ՀՆԴԿԱՍՏԱՆ ԻՄ ՍԵՐ

26.06.2016 at 09:44 Оставьте комментарий

— Կարոտում եմ Հնդկաստանը:

— Ինչն եք կարոտում:

— չգիտեմ, կարոտում եմ:

— որ մտածեք, կոնկրետ կիմանաք ինչն եք կարոտում:

Ուրեմն, մտածեմ: Արշալույսը հոգեբան է, ու գիտի, որ ամեն զգացմունք էլ կարող ես բացատրել, թե ինչից է առաջացել: Չորս ամիս աշխատել է  Մոմբայի համալսարանում, հիմա էլ գնալու է Բանգալոր չորս ամսով: Հնդկաստանի սերը մեզ բերեց Սիրահարների այգի:

— Կարոտել եմ ձեռքով ուտելը: Վրիդնավանում տաճարում, պրասադ(Աստծո մուրտիին՝ արձանին առաջրկված կերակուրը, որ հետո բաժանում են մարդկանց) էին բաժանում, գդալ չունեի, որ ուտեմ:  Բոլորը ձեռքով էին ուտում: Վերջը ինչ-որ տեղից գտա: Լավ, էս մի անգամ գդալ գտնվեց, բա հետո՞ ինչ անես: Տաճարներում պրասադի համար մետաղե ափսեները շարված են, բայց գդալ չկա: Ճաշարաններում էլ, ճիշտ ա, գդալ կա, բայց հնդիկները ձեռքով են ուտում: Ես էլ սկսեցի ձեռով ուտել, մեկ էրկու, սկզբում դժվար էր, մատներիդ մեջ հավաքես բրինձը կամ դալը, տանես բերանդ էնպես, որ չթափվի, գլուխդ ես իջացնում, ափսեն մոտեցնում: Բայց հետո սովորեցի, դիք նստած, ափսեն հատակին, հանդարտ մատներով բրինձը հավաքում, տանում ես բերանդ:  Ու մեկ էլ զգում ես որ ինչ որ ավելորդությունից ազատվել ես:

1navadvip1

Պրասադ Նայարանա Գոսվամի Մահարաջի տաճարում

Կարոտել եմ հատակին նստելը: Դե տաճարներում պիտի գետնին նստես: Երկար խսիրը գցում են  ու շարքով, խելոք իրար կողք-կողքի նստում են հնդիկները՝  մետաղե ափսեն դիմացները, ճաշ բաժանողները շերեփով ճաշը լցնում են ափսեիդ մեջ: Առաջին անգամ երբ պրասադի էի, կողքս նստած մի եվրոպացի նկատողություն արեց, որ ափսեն խսիրի վրա էր հայտնվել, չգիտեմ ինչի, ափսեն պիտի խսիրին չդիպչի: Բայց հետո հասկացա, որ եվրոպացու քթիմազություն էր: Ամիսների ընթացքում նկատեցի, որ ափսեն կկպնի խսիրին, չի կպնի, ոչ մեկի պետքը չէր:

Նավադվիպում, փետրվարյան տոներին Նայարանա Գոսվամի Մահարաջի տաճարի բակում  հարյուրավոր ուխտավորներ ծածկերի տակ էին կենում, պրասադը բաժանում էին հենց բակում, երկու-երեք հարյուր մետր ձգվող նրբանցքներում  հենց ցեմենտին, առանց խսիրի, երկու-երեք շարքով  դեմ-դիմաց նստում էին ուխտավորները, ես էլ նրանց արանքում, նստածների միջանցքով հսկա կաթսան երկու հոգով տանում էին, և մեկ ուրիշը հսկա շերեփով լցնում էր կերակուրը մետաղե ափսեների մեջ: Հատակը՝ սեղան, ափսեն վրան, ընտելացա, շատ հարմար է: Թե աթոռն ու սեղանը ում են պետք, չես հասկանում, ավելորդություն:

Կարոտել եմ Նավադվիպի պարիկռամաները՝ ուխտագնացությունները սուրբ վայրերով, առավոտ վեցին քայլում էինք մինչև 12-1-ը: Ես սրբությունը չէի զգում, բայց ուխտավորները համ զգում էին համ ապրում, նույնիսկ մի խումբ փոշիների մեջ թավալ էր տալիս, քանի որ էդ փոշին դիպել է տեր Չայտանիայի ոտքերին, կամ  ծառ է, պաշտում են, ասում էին Չայտանիայի մտերիմ մեկը էդ ծառի տակ է պայծառացել: Չգիտեմ, ծառն ու փոշին սուրբ են, թե ոչ, բայց գետի ափին ձգվող Նավադվիպը,  նեղ փողոցներով, աղքատիկ կրպակների շարաններով ձգում է ինձ:

Պարիկռամա Նավադվիպում

Պարիկռամա Նավադվիպում

Բարեպաշտ մարդիկ սովորեցրին ժուժկալ ապրել, հիմար ցանկություններից հրաժարվել՝ տուն, մեքենա, դաչա, ֆլան ֆստան, մի սենյակն էլ հերիք ա էնքան որ գլխիդ տանիք ունենաս,  ու հասկացա, որ ժուժկալ ապրելու համար հեչ պարտադիր չի հավատացյալ լինես:

Կարոտում եմ սառը ջրով լողանալը: Գոայում, Չապոռայում ամիսը 90 դոլարով տուն վարձեցինք, տաք ջուր չուներ: Ստիպված պիտի սառի տակ մտնես լողանաս: Սկզբում դժվար էր, թափով մտնում ու ինձ ստիպում կանգնած մնում էի ցնցուղի տակ: Հետզհետե դարձավ սովորական, հանգիստ, մտնում ես տակը: Սառը ջրով հազար անգամ ավելի լավ ա լողանալը, լավ առույգանում ես: Թե խի ենք տաք ջրի տակ լողանում, չես հասկանում, ավելորդություն:

Իսկ Նավադվիպում մի գիշեր մնացի մի տանը, ուր ջուրը դրսում կաչատ անելով ջրհորից են հանում: Պիտի դույլերը լցնես, տանես զուգարանի կողքի սենյակը ու կռուշկով վրադ լցնելով լողանաս: Անհարմար էր կարծես, բայց որ մի տասը օր մնայի, գուցե պարզվեր որ դուշն էլ ա ավելորդ շքեղություն:

Կարոտում եմ միս չուտելը: Երևանում վստահ էի, որ եթե երեք օր միս չուտեմ, չեմ դիմանա, կվատանամ: Միսը նարկոտիկ է: Սուտ: Երեք ամիս միս չկերա: Տուլըսի սուրբ ծառի փայտից վզնոցով էի, որ միս ուտեի, տուլսին կվիրավորվեր, ես էլ հարգում էի ծառին, չէի ուտում: Պարզվեց, որ միս չեմ ուտում, հեչ էլ ինձ չեմ կորցնում: Միսը մոռացա: Հիմա, Էրևանում մեկ էլ զգում եմ, որ ինչ- որ հիմար բան եմ անում, ինչ-որ զզվելի բան: Ի՞նչ եմ անում, հարցնում եմ ինձ, ու նկատում, որ միս եմ ծամում:

Կարոտել եմ քիչ ուտելը. Ի՞նչ էինք ուտում, միրգ, բրինձ, բանջարեղենով ինչ-որ կերակուր, հաճախ օրը մի անգամ, իսկ Գայատրին Էկադաշի օրերին ընդհանարպես չէր ուտում, սուխոյ ծոմին, ջուր էլ չէր խմում: ես էլ մոտենում էի ծոմերին, ափսոս հետ էկա:

Բանաստեղծ Մերուժանը ճիշտ է ասում՝ ինչ տարբերութուն էն հաստավիզ օլիգարխի ու մեր մեջ, ես 200 գրամ եմ քաքում, էն՝ 450 գրամ:

Էրևանում էլի քաքս ծանրացել ա:

Թավալում սուրբ փոշու

Թավալում սուրբ փոշու

Կարոտել եմ ռիկշաները, բայց ավելի շատ անծածկ տրանսպորտը. մոտո կամ հեծո՝ ակերի վրա քառակուսի  տախտակ ա ամրացրած, վեշերը դնում ես, նստում ոտքերդ կախ գցում: Մի քիչ ուշադիր պիտի լինես, կողքերից բռնվես, որ չընկնես,  ոտքերդ էլ էնպես կախես որ ակերին չկպնի: Թե ո՞ւմ են պետք ծածկով մեքենաները, չես հասկանում: Հա, որ անձրև գա, չթրջվես: Էդ ժամանակ ուրեմն, ծածկով ռիկշա կնստես:

Կարոտել եմ մանկությունը. Ինչպես մանուկներն են խաղալիքներին շունչ տալիս, դերաբաժանում անում, հետները խոսում, խնամում, կերակրում, քնեցնում, էնպես էլ հնդիկներն են մանուկ, աստվածների արձանիկներին խնամում են, լողացնում, շորերը փոխում, քնեցնում: Տաճարի սրահում հազարավոր մարդիկ սպասում են, որ բեմի վարագույրները բացվեն, մի ժամ առաջ արդեն եկել են, հայացքները հառած բեմին: Մեկ էլ վարագույրը բացվում է ու աստվածները՝ Կրիշնան ու Ռաթան նոր հանդերձանքով հայտնվում են, ժողովուրդը աղաղակում է, երգում, ծնծղաներ զարկում, իսկ բեմի անկյունում կանգնած պուջարին ձեռքերը կրծքին ծալած նայում է ամբոխի հիացմունքին:

Հնդկուհին ողջունում է ուխտավորներին

Հնդկուհին ողջունում է ուխտավորներին

Հնդկաստանը վերադարձրեց  մանկություն, ուստանովկա չունես էլ ՝ չես զզվում, ձեռքով ես ուտում,  գետնին նստում, բոբիկ քայլում: Մենակ չեմ կարողանում տիկնիկներին հավատալ:

Կարոտել եմ սկուտերը՝ էն մոտոն, որ ոչ թե հեծնում ես, այլ ոտքերդ դնում դիմացը՝ մի ոտքդ արգելակին: Մենակով քշում էի, բայց հետևս մարդ նստացրած զգուշանում էի քշել, հավասարկշռությունս կորցնում էի: Գայատրին էր քշում, ես հետևն էի նստում, ու կիլոմետրերով գնում էինք ծովափից ծովափ: Որ Երևանում սկուտեր լիներ, կառնեի, կվարժվեի հետևս մարդ նստացրած քշելուն: Բայց ո՞ւր ա: Հնդկաստանը մոտոների, հեծանիվների ու սկուտերներ երկիր, փողոցները երկանիվների պարսերը սլանում են:

Տրանսպորտը

Տրանսպորտը

Հա, կարոտել եմ հեծանիվով շրջելը,  Նավադվիպում մեր տրանսպորտն էր, հեծանիվով հասնում ենք Գանգա ու Ջալանգա գետերի միահյուսման նավահանգիստը, ապա լաստանավով սուրբ Մայապուր՝ Չայտանիայի(15-րդ դար) ծննդավայր, հետո էլի հեծանիվներով ԻՍԿՈՆ-ի(Կրիշնա գիտակցության միջազգային կազմակերպություն) հսկա լայնարձակ տաճարը:

Կարոտել եմ Գոկառնան, ծովը, մեր խրճիթը ափին  էր, ու մայրամուտը, երբ արևը անհետանում է ծովի մեջ, ամեն օր աչքներիս առաջ էր: Սուրբ Ռամայի աղբյուրը, որտեղից ջուր էի կրում:

Լաստանավով Դեպի մյուս ափ

Լաստանավով Դեպի մյուս ափ

-Իսկ ես ծով չեմ սիրում,-ասում է Արշալույսը,-մեծացել եմ Օդեսայում, և ծովը երբեք էլ չեմ սիրել: Իմ Հնդկաստանը տարբեր է, ես ապրում էի այնպիսի բնակարանում, ուր մշտական տաք ջուր կար, սառը ջրով երբեք չեմ լողացել, աթոռ, սեղան:

-իսկ դու ի՞նչն ես կարոտում Հնդկաստանի,-հարցնում եմ ես:

-Մտավորականներին, պորֆեսորներին: Եվորպական տարբեր երկրներում եմ եղել, շատ  պորֆեսորների հետ եմ շփվել, ինտելեկտուալ մարդիկ են, բայց հնդիկ պրոֆեսորներն ուրիշ են, և ինտելեկտուալ և հոգևոր, միահյուսված որ ոչ մի տեղ չես գտնի:

-Ափսոս, հնդիկ մտավորականների հետ չեմ շփվել:

Մայրամուտ Գոկառնայում

Մայրամուտ Գոկառնայում

Առաջին օրերին Վրիդնավանում էի, պատկերացրու՝ դուրս ես գալիս փողոց շներն ու կապիկներն են դիմավորում: Կապիկները էն հանցագործի պես, որ դեմքին անմեղ արտահայտություն է տալիս, նայում են ուշադիր, իբր անվնաս արարած ենք, մեր համար ապրում ենք, բայց հենց ձեռիդ տոպրակ կախված տեսնեն, կամ աչքերիդ ակնոց, արագ նետվում, գողանում-տանում են:

Շներն էլ մի բարի պտուղ չեն, մի քիչ վախեցար, ոհմակով սկսում են հաչել: Մի քիչ քայլում  ես դիմավորում են կովերը, դե մեր մայրիկներն են , ինչ էլ անեն, պիտի չջղայնանաս վրաները, հակառակը, խանութներ կան ուր խոտ են ծախում հատուկ մայրիկներին կերակրելու համար: Մեր մյուս համաքաղաքացիները վարազներն են, կարծես անվնաս են, ոչ հաչում են, ոչ էլ գողություն անում, բայց  որ  աչքիդ առաջ զիբիլը դնչով փորում են, մի քիչ էլ նեղսիրտ լինես, կարող ա նեղվես, իսկ եթե բազմազանություն ես սիրում, ու պատրաստ ես սիրտդ լայնացնել, վարազները ավելի կհետաքրքրացնեն կյանքը:  Վարազներն ու շները չունեն իրար հետ, մեկ էլ շների ոհմակը հարձակվում է վարազների վրա:

Վրինդավանում վարազները ինչպես տանը

Վրինդավանում վարազները ինչպես տանը

Ուրեմն, շներ, կապիկներ, կովեր, վարազներ, փոշի, նեղ փողոցներում իրար դեմ դուրս եկած մոտոների աղմուկ, տաճարներ ու կոյուղու բաց առուներ, որոնց մեջ փողոցի վրա հանգիստ տղամարդիկ միզում են:  Ու խանութների շարքերը, մթերքներ, փոշու, կենդանիների ու աղմուկի մեջ, քաղցրավենիք, կլոր գնդիկներ, վաճառողը նույն ձեռքով փողն է առնում, ու գնդիկները լցնում տոպրակը տալիս է, մեծ լագյանով մածունը, Գայատրին առնում է, վաճառողը կռուշկով մածունը լցնում է ցելաֆոնի տոպրակի մեջ, ծայրերը քարկապ գցում տալիս: Ուրեմն, պիտի ուտե՞նք:
Առաջին օրերին շոկ էր, ես տենց զզվող, ո՞նց եմ ապրելու: Բայց հետզհետե կյանքս փոխվեց, ուրիշ մարդ ես դառնում, ազատության ու թեթևության մի անծանոթ զգացում է ինձ պատում:

Վրինդավան. սուրբ գետ Յամունա

Վրինդավան. սուրբ գետ Յամունա

Պարզվեց իմ սերը Հնդկաստանի հանդեպ յուրահատուկ չի, երբ Սվետլանան, ինձ լսեց, պատասխանեց.

«Ասում են՝ Հնդկաստան մտնողը 2 անգամ է լաց լինում: Մեկ, երբ ներս է մտնում, ընկնում է շոկի մեջ, թե այ Աստված, այս ու՞ր եմ ընկել: Մեկ էլ՝ երբ հեռանում է, լալիս է, թե Աստված ջան, ո՞նց պիտի թողնեմ այս ամենն ու հեռանամ…»:

gnatsk

գնացքում

Հա  գնացքները, անհարմար, հաճախ ժամեր գնում ես լիքը մարդու մեջ սեղմված-նստած: Ես հեչ չեմ սիրում շատ մարդ, մանավանդ որ պիտի հետները ապրես: Բայց Հնդկաստանում նեղսրտությունը քեզ հետզհետե լքում է: Սկզբում զզվանքով, որ հնարավորինս պատերին չկպնելով գնացքի մեջ անկյունս գտնում, սեղմվում էի, բայց հետզհետե փոխվեցի, չստերս գցում, ոտաբոբիկ բարձրանում, եռահարկ նառերի մեջ իմ նառին պառկում, քնում էի: Մենակ որ մեկ- մեկ գիշերը ցուրտ էր լինում, վրաս մի շոր էի գցում: Կարևորը սիրտդ լեն լինի:

Վրինդավան. Տաճարում Բրահմաչարին(կուսակրոն) գոպիի(Կրիշնայի հովվուհի սիրեցյալ) պարն է պարում

Վրինդավան. Տաճարում Բրահմաչարին(կուսակրոն) գոպիի(Կրիշնայի հովվուհի սիրեցյալ) պարն է պարում

Կարոտել եմ Վրինդավանի էն Ռադհա Ռամա տաճարը, ուր ամեն օր մանտրաներ ու վեդայական տեքստր են երգում, ժամերով հմայված լսում եմ կնոջը, ում անունը տենց էլ չիմացա.

Թումանյանը որ ասում է՝ «Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…», երևի  Հնդկաստա՞նն էր:

Այո, վատը չի մածունը, էն լագյանի մածունը, որ կռուշկով ցելաֆոնի մեջ լցրեց,  շատ համով է, մանավանդ խառնիչով մրգերի հետ խառնում ես, ու հրաշալի նախաճաշ է լինում:

-Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից է, անցյալ տարի ունեցել է 120 ստարտափ, մինչդեռ ամբողջ Եվրոպան ընդամենը 20-ը,- հիացած ասում է Արշալույսը:

Վրինդավան. Մոդան Մոհան տաճարը

Վրինդավան. Մոդան Մոհան տաճարը

tert.am

 

Entry filed under: խոհ. Tags: .

Իմ կորցրած ծովը գտա նամակի մեջ Սև բլոկ. Պատմություն բռնության և սիրո մասին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: