Սերժ Սարգսյանի մոդելի դաշինքը

15.12.2016 at 14:50 Оставьте комментарий

qp

Սասուն Միքայելյանը(ՔՊ), Արամ Սարգսյան(Հանրապետություն), Էդմոն Մարուքյանը(Լուսավոր Հայաստան) ստորագրում են երեք կուսակցությունների դաշինքը

Երեք կուսակցություն միավորվել է՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն», ու ծրագիր է հռչակել ստեղծել մի բան, որն արդեն ստեղծված է՝ եվրոպական մոդելի պետություն: Նրանք նաև ցանկություն են հայտնել, որ այդ պետությունը լինի  ժողովրդավարական և սոցիալական՝ ազգային լավագույն առանձնահատկությունների ու հետաքրքրությունների համադրությամբ:

Հայաստանն ինչո՞վ եվրոպական մոդելի պետություն չէ: Հանրապետությո՞ւն է՝ իհարկե՛, Սահմանադրություն ունի՞՝ ունի. էս քեզ մոդելի մի մասը: Սահմանադրությունը նախագահականից փոխե՞լ է պառլամենտականի՝ փոխել է, կուսակցություններ ունի՞՝ ունի, շա՞տ ունի՝ ահագի՛ն, էնքան, որ էս երեքը եվրոպական մոդելով միավորվել են:

Ժողովրդավարությունը  պակասությո՞ւն է անում: Սա էլ է եվրոպական մոդել, կապիտալիստական Եվրոպայում իշխանությունը միշտ էլ կապիտալի ձեռքում էր, մինչև որ սոցիալիստական շարժումները մի քիչ նեղեցին ու ստիպեցին իշխանությունից մի քիչ կիսել, առողջապահությունն ու կրթությունն անվճար սարքել, արգելակել սեփականաշնորհումը: Բայց այս եռյակն էլ նույն կապիտալի ծնունդն է։ Նրանցից մեկի ղեկավարը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, եղել է հենց այդ կապիտալի իշխանության մաս՝ վարչապետ, նրա եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը, Հայաստանը կապիտալիստական դարձնող ու տարբեր ազդեցությունների մեջ երկիրը մաս-մաս բաժանողներից էր: Մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, այս մեկի հետ սատարել է Հայաստանի սեփականաշնորհման հորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, եղել է կապիտալի պաշտպան ՀԱԿ դաշինքում: «Քաղաքացիական պայմանագիրը» լիբերալ կուսակցություն է, որի քաղաքական դիրքորոշումն ավելի հստակ երևաց նրանց հանրահավաքում (տես՝ «Ի՞նչ է խոստանում պոստսերժսարգսյանական երկրին «Քաղաքացիական պայմանագիրը»):

Երրորդ կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», մյուս կուսակցություններից ոչնչով չի տարբերվել, միայն անունից կարելի է ենթադրել, որ սեր ունի էներգետիկայի նկատմամբ:

Այս երեքից  ոչ մեկը ոչ պահանջել է սեփականացված հանրային  հարստությունը պետականացնել, ոչ էլ սեփականաշնորհման գաղափարի դեմ է խոսել: Ուրեմն, նրանք նեոլիբերալ եվրոպական այն նույն մոդելից են, որից կազմված են Հանրապետական, ՀԱԿ, «Ժառանգություն» և մյուս կուսակցությունները: Մի մոդել, որով լցված է Հայաստանը:

Բայց ինչո՞վ է տարբերվում այս դաշինքը Հանրապետական կուսակցությունից: Տարբերությունը նրանց դերերի մեջ է:

Նրանք երկուսն էլ սերժական մոդելի կուսակցություններ են, որոնք տարբերվում են միայն իրենց դերերով: Եռյակին հատկացված է ԱԺ-ում ընդդեմ խոսողների դերը: Ճիշտ է, եռյակից մեկն էնքան էլ խոսել չգիտի, բայց նա էլ սպարապետի եվրոպական մոդելի եղբայրն է: Մյուս դերը հենց բխում է եվրոպական մոդելի մասին նրանց ծրագրային հայտարարությունից՝  Հայաստանը պոկելՌուսաստանի ազդեցությունից և մտցնել Արևմուտքի ներգործության տակ: Եռյակը և նրա նման մի քանի այլ մանր կուսակցութուններ պետք են Սերժ Սարգսյանին, որ նա, մի կողմից, Ռուսաստանին ասի՝ տե՛ս, մի քիչ սանձերը թուլացնեմ՝ ինձ կգցեն, Հայաստանը կմտցնեն ՆԱՏՕ, որպեսզի սրանք իշխանության չգան, արի՛ ինձ ձրի զենք տուր: Մյուս կողմից էլ՝ Եվրոպային ասի՝ տե՛ս,  ձեր շահերը լավ էլ արտահայտված են,  վարկերն ու գրանտները հանգիստ կարող եք տալ:

Սերժ Սարգսյանի մոդելն աշխատեցվելով՝ կկատարվի եռյակի ծրագրի վերջին հատվածը՝ ազգային լավագույն ավանդույթները կպահպանվեն:

politinfo.org

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , , .

Դարձիր Սու և Դաշնակցությունը կողքիդ կկանգնի Տարածք հանձնեն, թե ոչ` պատերազմն անխուսափելի է. խաղաղության ճանապարհը սոցիալիստական հեղափոխությունն է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: