Տուպամարոսից մինչև Սասնա ծռեր. Ընդհանրություններ և տարբերություններ

06.08.2016 at 09:04 Оставьте комментарий

Հեղափոխականները մեքենաներ են գողանում, որոնք օգտագործում են  պաշտոնյաներ առևանգելու համար, իսկ պատանդներին հարցաքննելով հրապարակայնացնում են ոստիկանության ոճիրները:

Ուրուգվայում գործող Տուպամարոս արմատական ձախ խմբավորման մասին պատմող Կոստա Գավրասի «Արտակարգ դրություն» ֆիլմը(Осадное положение,  ֆր. État de siège)  անհրաժեշտ է նայել պատկերացնելու համար, որ Հայաստանը այն ունիկալ երկիրը չի, ուր զինված խմբին աջակցություն են հայտնում լայն զանգվածները: Ֆիլմը նկարհանավել է իրական փաստերի հիման վրա:

Իվ Մոնտանը պատանդ վերցված Սանտորեյի դերում

Իվ Մոնտանը պատանդ վերցված Սանտորեյի դերում

Զուգահեռները Սասնա ծռերի գործողության և Տուպամարոսի միջև բազմաթիվ են, պատանդներ պահող հեղափոխականներն էլ են պահանջում քաղբանտարկյալների ազատում, իսկ ոստիկանապետը հայտարարում է՝ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ, կան միայն հանցագործներ, որոնք գողանում են մեքենաներ, առևանգում են մարդկանց: Նախագահը հրավիրում է հանդիպում իրեն աջակից ուժերի հետ՝ բանկիրներ, հողատերեր, օլիգարխներ: Ուրուգվայում էլ ոստիկանությունը միայն խոշոր սեփականատերերի և իշխանության պաշտպանն է, հակառակորդներին ենթարկում է կտտանքների:

Իսկ երբ իշխանությանը ծառայող լրագրողը հարցնում է ոստիկանության պաշտոնյային՝ Ե՞րբ պետք է կարգավորի վեց տարի շարունակվող երկրի համար այս անտանելի է վիճակը, մեկ ուրիշ լրագրող պատասխանում է՝ այդ կառավարությունն է անտանելի երկրի համար:

Ինչպես հեղափոխականն է ասում՝ աղքատության պատճառով մարդկանց մի մասը ոստիկան է դառնում, մի մասը՝ գող:

Մի քանի մրցանակ, նաև ՄԱԿ-ի մրցանակ ստացած 1972-ին նկարված ֆիլմը արդարացնում է չարիքի դեմ պայքարելու բռնության մեթոդները, հանդիսատեսի համակրանքը հեղափոխականների կողմն է, ինչպես Հայաստանի հասարակության լայն շրջանակների համակրանքն է Սասնա ծռերի կողմը:

Սակայն նաև կան որոշակի տարբերություններ երկու կազմակերպությունների միջև. Տուպամարոսի հակամարտության սահմանը ոչ թե ազգերի միջով է անցնում, այլ խոշոր սեփականատերերի և ընչազուրկների, շահագործողների և շահագործվողների,  և թիրախ են դարձնում բոլոր այն միջազգային կառույցներն, որոնք ներդնում են  անձնական շահի, սեփականաշնորհման վրա հիմնված ազատական կարգեր, որոնց արդյունքում խորանում է անհավասարությունը, հարուստները ավելի են հարստանում, աղքատները՝ ավելի աղքատանում:

Սասնա ծռերը նույնպես ունեն դասկարագային պայքարի մոտիվներ, Պավել Մանուկյանը հայտարարեց՝ մենք պայքարում ենք, որ ժողովրդից թալանվածը հետ վերադարձնենք: Սակայն նրանց մեջ ավելի գերակշռող ազգայնականությունը միասնության ու հարազատության զգացումներ է ստեղծում  իշխողների ու փողատերերի հետ անկախ դասակարգից (հայերը եղբայրներն են և այլն) և թուլացնում դասակարագային հակամարտությունը, նրանց ծրագրերում բացակայում է խոշոր ձեռնարկությունների և հանքարդյունաբերության վերապետականացումը:

Մի գործողությամբ կարծես ավարտվեց Սասնա ծռերի գործունեությունը, ի տարբերություն Տուպամարոսի, որի հստակ գաղափարախոսությունը ստեղծել էր նվիրյալ հեղափոխականների մի հսկա ցանց՝ իր գործակալներով ու զինյալ խմբերով, ձերբակալվում են երեսունը, հարյուրները անդամագրվում են, Տուպամարոս անունը տարածվում է Լատինական Ամերիկայով մեկ և նույն անունով հեղափոխական դիմադրություններ են ստեղծվում Վենեսուելայում և Գերմանիայում: Իսկ Սասնա ծռերի օրինակը գուցե ոգևորիչ լինի հարևան երկրներում, բայց որպես շարժում իր խիստ ազգայնական բնույթի պատճառով Հայաստանի սահմաններից դուրս չի գա:

Վեսուելայի Տուպամարոս խմբավորումը

Վեսուելայի Տուպամարոս խմբավորումը

Արդյո՞ք Տուպամարոսն էլ այնպիսի աջակցություն ուներ Ուրուգվայում, ինչպես Սասնա ծռերը Հայատանում: Հարցի պատասխանը տալիս է այն փաստը, որ Տուպամարոսի անդամ Խոսե Մուխիկան ընտրվեց Ուրուգվայի նախագահ (2010-2015) և հայտնի դարձավ որպես աշխարհի ամենաաղքատ և ամենաշռայլ նախագահը, ով իր ստացած 12 500 դոլար աշխատավարձից միայն 1250 դոլարն էր պահում, մնացածը տալիս բարեգործության:

tert.am

Entry filed under: բլոգ. Tags: , .

Սև բլոկ. Պատմություն բռնության և սիրո մասին Խնդալու չի. հակառուսականության մտավորական ճակատը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: