանցու չգցեն, նայեն քարտեզին, ասեն՝ ըհը, էս երկու երկրների մարդիկ իրար լեզու կհասկանան, արի մի սենյակ գցենք: Ինչքան էլ ադրբեջանցին իրավապաշտպան լինի, գիշերը կարող է հիշի ոսոխի գրաված իր հարազատ գյուղը, արյունը խփի գլխին, գնա խանութից կացինը առնի, ու գա քնած տեղս կացնահարի: Հետո էլ Իռլանդիայի իշխանությունները ոճրագործին վերադարձնեն Բաքվին, Ալիևն էլ ազատություն շնորհելով ցույց տա, որ իրավապաշտպաններին այնքան էլ չեն հալածում իր երկրում: Իմ միակ քյարը էն կլիներ, որ Դուբլինի Քրիստոսի տաճարի բակում տեղի հայկական համայնքը իմ անունով մի խաչքար կդնի էն ցեղասպանության հիշատակի խաչքարի կողքը, որը պիտի դեկտեմբերին դրված լիներ արդեն, և իմ հետմահու կյանքը վառ կմնար Դուբլինում:

grin

«Ես Լեոնիդն եմ, Բելառուսից, մենք չորս օր միասին ենք ապրելու», «Ուրախ եմ, ես էլ Վահանն եմ Հայաստանից» առանց ձև թափելու, իսկապես ուրախացած ասեցի ես: Բայց պարզվեց, իզուր էի անհանգստանում, Ադրբեջանից ներկայացուցիչ չկար կոնֆերանսում: Այո, կրկնեմ, Front Line Defenders  իրավապաշտպանների պաշտպանությամբ զբաղվող  միջազգային կազմակերպության հրավերով աշխարհի 100 երկրներից իրավապաշտպանները եկել էին ներկայացնելու ու քննարկելու իրավապաշտպանների հալածանքներն ու հետապնդումները և ավելի արդյունավետ մեխանզիմներ ստեղծելու նրանց պաշտպանելու համար, նույնիսկ Սաուդյան Արաբիայից ներկայացուցիչ կար, բայց չկային իրավապաշտպաններ  Ադրբեջանից, Հյուսիսային Կորեայից, Թուրքմենիայից:

Իհարկե, կարող ենք հաշվել, որ  ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 93-ից իրավապաշտպան չէր եկել, բայց իմ աչքը ծակեց հենց այդ երեք երկրների ներկայացուցիչների բացակայությունը (նաև չկային ներկայացուցիչներ եվրոպական էն երկրներից որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են համարվում, ինչպես ասենք՝ Նորվեգիա, Շվեդիա և այլն): Ֆրոնտլայնի սահմանմամբ իրավապաշտպանը շատ ավելի լայն հասկացություն է, որի մեջ մտնում են այն լրագրողները, փաստաբանները, ակտիվիստները, ուսանողները ովքեր պաշտպանում են կանանց, երեխաների, բնիկ ժողովուրդների, լեսբուհների, գեյերի, տրանսեքսուալների(Լգբտ) իրավունքները:

Բայց կարծես Ֆրոնտլայնը չի սահմանափակվում միայն ՄԱԿ-ի անդամ երկրների իրավապաշտպաններին պաշտպանելով, մարդիկ պաշտպանվելու իրավունք ու կարիք ունեն նաև այնտեղ ուր պետությունը աշխարհի կողմից ճանաչված չի. կոնֆերանսին մասնակցում էին իրավապաշտպաններ Արևմտյան Սահարայից, Պաղեստինից, որոնք ՄԱԿ-ը չի ճանաչել: Այդ դեպքում, ինչո՞ւ հրավիրված չէին իրավապաշտպաններ Լեռնային Ղարաբաղից, Աբխազիայից, Օսեթիայից: Հարցեր, որոնք առաջացան այժմ, Երևանում, երբ Նոր տարվա դատարկությունը սկսեցի լցնել դուբլինյան հուշերով, թե չէ էնտեղ, Իռլանդիայում ինձ ավելի գերում էր Գինես գարեջուրը, քան իրավապաշտպանության ու գլոբալ քաղաքականության առնչությունները:

«Դուբլինում ի՞նչ հետաքրքիր տեղ կա գնալու», «Սուրբ Ստիվենս գրին այգին, որ հյուրանոցից մի տաս րոպե քայլելու ճամփա է, մեկ էլ Գինեսը»: Դուբլինի գիտակի կեցվածքով բացատրում եմ Լիոնիդին: Մեկ էլ ե՞րբ Իռլանդիայում կլինեի: Քանի որ գնալու-հասնելու եմ էն երկիրը, որի հեղափոխական պայքարի մասին պատմող ֆիլմերով հիացել եմ, ու, երազանք չասեմ, բայց փոքրիկ ցանկություն եմ ունեցել իռլանդական փաբերում հարբելու, արի ոչ թե չորս օր մնամ, ինչպես նախատեսված էր հրավերով, այլ մի քիչ երկար: Ու մինչ կոնֆրեանսի մասնակիցները նոյեմբերի 3-ին կժամանեին, ես արդեն երկու օր Դուբլինը չափել էի(տես «Դուբլինին ընդառաջ»):

grin1

Եթե շեռդ չի գալիս, Ստիվենս գրին այգուց դուրս գալու ոչ մի պատճառ չունես, նստում ես կանաչ մարգագետնին, ու նայում թե ինչպես են ձեռքից կերակրում կարապներին: Իսկ եթե շեռդ էկավ, բան չկա, դուրս ես գալիս, փնտրում զուգարան, ըհը, հենց այգու դիմաց՝ «Դուբլինը 29» րոպեում» թանգարանը, տոմսը՝ 10 եվրո: Մի քիչ թանկ չի՞ շռելու համար: «Ես լրագրող եմ, կլինի՞ անվճար մտնեմ»,-ցույց եմ տալիս Ինքնագիր գրական հանդեսի վկայականս: «Միայն մի պայմանով, որ ձեր թերթում մի մեծ նյութ գրեք մեր թանգարանի մասին», ծիծաղելով ասում է բարեհամբույր աշխատակցուհին:

«Գինեսը ի՞նչ է»: «Դու չգիտես գինեսը ի՞նչ է, այ քեզ պատմություն, Իռլանդիայի ամենահայտնի բանը գինես գարեջուրն է, հա մեկ էլ վիսկին»,-լուսավորում եմ Լեոնիդին իմ Իռլանդիայի իմացությամբ: Թող ներեն ինձ Իռլանդիայի սիրահարները, որ Ջոյսի, Բեքեթի ու էլի լիքը խելոք անունների փոխարեն Լեոնիդին գարեջրի անունը տվեցի: Մեկ ա, տայի էլ, Ուլիսը չէր հասցնի կարդալ չորս օրվա մեջ, որ վերադառնար էլ էնքան զբաղված կլիներ հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ, որ կմոռանար աշխարհի ամենալավ գիրքը, որը, խոստովանեմ,  ես էլ չեմ  կարդացել մինչև վերջ: Լեոնիդ Սուդալենկոն «իրավական նախաձեռնություն»(Правовая инициатива) հասարակական կազմակերպության նախագահն է, ում մարդկանց իրավունքները հետևողականորեն պաշտպանելու համար հալածում է Լուկաշենկոյի ռեժիմը: Մասնավորապես, ռեժիմը կոտրել է նրա էլեկտրոնային հասցեն, և նրա անունից պոռնո նյութերով շնորհավորանքներ են ուղարկվել պաշտոնյա կանանց, որից հետո նրա դեմ քրեական գործ են հարուցում պոռնոգրաֆիա տարածելու մեղադրանքով:

«Մաշա, ինչո՞ւ Ադրբեջանից իրավապաշտպան չկա»,-հարցնում եմ ռուսալեզու աշխատանքային խմբի բանավեճի ժամանակ: «Պետք է գար, բայց նրա փաստթղթերը պատրաստ չէին, երկրից գնացել է, ու դեռ նոր փաստաթղթեր չունի»: Մաշան Ֆրոնթլայնի հետսովետական տարածքի կոորդինատորն է, ու որ նկատեց իմ մի փոքր ավելի հետաքրքրությունը  Ադրբեջանի նկատմամբ հատուկ շեշտեց՝ «Չէ, իսկապես խնդիրը տեխնիկական էր, եթե իմանայի որ նա չի գալու, ուրիշին կգտնեի»:

fl2015-367

«Ադրբեջանի և Չեչնիայի իրավապաշտպանները դավաճանեցին իրավապաշտպանությունը, ես հայտարարում եմ բարձրաձայն»,- ասաց ռուս իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան մեր՝ հետսովետական տարածքի երկրների հավաքի ժամանակ: Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա. Մեզ բոլորիս կապում էր երկու բան՝ հետսովետական անցյալը և ռուսերենը: Սպասի, իսկ ո՞ւր են Մերձբալթյան երկրներից իրավապաշտպաններ, այ քեզ բան, Եվրոպական մի քանի երկերներից ներկայացուցիչներ կան, ասենք՝ Իտալիայից, Հունգարիայից, Հունաստանից, իսկ Մերձբալթիկայից ոչ ոք, թե՞ էլ ռուսալեզու փոքրամասնությանը էնքան չեն ատում ու սկսել են նրանց մեջ ոչ թե թշնամի այլ մարդ տեսնել: Այս հարցը պիտի տայի էն ժամանակ, Դուբլինում:

«Իրավապաշտպանները երբեմն ներգրավված են լինում քաղաքականության մեջ և դառնում Արևմուտքի քաղաքական շահերի արտահայտիչը, որի պատճառով անտեսվում են մարդու իրավունքները,- ասում եմ ես ռուսալեզու աշխատանքային խմբում,- օրինակ, Վրաստանում, Սահակաշվիլիի իշխանության տարիներին, երբ երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կային, ճնշվում էին մարդկանց իրավունքները, շատ իրավապաշտպաններ և միջազգային կազմակերպություններ  չնկատելու էին տալիս, չէին աջակցում իրենց վրացի կոլեգաներին, միայն նրա համար, որ Սահակաշվիլին պրոարևմտյան ղեկավար էր: Այսպես, հետսովետական երկրների շատ իրավապաշտպաններ առաջնորդվում են ոչ թե մարդու իրավունքներով այլ Արևմուտքի քաղաքականությամբ, շատ հստակ է՝ եթե Պուտինն է, սխալ է, եթե Արևմուտքն է, ճիշտ է»:

«Իսկ Պուտինը ճիշտ բան անո՞ւմ է», քմծիծաղով հարցնում է Գանուշկինան:

Հարցրեք սիրիացի փախստականներին:

«Իսկ Արևմուտքը ինչ անում է, ճի՞շտ է»,-հարցնում եմ ես:

«Դե, Արևմուտքը շատ տարբեր է»:

Երանի իսպաներեն իմանայի, կմասնակցեի իսպանալեզու երկրների աշխատանքային խմբին, ուր Լատինական Ամերիկայի իրավապաշտպաններն են, որոնք պայքարում են իրենց երկրների հանքերը շահագործող ու բնիկ ժողովուրդներին ոչնչացնող տրանսնացիոնալ կորպորացիաների ու գլոբալ կապիտալիզմի դեմ, դասեր կքաղեի, թե ինչպես պետք է պայքարել Ամուլ սարի ոսկու հանքի, Զանգեզուրի, Թեղուտի հանքարդյունաբերության  շահագործման դեմ(էն ինչի դեմ Լատինական Ամերիկայում կյանքի ու մահվան կռիվ են տալիս, ամեն տարի բազմաթիվ լրագրողներ ու իրավապաշտպաններ են սպանվում(այդ մասին հետո կգրեմ) Հայաստանում ողջունում են՝ տես՝ «Հովարդ Սթիվենսոն. «Ամուլսարն իսկապես բարձրակարգ ծրագիր է»): 

Պարզվում է, Ադրբեջանում ինչքան իրավապաշտպան կար իշխանության մարդն են դառել, իշխանության սարքած ինչ որ կառույցների մեջ են մտել: Էնպես, որ Մաշան կկարողանա՞ր գտնել ադրբեջանցի իրավապաշտպան: Գուցե երկրից փախածների մե՞ջ: Բայց լսեցի, որ նրանք էլ են վախենում թթու խոսք ասել Ալիևի ռեժիմի հասցեին, քանի որ «ներսում» նրանց հարազատներին են սկսում բռնել:

Այսպիսի վատ լուրեր Արթուր Սաքունցի և epress.am կայքի համար, որոնք ամեն կերպ փորձում են հավասարեցնել Ադրբեջանն ու Հայաստանը: Այ սենց «դեմոկրատներ» որ ոչ թե տարբերություններն են նկատում այլ միայն ընդհանրությունները: Ե՞վ… և այն, որ  հայ ակտիվիստները չեն տարբերվում իշխող ռեժիմից, որը նույնպես միայն ընդհանրություններ է արձանագրում, իսկ տարբերությունները անտեսում ու վերացնում, ռեժիմը՝ հետերո ու հոմոսեքսուալների տարբերությունն է վերացնում, պրադվինուտիները հայի ու ադրբեջանցու:

Բայց իսկապես, նույն հողուջրի ժողովուրդ, ինչո՞ւ են իրար հարևան երկու հետսովետական երկրները այսքան տարբեր, հայկական Սաքունցը օրուգիշեր ռեժիմ է քննադատում, իսկ ադրբեջանական Սաքունցը դարձել է ռեժիմի մարդը: Այս հարցի պատասխանը կտամ էն ժամանակ երբ Հայաստանի էն ակտիվիստները, որոնց ուշքը գնում է հայ և ադրբեջանական հասարակությունների տարբերությունները վերացնելու համար, խոստովանեն, որ սրանք շատ տարբեր են: Բայց մի բանով նման են, երկու երկրներում էլ մահապատիժը վերացված է:

«Ուրեմն, Բելառուսում մահապատիժ կա՞», «Իհարկե կա, հենց նոր, մի ամիս առաջ մեկին մահապատժի ենթարկեցին»: «Ի՞նչ էր արել», «Սպանություն: Աղջկան 117 անգամ դանակով խփել էր: Ինչ որ սիրած աղջիկն ա եղել, հետո հարաբերությունները վատացել են, սա էլ իրենից դուրս ա եկել ու սպանել: Մենք չենք ասում որ հանցագործ չի, հանցագործ է, բայց մենք դեմ ենք մահապատժին, թող այլ պատիժ տան», ասում է Լենոնիդը ով «իրավապաշտպաններն ընդդեմ մահապատժի» շարժման ակտիվիստ է:

Իսկապես, այսպիսի հազվագյուտ կրքեր ունեցող մարդուն գուցե չարժե՞ր մահապատիժ տալ:
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ գործում է մահապատիժը,  չի դառել Եվրոխորհրդի անդամ և չի ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

«Իսկ ինչի՞ չի ստորագրում կոնվենցիան»:

«Լուկաշենկոն ասում է՝ ինչ է մարդու իրավունքը՝ ընտանիք կազմելը, աշխատանք ունենալը  ու վերջ, մնացածը պետք չեն»:

Реклама

Entry filed under: ակնարկ. Tags: , .

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԱՍԵՐԸ Որ գույնն է ավելի ազնիվ. սպիտակ և կարմիր խոհեր դուբլինյան համաժողովից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնիշխան բլբլոցի տոնը՝ Ինքնագրի շնորհանդեսն ու մրցանակները, լուսանկարային հաղորդում inknagir.org/?p=8966 1 day ago
  • Խորհրդարան առանց ընդդիմության, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուց… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Ինքնագիր գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ֊մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում… twitter.com/i/web/status/1… 4 days ago
  • բանկոմատի մոտ Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ ս… twitter.com/i/web/status/1… 5 days ago
  • խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստ… twitter.com/i/web/status/1… 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: