Դարձիր Սու և Դաշնակցությունը կողքիդ կկանգնի

07.12.2016 at 14:19 Оставьте комментарий

Արդյո՞ք այն բանից հետո, երբ Դաշնակցությունը կանգնեց Սու ցեղախմբի կողքին ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը դադարեցրեց Հյուսիսային Դակոտայում նավթամուղի կառուցումը:

ԱՄՆ կառավարությունը այս հուլիսին համաձայնություն էր տվել Dakota Access Pipeline կոչվող 3,8 միլիարդ դոլար արժողության 1890 կմ նավթամուղի կառուցմանը, որը Հյուսիսային Դակոտայից անցնելու էր չորս նահանգներով մինչև Իլինոյս: Ընդդեմ նավթամուղի կառուցման  Հյուսիսային Դակոտայի հնդկացիների դակոտա և լակոտա ցեղերը սկսեցին ցույցեր անել(այդ երկուսին էլ անվանում են Սու): Նրանք գարնանից վրանային ճամաբար էին խփել նավթամուղի կառուցման տեղում: Նրանց բողոքին միացան տարածքի ֆերմերներն ու մի շարք քաղաքական գործիչներ: Ցուցարաները վստահ են, որ նավթամուղը ապականելու է շրջական  միջավայրը, հատկապես ջրային պաշարները՝ Միսուրի գետն ու լճերն ու նաև իրենց սրբատեղիներն ու նախնիների հիշատակը հավերժացնող կոթողները: Խաղաղ ցույցերը ոստիկանությունը բռնությամբ փորձեց ցրել, բախումներից բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, հարյուրից ավել մարդ ձերբակալվեց: Սակայն բռնության արդյունքում նավթամուղի դեմ պայքարը ավելի թեժացավ, գնալով ավելացան հնդկացիների աջակիցները:

Հյուսիսային Դակոտայում, լուս՝ telesurtv.net

Հյուսիսային Դակոտայում, լուս՝ telesurtv.net

Եվ ահա,  ցույցերը սկսելուց ամիսներ անց, երբ արդեն հայտնի էր հանգուցալուծումը, Դաշնակցության «Ասպարեզ» թերթի դեկտեմբերի մեկի համարում  կարդում ենք «Սու ցեղախմբի կողքին ենք»:

Թերթի խմբագիր Աբո Պողիկեանը բացատրում է իրենց դիրքորոշումը.

«Ցեղասպանության զոհ գացած ժողովուրդի զավակ ըլլալը միայն մե՛կ հիմնավորում է, որ մեզ ևս կը մղե մեր բողոքի ձայնը միացնելու՝ իրենց կյանքի պայմանները հիմնովին խախտող կարգադրության, անիրավության ու անարդարության ենթարկված Սու ազգի զավակներու ընդվզումին:

Կը բողոքենք նաև՝ ի խնդիր մեծ ընկերություններու շահերուն՝ հաւաքականության մը իրավունքներուն վրա բռնանալու պետական-վարչական վարքագիծին դեմ, որ այս հսկայական ծրագիրին իր համաձայնությունը տալե առաջ, զլացած է օրենքով իսկ պայմանավորված խորհրդակցությունը կատարել Սու ժողովուրդին հետ»:

Սակայն ինչո՞ւ է Դաշնակցությունը այսպես ընտրողաբար կանգնում ճնշվածների կողքին, իսկ ավելի հաճախ ճնշողների կողքին է ու նաև ճնշողների մեջ.

2003-2005 թվերին Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, երբ մարդկանց իրենց բնակարաններից վտարում էին, ընտանիքը սենյակում նստած ժամանակ բուլդուզերով տունը քանդում էին, Դաշնակցությունը «կողքին էր», բայց ոչ թե վտարվողների, այլ վտարողների, ոչ թե անտուն մնացածների, այլ հարստահարողների, կոալիցիայի անդամ էր այն կառավարությունում, որը փողոց էր նետում անպաշտպան մարդկանց հանուն մեծ ընկերությունների շահերի: Դաշնակցությունը նույնիսկ չառաջարկեց խորհրդակցություն կատարել Բյուզանդ փողոցի ժողովուրդի հետ(տես՝ «Պետական կարիքների» զոհեր. Բիզնեսի ախորժակը խժռում է երեւանցիների ճակատագրերը»):

Երբ Սոցապ նախարար էր դաշնակացական Աղվան Վարդանյանը, նախարարության պաշտոնյաները յուրացրին մանկատների շրջանավարտների՝ որբերի բնակարանների համար նախատեսված գումարները և նրանց հատկացրին խոնավ հետնախորշեր: Երիտասարդներն ու նրանց զավակները կոյուղիների, ջրատարների խողովակների, անձրևաջրերի տակ հիվանդություններ էին ստանում, և  ճակատագրով զրկվածներին  երկրորդ անգամ զրկեց Դաշնակցությունը: 2008-ին այս թեմայով «Կրկնակի զրկվածները. «բարձրաստիճան» կոռուպցիայից տուժում է մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագիրը» հոդվածում Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Ռուբեն Մարգարյանը ասում է, որ Դաշնակացական նախարարները ավելի շատ ֆինանսական հնարավորություն ունեն և ավելի մեծ անդամավճար են մուծում: Դաշնակցութունը ոչ միայն կողքին էր որբերին փորձանքի բերած նախարարի, այլև նրան ընտրեց Բյուրոյի անդամ:

Հյուսիսային Դակոտայում, լուս՝ telesurtv.net

Հյուսիսային Դակոտայում, լուս՝ telesurtv.net

Եթե, իսկապես, ցեղասպանության զոհ գնացած զավակի պարտավորությունն է կանգնել ճնշվածների կողքին, ապա  1998-ից մինչև այսօր Դաշնակցությունը ճիշտ հակառակն է արել. նա 18 տարի մշտապես կողքին է հարստահարողների, թալանողների, շահագործողների ու ճնշողների:

Ինչո՞ւ է Դաշնակցությունը հայրենիքում ճնշողների մեջ, իսկ այլ տեղ, թեկուզ վիրտուալ, այնուամենայնիվ կանգնում է դիմադրության կողքին(Հյուսիսային Դակոտայում սառնամանիք է, և ֆիզիկապես Սու ցեղախմբի կողքը լինելը այնքան էլ հարմարավետ չէ): Գուցե այն պատճառով որ հայրենիքում անիրավության ու անարդարության ենթարկվածները Սու ցեղախմբի անդամնե՞ր չեն, ազգակիցնե՞րն են: Գուցե: Ուրեմն, ի՞նչ պետք է լինի, որ Դաշնակցությունը տեղը փոխի, անարադարների ու անիրավների կողքը լինելու փոխարեն տեղափոխվի զոհերի կողքը:

Ես ձևը գտել եմ, ահա, այսպիսի կոչը կօգնի գործին.

Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, նրանց ում բնակարանը խլել են, ում ունեցվածքը հրկիզել են, գցվածներին, անտուններին, նրանց ովքեր կրթության, բուժման կոպեկ չունեն, որբերին, ում բնակարանի փողերը կերել են. Հարգելի բարեկամներ , փոխեք ձեր ազգը, դարձեք Սու ցեղախումբ և Դաշնակցությունը կկանգնի ձեր կողքին:

Սու ցեղախումբը հաղթանակ տարավ, դեկտեմբերի 5-ին ԱՄՆ ֆեդերեալ կառավարությունը հրաժարվեց նավթամուղի նախագիծը հաստատել և կքննարկի երթուղու այլընտրանքային տարբերակները:

politinfo.org

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , .

Սերժ Սարգսյանը հասարակության հայելին է Սերժ Սարգսյանի մոդելի դաշինքը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Marked as to-read: Ukraine in the Crossfire by Chris Kaspar de Ploeg goodreads.com/review/show/22… 2 days ago
  • 5 of 5 stars to В тупике by V.V. Veresaev goodreads.com/review/show/21… 5 days ago
  • Ուիլյամ Կառլոս Ուիլյամս. Նախ սա եմ ասում. դուք տեսել եք, չէ՞, տարօրինակ թռչուններին, որ երբեմն մեր գետի վրա են... fb.me/8VNozAJzk 1 week ago
  • Мне понравилось видео "Վիոլետ Գրիգորյան. Քաղաքը / Violet Grigoryan: The City" 1 week ago
  • Մարկ Նշանեան. Կերպ առանց կերպարի։ Ցցու­նու­թիւններ։ Խորտու­բոր­տութիւններ։ Յի­շեց­ուածը եւ ուրեմն թուղթին վրայ... fb.me/41zoNCByH 1 week ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: