Սև բլոկ. Պատմություն բռնության և սիրո մասին

13.07.2016 at 09:00 Оставьте комментарий

1«Աղքատությունը բռնության ամենասարսափելի ձևն է», ասում է բրազիլացի ակտիվիստը, որի պայքարի մարտավարությունը հարուստների, անդրազգային կորպորացիաների գրասենյակների ունեցվածքը ջարդելն է:

Հակագլոբալիստական Սև բլոկ շարժումը առաջացել է Գերմանիայում 1980թ., որպես արմատական ձախ հոսանք: Նրան մասնակից են անիշխանականներ, բնապահպաններ և սոցիալիստներ: Շարժումը Արևմուտքում լուսանցքային էր, չուներ զանգվածների աջակցությունը, սակայն Բրազիլիայում 2013-2014 թվերի բողողքի ցույցերի ժամանակ շատ արագ ժողովրդականություն սկսեց վայլել:

Բրազիլիայի կառավարությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա ծախսել էր 11 միլարդ դոլար, երբ երկրում հարյուր հազարավոր մարդիկ կացարաններ չունեին, բազմաթիվ աղքատների անհասանելի է առողջապահությունը և կրթությունը: Առաջնության նախագծերը կառուցելու համար Ռիո դե Ժանեյրոյում 250 հազար մարդ իրենց կացարաններից քշվեցին: Բացի դա չորս տարվա ընթացքւմ ոստիկանները սպանել էին 5500 հոգի:

Սևբլոկայինները միանում էին յուրաքանչյուր ցույցի ու փոխում նրա ուղղությունը՝  կոտրում ոստիկանության մեքենաները, բանկերի ապակիները և վառում անվադողեր. «Մենք ցույցերի այն 10 տոկոսն ենք ովքեր չեն փախչում ոստիկաններից և չեն վախենում,  մենք ոչ մեկի վերահսկողության տակ չեն», ասել է սևբլոկայինը:  Նրանց շնորհիվ ամբողջ աշխարհը սկսեց խոսել Բրազիլիայի ապստամբությունների  մասին, ոստիկանությունը հայտարարեց որ սևբլոկայինները սպառնում են ազգային անվտանգությանը:

Սևբլոկային շարժման ակտիվիստի տեսագրությունը և մենախոսությունը(ֆրանսերենից թարգմանեց Եվա Հակոբյանը) ներկայացվում է ստորև.

 

Երբ ես բանտում էի, մի ընկեր,որ եկել էր ինձ այցի, հարցրեց. դու խելացի աղջիկ ես, ինչի՞ բանտ ընկար վանդալիզմի պատճառով:

Ես ձեզ նույն պատասխանը կտամ.

Նախ՝ Բլեկ Բլոկը խումբ չի, այլ մարտավարություն, որ ամեն ոք կարող է օգտագործել, և այդ մարտավարությունը այն է, որ կարելի է հարձակվել բանկերի և վերազգային ընկերությունների ունեցվածքի վրա, ընդամենը:

Մերձավորի ունեցվածքը գողանալն ու ոչնչացնելը անբարո բան է :

Իսկ էս կառույցների ունեցվածքը չգողանալն ու չոչնչացնելը, կառույցներ, որոնք այս «Խոզերի կայսրության» հիմքերն են նույնպես անբարո բան է: Չէ, մի քանի ապակի կոտրելը շատ բան չի փոխի: Սակայն բռնությունը գրավիչ է տեսախցիկների համար: Բռնության արդյունքն է, որ դուք եկել ու ինձ հետ հարցազրույց եք անում:  Երբ 5000 մարդ խաղաղ ցույց է անում, ոչ մի մեդիա դրա մասին չի խոսում: Բայց երբ նրանց մեջ ընդամենը 50 Բլեկ Բլոկ է հայտնվում, որոնք ոչնչացնում են վերազգային ընկերությունների ունեցվածքը, ամբողջ աշխարհի լրատվամիջոցները սկսում են դրա մասին խոսել: Ճիշտ է, վատ կողմից կներկայացնեն, բայց գոնե կխոսեն: Միշտ չէ, որ ես այս կարծիքին եմ եղել: Նախկինում ցույցերի ժամանակ ես առաջինն էի գոռում ՝ ո ՛չ բռնությանը, ո՛չ վանդալիզմին: Եվ այսպես՝ որպես ակտիվիստ, երկար ու երկար տարիներ: Արցունքաբեր գազի իմ բաժինը վաղուց չափն անցել էր, արանքում էլ ծեծ էի ուտում ոստիկանությունից: Բայց ամեն անգամ նորից ու նորից գնում էի խաղաղ ցույց անելու: Մինչև մի օր ինքս ինձ ասացի՝ ՀԵՐԻՔ է: Անդադար լսում ենք, թե բռնությունը վատ է, թե այն ոչ մի հարց չի լուծում : Բայց ո՞ւմ է ձեռնտու էս դիսկուրսը : Հարուստների՞ն, որոնք հենց իրենք են ամենամեծ բռնություն գործադրողները: Աղքատությունը բռնության ամենասարսափելի ձևն է: Ես հստակորեն գիտակցում եմ, որ երբ դու բռնության ես դիմում, վտանգ կա, որ դառնաս այն թշնամին, որի դեմ պայքարում ես: Իհարկե պացիֆիզմը ամենալավ բանն է. բայց որ չի աշխատում, ի՞նչ անես:

Այստեղ՝ Բրազիլիայում, մեր «բռնությունը»  մի բանավեճ առաջ բերեց, որը նախկինում չկար: Եվ աշխարհին ցույց տվեց ոստիկանության կիրառած բռնությունը, պետության իրական դեմքը: Էսօր մարդիկ սկսել են հասկանալ, որ այն, ինչ իրենք կոչում են «ժողովրդավարություն», գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ դու ընդունում ես, քո ստրուկ լինելը, երբ ընդունում ես, որ համակարգը քեզ թալանում է ու կործանում մոլորակը: Իմ ասածն էս է. առիթ տանք բռնությանը: Լսո՞ւմ եք: Սա հեղափոխության ձայնն է: Հեղափոխությունն այստեղ է, ժամանակն է ընտրելու ճամբարը:

Ես չեմ հավատում խաղաղ ցույցերին: Ցույցի դուրս գալը նույնն է, ինչ ենթարկվելը, կարծես ասում են՝ խնդրում ենք, խնդրում ենք, մի արեք այդպես: Բայց նրանք մեկ է, հենց այդպես էլ շարունակելու են: Մենք հո չենք եկել բողոքելու: Մենք եկել ենք, որ ցույց տանք այն, ինչ այս կազմակերպություններն ու բանկերը չեն ուզում, որ իմանաք: Այն, որ ժողովուրդը հզոր է, որ բանկերն ու հսկա կազմակերպությունները այնքան էլ ուժեղ չեն, որքան կուզենային թվալ, որ մենք ուժ ունենք հակահարձակման:

Դուք կարող եք ինքներդ ձեզ հարց տալ, թե արդյո՞ք կարելի է բռնություն համարել ունեցվածք ու առարկաներ ոչնչացնելը: Իսկ եթե հենց էդպես էլ կա, ո՞վքեր են արդյոք իրական վանդալները: Մի քանի գրասեղան ու ապակի կոտրողնե՞րը, թե՞ նրանք, որ թալանում ու ավիրում են մեր մոլորակը: Եվ ուրեմն ընկերոջս պատասխանեցի, որ եթե նրանք բանտարկում ու վանդալ կամ տեռորիստ են անվանում բոլոր նրանց, ովքեր հակադրվում են այս անարդարությանը, բոլոր նրանց, ովքեր փորձում են ընթացքը փոխել, ուրեմն ինձ համար հարցը այն չի, թե «Ինչի՞ եմ ես բանտարկվել վանդալիզմի բերումով», այլ թե՝ դուք ինչո՞ւ բանտում չեք:

tert.am

2

 

4

 

bank

3

cQhkDTkYFNU

 

Entry filed under: բլոգ. Tags: , .

ՀՆԴԿԱՍՏԱՆ ԻՄ ՍԵՐ Տուպամարոսից մինչև Սասնա ծռեր. Ընդհանրություններ և տարբերություններ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: