Ի՞նչ քաղաքկրթական ստանդարտներում են Սաուդիան Արաբիան և վրացական վեպը. բացատրում է Անուշ Սեդրակյանը

05.03.2016 at 11:19 Оставьте комментарий

 

Ի՜նչ լավ է որ, Հայաստանում վերջը էժան ինքնաթիռի տոմս կլինի, Եվրոպա կարող ես թռնել ընդամենը  50 դոլարով:

Չէ, ուրախացա ոչ թե որ հես ա թռնելու եմ Փարիզ, մեկ ա, չեմ թռնի մինչև ֆրանսիական դեսպանատունը վիզա տալու համար էլ չուզի հորս մահվան վկայականը: Ուրախացա քանի որ վերջապես հայերը լավ վեպ կգրեն:

Ի՞նչ կապ ունի վեպ գրելը ինքնաթիռի տոմսերի հետ:

Այդ կապը գտել է գրականագետ, Պետական համալսարանի արտասահմանյան գրականության դասախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը. նա հայտնաբերել է, որ  վրացիները ունեն համաշխարհային արժեքներին համապատասխան վեպ, այն բանի շնորհիվ է, որ նրանց օդանավի տոմսերը էժան են, իսկ հայերը չունեն՝ քանի որ տոմսերը թանկ են:

Իսկ վրացիների այդ գլուխգործոցի մի օրինակ է  Ճիլաձեի «Քթոց» վեպը, որը հայերեն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի «Բարձր գրականություն» հաղորդմանը Անուշ Սեդրակյանը ասում է.

«Ով ունի Ճիլաձեի «Քթոց» նա ունի օդանավակայանում եռակի էժան գներ»:

Ուրեմն, ապրիլից հայ ժողովուրդն էլ կունենա «Քթոց»( «Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա» հաղորդում է panarmenian.net-ը):

Սկզբում Անուշ Սեդրակյանը ասում է թե «Քթոցը» քաղաքական վեպ չի, և մարտի նետված խիզախ մարտիկի կեցվածքով որպես քաղաքական վեպի օրինակ բերում  է Դեմիրճյանի   «Վարդանանքը»: Ուրեմն, պետք է հասկանալ, որ քաղաքական վեպը վատ բան է(սա առաջին անգամ էի լսում), և «Վարդանանքը» վատը համարելը համարձակ քայլ:

Հետո երկուսով սկսում են մի քիչ վեպը պատմել,  պարզվում է որ «Քթոցից» դուրս եկած հերոսը դառնում է երկրի ղեկավար, նրանց համար մի անընդունելի բան և Արքմենիկը հարցնում է ինչպես անել, որ «Քթոցից դուրս եկած մարդիկ չդառնան վերնախավ»: Անուշը ոգևորվում է, ուրեմն քթոցը ովքեր են.

«Մարդիկ են որոնք չունեն շարունակականություն, չունեն ավանդականություն… դրանք պլեբեյներ էին, դրանք անկիրթ, անտիրական, անարյուն, անընտանիք, անհիշողություն մարդիկ էին որոնք եկել էին և զավթել էին իշխանությունը»:

Ուրեմն երկու բան պարզվեց՝ ճիշտ է, Սեդրակյանը մի կուսակցության անդամ է, որի անվան մեջ կան դեմոկրատիա և ազատ բառերը, բայց կարծես կողմ չի ոչ ազատությանը ոչ դեմոկրատիային,  մարդկանց բաժանում է պլեբեյի ու արիստոկրատի, և դեմ է որ «պլեբեյն» էլ իշխանություն ունենա, ընտրելու և ընտրվելու իրավունք ունենա, նրան միայն պետք է իշխեն: Ուրեմն, իշխանությունը զավթում են միայն «պլեբեյները» նրանք ովքեր չունեն ավանդույթ, իսկ ավանդույթ ունեցողները չեն զավթում, նրանց Աստված հավերժական իշխանություն է տվել: Ուրեմն, գրականության որակը որոշում է ավիատոմսերի գնով, իսկ իշխանության որակը՝ ղեկավարի ծագմամբ:

Պետք է որ Սեդրակյանի իդեալը լինի մոնարխիան, թագավորությունը՝ իշխանությունը ժառանգաբար անցնող(ասում է «իշխանությունը պետք է ունենա դինաստիա»), իսկ կուսակցության անունն էլ մոնարխիստ պահպանողական:

Եթե երկու գրականագետներին վստահենք, պարզվում է, որ  «Քթոցը» քաղաքական վեպ է, ունի քաղաքական ուղերձ, որը տնտեսական և քաղաքական պրոբլեմները բացատրում է ոչ թե ինստիտուցիաների ու համակարգերի թերություններով ոչ թե շահերի հակասություններով, այլ քաղաքական գործիչների ծագմամբ ու ներկայացնում է իշխող պահպանողական դասակարգի շահերը(Հայաստանի իշխող վերնախավին էլ ձեռ կտա այս գիրքը՝ 25 տարի իշխում ենք, հո չենք թողնելու որ ամեն բոմժ գա իշխանություն ուզի, իսկ ավելի շատ Ադրբեջանի վերնախավին, որտեղ իշխանության ավանդույթը 50 տարվա պատմություն կունենա, Ալիևները 1967 թվից իշխում են):

Երբ երկու գրականագետների երկխոսությունը մինչև վերջ լսում ես, մտածում ես՝ գուցե ավելի լավ կլիներ թա՞նկ մնային ավիատոմսերի գներ, որ հայերը հանկարծ «Քթոց»-ի պես տափակ վեպ չունենային: Իսկ գուց չվստահե՞լ նրանց և ընթերցե՞լ «Քթոցը», բայց ինչի՞ համար ընթերցել, եթե չի նշմարվում գոնե մի թեթև ձգողականություն:

Բայց Անուշ Սեդրակյանը վրաց ժողովրդի առավելությունը միայն տոմսերով չբացատրեց: Նիկողոսյանն ու Սեդրակյանը ամբողջ հայ գրականության մեջ  երկու գրող առանձնացրին, ովքեր ոչ թե «անձնական ներաշխարհից» են գրում այլ «պետականակողմնորոշող» են՝ Չարենցը և Աղասի Այվազյանը: Իսկ ինչո՞ւ են միայն նրանք «պետականակողմնորոշվող»: Սեդրակյանը բացատրում է.

«Աղասի Այվազյանն ու Չարենցը Հայաստանի պետականությունից չեն ծնվել, Այվազյանը եկել է վրացական պետականությունից, նրանք այն մարդիկ էին որոնք փորձում էին իրենց ունեցած օտար պետականության աղերսները բերել դնել նոր հայկական պետականության վրա: Հայաստանի վիպական գործառույթում տեղաբնակի կողմից ես նման բան չեմ տեսել, ընդհանրապես հայկական արձակը ավելի նպատակահրամար է գտնում փորփրել անձնական ներաշխարհի խորքերը, և դա բնական է, որովհետև մեր հասարակական մակարդակի վրա երբևէ պետականակողնորոշող ասպեկետներ չեն եղել, երբևէ չենք դրել պետություն սարքելու  հարցը»:

Ռիլի՞:

Չհասկացա, Աղասի Այվազյանը վրացական ո՞ր պետականությունից է եկել, հաստատ մինչև 1801 թիվը չի ծնվել, երբ գոյություն ուներ Վրացական թագավորություն: Դրանից հետո,  մինչև 1918 թիվ Հայաստան ու Վրաստան Ռուսաստանի մեջ էին մտնում, Հայաստանի մյուս մասն էլ Օսմանյան կայսրության: Գուցե 1918-1920թթ Վրացական պետությունի՞ց, բայց Այվազյանը ծնվել է 1925-ին Սովետկան միությունում, Վրաստանի Աբասթուման քաղաքում: Գուցե արդեն վրացական հողի վրա ծնվե՞լն է նրան դարձրել պետականակողմնորոշող: Բայց ուրեմն ինչու միայն Աղասի Այվազյանը, էսօրվա Վրաստանի տարծքում են ծնվել Նար Դոսը, Սունդուկյանը, Վահան Տերյանը, Լևոն Խեչոյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Վահան Սաղաթելյանը և լիքը ուրիշ գրողներ:

Հարգելի գրականագետներ, եկեք հարստացնենք հայ պետականակողմնորոշող գրողների քանակը, և նրանց մեջ մտցնենք բոլոր նրանց ովքեր ծնվել են Վրաստանի տարածքում:

Հիմա տեսնենք Չարենցը ի՞նչ պետականությունից է գալիս բերելով մի մտածողություն որից զուրկ են  «տեղաբնակները»: Չարենցը ծնվել է 1997-ին Ռուսական կայսրության մեջ մտնող Կարս քաղաքում: Բայց Ռուսական կայսրությունում էին ծնվել բոլոր արևելահայ գրողները, ինչո՞ւ  Չարենցը տեղաբնակ չի, գալիս է ուրիշ պետականությունից, իսկ Թումանյանը, Շիրվանզադեն, Պռոշյանը, Բակունցը տեղաբնակներ են: Չի հասկացվում:

Բայց ավելի շատ չի հասկացվում, թե ինչպե՞ս հայ բոլոր մյուս գրողները «փորփրում են անձնական ներաշխարհի խորքերը», գոնե մի օրինակ բերեր: Էկեք մենք օրինակ փնտրենք, Պռոշյանի «Հացի խնդրում»  Միկիտան Սաքո՞ն է ներանձնական մեդիտացիայի մեջ, թե՞ Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին»-ում Արթին պապն է անձնական տվայտանքների գերին, իսկ Կոստան Զարյանի Նավն էլ, հեչ լեռան վրա չի, ու հեչ էլ նավ չի,  Հերյանի մերժված սերն է:

Հակառակը, ուզում ես փորփրես,  ներանձնական արձակ գտնես հայ գրականության մեջ, չես գտնում(մենակ Վազգեն Շուշանյանին հիշեցի):

Մյուսը, հայերը երբևէ չեն դրել պետականություն սարքելու հա՞րց: Սեդրակյանը երևի վստահ է, որ 18-րդ դարում Մադրասի հայ մտավորականները վրացիների համար էին մշակում սահմանդրություն և Շահամիր Շահամիրյանից մինչև Արամ Մանուկյան ու մինչև Սփյուռքի դաշնակցություն ու հայ դիսիդենտական Միացյալ ազգային կուսակցություն մուկ տշելով էին զբաղվում:

Բայց որպեսզի հասկանալի լինի թե ինչի է Անուշ Սեդրակյանը նսեմացնում հայ արձակը, հայ ժողովրդին հանում խառնամբոխ և  փառաբանում վրացականը, պետք է ծանոթանալ նրա քաղաքական հայացքներին:

Նրա քաղաքական գաղափարներին առաջին անգամ ծանոթացա 2008-ին, երբ համեմատեց  Լևոն Տեր-Պետրոսյանին Հիսուս Քրիստոսի հետ: Երբ մեսիային չեն խաչում, նրանից թագավորություն են պահանջում, իսկ մեսիան չտվեց այդ թագավորությունը ու Սեդրակյանը նոր մեսիա գտավ, էս անգամ ԱՄՆ-ն, հետևաբար նաև նեռ՝ Ռուսաստանը:

Նա քաղաքական վերլուծությունների շատ պարզ մեթոդ ունի՝ էն երկրները որոնք ԱՄՆ-ի դաշնակիցն են քաղաքակիրթ են, իսկ որոնք նրա հետ կոնֆլիկտ ունեն՝ չարիք են, և երկրագնդի վրա ինչ վատ բան է լինում նրանք են մեղավոր: «Առավոտ»-ի «Դեմ առ դեմ» հաղորդմանը ասում է.

«Մուսուլմանական երկրներ կան, որոնք միացել են քաղաքակրթական ստանդարտներին՝ էմիրաթներն են, Սաուդիան Արաբիան է»:

Սաուդիան Արաբիայում ուր նույնիսկ երեխաներին են մահապատիժ տալիս(անցյալ տարի հարյուրից ավել մարդ են գլխատել), իսկ կանայք կրթություն ստանալու, ավտո քշելու իրավունք չունեն, իսկ անձնագիր էլ կարող են միայն ստանալ, եթե ամուսինը համաձայնի, Սեդրակյանի  համար քաղաքակրթական ստանդարտ է, ինչո՞ւ, քանի որ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունի:

Իսկ  ո՞վ է քաղաքկրթական ստանդարտից դուրս: Կարդացեք lragir.am-ին տված նրա վերջին հարցազրույցը ու կիմանաք՝ Ռուսաստանը, որ նա է բոլոր պատերազմները հրարհրում և որ հրարհրել է նաև Սիրիայի կոնֆլիկտը: Այս տեղեկությունը նույնիսկ ամերիկյան բոլոր հետազոտական կենտրոնները միասին վերցրած չունեն, բայց գուցե ունեն երրորդ աշխարհի քաղաքական գործչի կարիքը, ով նման անհեթեթություններով հակառուսական քարոզ կանի:

Նույնիսկ ամենամոլի հակառուսները, ինչպես Մաք Քեյնն է, ինչ որ պահի կզսպի կրքերը որ ակնհայտ ստեր դուրս չտա, բայց Անուշ Սեդրակյանը պրոբլեմ չունի, ճշմարտությանը տեղյակ անձի ժպիտով դուրս կտա ամեն անհեթեթություն:

Ուրեմն, Սեդրակյանի քաղաքական հայացքները զուգադրելով գրականագիտականին, պարզ է դառնում թե ինչու է վրացական վեպը «քաղաքակրթական ստանդարտների» մեջ, իսկ հայկականը «դուրս», Վրաստանը ձգտում է մտնել ՆԱՏՕ, իսկ Հայաստանը Եվրասիական համագործակցություն է մտել:

Այստեղ փայլում է «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի պիառշչիկական տաղանդը՝ վրացական վեպը գովազդելու համար հրավիրել մի  գրականագետի ով հակառուս ամերիկասեր է:

Հասկանալի է, բայց մի հարց. հանուն մի «Քթոց»  վաճառելու արժի՞ երկու եղբայր ժողովորդների մեջ սեպ խրել, հայ արձակը խոտան հանել, վրացականը՝ բարձր գրականություն, հայերին պետականություն չուզողների խառնամբոխ դարձնել, իսկ վրաց ժողովրդին քաղաքակրթական ստանդարտի երկինք հանել:

tert.am

հգ.

այս գրությունը հրապարակվել է 2016-ի ապրիլին, ավիատոմսերը էժանացել են, բայց ոչ այնքան որ հայերը «Քթոց» գրեն: Իսկ արդյո՞ք Ռուսաստանում ավիատոմսերը էժան են որ Սեդրակյանը ասում է թե հայերենը «տեսկան մտածողության լեզու» չի, իսկ այ՝ ռուսերենը այդ լեզուն է:

Ահավասիկ նորություն պրոամերիկյան հակառուսից(Անուշ Սեդրակյանը ֆբ-ում հանդես է գալիս Ann Norikyan).

anna-norikyan

23.10.2016

Entry filed under: խոհ. Tags: .

Էրդողանը և Փարիզյան վեճը Իմ կորցրած ծովը գտա նամակի մեջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: