Էրդողանը և Փարիզյան վեճը

22.01.2016 at 17:44 Оставьте комментарий

Թուրքիայում մտավորականների ձերբակալությունների մասին իմացա սփյուռքահայ բարեկամի հունվարի 15-ի նամակից.

«Վիճակը սարսափելի է Թուրքիոյ մէջ։ Այս օրերուս ճիշդ է, որ լրագրողներ ալ մէկ առ մէկ բանտ կը դրուին կոր։ Իսկ համալսարանականներու նամա՞կը, Էրտողանի ուղղուած։ Հիմա այդ նամակը ստորագրողները բանտ կը դրուին կոր։ Արդէն իսկ 21 հոգի այդ ցանկէն բանտ դրուեր են։ Ստորագրողներուն մէջ կային Սապանճը համալսարանի երկու կիները որոնք զիս հրաւիրած էին, ու ամենէն մօտիկներն էին։ Տեսնե՛նք ինչ պիտի պատահի իրենց։ Ահաւոր է վիճակը, ահաւոր»։

Նա անցյալ տարի մերժեց Ստամբուլի մի համալսարանի հրավերը քրդերի դեմ ծավալված բռնությունների համար.

«Թուրքիա պիտի չերթամ։ Եթէ շաբաթ մը առաջ դեռ վարանում կար մէջս, հիմա չկայ այլեւս։ Վերջին օրերու դէպքերը սարսափելի էին։ Հարիւրաւոր քաղաքներու մէջ, մէկ ազդանշանի անսալով, իրենց անճոռնի հրոսակները HDPի կեդրոնները հրոյ ճարակ դարձուցած են, անշուշտ ո՛չ մէկ տեղ ոստիկանի միջամտութիւն չէ եղած։ Աւելի սարսափելին՝ մեեռեալները թաղելու արգիլում կայ։ Քիւրտ ընտանիքները իրենց մեռեալները սառնարաններու մէջ կը պահեն, քանի որ չեն կրնար գերեզման տանիլ։ Այս ամբողջը քեզի բաներ չե՞ն յիշեցներ։ Ինչպէ՞ս կրնայ նոյն անամօթութիւնը շարունակել, դարու մէկ ծայրէն միւսը, չեմ հասկնար»։

1128 մտավորական ստորագրել են «Համալսարանականների նախաձեռնություն հանուն խաղաղության» նամակը, որով կոչ են անում իշխանություններին դադարեցնել քրդերի մասսայական սպանդը: Նամակը վերնագրված է՝ «Մենք մեզ չենք նույնացնի այս ոճրի հետ»:

Էրդողանը հերթով ձերբակալում է այն մտավորականներին ովքեր իրեն կոչ էին արել դադարեցնել քրդերի սպանությունները: Մի շաբաթ առաջ ստորագրողներից արդեն 21 հոգու բռնել էին, 200-ի վրա գործ են բացել, որոնց մեջ լրագրողներ, համալսարանի դասախոսներ, փաստաբաններ, արվեստագետներ:

Էրդողանը ասել է «իրենք կվճարեն իրենց դավաճանության գինը», «Կարծում էիք, որ դուք կարող եք հարցականի տա՞կ դնել ազգի միասնությունը և շարունակել պետությունից ստացած ձեր աշխատավարձով ապրել ձեր հարմարավետ կյանքով առանց դրա գինը վճարելու», «Այնպիսի իրավական երկրում, ինչպիսին Թուրքիան է, այսպես կոչված  մտավորականները, որոնք սպառնում են ազգի միասնությանը իրավունք չունեն ոճիր գործելու, նրանք անձեռնմխելի չեն»:

Բայց նամակը ստորագրած արտասահմանցի մտավորականների հետ ավելի մեղմ է, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Նոամ Չոմսկուն հրավիրել է Թուրքիա, որ իր աչքով տեսնի, որ ոչ մի վատ բան էլ չի կատարվում: Չոմսկին էլ պատասխանել է, որ եթե ինքը որոշի Թուրքիա գնալ, ապա դա չի լինի Էրդողանի հրավերով, այլ այն խիզախ այլախոհների ու նաև քրդերի, որոնք մշտական հալածանքների են ենթարկվում:

Իսկ երեկ Էրդողանը հայտարարել է՝ ինչքան կուզեք աղմկեք, հին Թուրքիայի դարաշրջանը, ուր երկիրը  ղեկավարում էր մի խումբ պսևդոմտավորականններ, ավարտված է:

-Ի՞նչ եք այդպես տաքացած վիճում,-հարցնում եմ Աննա Դաստակյանին:

-Ասում է, թե Էրդողանը դեմոկրատ է: Որ նրա կուսակցությունը իսլամիստական դեմոկրատներ են, ես էլ ասում եմ, որ ոչ մի դեմոկրատ էլ չի, սովորական բռնակալ է:

Փարիզում էր, 2008-ին, ֆրանսիացի լրագրող բարեկամս՝ Աննա Դաստակյանը, սրճարան էր հրավիրել ծանոթացնելու մի ֆրանսահայ մտավորականի և նրա ընկերուհու հետ: Հանկարծ մտավորականն  ու Աննան ֆրանսերեն ահավոր բարձրաձայն սկսեցին վիճել.

-Ես նրան բացատրում եմ, որ Էրդողանը ու նրա կուսակցությունը չեն կարող դեմոկրատ լինել,-թարգմանում է Աննան ինձ ռուսերեն,-  նրանք հիմա են ազատություններ խաղում, որովհետև իսլամիստների դիրքերը դեռ ամուր չի, նախկին իշխանությունները իսլամիստներին  ճնշում էին, հիմա, որ եկել են իշխանության, պետք է որոշ ազատություններ տան, որ իրենց դիրքերը ամրանան:

Երկու նորություն ինձ հիշեցրեց այս վեճը, մեկը Ռուզան Խաչատրյանի «Աննա Դաստակյան. «Կարծում եմ, որ շատ դժվար կլիներ Հայաստանում անկախ լրագրող մնալ» ակնարկը media.am-ում, մյուսը  Թուրքիայում քրդերի ու մտավորականների հալածանքները:

Ռուզանը պատմում է, թե ինչպես էին Աննա Դաստակյանը և չեխ լրագրող Դանա Մազալովան չեխերեն վիճում 1996-ին Հայաստանի նախագահական ընտրությունների մասին.

«Վերջում խռովեցին: Իմ երկրի պատճառով: Ինչքան հարցրի՝ Հայաստանի ի՞նչն էդպես կռվացրեց ձեզ, երկուսն էլ մի կարգին պատասխան չտվեցին»:

1996-ին Աննան եկավ Երևան Լիբերասիոնի համար Հայաստանի ու նախագահական ընտրությունների մասին նյութ գրելու: Շառլ Ազնավուրն էլ էր եկել, Սեպտեմբերի 21-ի շքերթին ղեկավարների հետ մի գծով կանգնած էր Հանրապետության հրապարակում: Աննան պայմանավորվել էր նրա հետ հարցազրույցի համար, հետն էլ համերգի երկու տոմս ճարեց, Շառլը առաջին անգամ համերգ էր տալու Անկախ Հայաստանում: Վերջը  Ազնավուրին էլ լսեցի կենդանի: Որ մի քիչ մրսած էր, ձայնը մի քիչ խզված էր դուրս գալիս, բայց տեղն էր, չես համեմատի անցյալ տարվա համերգի հետ, ձեն հեչ չկար:

Աննան մեկ էլ Հայաստան եկավ երկու տարի անց, 1998-ին: Ընկերոջս՝ Միհրանի տանը, Առուճ գյուղում:

Աննան մեկ էլ Հայաստան եկավ երկու տարի անց, 1998-ին: Ընկերոջս՝ Միհրանի տանը, Առուճ գյուղում:

Իսկ հետո, նաև հարցազրույց վերցրեց: Արմենիա հյուրանոցի սրճարանում չորս հոգով էինք՝ ես, Աննան, Շառլ Ազնավուրը ու նրա դուստրը՝ Կատյան, որ համերգի ժամանակ հորը ձայնակցում էր:

-Երևանում որտե՞ղ կարելի է սպորտային կոշիկ գնել,-հարցրեց Կատյան:

-Կարծեմ Սախարովի հրապարակում դեռ գոյություն ունի սպորտային խանութ, երևի միակը Երևանում: Էս հրապարակով ուղիղ որ բարձրանաս, կգտնես,- ասեցի ես:

Հարցազրույցից բան չհասկացա, ֆրանսերեն էին խոսում, վերջում մի քանի հարց էլ ես տվեցի հայերեն,  ասեցի, որ ֆրանսերեն չգիտեմ:

-Սովորի անպայման, ֆրանսերենը շատ լավ լեզու է,-ասեց Ազնավուրը:

Նրա խորհրդո՞վ, թե՞ ինքնիրեն երեք-չորս  բառ ֆրանսերեն սովորել եմ՝ անքյուլե, բեզե, գոշ, սյուսե:

Բայց հարցազրույցը ամբողջ ձայնագրել էի, թարգմանել տվեցի, տարա խմբագրություն, աշխատում էի ԱԺՄ կուսակցության «Այժմ» ընդդիմադիր թերթում: Բայց խմբագիրս չտպեց, կարծեմ էն պատճառով, որ իշխանությանը չէր քննադատել ու որ չգիտեր թե  ընտրությունները կեղծվել են: Մատների վրա կհաշվեմ էն նյութերս որոնք մերժվել են, մեկը Շառլ Ազնավուրի հարցազրույցն է:

-Լևոն Տեր-Պետրոսյանը միակ քաղաքական գործիչն է Հայաստանում,-գոռալով ասում էր ֆրանսահայ մտավորականը:

2008-ի ապրիլն էր, ես Երևանից ցվրվել էի Փարիզ որ չլսեմ լևոնականնների հիստերիան, ու մեկ էլ ռաստ եմ գալիս մեկին ով իրեն կորցրել է, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը չի վերադարձել նախագահի աթոռին:

Ես փորձեցի սկզբում բանավիճել, բայց ինձ էլ հունից հանեց, երբ ասեց, որ Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմի մեջ:

-Լևոն Տեր-Պետրոսյանն է միակ ճիշտը: Այո, Ղարաբաղը պետք է թողնել Ադրբեջանի կազմի մեջ, անհնար է Ղարաբաղի անկախությունը, աշխարհը չի ճանաչելու, պետք է վերջացնել այս ամենը, որ Հայաստանը զարգանա: Ղարաբաղը խանգարում է զարգացմանը:

Ու գոռում է սրճարանով մեկ:

Այ քեզ պատմություն:

-Մոռանանք, որ հայ ենք,-ասում եմ,- դուք որպես դեմոկրատ, ֆրանսիական մտքի  ավանդույթներով կրթված մտավորական, ո՞նց եք պնդում, որ պիտի չպաշտպանել մի ժողովրդի, ստիպել նրան, որ հրաժարվի ինքնուրույն երկիր ունենալու հույսից  ու ենթարկվի մի գերիշխանության, որ նրան ուզում է վերացնի:

-Չի վերացնի, բանակցություններով Ղարաբաղը որ մնա Ադրբեջանի կազմում,  խաղաղություն և հաշտություն կհաստատվի, ու էլ չի լինի պատերազմ, Հայաստանն էլ կզարգանա,-ու գոռում է:

Երբ մտավորականը Աննայի հետ էլ գոռալով սկսեց վիճել, հասկացա, որ նրան միայն Լևոնի ու Ղարաբաղի թեմաները չեն հունից հանում, որ Էրդողանին էլ է սիրում, գուցե ոչ էքնան ինչքան Լևոնին: Այսիքն ո՞վ իմանա, պիտի էն ժամանակ հարցնեի, լավ՝ Լևոնին ես ավելի շատ սիրում թե Էրդողանին:

-Քո հետ ի՞նչ էր վիճում,-հարցրեց Աննան ռուսերեն, երբ դուրս եկանք սրճարանից:

Աննայի հայրն է հայ, մայրը ֆրանսուհի, հայերեն չգիտի: Պրագայում ես նրան մի քիչ հայերեն սովորեցրեցի, բայց երեք ամիսը էնքան չէր, որ մտավորականի ջղայնությունը հասկանա:

Պատմեցի:

— Նրա գըրլֆրենդն է իմ ընկերուհին, իսկ նրան չէի ճանաչում, ուզեցի Փարզիում քեզ ծանոթացնեմ ֆրանսահայ մտավորականի հետ, էն էլ վեճ ստացվեց:

Entry filed under: խոհ. Tags: , .

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԴԱՍԵՐԸ Ի՞նչ քաղաքկրթական ստանդարտներում են Սաուդիան Արաբիան և վրացական վեպը. բացատրում է Անուշ Սեդրակյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: