Իմ կորցրած ծովը գտա նամակի մեջ

25.06.2016 at 16:06 Оставьте комментарий

«Հիմա ընկել ծով եք, ուզում, ծով ունեիք, չուզեցիք, ասիք մեզ պետք չի»,- հենց մի քիչ խմում էր, ասում էր ընկերս:

90-ականների կեսերն էր, ոչ նորմալ գործ կար, ոչ փող, ոչ հեռանկար, Երևանից դուրս ամենահեռուն, որ գնայինք Ծաղկաձորն էր, կամ, ասենք, Գյումրի ու վերջ: Ծովը երազանք: Էրկու կոպեկ փող ընկներ ձեռներս, խմիչքի էինք տալիս, որ կյանքի իմաստը մի քիչ հասկանալի դառնար: Իսկ երբ մի բաժակից հետո, հասկանում ես, որ արժի ապրել նույնիսկ սոված, ցուրտ, մութ անկախ Հայաստանում, ընկերս սկսում էր հեգնել նրանց ովքեր երկիրը քանդեցին, այսինքն հայրենասերներին:

Հայրենասերները բոլորը նրա համար նույնն  էին,  տարբերություն չէր դնում հայրենասերների տեսակների մեջ, չէր էլ ուզում նկատեր, որ նրանք էնքան տարբեր են, ու նույնիսկ էնքան թշնամի, որ թուրքից ավելի իրար են ատում, որ մեկի համար հայրենասիրությունը 29 հազար քկ Հայաստանի հանրապետությունն է՝ ով քաղաքացի չի հայ չի, մնացածը ջհանդամ լինեն, մի մասը՝ Ղարաբաղն էլ հետն ա հայրենիք համարում, մյուս մասի համար էլ Հայաստանի հանրապետությունն ու Ղարաբաղը մի հանգրվան են  ազգահավաքն ու հողահավաքը ավարտելու ճանապարհին, այսինքն Արևմտյան Հայաստանին և ինչո՞ւ չէ, Կիլիկիային էլ վերատիրելու համար: Ընկերոջս համար նրանք բոլորը մեկ էին, եթե հայրենասեր են, ուրեմն, նրանք հա’մ անկախության համար դոշ են տալիս, հա’մ էլ «Ծովից ծով Հայաստան» են ուզում, ու որ երորրոդ բաժակը խմում էր, հանդիմանում էր ոչ միայն ինձ ու մյուս սեղանակիցներին, այլ ողջ հայ ժողովրդին ու հայրենասերներին՝ «Հիմա ընկել ծով եք ուզում, հեն ա ծովը ունեիք, վարի տվիք»:

Ուրեմն, ճիշտ էր ասում, երբ Սովետ էինք, ծով ունեինք, ոչ թե հիմիկվա պես էրկու քայլ ես անում կամ փշալարի ես դեմ առնում, կամ վրադ ուղղված տանկերի, այլ հազարավոր կիլոմետրեր առանց սահմանի դեմ առնելու կարայիր գնայիր, գնացքի տոմսը առ, ու օրերով գնա Երևանից-Կամչատկա, Կիև ու Տալլին, ի՞նչ տանձիս վիզա, ի՞նչ տարադրամի փոխանակում: Մի ռուբլի, մի երկիր, մի հայրենիք, որի ափերը լվանում են բազմաթիվ ծովեր:

Իմ ընտանիքն էլ էր սովետական հայրենիքի ծովափներին հանգստանում, Սև ծովի ափերին: Ադլերը չեմ հիշում, շատ փոքր էի, 3 կամ 4 տարեկան, բայց մամաս հիշում է, որ ոնց էի հիվանդացել ու քթներից բերել հանգիստը: Հետո, 2 թե 3 անգամ Լոոում հանգստացանք, Սոչիից մի 60կմ կլիներ, թե՞ ավելի քիչ, սպասի նայեմ, չէ ընդամենը 18 կմ: Չգիտեմ ինչի՞, հայրս շատ էր հավանել Լոոն, երևի՞ որ համշենահայերը շատ էին, հորս հայրը համշեցնի էր, երևի արյունը քաշում էր, ասում էին գյուղի 70 տոկոսը հայ են: Թեև մենք երբեք հայի տուն չվարձակալեցինք, հայերը սարերում էին ապրում, իսկ մենք պիտի ծովին մոտ տուն վարձեինք:

Աղոտ հիշում եմ էն տարին,  երբ հայրս, մայրս, եղբայրս ու ես Լոոում  մի ռուս ծեր մարդու սենյակ էինք վարձել, կինը հայ էր, բայց ինքը հայերին որոշել էր սենյակ չտալ, ինչ որ տարի հայեր էին մնացել, երեխեքը բախչի սաղ միրգը պռճոկել էին: Բայց վերջը մեզ տվել էր ու ես, երևի, նրա բախչի մրգերին ձեռ չէի տվել, քանի որ էս անգամ հայերից գոհ էր մնացել: Հիշում եմ ծովի մեդուզաները, ծովափում եգիպտացորենը, ու երկաթուղին ու նրա հոտը:

Մի տարի էլ, հորս հետ, երկուսով գնացինք Լոո: Էլի քիչ բան եմ հիշում, հիշում եմ որ մնում էինք մի սենյակում որի տան տերը հարբում, գալիս, կնոջը ուզում էր սպաներ: Բայց տենց էլ չէր սպանում: Թե՞ դա մի ուրիշ տարի էր: Չգիտեմ:

Բայց, ըհը, այ քեզ պատմություն, մի քանի օր առաջ մամաս գտավ Լոոուից իրեն գրած նամակս, 1978թիվ: Կարդում եմ մի բան որ ես եմ գրել, բայց մի ուրիշ «ես» է գրողը, կարծես իմ հետ կապ չունի: Աչքիս առաջ կանգնեց էն 14 տարեկան փոքր տղան, իմ պատկերացրածից լրիվ ուրիշ տղա: Թե՞ ես ինձ լավ չեմ ճանաչում, գուցե էնքան էլ չեմ փոխվել, դժգոհ, ինչպես հերս էր ինձ ասում՝ «դժգոհ տարր»:

Մյուս հայտնագործությունս 14 տարեկանի աչքերով տեսածս «Ծովից ծով հայրենիքն է»: Բայց երկրի հարցում չեմ սխալվել , էն երկիրը որ նկարագրում եմ 37 տարի առաջ, չի տարբերվում հիշողությանս մեջ մնացած երկրից:

Ու հիշեցի ընկերոջս, նրա խոսքերը, թե ինչ հիմար ենք եղել, որ  մեր ունեցած ծովից հրաժարվել ենք, ընկել ենք անկախության հետևից: Ափսոսալո՞ւ է,  չգիտեմ, էս իմ նամակս, ամբողջությամբ դնում եմ ու լուսանկարչական ավտոմատ խցիկում արված հորս հետ լուսանկարը՝ կոպեկը գցում էիր, դեմը նստում ու չորս կադր դուրս էր գալիս: Էս մեկն էլ լուսանկարչի նկարածը, լուսնկարինչր կային, լուսանկարում էին հասցեդ գրում, ու լուսանկարները տուն ուղարկում:Չէին խաբում, ուղարկում էին:

loo_0003

loo_0002

loo_0001

sochi2

loo_0004

tert.am

Entry filed under: ակնարկ. Tags: .

Ի՞նչ քաղաքկրթական ստանդարտներում են Սաուդիան Արաբիան և վրացական վեպը. բացատրում է Անուշ Սեդրակյանը ՀՆԴԿԱՍՏԱՆ ԻՄ ՍԵՐ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: