ՀԱԿ-ը փլուզման եզրին. պարանոյան իրականություն դարձավ

13.01.2018 at 06:27 Оставьте комментарий

Տեր-Պետրոսյանը իր «քաղաքական վերլուծությունների» թալաքը ընկավ ու հիմա պապիկից վերածվում է անօգնական բիձու, ում մի բաժակ ջուր տվող էլ չի լինելու:

Չէ, չափազանցություն է ասածս, ԼՏՊ-ին մի բաժակ ջուր տվողների մի փոքրիկ հերթ մինչև իր մահը կլինի, բայց հերթը իրոք այնքան փոքրիկ կլինի, որ չի սփոփի նրա փառասեր հոգին:

Ընդդիմության առաջնորդի փառքը այնպիսի անկում է ունենալու, ինչպես թմրամոլն է հասնում իր կայֆի գագաթնակետին ու հետո գահավիժում կյանքի հատակը: Այո, Տեր-Պետրոսյանն էլ թմրամոլի պես հպանցիկ կայֆի հետևից ընկավ 2008-ին մի պահ փողոցում հավաքելով 300 հազար հոգի, բայց հետո հետզհետե սկսեց գահավիժել մինչև այսօրվա ՀԱԿ-ի փլուզման եզրերը, ուր երեկ իրեն կուռք դարձնողները այսօր նրան անխնա քննադատում են Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցություն փնտրելու համար:

ԼՏՊ-ի վերջնական անկումը կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաշվելիս, երբ պարզվի որ ընտրություններին իրար ուտելով գնացող ՀԱԿ-ը հազիվ է հաղթահարում 7 տոկոսը:

Այո, ԼՏՊ-ն ոչ կունենա Բարգավաճի աջակցությունը, որը ակնկալում էր իր վերջին հանրահավաքային ելույթում և ոչ էլ կամակատարների այն բանակը, որի ստվար հատվածը նաղդ իշխանությունը` Սերժին թողած չի պատրաստվում գնալ պարտված գործչի ետևից, ու Սերժի ցանկություններն է կատարում «պայքարելով օլիգարխների դեմ» ու կանխելով ընդդիմության ու օլիգարխի համագործակցությունը: Իսկ մի քանի նվիրյալները նույնիսկ մի մարշրուտնի չեն կարող լցնել:

Ի՞նչն էր ԼՏՊ-ի անհաջողության գլխավոր պատճառը, որ հիմա անօգնական է մնացել:

Դա դեռ երևում էր 2007-2008թթ նախընտրական շրջանում, երբ քաղաքականություն մտավ երկու խնդիր լուծելու համար` վրեժ լուծել նրանցից, ովքեր 1998֊ին ստիպեցին իրեն ընտրակեղծիքներ անել և  ովքեր գահընկեց արեցին ու նաև ռևանշ անել ու գալ իշխանության: Բայց վրեժի զգացումը այնպես էր համակել նրան, որ զգացմունքները հաղթեցին և իշխանության գալը մղվեց երկրորդ պլան ու 2008-ի քարոզչությունը կազմակերպեց միայն թշնամանքի ու ատելության վրա: Հենց թշնամանքն էլ էն թմրադեղն էր, որ ներարկելով  հասարակության մեջ կայֆի մեջ ընկած ամբոխ ստացավ, որը բաց կրծքով գնում էր հրազենների կրակոցին ընդառաջ: Այդ կայֆից մի պահ ինքն էլ կայֆ ստացավ, բայց մարտի մեկին կայֆը էնպես թողեց, որ պախկվեց իր դղյակում:

Ո՞վ լիներ իշխանության տեղը, որ թողներ իրեն մորթելու խոստումներ տված առաջնորդին գալ իշխանության: Պարզ է, չէին թողնելու:

Լավ, նախագահական ընտրությունները անցան, բայց աշխարհը դեռ պտտվում էր  ու Լևոնը դեռ հսկա ռեսուրսներ ուներ ու իշխանությունը վերցնելու շանս:

Իսկ հիմա՞ ինչը եղավ նրա ձախողման պատճառը`

Թշնամանալը մեկի հետ ով արդեն իշխանություն չէր: Մարդ ինչքա՜ն պիտի քաղաքականությունից հեռու լինի, որ իշխանությանը թողած ընկնի իշխանությունից հեռացածի` Ռոբերտ Քոչարյանի  հետևից:

Չորս տարի շարունակ նա իր թիրախը դարձրեց հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի արդյունքում նրան վերադարձրեց քաղաքականություն:

Քոչարյանը ՀԱԿ-ի հերթական միտինգից հետո տեղեկանալով, որ ԼՏՊ-ն կրկին իրեն մահացու մեղքերի մեջ է մեղադրում իր վայելքները ընդհատած հարցազրույցով փորձում էր նրա դեմը առնել: Բայց ինչքա՞ն հարցազրույց տաս, հարցազրույցը դեմը չի առնում: Ի վերջո Լևոնը իր նյարդայնացնող ելույթներով ու Սերժ Սարգսյանի հետ սիլիբիլիով այն աստիճան հունից հանեց Քոչարյանին, որ նա  առյուծի որսը թողած վերադրձավ քաղաքականություն, որ թույլ չտա իշխանության գա, իշխանության փայ ունենա մեկը, ով պատրաստվում է իրեն հոշոտել:

Ուրեմն, ԼՏՊ-ի չորս տարվա քաղաքականությունը մի արդյունք տվեց` շահեց մի լուրջ քաղաքական հակառակորդ:

Իհարկե, ԼՏՊ-ն ընկել էր իր բարեկամ Դավիթ Շահնազարյանի ջրերը, ում կյանքի նպատակը դարձել է Քոչարյանին վերացնելը ու այդ նպատակը այնքան սևեռուն է դարձել, որ նա արդեն ընկել է զառանցանքների մեջ հայտարարելով, թե Քոչարյանը «հայ ժողովրդին ավելի մեծ դժբախտություններ է պատճառել, քան Օսմանյան կայսրությունը եւ Ադրբեջանը միասին վերցրած»:

Էէէ, ԼՏՊ-ն թող չընկներ Շահնազարյանի ազդեցության տակ: Նա կերազեր 88 թվի երանելի օրերը, երբ Ղարաբաղ կոմիտեի կոլեգաների հաշվարկված քաղաքականությունը նրան տարավ մինչև նախագահի աթոռ: Իսկ հիմա մնալով Շահնազարյանի հույսին նրա համար պատգամավորական մանդատն էլ երազ է դառնում:

Վիքիլիքսի գաղտնազերծած փաստաթուղթն էլ վկայում է ԼՏՊ-ի ձախողման տանող քաղաքականության մասին, որ դեռ 2008-ին իշխանությանը թողած ընկել են Քոչարյանի հետևից. Վիքիլիքսը հաղորդում է, որ Դավիթ Շահնազարյանը դեռ 2008-ի սեպտեմբերի 16-ին ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատարին խնդրում է, որ նա նախագահ Սերժ Սարգսյանին համոզի ընդդիմության հետ համագործակցել, քանի որ ԼՏՊ-ն ու նախագահ Սարգսյանը «ընդհանուր շահ» ունեն` կասեցնել Քոչարյանի քաղաքական վերադարձը: Նաև «ԼՏՊ-ի ճամբարը պատրաստ է հրաժարվել փողոցային բողոքներից եւ ընդդիմադիր այլ պրովոկացիոն գործողություններից, եթե Նախագահ Սարգսյանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ազատ արձակի ընդդիմության մոտ 75 աջակիցներին»: Իսկ ԱՄՆ-ին էլ շահագրգռելու համար Քոչարյանին Ռուսաստանի մարդ է ներկայացնում. «Քոչարյանը եւ «ռուսները» հավաքագրել են զանազան Հայկական օլիգարխների»: Այսինքն, ընդդիմության քաղաքականությունը եղել է միայն քաղբանտարկյալներին ազատելու խնդիրը և պայքարը Աֆրիկայում որս անող Քոչարյանի դեմ: Սա իմացվում էր ու սա ասվում էր, իսկ Վիքիլիքսը ուղղակի դրա համար հավելյալ փաստեր  տվեց:

Ըհը, Սերժ Սարգսյանն էլ կարծես նվեր ստացավ ԱՄՆ-ի դեսպանատնից իմանալով իր հետ համագործակցելու ընդդիմության ցանկությունները: Ըհը, ո՞ր նախագահը չէր երազի ունենալ մի ընդդիմություն, որը պատրաստ է պայքարել իր թշնամիների դեմ: Չէ, թշնամին աֆրիկայում անտիլոպի վրա նշան բռնող Քոչարյանը չէր, թշնամին էն օլիգարխներն են` հանձին Գագիկ Ծառուկյանի, ովքեր դիմադրում են ու չեն ցանկանում հնազադնվել ու իրենց եկամտի աղբյուրները հանձնել Սերժի շրջապատին: Սերժ Սարգսյա՞նն է ագահ, թե՞ նախագահի պաշտոնն է մարդուն դարձնում այն պարանոյիկը, ում թվում է թե յուրաքանչյուր մեծահարուստ ուզում է իր ձեռքից իշխանությունը խլել: Հիմա դա չի էականը, այլ այն որ Սարգսյանի չորս տարվա տնտեսական քաղաքականությունը տնտեսության կենտրոնացումն է, որի գլխավոր առանցքը  Ծառուկյանին  ճնշելուն էր ուղղվում, և որը ստանում էր ընդդիմության աջակցությունը` պայքար օլիգարխների դեմ կարգախոսի ներքո: Դժվար չէր ընդդիմությանը բացատրել` Լևոն Հակոփիչ, այ տեսեք, Քոչարյանի վերադարձը կանխելու համար անհրաժեշտ է ազատվել նրան հնարավոր ֆինանսական աջակցություն ցույց տվողներից, դուք էլ եք ասում` Քոչարյանը հավաքագրում է օլիգարխներին, արի դու պայքարի օլիգարխների դեմ հետն էլ Քոչարյանին քրֆի համ ժողովուրդ կունենաս, համ էլ պատգամավորական տեղեր ու մինիստրի պորտֆեյլներ կստանաս:

ԼՏՊ-ն էլ վստահ էր, թե ընդհանուր թշնամու դեմ պայքարը կհատուցվի իշխանության մաս ստանալով, առնվազն 30 տեղ ազգային  ժողովում, չորս նախարարի պորտֆեյլ, գլխավոր դատախազի պաշտոն և այլն:

Բայց ինչի՞ պիտի Սարգսյանը իշխանության մաս տա մեկին, երբ փորձում է կլանել մեկ ուրիշ իշխանության մասը, ի՞նչ է, Ծառուկյանին կուլ տա, որ տեղը Լևոնի թայֆա՞ն գրավի:

Դեռևս Սերժի ուժը, թե՞ համարձակությունը չհերիքեցին Ծառուկյանին կուլ տալու համար, չկարողացավ «Բարգավաճը» մտցնել Հանրապետականի տակ ընդհանուր նախընտրական ցուցակ, բայց ԼՏՊ-ն կատարեց իր առաքելությունը` պայքարեց օլիգարխների դեմ և համաժողովրդական ըմբոստության ալիքը ջարդեց: Արդեն նա  Սերժ Սարգսյանին պետք չէր, ու նրան օգտագործված անձեռոցիկի պես նետեց` փակելով երկխոսությունը:

Տեր-Պետրոսյանը հայտնվեց անելանելի վիճակում, և կատարեց իր «քաղաքագիտական վերլուծությունը» առաջարկելով նրան ում դեմ պայքարում էր չորս տարի` օլիգարխ Գագիկ Ծառուկյանին, համագործակցել ընդդեմ ավազակապետության ու պայքարել «Անսերժ» Հայաստանի համար : Պետք էր շուտ մտածել, դեռ 2008-ին ոչ թե Սերժի այլ վախ չափողի մոտ գնալ, ազատվել Քոչարյանի վախից, նրան չստիպեր վերադառնալ, դառնալ «անսերժ» ու ռացիոնալ քաղաքականություն մշակել, հիմա ուշ է, չափազանց ուշ: Հիմա պարզվեց, թե իրականում ով է դոդը:

Իսկ մի՞թե արդյունավետ քաղաքականություն չէր լինի եթե 2008-ից իշխանության հետ համագործակցություն փնտրելու փոխարեն, Քոչարյանի նկամտամբ սարսափից ԼՏՊ-ն թոթափվեր, նրա անունը չհիշեր ու այն ժամանակ սկսեր համագործակցել Ծառուկյանի հետ, ում անհրաժեշտ էր փողոցի աջակցությունը մանավանդ անցյալ տարի երբ Սերժը ստիպեց ստորագրել ևս մի կոալիցիոն հուշագիր: Բայց դա կլիներ ոչ թե ԼՏՊ-ն այլ ուրիշ քաղաքական գործիչ:

Մնում է Տեր-Պետրոսյանին խորհուրդ տալ ևս մեկ անգամ կուլ չգնալ շահնազարյանական թևի ճնշումներին ու ոչ միայն Բարգավաճի այլև համագործակցության եզրեր փնտրել բոլոր էն քաղաքական ուժերի հետ(Ժառանգություն, Դաշնակցություն), որոնք շահագրգռված են ընտրություններում հսկել հանրապետականի ախորժակը. գոնե այս դեպքում 7 տոկոսի շեմը ՀԱԿ-ը կանցնի ու գուցե 10-12 տոկոս ձայն հավաքի:

Ամփոփեմ այսպես. այո, մի կողմից 2008-ի մարտի մեկի առաջացրած վախը, մյուս կողմից Քոչարյանի վերադարձի վերաբերյալ պարանոյիկ զառանցանքները գիտնական ԼՏՊ-ին հավասարակշռությունից հանեցին ու նա արեց ամեն ինչ, որ պարանոյան իրականություն դառնա:

 

tert.am

13 հունվարի, 2011

Реклама

Entry filed under: խոհ.

Տարածք հանձնեն, թե ոչ` պատերազմն անխուսափելի է. խաղաղության ճանապարհը սոցիալիստական հեղափոխությունն է Պատահակա՞ն էր դատավորի տան վրա հարձակումը, թե՞ «Ռոբերտ մարդասպան» գործողության օղակներից մեկն էր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ինքնիշխան բլբլոցի տոնը՝ Ինքնագրի շնորհանդեսն ու մրցանակները, լուսանկարային հաղորդում inknagir.org/?p=8966 1 day ago
  • Խորհրդարան առանց ընդդիմության, լիբերալիզմ առանց դեմոկրատիայի Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցվում ու կառուց… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Ինքնագիր գրական ակումբի հայտարարած 2018թ. ապրիլ֊մայիսյան հեղափոխության թեմայով գրական մրցույթի ամփոփման արդյունքում… twitter.com/i/web/status/1… 4 days ago
  • բանկոմատի մոտ Մամայիս թոշակն էի հանում, ծեր մարդը խնդրեց որ իր թոշակն էլ բանկոմատից հանեմ, ինքը չի կարողանում էդ ս… twitter.com/i/web/status/1… 5 days ago
  • խոհեր Հ1֊ով կոռուպցիայի թամայով բանավեճից հետո Քաղաքական գործիչն ընդդեմ դատարկախոսի, մտավորականը ընդդեմ պոպուլիստ… twitter.com/i/web/status/1… 6 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: