ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵԼԳԻԱԿԱՆ ՈՃՈՎ

23.04.2016 at 13:32 Оставьте комментарий

Թալիշում  մի տարեց կին հարցրել է լրագրողներին, թե՞ որտեղից են եկել: Լրագրողներից մեկը ասել է՝ Բրյուսելից: Թալիշցի կինը նայել է բրյուսելցուն ու ասել. «Զգույշ մնա, այնտեղ պայթյուններ են»:

Հայկ Խանումյան

 

 

Ռուանդա

 

Երկու հազար թութսի չէին կոտորվի, եթե բելգիացի խաղաղապահ զինվորները չթողնեին նրանց անպաշտպան:

Ռուանդայում 1994-ին իշխանությունը հանձին հութուների վերնախավի պետական բոլոր մարմիններին հրահանգում է թութսիներին կոտորել:

RWANDA. 1994. As a harbinger of the slaughter inside, a decaying corpse lies in front of the entrance of the parish church of Nyarubuye. Over 1000 refugees, perhaps as many as 5000, were killed in the seminary.

RWANDA. 1994. As a harbinger of the slaughter inside, a decaying corpse lies in front of the entrance of the parish church of Nyarubuye. Over 1000 refugees, perhaps as many as 5000, were killed in the seminary.

Հարյուր օրվա ընթացքում ապրիլի 7-ից մինչև հուլիսի 4-ը ռուանդական բանակը և հութուների ինտերհամուե և իմպուզամուգամբի աշխարհազորայինները կոտորում են մոտ մեկ միլիոն մարդ, բռնաբարում 250 հազար կին: Ցեղասպանությունը դադարեցնում են հարևան Ուգանդայից եկած թութսիների ռուանդական հայրենասիրական ճակատի գրոհայինները:

Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի Դոն Բոսկո դպրոցում կենում էին բելգիացի 90 խաղաղապահներ, և նրանց պաշտպանությանը ապավինելով՝ այստեղ ապաստան էին գտել 2 հազար թութսի, որոնց մեջ 400 երեխա, նաև շրջակայքում բնակվող եվրոպացիները:
Ապրիլի 11-ի առավոտյան գալիս են ֆրանսիացի զինվորականները և էվակուացնում բոլոր եվրոպացիներին, իրենց հետ տանում են միայն սպիտակ մաշկ ունեցողներին, ոչ մի սևամորթ չեն փրկում:

Ապա բելգիացի զինվորները, ենթարկվելով իրենց հրամանատար Լյուկ Մարշալի հրամանին, մեքենաները նստում ու գնում են: Ապաստանյալները փռվում են մեքենաների դիմաց, փորձում պահել զինվորներին, սակայն նրանք կրակում են օդ ու քշում բոլորին: Անմիջապես բելգիացիների հետևից նրանց աչքի առաջ դպրոցի տարածք են ներխուժում հրոսակները և մաչետաներով կոտորում բոլորին:

Դոն Բոսկոյի նախճիրի մասին ֆիլմ է նկարահնվել՝ «Շներին գնդակահարելիս». ճանապարհներին բլոկպոստեր, որ ստուգում են յուրաքանչյուր մեքենա և հենց թութսի են հայտնաբերում տեղում սպանում են, Դոն Բոսկոյի դպրոցն էլ շրջապատված է մաչետաներով զինված հութու հրոսակներով: Հոգևորականը դիմում է բելգիացի հրամանտարին, որ հրոսակներին հեռացնեն կրակելով նրանց վրա. «մենք մանդատ չունենք նրանց վրա կրակելու, մենք կարող ենք զենք կիրառել միայն այն ժամանակ, երբ մեզ վրա են կրակում»,-ասում է հրամանատարը: Բայց նա պատրաստվում է կրակել շների վրա որոնք փողոցներում փռված դիակներով են սնվել. «Շները կրակե՞լ են ձեզ վրա, որ ուզում եք կրակել»,-հարցնում է զինվորականին հոգևորականը:

2-shooting-dogs

Կադր՝ «Շներին սպանելիս» ֆիլմից: Բելգիացի սպան համոզում է ֆրանսիացի սպային որ պետք է էվակուացնի ոչ միայն ֆրանսիայի քաղաքացիներին, այլև մյուս սպիտակներին նույնպես:

Նրանք անպաշտպան են թողնում թութսիներին, որ պահպանեն օդանավակայանը:
Սա բելգիացիների միակ հանցանքը չի:

Կիգալիի օդանավակայանը պահպանում են  1000 բելգիացի և ֆրանսիացի զինվորներ: Ապրիլի 9-ին այդ զինվորների մի խումբ գնում է Կիգալիի հոգեբուժարան էվակուացնելու եվրոպացի անձնակազմին: Հիվանդանոցում ապաստան էին գտել մի քանի հարյուր թութսի, նրանք խնդրում են զինվորներն փրկել իրենց, սակայն նրանք ոչնչով չեն օգնում,  եվրոպացիներին տանում են, իսկ նրանց հետևից ներխուժում են հրոսակները ու կոտորում թութսիներին:

Ռուանդայի վարչապետ Ագաթա Ուվիլինգիյմանան պատրաստվում էր բռնությունները կանխել, նրա անվտանգությունը հսկում էին բելգիացի զինվորները, սակայն երբ ապրիլի 6-ին նրա տունը շրջապատում են Ռուանդայի նախագահի գվարդիան և պահանջում հանձնել Ուվիլինգիյմանին, բելգիացի զինվորները զենքերը վայր են դնում, ու հանձնվում: Վարչապետն ու նրա թութսի ամուսինը փախչում են, սակայն  գվարդիականները նրանց գտնում ու գնդակահարում են, իսկ հետո խոշտանգելով սպանում են նաև հանձնված բելգիացի զինվորներին:

Թութսիների և հութուների հակամարտությունը, որ հանգեց թութսիների ցեղասպանության, հրահրել էին բելգիացի գաղութարարները:

15-16-րդ դարերում Ռուանդայի տարածքում բնակություն հաստատած թութսիների և հութուների ցեղային ու լեզվական տարբերությունները վերացել էին, նրանք մի լեզվով են խոսում, նույն մշակույթն ունեն, կրոնով երկիրը հիմնականում կաթոլիկ է:

Միակ տարբերությունը մնացել էր այն, որ փոքրամասնություն հանդիսացող թութսիները իշխող դիրք ունեին, երկրի թագավորը թութսի էր (թութսիները բնակչության 15 տոկոսն են, հութուները 84 տոկոսը): Այդ երկու հանրույթները վերածվել էին միայն սոցիալական շերտերի, երբ թութսին աղքատանում կամ իշխող դիրքից ընկնում էր, դառնում էր հութու, և հակառակը՝ երբ հութուն իշխանության էր հասնում դանռում էր թութսի:

1890թվին Ռուանդան դառնում է գերմանական գաղութ, ապա 1915թվին Կոնգոյից բելգիական զորքերը ներխուժում և գրավում են այն՝ դարձնելով բելգիական գաղութ:

Բելգիական իշխանությունները արհեստականորեն խորացնում են թութսիների ու հութուների տարբերությունը, մտցնում են փաստաթղթային համակարգ, որտեղ պարտադիր պետք է նշվեր քաղաքացու ազգությունը՝ թութսի կամ հութու: Բելգիացիները յուրահատուկ մշակույթի մեջ ներարկում են ռուանդացիների համար անծանոթ նացիոնալիզմ և երկու շերտերին դարձնում հակամարտող ազգեր:

Հիսունական թվերին թութսիները սկսում են պահանջել անկախություն, իսկ բելգիացիները սկսում են սահմանափակել թութսիների իշխանությունը, մտցնում են ընտրական համակարգ, և տեղական խորհուրդներում հիմնականում հաղթում են հութուները: 1959-ին հութուները ապստամբում են թութսի թագավորի դեմ և  մեկ տարի անց նրան տապալում: 1962-ին երկիրը անկախություն է հռչակում, բելգիացիները հեռանում են՝ իշխանությունը թողնելով հութուներին, և սկիզբ է առնում հութուների ու թութսիների թշնամանքը:

1994-ի ապրիլի 6-ին խփվում է Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանի ինքնաթիռը, բոլոր ուղևորները նախագահի հետ զոհվում են, որն էլ օգտագործում են հութու իշխանությունները թութսիներին կոտորելու համար:

Հետագայում ցեղապանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվում, նույնիսկ Բրյուսելում են լինում դատեր, 2001-ին Բրյուսելի դատարանը մեղավոր է ճանաչում ռուանդացի կաթոլիկ  միանձնուհիների, ովքեր հութու հրոսակներին էին հանձնել վանքում ապաստանած հազարավոր թութսիների, նաև այլ ռուանդացիների: Սակայն բելգիացի և ֆրանսիացի զինվորներին պատասխանատվության չեն կանչում:

Այսօր Ռուանդայում ֆրանսերենի նկատմամբ տհաճություն կա, ֆրանսիական ամեն ինչի հետ են նրանք կապում իրենց դժբախտությունները (տես՝ աֆրիկագետ Դմիտրի Բոնդարենկոյի խոսքը lenta.ru-ում):

 

Կոնգո
Լուսանկարները մնացել են այն վկայությունները, թե ինչ դաժանությամբ են բելգիացի գաղութարարները աշխատացերել Կոնգոյի տեղաբնիկներին:

Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդը 1877 թվին հետազոտում է Կոնգոն և պարզում, որ երկիրը հարուստ է ռեսուրսներով, որից հետո 1885-ի Բեռլինի կոնֆերանսի ժամանակ ձևակերպում է, որ  նպատակ ունի Կոնգոյում քրիստոնեություն տարածել և եվրոպական երկրները նրան ճանաչում են որպես Կոնգոյի օրինական տիրակալ: Գաղութացնելով երկիրը հիմնադրում է Կոնգոյի ազատ պետությունը, որ գոյություն է ունենում 1885-1908թթ, այն փաստացի Լեոպոլդի սեփականությունն էր:

Բնական կաուչուկի պահանջարկը գնալով աճում էր, իսկ Կոնգոն հարուստ էր կաուչուկի ծառերով: Բելգիացիները տեղաբնակներին ահավոր դաժանություններով ստիպում էին առանց վճարվելու կաուչուկ հավաքել :

Կանանց և երեխաներին պատանդ էին վերցնում և տղամարդկանց ստիպում էին կտրել կաուչուկի ծառերը։ Միայն այն բանից հետո, երբ Լեոպոլդի պաշտոնյաները ստանում էին կաուչուկի անհրաժեշտ բաժինը, վերադարձվում էին կանանց և երեխաներին։ Այս համակարգը օրինականացվել էր, և հսկիչները ստացել էին պատանդ վերցնելու օրինական իրավունք, իսկ պատանդ վերցված կանանց և երեխաներին բռնաբարվում էին ու պահվում ծայրահեղ վատ պայմաններում։

Կոնգոյում բելգիացի վերկացուն պատժել է կոնգոյացի տղային ձեռքը կտրելով: Լուսանկարը միսիոներների, wikipedia

Կոնգոյում բելգիացի վերկացուն պատժել է կոնգոյացի տղային ձեռքը կտրելով: Լուսանկարը միսիոներների, wikipedia

Հսկիչները կտրում էին նրանց ձեռքերը, ովքեր կաուչուկի օրվա չափը չէին ապահովում, իսկ ավելի վատ աշխատողներին հրապարակայնորեն սպանում էին: Լեոպոլդի դաժանությունները որակում են նաև որպես ցեղասպանություն, նրա իշխանության ժամանակ  Կոնգոյի բնակչությունը 20 միլիոնից դառնում է 10 միլիոն:

Զանգվածային սպանությունների,  գյուղերի հրդեհումների և անօգնական ժողովրդի աղերսների ականատես եվրոպացի միսիոներները եվրոպական մամուլում ու գրքերով հրապարակում են վավերագրությունները, որոնց շնորհիվ 1908թվին Բելգիական կառավարությունը զրկում է Լեոպոլդին Կոնգոյի վրա իշխանությունից: Կոնգոյում բելգիական գաղութարարությունը ավելի բարեկիրթ տեսք է ընդունում, բելգիացիները ստեղծում են դպրոցներ և առողջապահական հաստատություններ, և միևնույն ժամանակ երկրի շահագործումը ավելի մեծ չափերի են հասցնում, սկսում են շահագործել պղնձի և ալմաստի հանքերը, 1940-ական թվերին Կոնգոն դարձավ թիթեղի, ոսկու, կոբալտի և ալմաստի առաջատար արտադրողը:

Կոնգո 20-րդ դարասկիզբ. հայրը նայում է իր 5-ամյա դստեր կտրված ձեռքերին, որոնք կտրել են որպես պատիժ քիչ կաուչուկ հավաքելու համար: Լուս. iconicphotos.wordpress.com

Կոնգո 20-րդ դարասկիզբ. հայրը նայում է իր 5-ամյա դստեր կտրված ձեռքերին, որոնք կտրել են որպես պատիժ քիչ կաուչուկ հավաքելու համար: Լուս. iconicphotos.wordpress.com

1959-ին Կոնգոյի բնակչությունը ապստամբում է գաղութարարների դեմ, 1960-ին Բելգիան Կոնգոյին տալիս է անկախություն՝ ձերբազատվելով երկրի համար ամբողջ պատասխանատվությունից։

Բելգիական գաղութարարությունը «թողեց Կոնգոն շահագործված, թերզարգացած և կառավարական շատ թույլ մակարդակում» և երկրիը խրվեց մինչև այժմ շարունակվող քաղաքացիական կռիվների մեջ:

Լեոպոլդ 2-րդի արձանը Բելգիայի Արլոն քաղաքում, մակագրությունն է. «Ես Կոնգոյում աշխատեցի հանուն քաղաքակրթության և Բելգիայի բարորության»

Լեոպոլդ 2-րդի արձանը Բելգիայի Արլոն քաղաքում, մակագրությունն է. «Ես Կոնգոյում աշխատեցի հանուն քաղաքակրթության և Բելգիայի բարորության»

 

Բրյուսելյան տեռոր 
Մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական ակտերը խլեցին 34 մարդու կյանք: Իսկ անցյալ տարի նոյեմբերի 20-ին Փարիզում ահաբեկչական ակտերի զոհ դարձան 130 հոգի: Միջազգային հանրությունը բելգիացի և ֆրանսիացի ժողովրդի հետ սգում էր զոհերի համար:

Երկու ահաբեկչութունն էլ իր վրա էր վերցրել Իսլամական պետությունը, մի կազմակերպություն, որ առաջացել է ԱՄՆ-ի և Արևմուտքի պատճառով 2003-ին Իրաքի, 2011-ին Լիբիայի իշխանությունները տապալելու, ապա 2012-ից սկսած Սիրիան ավերելու արդյունքում: Լիբիայի և Սիրիայի ավերման մեջ մեծ է նաև Ֆրանսիայի և Բելգիայի դերը:

Երեք արաբական պետություններում ստեղծած դժոխքի քուրաները հարյուր հազարավոր զոհեր են խժռել և միլիոնավոր մարդկանց փախստական դարձրել, միջազգային հանրության անտարբեր հայացքի առաջ: Բրյուսելի ու Փարիզի ահաբեկչությունները այդ դժոխային կրակի փոքրիկ լեզվակներն էին միայն:

 

Реклама

Entry filed under: ակնարկ.

Ի՞նչ քաղաքկրթական ստանդարտներում են Սաուդիան Արաբիան և վրացական վեպը. բացատրում է Անուշ Սեդրակյանը Իմ կորցրած ծովը գտա նամակի մեջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: