Սերժ Սարգսյանը հասարակության հայելին է

02.12.2016 at 10:03 Оставьте комментарий

 

«Տվեք ինձ մի ողորմելի, անտանելի մարդու անուն, և ես նրա մասին լավ բաներ կպատմեմ»:

Ասում էր Լևոն Ներսիսյանը: Մենք ոչ մեկի անունը չտվեցինք այդպես էլ, բայց հիմա կուզեի նրան հարցնել՝ ի՞նչ կպատմեք Սերժ Սարգսյանի մասին:

Կարծում եմ, որ Լևոն Ներսիսյանի վրա ազդեցություն չէին ունենա իշխանության կոչումներն ու նվերները ոչ էլ ամբոխին կքծներ: Նա իր հայացքը չէր փոխի նյութական բարիքների ծանրության տակ: Ուրեմն, նա կգտներ ինչ-որ լավ բան ասելու, անկեղծ բան, որը չեն գտնում Հայաստանի ընդդիմադիրները. նրանք ու ընդհանրապես հազարավոր մարդիկ Սերժ Սարգսյանի մասին ոչ մի լավ բան չեն կարող ասել:

Բայց ո՞վ է Սերժ Սարգսյանը, լուսնի՞ց է եկել, թե՞ նույն միսուարյունից է, ինչ նրանից դժգոհողները, մեկ այլ մոլորակի՞ց է, թե՞  Հայաստանյան միջավայրում հղկված հասարակական էակ, ինչ-որ կոլբայում առանց արտաքին միջամտության առաջացած արարա՞ծ է, թե՞ ընկերական, կուսակցական, վարչական, պետական աստիճաններով բարձրացած մեկը:

Ուրեմն, Սերժ Սարգսյանն արդյունքն է այն հասարակության, որ ձևավորվեց այս 25 տարիներին Խորհրդային միության փլուզման արդյունքում, նա հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել:

Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան: Լուս.՝ aravot.am

Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան: Լուս.՝ aravot.am

Այդ հայելու մեջ իրենց կտեսնեն բոլորը, բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու մտավորականները:

Նրա մեջ իրեն կտեսնի ՀՀՇ-ն ու նրա ժառանգորդ ՀԱԿ-ը. Սերժ Սարգսյանն է իրականացնում այն իդեաները, որոնք դրված էին ՀՀՇ-ի գաղափարախոսության հիմքում՝ սեփականաշնորհում, մրցակցություն, անձնական շահ:

Սեփականաշնորհում կամ սեփականացում՝  էն ինչ բոլորինն է, խլվում է ու բաժանվում անհատների, էն ինչ հանրային է, դառնում է անձնական շահ, ու առաջանում է զրկվածների ու ունևորների մի նոր աշխարհ, մեկը սեփականացրել է, ունի ռեսուրնսեր, պտտեցնում, ավելի է  հարստանում, մյուսը, ումից խլել են, դարձրել ընչազուրկ, ավելի է աղքատանում ու կախված մնում սեփականատերերի կամքից:

Մրցակցություն. Ստեղծում են հզոր և թույլ հակադրություն իսկ հետո հզորը ուտում է թույլին: Մի օրինակ՝ խանութպաը առևտուր է անում, չորս հոգանոց ընտանիքով ապրում է, կողքը հսկա Սուպերմարքեթ են բացում, որը սրբում է շուջ բոլոր խանութները ու աղքատացնում համեստ ապրող մարդուն: Ու այդպես հազարներ են աղքատանում: Քաղաքականությունն էլ ոչ թե գաղափարների բանավեճ ու համագործակցություն, այլ կապիտալի ներկայացուցիչներ:

Ու  այս մրցակցություններում Սերժը հաղթել է բոլորին: Մինչև նախագահ դառնալը նա, տարբեր պաշտոններում լինելով, մարզվում ու նորանոր մեթոդներ էր մշակում ամենից շուտ հասնելու համար վերջնագծին, իսկ հասնելուց հետո էլ նույն հաջողությամբ նա պահում է հաղթանակի տիտղոսը և իր հետ մրցակցելու համար պարտադրել է ՀՀՇ-ի մշակած և իր կողմից կատարելագործված խաղի կանոնները՝ իշխանությո՞ւն եք ուզում, եկեք ընտրություններին բազուկներիս ամուրությունը չափենք, ես ընտիր դատավորներ ունեմ: Եվ գալիս են:

Սա սկսվել է այն պահից, ինչ ՀՀՇ-ն եկել է իշխանության 1991-ից և շարունակվում է մինչև այսօր: Միայն անձնական շահը բավարարելու համար հորինված սեփականացումն ու մրցակցությունը ի՞նչ արդյունք է տվել. միայն երկու թիվ՝ պաշտոնապես 1986թ. Հայաստանում ապրել 3, 3 միլիոն մարդ և մահացել է 19410 մարդ, իսկ 2015-ին ապրում է 2,8 միլիոն մարդ՝ 500 հազար պակաս, սակայն մահացել է երկու անգամ ավելի՝ 41763 մարդ:

Էն ինչ կատարվում է Հայաստանում լոկալ մակարդակում,  տեղի է ունենում աշխարհում գլոբալ մակարդակով, որի անունը գլոբալացում է, բնակչության 20 տոկոսը բարեկեցիկ ու շքեղ ապրում է, իսկ  80 տոկոսը աղքատության մեջ է:

«Ինչո՞ւ կարգ մը ժողովուրդներ ոտաբոպիկ պետք է մնան, որպեսզի ուրիշներ պերճ մեքենաներու մէջ ման գան: Ինչո՞ւ ոմանք պետք է ապրին 35 տարի, որպեսզի ուրիշներ ապրին 70: Ինչո՞ւ ոմանք պետք է թշուառ աղքատության մեջ մնան, որպեսզի ուրիշներ չափազանց հարուստ ըլլան: Կը խոսիմ հանուն այն երեխաներուն, որոնք ուտելու հաց չունին: Կը խոսիմ հանուն այն հիվանդներուն, որոնք դեղ չունին: Կը խոսիմ հանուն անոնց, որոնց կյանքի և մարդկային արժանապատուության իրավունքը մերժված է: Կարգ մը երկիրներ ունին անհատնում միջոցներ, ուրիշներ ոչինչ ունին: Ի՞նչ է անոնց ճակատագիրը: Սոված մեռնի՞լ: Հավերժորեն աղքա՞տ մնալ: Ինչի՞ կը ծառայե ուրեմն քաղաքակրթությունը, ինչո՞ւ համար է մարդուն խիղճը, ինչի՞ է պիտանի ՄԱԿ-ը, ինչո՞ւ համար է աշխարհը…»:

Ֆիդել Կաստրոյի ՄԱԿ-ում արտասանած այս խոսքերը բնութագրում են ամբողջ աշխարհը ու նաև Հայաստանը:

Այդ հայելու մեջ իրենց կտեսնեն ՀՀՇ-ից առանձնացած մեծ ու փոքր գործիչներ, կտեսնի իրեն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա ասում է, որ Հայաստանի իշխանությունները սիրում են օֆշորային գոտիներում ձեռնարկութուններ բացել: Երբ նայի հայելուն, կտեսնի, որ իր վարչապետության օրոք է առաջին անգամ օվշորային ձեռնարկությանը սեփականաշնորհում արվել. 1995-ին օվշորային Ջերսի կղզում բացված ТVТ ընկերությանը սեփականաշնորհվեց Արմենթելի բաժնետոմսերի 49 տոկոսը:

Հայելու մեջ իրեն կտեսնի «Ժառանգությունը» հանձին իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի. 2013 թվի նախագահական ընտրություներում քվեներով ընտրվելով և ունենալով համազգային աջացություն՝ չգնաց վերցնելու իրեն տրված նախագահի պաշտոնը և  թատերական ներկայացումներով՝ հրապարակային երդումներով ու  աղոթքներով իր նահանջը կազմակերպեց. ինչո՞ւ, ճանապարհը արյունո՞տ է, ուրեմն, մարտնչե՞լ, ինչո՞ւ ռիսկի գնալ, կյանքը չարժի զոհաբերել մի բանի համար, որն իր փոխարեն Սերժը կանի: Գաղափարական ոչ մի տարբերություն չկա Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի միջև, երկուսն էլ պաշտում են Նժդեհին, սեփականշնորհումն ու մրցակցությունը:  Անցյալ տարի, երբ Վենեսուելայի խորհդարանական ընտրություններում հաղթեցին աջերը՝ նրանց Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, Ժառանգության խիղճը՝ Զարուհի Փոստանջյանը ցնծում էր: Ուրեմն, ինչո՞ւ կյանքը վտանգել հանուն նրա, որ հանքերի քվոտաները ոչ թե Սերժը բաժանի, այլ ինքը: Չարժի, ու մեկ տարի անց ԱԺ ընտրություններում այնպիսի համագործակցության գնացին իշխանության հետ, որ ԱԺ պատգամավոր ընտրված վեցից միայն մեկն է Ժառանգության անդամ:

Սերժ Սարգսյան ԵՐաֆֆի Հովհաննիսյան 2013, լուս. Ֆոտոլուր

Սերժ Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան 2013, լուս. Ֆոտոլուր

Ուրեմն, այդ հայելու մեջ իրենց կտեսնեն նաև մյուս բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնց գաղափարախոսությունը հիմնված է նեոլիբերալիզմի վրա՝ նույն սեփականշնորհումն ու մրցակցությունը՝ Համախմբումը,  Քաղաքացիական պայմանագիր, էլ ո՞վ մնաց: Նրանք ասում են՝ մենք Սերժից ավելի լավ տղերքի կտանք շահագործելու հանքերը, ավելի լավ տղերքի կսեփականաշնորհենք տակը մնացածը: Բայց եթե Սերժը դրանք անում է, արժի՞ լավ տղերքի խաթեր այնպիսի ռիսկի գնալ, որ ինչ-որ բան կորցնելու վտանգ առաջնա: Չարժի, ուրեմն դուրս գանք մրցակցության ասպարեզ ներքուստ համակերպված, որ հաղթանակը Սերժինն է: Բայց չենք ցույց տա, կպայքարենք, կմերկացնենք ռեժիմը, այս տեսանելի ըմբոստությունն ու անտեսանելի համերաշխությունը թույլ կտա, որ ԱԺ-ում մի քանի տեղ ձեռ գցենք, որպես ընդդմադիր հարստանանք,  Սերժն էլ պետական ունեցվածքից ու ֆինանսական աղբյուներից ինչ տա, ջանը սաղ:

Հայելու մեջ իրեն կտեսնի Դաշնակցությունը: Երկուսն էլ դավաճանել գիտեն, ինչպես Սերժ Սարգսյանն է դավաճանել Կոմկուսին ու սոցիալիզմին, որոնք եղել են իր կարիերայի խթանը, այնպես էլ Դաշնակցությունն է դավաճանել սոցիալիզմին ու խրվել հարստանալու մոլուցքի մեջ: Սերժ Սարգսյանն ավելի ազնիվ է, նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության ծրագրում սոցիալիզմ չկա, իսկ Դաշնակցությունը սոցիալիզմի անունից է թալանով զբաղված: Մի երիտասարդ, ով դաշնակցությունից հիասթափված հեռացել էր, պատմում էր, որ դաշնակցական առաջնորդներից մեկը, ով մի քանի անգամ նախարար է եղել, իրենց հետ հանդիպմանը ասում էր՝ սոցիալի՞զմ, տենց բան չկա, մտքներիցդ հանեք-նետեք:

Հա մեկ էլ, ճիշտ է, Հանրապետական կուսակցությունում նախագահը փոխվում է միայն այն ժամանակ, երբ նախագահը մեռնում է, այնուհանդերձ փոխվում է, իսկ Դաշնակցությունում 18 տարի ղեկավարը չի փոխվում, նույնն է՝ Հրանտ Մարգարյանը: Բայց եթե նա նայի հայելուն, ոչ այնքան իր ազգանվամբ ադաշ  հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին կտեսնի, նա սոցիալիստ չի եղել, այլ  հենց Սերժ Սարգսյանին: Տարիների համագործակցության արդյունքում դիմագծերը անճանաչելիորեն նմանվում են:

Հրանտ Մարգարյան Սերժ Սարգսյան

Հրանտ Մարգարյան Սերժ Սարգսյան

Հայելու մեջ իրենց կտեսնեն նաև Սասնա ծռերի այն անդամները, ովքեր հանձնվելու որոշում ընդունեցին: Թեև նրանք միակն են, որ չընդունեցին ընտրությամբ իշխանափոխության  խաղի կանոնները, բայց  միևնույն է, հայելու մեջ նրանցից ոմանք արտացոլվում են:

Ինձ մեկը պատմել է, որ Սերժ Սարգսյանը անձնական զրույցում լսելով երկրի ծանր վիճակի մասին, վերջում ասել է՝ դե արտաքին ուժերը չեն թողնում էլի, որ երկիրը զարգանա: Այդպես էլ Սասնա ծռերի Վարուժան Ավետիսյանը՝ տեսնելով, որ մի շենք գրավելը էն ծրագիրը չէր, որ երկրում իշխանություն փոխվեր, հանձնվելուց առաջ երկրի ճգնաժամի ամբողջ մեղքը բարդեց արտաքին ուժի վրա՝ հայտարարելով, թե երկիրը գաղութացված է: Եթե Մոսկվայի գաղութն է երկիրը, ուրեմն իրենք անզոր են, բոլորդ հասկանում եք, սիրելի հայերնակիցներ, հիմա մենք չենք կարող ազատագրել հայրենիքը, հանձնվենք, դառնանք ռազմագերի, մինչև գան լավ ժամանակներ: Ուրեմն, և Սերժը և Սասնա ծռերը իրենց անկարողությունը բացատրում են արտաքին ուժերով: Նաև շրջանառվում է այն տեսակետը, թե Վիտոն (գեներալ Վիտալի Բալասանյանը, ում հետ բանակցությունների արդյունքում Սասնա ծռերը հանձնվեցին) խաբեց Սասնա ծռերին:

Հռետորական հարց՝ հնարավո՞ր էր արդյոք, որ Բատիստայի գեներալը խաբեր Ֆիդել Կաստրոյին կամ Չե Գևարային: Իսկ ինչո՞ւ չէր կարող, քանի որ Ֆիդելի դեմքը հենց նայեց Բատիստա-հայելուն, այն ոչ թե անդրադարձեց, այլ փշրվեց. նրանք տարբեր աշխարհներ էին կառուցում:

Ու անկեղծ են Սասնա ծռերի համար ցույց անողները, երբ գոռում են՝ մենք Սասնա ծռեր ենք: Այո, դուք էլ եք Սասնա ծռեր, նայեք հայելուն կհամոզվեք:

Հայելու մեջ իրեն կտեսնի նաև հասարակական կազմակերպությունների ստվար մասը.  ինչպես պետությունը, այնպես էլ նրանք սնվում են նույն աղբյուրից՝ Արևտմյան ֆինանսավորումներից: Ուրեմն ինչի՞ են Արևմտյան ֆոնդերն ու կառավարությունները  գումար տալիս հա՛մ իշխանությանը, հա՛մ նրանց դեմ պայքարող հկ-ներին. պարզ պատճառով, նրանք իրարից չեն տարբերվում: Ժամանակակից կապիտալիզմի պրյոմն է՝ մարդու իրավունքների պատրվակով  կապիտալի շահերը առաջ տանել (19-20 րդ դարերում փոքր ժողովուրդների ազատագրման գաղափարի անվան տակ էին շահերը բրդում): Իշխանությանը ֆինասավորում է, որ իրենց ուզած տնտեսական համակարգը պահեն, ամեն ինչ սեփականաշնորհեն, գցեն մրցակցային դաշտ և բաց իրենց շահագործման համար (վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց նոր «Մեզ պետք է առողջապահության ոլորտում բարձրացնել մրցակցային դաշտը». նույնիսկ կյանքը ապրանքի է վերածում, ով մրցունակ չէ, բնական է, մեռնելու է): Իսկ հկ-ներն էլ Միջազգային կապիտալի ձեռքին գործիք են իշխանությանը վերահսկողության տակ պահելու ու նրա արտաքին քաղաքականությունը ներսում տարածելու համար, ու նաև, որ բացված շուկա անցանկալի երկրներ չմտնեն (այժմ անցանկալին Ռուսաստանն է, հկ-ների գործն էլ հակառուսական պրոպագանդան է):

ՀԿ-ներն էլ կուսակցությունների պես նեոլիբերալ են՝ սեփականաշնորհումը ճիշտ որոշում են համարում և ոչ թե թալան:

Ընդդիմություններն ու հկ-ները իշխանության հետ մի տարաձայնություն ունեն, թե ում վաճառեն երկրի ռեսուրսները, ընդդիմությունները ուզում են իրենց խումբը օգտվի (ՀՀՇ-ն իրար մեջ էր բաժանում, ՀՀԿ-ն էլ իրար մեջ), հկ-ներն էլ՝ ում ուզում է տան միայն ռուսների չտան: Խոսակցություններ են պտտվում, որ պատրաստվում են սեփականաշնորհել բարձրավոլտ էլեկտրակայանները. հկ-ները կաղմկեն ոչ թե սեփականաշնորհման դեմ, այլ որ տրվելու է ռուսներին, անունը կդնեն գաղութացում: Բայց եթե  Արևմուտքի որևէ երկրի կամ տրանսնացիոնալ կորպորացիայի սեփականաշնորհվեր, ուրեմն ամեն ինչ ճիշտ հունով է գնում:

Ահա թե ինչու են ցնծում բազմաթիվ ակտիվիստներ Ֆիդել Կաստրոյի մահը, մի մարդու, ով պետականացրեց բոլոր օլիգարխների ունեցվածքը և հավասարություն բերեց երկրին, և ում մահը սգում են Լատինական Ամերիկայից մինչև Աֆրիկա և Պաղեստին բոլոր ճնշվածները: Մասնավորապես ցնծում է Ժառանգության նախկին անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր  Ստյոպա Սաֆարյանը, ում կառույցը ֆինասավորվում է ԱՄՆ-ի կոնգրեսի ստեղծած NED ֆոնդից (այս ֆոնդը առնչվում է Ամերիկյան գաղտնի ծառայության ԿՀՎ-ի հետ, որը 638 մահափորձ էր արել Ֆիդել Կաստրոյի դեմ: Ֆոնդի ստեղծումը բացատրում են նրանով, որ ԿՀՎ-ի թաքուն գործերը NED-ը կանի  բացահայտ): Սաֆարյանը  ՖԲ-ի իր պատին դրել է CNNի նկարած ԱՄՆ-ում հակակաստրոյականների ուրախությունը և նրանց հետ ուրախանում է. «Մե ուրախ թաղում, մե քեֆ, մե ուրախուչուն ասում են՝ Կաստրոն ուրախ մարդ ա եղել:ՃՃ»:

Ինչո՞ւ են հայ բազմաթիվ հասարակական ու քաղաքական ակտիվիստներ ցնծում Ֆիդելի մահվան կապակցությամբ. պատճառներից մեկը նրանց համագործակցությունն է Ֆիդելի թշնամիների հետ, մյուսը դրանից բխող վայելքը, ինչպես Եվա Հակոբյանն է ասում . «Հայ ակտիվիստները գլամուռ են, իսկ Կուբան նրանց աչքին «աղքատ» է»:

styopa-urakh

Այդպես էլ Փոստանջյանի պես ցնծության մեջ էր հայ իրավապաշտպանության «խիղճ» Արթուր Սաքունցը Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններում ձախերի պարտության առիթով:  Վենեսուելայում ձախերը բազմաթիվ ձեռնարկություններ պետականացրին, մասնավորապես հանքարդյունաբերությունն ու ցեմենտի արտադրությունը, ու բյուջե բերած եկամուտներով միլիոնավոր մարդկանց կրթությամբ, առողջապահությամբ ու բնակարանով ապահովեցին:  Սաֆարյանը, Սաքունցը ու մյուս քաղաքական ու հասարակական ակտիվիստները ցնծումակցում են իրենց հոգաբարձուներին,  ԱՄՆ-ի առաջնորդությամբ միջազգային կապիտալին,  որի արտաքին քաղաքականությունը շուկաներ գրավելն ու ռեսուրսներին տիրանալն է և դրանց խոչընդոտողներին մեջտեղից վերացնելը: Դրա համար էլ ԱՄՆ-ն այժմ ամեն ինչ անում է տապալելու համար Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուռոյին: Այդպես 1973-ին ԱՄՆ-ի դրդմամբ ու աջակցությամբ խունտան տապալեց ժողովրդի քվեն ստացած նախագահ Ալիենդեին, ռազմական հեղաշրջումով 2009-ին գցեցին Հոնդուրասի նախագահ Մանուել Սելայային, Սիրիան ավերեցին, այս տարի էլ աջերը իմպիչմենտով հեռացրին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին:  Իսկ այնտեղ, ուր հեղաշրջման մեթոդը խափանվում է, զորք է մտցնում, ինչպես 1989-ին ներխուժեց Պանամա, 2003-ին Իրաք, 2011-ին էլ ռմբակոծեց Լիբիան:

Կուբան այն հազվագյուտ երկիրն էր, որի հեղափոխությունը ԱՄՆ-ն շրջափակմամբ, սանկցիաներով ու տարբեր դավադրություններով չկարողացավ տապալել: Ֆիդելին հաջողվեց դիմադրել իր անսովոր ուժի և ամերիկային գրանտների ու դավադրություների համար ոչ մի սողանցք չթողնելու շնորհիվ, որի պատճառով ամերիկյան մեդիան միջազգային հանրության աչքում նրան սարքեց արյունարբու դիկտատոր և այդ պիտակը շարան-շարան կրկնում են հայաստանյան ակտիվիստները (ահա քեզ արյուն՝ Կաստրոյի կառավարման 50 տարիներին Կուբայում եղել է 276 մահապատիժ, իսկ ԱՄՆ-ում միայն այս տարի ոստիկանները սպանել են 875 հոգի):

 ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպումը ԱՄՆ դեսպանատանը, աջից՝ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Հանրապետություն պուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազատ Դեմոկրտաներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Բրիջիթ Բրինքը, Ստեփան Սաֆարյանը

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպումը ԱՄՆ դեսպանատանը, աջից՝ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Հանրապետություն պուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազատ Դեմոկրտաներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Բրիջիթ Բրինքը, Ստեփան Սաֆարյանը

Այ այսպես, երկուսն էլ՝ իրար դեմ կռվողները՝ մի կողմից Սերժ ու հանրապետական, մյուս կողմից Սաքունց ու Սաֆարյան իրենց հկ-ներով նույն նեոլիբերալ ուժերի հովանավորյալներն են: Սերժը մի քիչ իրեն լավ չի պահում միայն մի պահով, որ Ռուսաստանի հետ դաշնակցում է, բայց դա այն չարաճճիությունը չի որ պատժեն, դրանից նրա էությունը չի փոխվում. Ռուսաստանն էլ նույն կապտալիստական աշխարհն է, որին չի ներվում մի քիչ ինքնուրույն լինելու ու շուկայի խոշորացմանը միանգամից չտրվելու համար:  Ուրեմն, շահագործվող երկրի համար տարբերություն չկա՝ սեփականացնողը ռուսաստանի քաղաքացի՞ է, թե՞ Բրիտանիայի: Իսկ Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում հայտնվելու անհանգստությունը Սերժը լրացնում է ՆԱՏՕ-ի հետ խաղերով և իր մեդիաների հակառուսական քարոզչությամբ՝ տեսեք, ես համ էլ ձերն եմ:

Նրանք բոլորը՝ հկ-ների առաջնորդներն ու իշխանության չինովնիկները արևմտյան քաղաքների իրենց հոգաբարձուների գրասենյակներում  իրար կողք նստած որպես աշակերտ քննություն են տալիս, զեկուցում են, թե ինչպես են ծախսել փողերը, հկ-ները ճառեր ասելով ցույց են տալիս թե ինչ լավ են սերտել դասերը, ու մերկացնում են  իշխանությանը, որ փողերը վատ է ծախսել՝ այ մենք տեսեք ինչ լավ ենք ծախսում: Իսկ չինովնիկներն էլ արդարանում են՝ մենք էնքան էլ վատ աշակերտներ չենք, էնքան էլ վատ չենք ծախսել: Ուրեմն, նրանք բոլորը նույն մոր կաթն են ծծում:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական, Օրինաց երկիր և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախկին անդամ Անուշ Սեդրակյանը ցնծում է Ֆիդելի մահը(ՖԲ-ում նա հանդես է գալիս Ann Norikyan)

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական, Օրինաց երկիր և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախկին անդամ Անուշ Սեդրակյանը ցնծում է Ֆիդելի մահը(ՖԲ-ում նա հանդես է գալիս Ann Norikyan)

Մարդու իրավունքների պաշտպանությունը, ընդդիմադիր քաղաքականություն խաղալը հարմար հովանոցներ են փող շինելու համար՝ համ ըմբոստի կեցվածք ունես, համ հարուստ ես ու աշխարհով մեկ ֆռֆռում ես:

Բայց անհարմար է Հայաստանի համար, շփոթության ու հուսահատության մեջ է գցում մարդկանց, թե տեսեք այսքան պայքարում են՝ ընդդիմություններ, ցույցեր, ակտիվիստներ, բայց  բան դուրս չի գալիս, ուրեմն ամեն ինչ անհույս է:

Ոչ, անհույսի հարց չի, ուղղակի նրանք իշխանության  գաղափարակիցներն են, նրանք էլ գիտեն, նայում են Սերժ-հայելուն ու իրենց ագահ կերպարանքն են տեսնում, որ հանուն փողի ամեն գաղափար էլ կարող են օգտագործել: Փակվեն ֆինասավորման ծորակները, տեսնենք ինչ կլինի:

Հայելու պարունակությունը հայելին չի փշրի, այնտեղ իր սիրելի դեմքն է արտացոլվում:

Իսկ Հայելին փոխելուց պարունակությունը չի փոխվի, մյուս հայելու մեջ նույն արտացոլանքն է լինելու:

Ուրեմն, հայելու հետ պիտի պարունակությունն էլ փոխել:

 

***

«Ես հեղափոխությունը սկսեցի ունենալով 82 հետևորդ: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ կհերիքեր 15 կամ նույնիսկ 10 հոգի: 10 մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չի թե քանի հոգի եք, կարևոր է ունենալ հավատ և հստակ ծրագիր»։

Ֆիդել Կաստրո

1959 թվին Ֆիդել Կաստրոն եղբոր Ռաուլի և Չե Գևարայի հետ Կուբայում հեղափոխություն արեց:
Կաստրոն բոլոր օլիգարխների ձեռքից առավ ունեցվածքը ու պետականացրեց:
Բժշկական համակարգն ամբողջովին փոխեց, որի շնորհիվ այսօր Կուբայի բժշկությունը լավագույննեից է աշխարհում, իսկ իր բոլոր քաղաքացիների համար հասանելի:

Ամբողջ Ամերիկյան աշխարհամասում ամենացածր մանկան մահացությունն է Կուբայում(բացառությամբ Կանադայի):

Ստեղծեց միացյալ կրթական պետական համակարգ, բացեց 10 հազար դպրոց, 20 տարի անց գրագիտությունը 95 տոկոս էր:

Կուբան այսօր միայն տուրիզմից տարեկան 2 միլիարդ եկամուտ ունի:

Կաստրոն հարուստ հողատերերի ընտանքի զավակ է.

«ես աղքատ չեմ ծնվել: Հայրս հազարավոր հեկտարներ հող ուներ, այսուհանդերձ ես պատիվ ունեմ նշել որ ես այժմ ոչ մի դոլար չունեմ: Իմ ամբողջ ունեցվածքը հեշտությամբ կտեղավորվի Բուշի օսլայած վերնաշապիկի գրպանում: Եվ եթե երբևէ ինձ անհրաժեշտ լինի իմ բոլոր խնայողությունները մի տեղ դնել, որը հուսալի պաշտպանված է հարձակուներից միջազգային տեռորիզմի դեմ պայքարի մեջ, ես անպայման կխնդրեմ Բուշին փոխարինաբար տալ այդ հրաշալի գրպանը և եթե Բուշին թվա իմ ունեցվածքը չափից շատ, ապա ես նախապես նրան եմ նվիրում իմ ամբողջ ունեցվածքը որպես մուծում գրպանի վարձակալության դիմաց»:

Նոյեմբերի 25-ին 90 տարեկանում մահացավ Ֆիդել Կաստրոն,  հուսամ, որ նա այս ագահ աշխարհի վերջին հեղափոխականը չէր:

Կառլոս Պուեբլա. Ֆիդելը գալիս է

http://politinfo.org/

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

Լուսանկարչի երրորդ կեղծիքը Դարձիր Սու և Դաշնակցությունը կողքիդ կկանգնի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 952 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/yxeC0uhL 19 hours ago
  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/B5OYbZLq 19 hours ago
  • Կարծում եմ ընտանեկան կապերի վերաբերյալ բանավիճող կողմերը ընդհանություններ էլ ունեն՝ նրանք հիմնականում քրիստոնյա... fb.me/3Y06gWblX 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/4mQarlTNL 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/436CR5u2S 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: