Ի՞նչ է խոստանում պոստսերժսարգսյանական երկրին «Քաղաքացիական պայմանագիրը»

12.09.2016 at 09:55 Оставьте комментарий

Երևանի մետրոն պետական է, մարշրուտնիները՝ մասնավոր: Ո՞րն է ավելի որակով, պարզ չի՞  մետրոն: Ուրեմն մեկը պետական, մեկը մասնավոր, Մետրոն պետական, մարշրուտներիները մասնավոր: Այսպես փլվում է այն ազատական դոգման, թե մասնավորը ավելի որակով է քան պետականը: Մետրոն Սովետից մնացած այն հազվագյուտ պետական ձեռնարկությունը որ չի սեփականաշնորհվել:

Իսկ ինչո՞ւ չի սեփականաշնորհվել: Շատ պարզ պատճառով, եկամտաբեր չի, ծախսերը շատ են: Իսկ ինչո՞ւ են սեփականաշնորհվել խոշոր ձեռնարկություները՝ Արմենթելը, Երևանի բաշխիչ ցանցերը, Գինու և Կոնյակի գործարանները, լեռնամետալուրգիական կոմբինատները, ցեմենտի գործարանները: Շատ պարզ պատճառով՝ եկամտաբեր են:

Ուրեմն, եթե Հայաստանում ազատական գաղափարախոսությունը չիշխեր, քաղաքական համակարգի շարժող գլխավոր ուժը չլիներ անձնական շահը, ապա ինչպես Մետրոն, այնպես էլ հանքարդյունաբերությունը, ցեմենտի գործարանները և մյուս խոշոր ձեռնարկությունները  չէին սեփականաշնորհվի, կաշխատացվեին և եկամուտները կգնային ոչ թե երկու-երեք հոգու գրպանը, այլ երեք միլիոնի գրպանը՝ բյուջե:

Ամենակոպիտ հաշվարկներով, եթե հանքարդյունաբերությունը պետությունը աշխատացներ 10 տարում բյուջե կմտներ 7 միլիարդ դոլար, մի գումար որն արդյունավետ օգտագործելու դեպքում առողջապահությունը մատչելի կդարձվեր, կրթության որակը կբարձրացվեր և երկրի պաշտպանության արդյունավետությունը կբարձրացվեր:

Եթե ձևավորվի ձախակողմյան այնպիսի շարժում, որի գլխավոր գաղափարը լինի հանքարդյունաբերության պետականացումը, նրա եկամուտների արդար բաշխումը, ապա այդ շարժումը հարյուր հազարավոր մարդկանց սրտերի հետ կխոսի, կբարձրացնի մի այնպիսի ալիք, որ կսրբի-կտանի և՛ Սերժ Սարգսյանին և՛ Հանրապետական կուսակցությունը:

Սակայն չկա, իսկ ինչպես Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, այնպես էլ  «Քաղաքացիական պայմանգրի» ծրագրային գլխավոր կետը ոչ թե գաղափարն է այլ անձը:

Ինչպես անցած շաբաթ օրը հանրահավաքին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի»  առաջնորդ Նիկոլ Փաշինյանը. «Քանի դեռ Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական մետաստազները հեռացված չեն իշխանությունից, Հայաստանի Հանրապետության պատմությունը հարստանալու է նոր ցնցումներով, նոր կորուստներով, նոր անկումներով»:

Ճիշտ է, Քաղաքացիական պայմանգիրը ի տարբերություն մի շարք այլ ընդդիմությունների գիտի որ Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար ոչ թե Պուտինին պետք է գցել, այլ Սերժ Սարգսյանին, այսուհանդերձ անձը փոխելուց բացի շատ բան չի ասում նրա ծրագիրը:

Եթե տնտեսական համակարգը նույնն է մնալու, եթե հանքարդյունաբերությունը շարունակելու է գործել 90-ականների կեսերին ընդունված օրենքներով, եթե երկրի ընդերքը շարունակելու է հարստացնել մի քանի անհատների ու ձեռնարկությունների, եթե  հարուստները շարունակելու են հարստանալ, իսկ աղքատները աղքատանալ, ապա ի՞նչ երաշխիք որ նոր ցնցումներ չեն լինի:

Ինչպե՞ս է դիմագրավելու «Քաղաքացիական պայմանգիրը» հետսերժսարգսյանական ցնցումներին.

«Մենք Հայաստանը տեսնում ենք որպես բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Ինչ որ շատ ծանոթ նախադասություն, վարչապետ Տիգրան Սարգսյա՞նն է ասել, թե՞ մեկ այլ ղեկավար կամ ընդդիմադիր գործիչ: Որտե՞ղ է տարաձայնությունը, ինչո՞վ է ընդդիմադիր այս տեսլականը, կա՞ մի կուսակցություն որ չի ուզում դա տեսնել: Կարծես չկա:

Կուզեի այս հարցերին անդրադառնար հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրող Լենա Նազարյանը, ով մինչ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ դառնալը բնապահպանական շարժման ակտիվիստ էր և կարծեմ հավատում էր այն գաղափարին, որ հանքարդյունաբերությունը պետք է պետականացնել:

Քաղաքացիական պայմանագրի միակ գաղափարը, որը նրան մյուս կուսակցություններից տարբերում է,  Հայաստանից թալանված միլիարդները հետ բերելն է: Եթե նրանց հաջողվի իշխանափոխություն անել և հավատարիմ մնալ այս խոստմանը, ապա կարող են հետ բերել 25 տարում թալանված մոտ 15միլիարդ դոլար(գուցե ավել): Սակայն այս գաղափարը կենսունակ դառնալու համար, պետք է մաս կազմի ավելի լայն ձախ գաղափարախոսության, որի համար ձեռնարկությունների սեփականաշնորհումը ոչ թե ճիշտ գաղափար է, այլ թալան:

Երբ իշխանության և ընդդիմության մեջ գաղափարական խոշոր տարաձայնություն չկա, միայն անձերի հարց է դրված, ընտրություններն էլ այդպես հեշտ կկեղծվեն. եթե գաղափարախոսությունները գրեթե չեն տարբերվում, եթե քո կյանքը բարելավելու իրական մեխանիզմներ ցույց չեն տալու, ինչո՞ւ փողով ձայնդ չվաճառես, -մտածում է ընտրողը: Եթե արմատապես համակարգը չես փոխելու, ի՞նչ իմաստ ունի հետևողական պայքար տանել իշխանության դեմ,-մտածում է ընդդիմադիրը:

Ուրեմն, էլ ի՞նչ ընտրություն, ընտրության գնալով մասնակցում ես իշխանության ամրությանը.

Էլի ընտրություններ, էլի կեղծիքներ, էլի ցույցեր, էլի ճահճացում, էլի ընդդիմադիր պատգամավորներ, որոնք համարձակ մտքեր կասեն ԱԺ ամբիոնից, իսկ եկամուտները կշարունակեն հոսել անհատների գրպանները: Մինչև ե՞րբ… մինչև մի նոր հարված Ադրբեջանից:

Реклама

Entry filed under: բլոգ. Tags: .

Խնդալու չի. հակառուսականության մտավորական ճակատը Երկու խոստովանություն և հարյուրավոր խոշտանգվածներ. Երբեք չմոռնաս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: