ԾՈՒԽԸ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ

23.02.2016 at 19:43 Оставьте комментарий

«Խաչքարը էստեղ է դրվելու, Էս մարգերը կհանվեն, կմարքվի ամբողջ»,- Արամը ցույց է տալիս էն տեղը ուր պիտի դրվի Դուբլինի Սուրբ երրոդության տաճարի բակում:

Մինչ կհանդիպեինք Չաղլոյին ով կբացատրեր թե ինչպես պիտի հարուստերի ձեռից փողերը առնել ու բաժանել մեր մեջ(տես «Դուբլինցիները»), եղանք էն տեղը ուր պիտի դրվեր Իռլանդիայի հայ համայնքի գլխավոր ձեռքբերումը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը՝ Դուբլինի Սուբր երրոևդության տաճարի բակում էնտեղ, ուր դեկորատիվ սիզամարգերն են:

Արամը հպարտորեն պատմում էր, թե ինչպես են աշխատել, որ հոգևոր ղեկավորությունը ցանկություն հայտնի Դուբլինի ամենահեղինակավոր տաճարում դնել հուշարձանը ու նաև:

Դուբլինի Սուրբ երրոդության տաճարը

Դուբլինի Սուրբ երրոդության տաճարը

Արամը IT-իչնիկ է, Երևանում աշխատել է Սինոփսիսում, բայց որ տեսա խաչքարի իր նկարած էսքիզը, հասկացա որ եթե խաչքարի գործ աներ, խաչքար սարքողների հացը կկտրվեր: Ուրեմն, Արամը հպարտությամբ ցույց է տալիս իր գծագրած խաչքարը, նկարը ուղարկել են Երևան, քանդակել են, և հիմա ուր որ է կհասնի Դուբլին ու դեկտեմբերի 5-ին պիտի դրվի տաճարի բակում: Մի 25 օրից, իսկ ես արդեն Երևանում կլինեմ:

Ամեն ինչ լավ էր, Չաղլոյի հետ խմեցինք, Չաղլոյի արմատական ձախ հայացքները որ հարուստներին պիտի գյուլլել ու  փողերը առնել, Արամին, ճիշտ ա, ջղայնացրին, բայց ոչ էնքան որ հայհոյեր: Ինչի եմ ասում. որտև կան բաներ, որ Արամին էնպես հունից կհանեն, որ քֆուրը կկապի:
Տրամվայով գնացինք-հասանք մինչև վերջին կայարանը, որտեղ փաբում հավաքվում են հայ էմիգրանտ IT-իչնիկները. Վահեն, Կարենը,  Լևոնը ու Լևոնի հայրը՝ Հուսիկը, որ եկել էր տասը օրով թոռներին այցելության.

«Շատ լավ երկիր է, շատ դուրս եկավ, բան չունեմ ասելու,-ժպտալով ասում է Հուսիկը: Մեկ էլ ժպիտը անհետացավ,- բայց երեխաների մասին եմ մտածում»:

«Ի՞նչ ես մտածում երեխաներին ինչ պիտի լինի»,- հարցնում է Վահեն:

«Աղջիկ երեխա են, մեկ էլ մեծացան, դուռը ծեծեցին, մեկ էլ բացես…»,- ու Հուսիկը չշարունակեց:

«Եվ ի՞նչ»:

«Նեգրի հետ կանգնած ա»,- ստիպված մտահոգությունը արտահայտեց:

«Էէհ Հուսիկ ձյա, ստերեոտիպներ ունես, նեգր չի, մարդ ա՝ թուխ մաշկով»:

Բայց Հուսիկին չես համոզի, արդեն որոշել են, որ Լևոնը ընտանիքով պիտի վերադանա:

Մեկ էլ Արամը տեղից թռավ.

«Վայ ես քու մերը…»:

Բոլորս Արամին նայեցինք: Իսկ Արամը նայում էր սմարտֆոնին ու քրֆում:

«Պոլը գրում ա՝ քանի որ Իռլանդիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պրոբլեմ կլինի եթե խաչքարի վրա ցեղասպանություն բառը մնա, պետք ա ջնջել: Ո՞նց թե»:

Պոլը Իռլանդիայի հայկական համայնքի ղեկավարն է, սփյուռքահայ, Մերձավոր Արևելյան ինչ որ երկրից է:

«Եթե ցեղասպանություն բառը չլինի, ես չեմ թույլ տա որ խաչքարը դնեն, սա իմ աշխատանքն ա, առանց ցեղասպանություն բառի չի դրվելու»,-զայրացած գոռաց Արամը:

«Իսկ էն կառույցը ով թույլ է տվել, գիտի՞ որ վրան ցեղասպանություն բառը լինելու է»,-հարցնում եմ ես:

«Իհարկե, մենք համաձայնություն ենք ձեռք բերել Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ, ամեն ինչ համաձայնեցված է: Պոլը գրում է որ երկրի իշխանությունները կարող է արգելեն դնեն, ուրեմն, ջնջենք ցեղասպանությունը: Դեռ ոչ ոք ոչ մի բան չի ասել, ո՞նց պիտի արգելեն, ինչի՞ պիտի արգելեն,- ու քֆուր,- Եթե ուզեն ջնջեն, չի դրվի ու վերջ»:

Դուբլինում գրանցվել է հայկական համայնքը որպես առաքելական եկեղեցու ծուխ, ղեկավարը Պոլն է: Երևանից եկած տղաները դեմ են, որ համայնքը եկեղեցական ծուխ լինի:

«Հիմա Սիրիայից փախստականներ են եկել, ասում են մեջները երկու մուսուլման հայ կա, չգիտեմ: Բայց եթե էդպես է, նրանք համայնքի մեջ պիտի չլինեն ինչ է մուսուլմա՞ն են: Ինչի՞»,-ասում է Վահեն:

«Ինչի՞ պիտի բոլոր հայերը ծխի անդամ դառնան, հայերի մեջ աթեիստներ կան, հեն ա, մեր ընկերներից մեկը աթեիստ ա, մուսուլմաններ կան, ոչ առաքելականներ կան: Ինչ ա թե համայնքը որպես ծուխ ա գրանցվել, նրանք համայնքից դուրս պիտի մնա՞ն,-ասում է Արամը,- Համայնքը թող մի հայկական կառույց լինի, որի մեջ ծուխը որպես առանձին կազմակերպություն մտնի»:

Ծուխը, ուրեմն, ոչ թե միայն խաչքարի վրայի ցեղասպանություն բառն է ուզում ջնջած լինի, չէ, լավ գործեր էլ է անում՝ կիրակնօրյա դպրոց ունի, մեկ էլ Լոնդոնից մի հայ տերտեր ամիս մեկ, թե երկու ամիսը մեկ գալիս է Դուբլին իռլանդական եկեղեցում պատարագ տալիս:

Ճիշտ է, Արամը երկար ժամանակ զայրույթից չէր հանգստանում, բայց Պոլի զայրացուցիչ զգուշավորությունը շատ չզբաղեցրեց մեզ ու թեման փոխվեց հայ-թուրք հարաբերության ոլորտ: Թուրքիան քրդերին ջարդում էր, ռուսներն էլ սկսել էին ռմբակոծել գրոհայիններին ուժերին: Ի՞նչ է սպասվում Հայաստանին.

-Դե Հայաստանը Ռուսաստանի կցորդն ա, Ռուսաստանի մի մասն ա,-ասում է Վահեն:

-Ո՞նց թե Ռուսաստանի մի մասն ա,- դեռ Պոլի թողած զայրույթի տիրապետության տակ ասում է Արամը:

— Բա ինչ է, կցորդ չի՞:

-Չէ, անկախ պետություն է:

-Հայաստանը չի կարա անկախ լինի, մի մեծ տերության կցորդը պիտի լինի, մեր կողքերը ովքե՞ր են, կամ Ռուսաստանի կցորդը պիտի լինի կամ Իրանի: Հիմա ո՞րն ա ձեռ տալիս:

-Ոչ մեկը, ինչի՞ պիտի կցորդ լինի:

— Որտև թույլ, փոքր երկիր ա, ինքնուրույն  չի կարա գոյատևել:

— Թույլ ա, կուժեղանա,-վստահ ասում է Արամը:

Վահեն մի պահ լռեց, մտածեց.

-Այ, որ ես ու դու Պոլի դեմ պայքարելու տեղը, մնայինք Երևանում ու Սաշիկի դեմ պայքարեինք, Հայաստանը մի օր կհզորանար ու անկախ կլիներ:

Հուսիկի հետ ենք թռնում: Դուբլինի օդանավակայանում իրար կողք նստած ենք, մեկ էլ մի սևամորթ տղամարդ անցավ.

«Այ, նայի, կուզեի՞ր աղջիկդ նրա հետ ամուսնանար»:

«Ասենք ես էլ, աղջիկս էլ ուզեցինք, մի հատ էլ իրան պետք ա հարցնենք, էս մարդը ուզո՞ւմ ա աղջկաս հետ պսակվի»:

«Էհ, դու էլ ես տենց մտածում: Չէ, շուտ թող հետ գան, էկող տարի Երևանում լինեն»:

Դեկտեմբերի 5-ին Դուբլինի Սուրբ երրորդություն տաճարում խաչքարի բացումն է լինում, Արմենպրեսի հաղորդագրությունը ասում է, որ ելույթներով հանդես են եկել Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Դիարմուդ Մարտինը, ինչպես նաև Իռլանդիայի բողոքական եկեղեցու առաջնորդ, Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեֆրի Ջեքսոնը, նաև Պոլի ղեկավարած  ծխի հոգևորականը՝ Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Իսկ Արամ Հախումյանի  անունը լուրերում չկա, բայց կա Խաչքարի լուսանկարը՝ մակագրությամբ  ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ու անգլերեն՝ IN MEMORY OF THE VICTIMS OF THE ARMENIAN GENOCIDE

Դուբլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը դրվեց դեկտեմբերի 5-ին

Դուբլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը դրվեց դեկտեմբերի 5-ին

Реклама

Entry filed under: բլոգ. Tags: , .

ԴՈՒԲԼԻՆՑԻՆԵՐԸ Ի՞նչ քաղաքկրթական ստանդարտներում են Սաուդիան Արաբիան և վրացական վեպը. բացատրում է Անուշ Սեդրակյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 952 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնագիր գրական ակումբը լոյս է ընծայել մէկ գրքով «ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՉԷ Դերաքրիստոսը Անէծք քրիստոնէութեան դէմ»... fb.me/4Gw0xUP56 1 day ago
  • Շուտով գրախանութներում fb.me/1lKYwtBxu 3 days ago
  • Nora Nadjarian Նորա Նաճարեան. տիեզերքին մէջ լսցնելով ձայնս, արտասանել խօսքեր որ ոչ ոք կ’ուզէ լսել. նոյնիսկ... fb.me/GdVFgyHA 4 days ago
  • Nora Nadjarian Նորա Նաճարեան. տիեզերքին մէջ լսցնելով ձայնս, արտասանել խօսքեր որ ոչ ոք կ’ուզէ լսել. նոյնիսկ... fb.me/9506hWRFh 4 days ago
  • Նորա Նաճարեան. տիեզերքին մէջ լսցնելով ձայնս, արտասանել խօսքեր որ ոչ ոք կ’ուզէ լսել. նոյնիսկ գարշահոտ դառնալ,... fb.me/Pm865yDU 4 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: