Posts filed under ‘բլոգ’

Մուշեղ Սաղաթելյանը. դահիճը զոհի դերում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ 2008 թ. մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Մարտի 1֊ի գործով Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման սառը զենք կրելու և ոստիկանի նկատմամբ բռնություն անելու մեղադրանքով, և համաներմամբ ազատվել 2,5տարի անց։

Մուշեղ Սաղաթելյանը Լևոն Տեր֊Պետրոսյանի զինակիցն է, նրա նախագահության ժամանակ եղել է կալանավայրերի վարչության պետը։ 1994. ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին: 1996. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը պատմում է. «1996թ. սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ ՆԳՆ 6-րդ վարչության հերթապահ մասում հոշոտվում, խոշտանգվում էին ընդդիմադիր գործիչներ։ Կոնկրետ նկատի ունեմ ինձ, Գագիկ Մկրտչյանին, Դավիթ Վարդանյանին, Կիմ Բալայանին և բազմաթիվ այլ անձանց։ Հետագայում ինձ հաջողվեց գտնել այն թալինցի երիտասարդին, որի կողոսկրերն ու գլուխը ջարդել, հոշոտել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցրել նույն օրը նշված վայրում, մեզանից կես ժամ առաջ։ Այդ երիտասարդի աչքի առաջ Սաղաթելյան Մուշեղը և ոչ պակաս հայտնի «գեներալ Բուդոն»՝ Ղազարյան Ռոմանը (նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը) այլ գամփռների հետ բառիս բուն իմաստով բզկտում էին մարդկանց։ Երբ բազմաթիվ մահակների հարվածների արդյունքում հայտնվեցի հատակին, վերոհիշյալ անասուններն ինձ հետ ոտքերով էին խոսում։ Նշածս երիտասարդն ականատես էր եղել Դավիթ Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, Դավիթ Վարդանյանը՝ իմ, ես՝ Գագիկ Մկրտչյանի և այդպես շարունակ։ Այդ ամենի մասին ժամանակին դատախազությունն էլ լավատեղյակ էր, բայց սանկցիաներ էր տալիս, մեզ պահում մեկուսարանում։ Ավելի ուշ, ստացած վնասվածքների առողջացմանը զուգահեռ, մեզ բաց էին թողնում» («Հայոց աշխարհ» 2001)։ Մինչև 2000. Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը այս նամակը գրել է 2009 թվին. «Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց»: 8-12 մահապարտներ պահվում էին 20 քառակուսի մետր տարածքով խցերում: Խցերի հատակը ասֆալտ էր, պատերը՝ թաց: Լուսամուտները փակ էին ու օդանցք համարվող ճեղքերից հնարավոր չէր անգամ իմանալ`օրը ցերեկ է թե` գիշեր: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ` ծեծ: Սնունդը՝ շան լափից վատ, բաղնիքը՝ տարին մեկ-երկու անգամ: Բացարձակապես ոչ մի բուժօգնություն: Ոչ մի հանձնուք: Հարազատների հետ ոչ մի կապ: Ոչ մի սեփական հանդերձանք, ցրտի և գերխոնավության պայմաններում ոչ մի համապատասխան հագուստ: Ոչ մի զբոսանք: Ոչ մի տեղեկություն աշխարհից: Ոչ մի գիրք: Ոչ մի գրիչ ու թուղթ: 14 մահ: Դա մահապարտների 26 տոկոսն է կազմում: Միջին հաշվով չորս մահապարտից մեկը սպանվել է: Մեր կատարած հետաքննության արդյունքում համոզվեցինք, որ սպանության հրաման է եղել ներքին կարգով, այն ժամանակվա կալանատների վարչության պետի կողմից: Երբ ձերբակալեցին Մուշեղ Սաղաթելյանին, մենք՝ միամիտներս, մտածեցինք, որ վերջապես այդ վիժվածքը պատասխան կտա իր հանցավոր արարքների համար»:

Աղասի Արշակյանը մահացավ 2017֊ին։ Մանուկ Սեմերջյանը՝ 2013֊ին՝ դատապարտյալների հիվանդանոցում։ Նրա նամակը այստեղ

20.09.2018 at 21:01 Оставьте комментарий

Պատահակա՞ն էր դատավորի տան վրա հարձակումը, թե՞ «Ռոբերտ մարդասպան» գործողության օղակներից մեկն էր

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակումը հետևանքն էր վարչապետի դատավորներին ուղղված խոսքի՝ «Խելքներդ գլուխներդ հավաքեք»։ Վարչապետը լեգիտիմացնում է «ժողովրդով» իրեն անցանկալի մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, նրա կոչերի ու տրամադրությունների իմպուլսները սողոսկում են հասարակության տարբեր խավերի մեջ։ Բոլշևիկներն էլ երբ էքսպրոպրացիա հայտարարեցին, ցուցակներ չէին իջեցրել, և մուժիկը ներխուժում էր իր հարևանությամբ ապրող դատավորի  առանձնատունը ու թալանում։

Դատավորի տան վրա հարձակումը այդ իմխպուլսների ազդեցությամբ երկրորդ գործողությունն էր։

1֊ինը  մի խումբ երիտասարնդերն իրականացրին «Ռոբերտ մարդասպան» գոռալով խափանելով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որը օգոստոսի 17֊ի ելույթով վարչապետը լեգիտիմացրեց։

Այսքանից հետո կգտնվի՞ այնպսի քաջ դատավոր, ով վճռաբեկ դատարանում Ռոբերտ Քոչարյանին չկալանավորի։

Սակայն կալանքը հարցը չի փակելու, Քոչարյանի ինքնավստահ կեցվածքը մի կողմից աճեցնում է նրա նկատմամբ ակնածանքը, մյուս կողմից ծայր աստիճան նյարդայնացնում նրա թշնամիներին որ արդեն բառարաններն են քրքրում ամանահավոր մեղադրանքներն ու հայոհյանքները նրան տալու համար։

Իշխանությունները կոմպրոմիսի չեն ուզում գնալ և ծրագրել են մինչև վերջ ոչնչացնել Քոչարյանին, բայց եթե այդ մինչև վերջը նրան ֆիզիկապես վերացնելը չի, ապա չեն կարողանալու ոչնչացնել։ Հետևաբար Քոչարյանն էլ համախմբելով իր շուրջը նոր իշխանության նկատմամբ թերրահավատներին, նրանից տուժածնեին և ալ շահագրգիռ մարդկանց, գնալու է մինչև վերջ և այս առճակտումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Փաշինյանը չկարողանալով իրավական գործիիքներով հաշիվներ լուծել, մինչև «Անցումային արդարադատությամբ» իր օրենքերը ստեղծելը, ժողովրդին գրգռելու է իր հակառակորդդների դեմ, որոնք կարող են լինել դատավորներ, Քոչարյանի շրջապետն ու ընտնիքը, հանրապետական կուսակցության անդամները, ապա նաև դաշնակցականները և շատ ու շատ այլ մարդիկ։ Ճիշտ է, նրանք այնքան չեն ինչքան հրապարակում հավաքված և հանարպետությունում Փաշինյանին աջակցող մասսաները, բայց թիվ կարող են լինել, այն էլ այնպսիք ովքեր կարծես չեն ընկերկելու։ Ու արյան հոտ է սկսելու զգացվել ինչպես այն կար 2008 թվին մինչև մարտի 1֊ը։

Լիբերալ մտավորականները երեկ հրճվանքով ողջունում էին Քոչարյանի ասուլիսի տապալումը, այսօր դատավորի տան վրա հարձակումը կգրեն քրեականների վրա, վաղը շփոթվելու են ու մեղավորների նոր ցուցակներ կազմեն։

Քոչարյանի վրա ձեռնարկություններ գրող ու նրա փողերը հաշվող մտավորականներին խորհուրդ կտայի կրքերը զսպել, տեսնել որ նրան իրենց հաշված փողերի համար չեն բռնում, ապա հիշել որ սա սիրո և համերաշխության հեղափոխություն էր և մտածել թե ինչի կարող է հանգեցնել առճակատումը։

Նիկոլ Փաշինյանի ամենմեծ սխալը Սահմանդարական կարգի տապալման հոդվածով գործ հարուցելն էր հատկապես երկու հոգու դեմ՝  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ  քարտուղար Յուրի Խաչատուրովի,  առաջինին վերադարձրեց քաղաքականություն և առճակատման դաշտ ստեղծեց երկորդի հետ կապված էլ Ռուաստանի հետ պրոբլեմներ ստեղծեց(տես Նիկոլ Փաշինյանը վրիժառու է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղբանտարկյալ

Ովքեր ունեն անհանգստություն կարող են հորդորել Փաշինյանին հետ կանգնել իր որոշումից, գոնե կոմպրոմիսի գնալ և իրավիճակը լիցքաթափել։ Փաշինյանը պետք է դուխով քայլ անի՝ հրաժարվի Քոչարյանին սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքով նստացնելուց, հանդիպի նրա հետ թեյ խմի, ինչպես թեյեց առաջին նախագահի հետ։

30.08.2018 at 18:41 Оставьте комментарий

Լուսանկարչի երրորդ կեղծիքը

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության երեք աշխատակիցներն ու Զինվոր թերթի թղթակիցներս՝ ես և լուսնկարիչ Գերման Ավագյանը Քյալբաջար էինք մեկնել, 1993-ի ապրիլի սկիզբն էր, Քյալբաջարը նոր էին առել հայկական զորամիավորումները: Մեկ էլ տեսնեմ Անդրանիկ Պողոսյանը: Նա եղել է «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ, 1983-ի մարտի 9-ին  Բելգրադում ընկերոջ Րաֆֆի Էլպեքյանի հետ կրակել էր Թուրքիայի դեսպանի վրա, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր: Ոստիկանների կրակից վիրավորվել էր Անդրանիկը:

Մոտեցա, զրուցեցինք: Ուրեմն, նա  հատուկ առաքելություն ուներ, դրոշ էր բերել, որ վրան ստորագրին Քյալբաջարը վերցրած մարտիկները: Գերմանն էլ հետս էր, լուսանկարեց:

Հիմա Գերման Ավագյանը ֆբ էջում հրապարակել է Անդրանիկի քառակուսի լուսնկարը, հստակ երևում է որ կտրել է կեսը: Թե ինչո՞ւ, պարզ է դառնում իմ արխիվում պահպանված լուսանկարի մեկ այլ տարբերակից, ուր ես եմ կանգնած Անդրանիկի կողքին: Սա Գերման Ավագյանի երրորդ կեղծիքն է, առաջինը՝ Քելբաջարում  գեներալ Դալիբալթայանի հետ հարցազրույց անելիս արված լուսանկարում կտրել էր ինձ( տես այստեղ): Լավ է, որ կտրել է, թե չէ կարող էր իմ գլխի տեղը իր գլուխը դներ, ինչպես քելբաջարյան մեկ այլ լուսանկարում իմ գլուխը կտրել, տեղը իրենն էր դրել, դուրս էր եկել որ մի լուսանկարում երկու Գերման Ավագյան կողք կողքի կանգնել նկարվել են(տես այստեղ):

Էսպես, կեղծիքը բացահայտելու համար ստիպված արխիվիցս լուսանկարներ եմ հանում ու  հրապարակում: Տեսնենք  հաջորդը որն է:

2

1993

 

06.10.2016 at 09:08 Оставьте комментарий

Ի՞նչ է խոստանում պոստսերժսարգսյանական երկրին «Քաղաքացիական պայմանագիրը»

Երևանի մետրոն պետական է, մարշրուտնիները՝ մասնավոր: Ո՞րն է ավելի որակով, պարզ չի՞  մետրոն: Ուրեմն մեկը պետական, մեկը մասնավոր, Մետրոն պետական, մարշրուտներիները մասնավոր: Այսպես փլվում է այն ազատական դոգման, թե մասնավորը ավելի որակով է քան պետականը: Մետրոն Սովետից մնացած այն հազվագյուտ պետական ձեռնարկությունը որ չի սեփականաշնորհվել:

(далее…)

12.09.2016 at 09:55 Оставьте комментарий

Սև բլոկ. Պատմություն բռնության և սիրո մասին

Դուք կարող եք ինքներդ ձեզ հարց տալ, թե արդյո՞ք կարելի է բռնություն համարել ունեցվածք ու առարկաներ ոչնչացնելը: Իսկ եթե հենց էդպես էլ կա, ո՞վքեր են արդյոք իրական վանդալները: Մի քանի գրասեղան ու ապակի կոտրողնե՞րը, թե՞ նրանք, որ թալանում ու ավիրում են մեր մոլորակը:

Continue Reading 13.07.2016 at 09:00 Оставьте комментарий

Ձախության հայկական հիվանդությունը

Հենց Ադրբեջանը հարձակվում է հայ «ձախերը» արթնանում են, իսկ հիմա էլ հենց ադրբեջանցին զինվոր է գլխատում ու գնդակահարում ղարաբաղցի ծերունիներին, հայ ձախերը «հիշում» են, որ կապտալիզմը անհավասարություն է սերմանում և որ պետք է պայքարել ոչ թե Ադրբեջանի այլ հարստահարող կապիտալիստների դեմ:

Այդպես նախանցյալ տարի օգոստոսյան բախումների ժամանակ հայ ձախերը ակտիվացան(տես՝ «Վամպիրների գրոհը և խաղաղության երթի ժամանակը»)

 

Հիմա էլ epress.am-ը հանկարծ դառնում ձախ ու ադրբեջանցիների ամենագեշ գրոհի պահին, ապրիլի 4-ին հրապարակում է «Ժողովուրդները պատերազմ չեն ուզում» ձախ հռետորաբանությամբ գրությունը, որ կարծես դեժավյուն է 1920թվի բոլշևիկների պրոպագանդայի:

Գրությունը վտանգավոր է, քանի որ երկու ճշմարտություն դնում է իրար կողք ու ծնվում է մեծ սուտը: Ճշմարտությունը երևում է, իսկ ճշմարտության բերանով խոսվող սուտը՝ ոչ:

(далее…)

08.04.2016 at 11:07 Оставьте комментарий

ԾՈՒԽԸ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ

«Խաչքարը էստեղ է դրվելու, Էս մարգերը կհանվեն, կմարքվի ամբողջ»,- Արամը ցույց է տալիս էն տեղը ուր պիտի դրվի Դուբլինի Սուրբ երրոդության տաճարի բակում:

Մինչ կհանդիպեինք Չաղլոյին ով կբացատրեր թե ինչպես պիտի հարուստերի ձեռից փողերը առնել ու բաժանել մեր մեջ(տես «Դուբլինցիները»), եղանք էն տեղը ուր պիտի դրվեր Իռլանդիայի հայ համայնքի գլխավոր ձեռքբերումը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը՝ Դուբլինի Սուբր երրոևդության տաճարի բակում էնտեղ, ուր դեկորատիվ սիզամարգերն են:

Արամը հպարտորեն պատմում էր, թե ինչպես են աշխատել, որ հոգևոր ղեկավորությունը ցանկություն հայտնի Դուբլինի ամենահեղինակավոր տաճարում դնել հուշարձանը ու նաև:

Դուբլինի Սուրբ երրոդության տաճարը

Դուբլինի Սուրբ երրոդության տաճարը

Արամը IT-իչնիկ է, Երևանում աշխատել է Սինոփսիսում, բայց որ տեսա խաչքարի իր նկարած էսքիզը, հասկացա որ եթե խաչքարի գործ աներ, խաչքար սարքողների հացը կկտրվեր: Ուրեմն, Արամը հպարտությամբ ցույց է տալիս իր գծագրած խաչքարը, նկարը ուղարկել են Երևան, քանդակել են, և հիմա ուր որ է կհասնի Դուբլին ու դեկտեմբերի 5-ին պիտի դրվի տաճարի բակում: Մի 25 օրից, իսկ ես արդեն Երևանում կլինեմ:

(далее…)

23.02.2016 at 19:43 Оставьте комментарий

Լուսանկարը և հարցազրույց վարողը

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ լուսանկարիչ Գերման Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Քելբաջարում իր արած Դալիբալթայանի լուսանկարը մակագրությամբ Генерал Гурген Далибалтян дает интервью в Кельбаджаре. Первые числа апреля 1993 года, հայերեն՝ «Գեներալ Գուրգեն Դալիբալթայանը հարցազրույց է տալիս Քյալբաջարում»: Թե՞ ում է հարցազրույց տալիս, չի գրել, լուսանկարում երևում է հարցազրույց վարողի ձեռքը մեջը ձայնագրիչ: Չի գրել, չի գրել, իր գործն է: Բայց մեկ էլ Ավագյանը լուսանկարի տակ մեկնաբանություններում գրում է Кстати, это был самый немногословный собеседник:), հայերեն՝ «ի դեպ, նա ամենասակավախոս զրուցակիցն էր» և ընթերցողը կերազրակացնի, որ հարցազրույց անողը ինքն է եղել՝ Գերման Ավագյանը, որ հարցազրույց է արել ուրեմն գիտի Դալիբալթայանը շատախո՞ս էր, թե՞ քչախոս: Ուրեմն, այդպես չէ, ինքը չէր կարող իմանալ, քանի որ ինքը չի արել հարցազրույցը, նա միայն լուսանկարում էր: Իրականում Դալիբալթայանը այդ օրը ոչ շատախոս էր ոչ քչախոս, նորմալ պատասխանում էր հարցերին:

Ուրեմն, իմ արխիվում պահպանվել է լուսանկարի մեկ այլ տարբերակ՝ ուր պարզ է դառնում թե ում ձեռքն է երևում կադրում: Հարցազրույցը ես եմ անում, և թե ինչպիսի զրուցակից է Դալիբալթայանը, կարող են եզրակացնել իմ արած հարցազրույցից, որը տպվել է «Զինվոր» շաբաթաթերթի 1993թ ապրիլի 22-ի համարում, և որը այժմ վերատպվեցի tert.am-ում՝ «Դալիբալթայանը Քելբաջարում» :

Թե ինչպես է  մշակել Դալիբալթայանի լուսանկարը, չեմ կարող ասել, մանսագետները ավելի լավ կասեն, նույն պահին նույն լուսանկարչի արված երկու լուսանկարներից կարելի է ենթադրել, որ հարցազրույց անողը հանված է: Այդ ենթադրությունը ավելի է հիմնավորվում այն փաստով որ Քելբաջարում արված մեկ այլ լուսանկարում էլ իմ դիմանկարի տեղը դրել էր իրենը, տես «Կեղծարար լուսանկարիչներ»-ում:

 

dalibalt ger

Գերման Ավագյանի հրապարակած լուսանկարը

 

 

 

 

 

 

 

Դալիբալթյան6

իմ արխիվում պահպանված տարբերակը

07.09.2015 at 13:48 Оставьте комментарий

Դալիբալթայանը Քելբաջարում

Գեներալ Գուրգեն Դալիբալթայանի մահվան լուրը ինձ հիշեցրեց Քելբաջարը՝ 22 տարի առաջ, 1993 թվականի ապրիլին: Հայկական զորամիավորումները գրավել էին Ադրբեջանի Քելբաջարի շրջանը, որ հետո պիտի վերանվանվեր Քարվաճառ: Ես ծառայում էի Պաշտպանության նախարարության «Զինվոր» շաբաթաթերթում(հետագայում վերանվանվեց «Հայ զինվոր»), խմբագրի տեղակալան էի և թերթի լուսանկարիչ Գերման Ավագյանի, ՊՆ-ի լրտավական ծառայության պետ Արմեն Դուլյանի, ծառայության լրագրող Բաղդասար Մհերյանի և օպերատորի(անունը չեմ հիշում) հետ Նիվայով գնացինք Քելբաջար:

Ապրիլի սկիզբն էր,  4-ը, 5-ը կամ 6-ը: Վարդենիսից Քելբաջար Ճամփա չկար, ցեխ ու ձյուն, մի գիշեր մնացինք սարերում:

Քելբաջարում հարցազրույց արեցի նաև գեներալ Դալիբալթայանի հետ, ով  գործողության հրամանատարներից մեկն էր:

Ակնարկս տպվեց «Զինվորի»  2-րդ համարում, 22 ապրիլի, 1993թ.: Ներկայացնում եմ ակնարկիս այն հատվածը ուր հարցազրույցն է Դալիբալթայանի հետ և  արխիվումս պահպանված «Զինվոր» շաբաթաթերթի համար արված լուսանկարը.  

Դալիբալթյան

1993, ապրիլ. Գեներալ Գուրգեն Դալիբալթայանից հարցազրույց է վերցնում Վահան Իշխանյանը: Լուս. «Զինվոր» շաբաթաթերթ, Գերման Ավագյան

    (далее…)

03.09.2015 at 10:55 Оставьте комментарий

«Ադելի կյանքը». առանց դերի կնոջ ու «դերակատարի» դրաման

Ադել

Երեք ժամ, համակարգչին քիփ կպած, լարված որ հանկարծ բառ բաց չթողնես, ձայնը թույլ ա, պիտի լսողությունդ լարես, համակարգչի կոշիկի տուփի չափ էկրանին նայում ես «Ադելի կյանքը»: Լարվածությունից գլուխդ ցավում ա, բայց տպավորությունը էնպես ուժեղ ա որ ծածկում ա գլխացավը: Ի՞նչ անես, մի երկրում ուր փղերն են իշխում, «Ադելի կյանքը» չես կարող նայել կինոդահլիճի էկրանին՝ փռված բազկաթոռին: Բայց շատ մի դժգոհի, դեռ ռուսական կայքերը հնարավորություն տալիս են օն լայն նայել ֆիլմեր, որոնց մեջ կրոնական սահմանապահ փղերը միայն սեքս են տեսնում ու թույլ չեն տալիս, որ «մաքսատունը» անցնեն: Քանի դեռ հեղինակային իրավունքի օրենքներ չեն խաղացրել ռուսական սայթերի վրա, հարմարվի ու ապրի փղերի երկրում:

Աբդելատիֆ Կիշիշի «Ադելի կյանքը» անցյալ տարի Կաննի փառատոնում ոսկե արմավ է ստացել:

filmz.ru

Ինտելեկտուալ, ստեղծագործ, ամբիցիոզ արվեստագետի ու ամեն օր նույն բանը կրկնող, էրեխեքի մոտ կապիկություն անող ուսուցչուհու սիրային կապը ընդհատվում ա(շեշտեմ՝ ոչ թե ավարտվում, այլ ընդհատվում), քանի որ Էմման իր աշխարհը ամբողջական չի համարում Ադելի ներկայությամբ, նրան «չի դզում» միայն սիրելի աշխատանքով ու սիրելի կնոջ հետ լինելով բավարավող կնոջ ներկայությունը իր կյանքում: Նա իր համար մի աշխարհ է գծագրել, որտեղից Ադելը դուրս է մղվում (Էմման Ադելին արվեստագետների տուսովկային ներկայացնելիս ասում է,  թե Ադելը գրում է, մի տեսակ էն չի եթե իր գըրլ ֆրենդը ստեղծագործության հետ կապ չունենա,   համոզում է Ադելին գրող դառնալ, որ մնա իր աշխարհում, բայց Ադելի պետքը չի, ինչի՞ն է պետք, իր հավեսի համար մի էրկու բան է գրել, Էմման պատմություն է սարքում, հեչ կարիք չունի ուրիշների ծափերին արժանանալու, իր մտքով էլ չի անցնում), ու էմման տեսնելով բան դուս չի գալիս ինքն իր ներսում ճնշում է սիրո զգացմունքը:

Ադելը էնքան պարզ կին է, որ չի ջոկում Էմմայի լեզվի տակինը, տենց էլ չի իմանում իրեն լքելու Էմմայի իրական դրդապատճառը: Իսկ էմման էլ էնքան ենթատեքստերով ապրող, դերի մեջ մտած արտիստ է, որ ուղիղ չի ասում՝ գրող դառի, որ մնաս ինձ հետ: Թե չէ կարող ա Ադելը հանուն սիրո վեպ էլ գրեր, ու որ գրեր կարող ա ավելի լավ գրեր քան Էմման նկարում ա:

Ո՞վ է նրանցից ավելի «ազատ», արտաքինից ազատ իր ցանկությունները արտահայտող, լեսբությունը չթաքցնող, բայց միևնույն ժամանակ կյանքը դեր դարձրած արվեստագե՞տը, թե՞ իր լեսբիական հակումները թաքցնող, բայց միևնույն ժամանակ առանց դերի մեջ մտնելու, առանց խաղեր տալու, անմիջական Ադելը:

էսպիսի երկու պերսոնաժների հակադրությունը հենց երկու կանանցով ավելի տպավորիչ է, քանի որ կին֊տղամարդ սիրային կապը նաև այլ խնդիրներ է բերում: Տպավորիչ է հենց սեքսուալ բաց տեսարաններով, ուր ի տարբերություն կնոջ ու տղամարդու սեքսի, ուր դոմինանտություն ունեցող դեր ունի տղամարդը, տղամարդն է «անողն» ու «մտցնողը», էստեղ փոխադարձ դոմինատնություն է, կամ հակառակը՝ դոմինատության բացակայությունը՝ նույն բանն են իրար անում, նույն ձևով իրար հաճույք տալիս: Ուրեմն, չկա արդեն «բնական» ակտից բխող տղամարդու իշխանությունը, «բնականը» միմյանց «անելն» է:

Եվ այսպես, դոմինանտությունը սեքսը շրջանցում, անցնում է փոխահարբերությունների ոլորտ, ուր արվեստագետ լինելու հմայքը փորձում է դոմինանտ լինել նրան ով այդ հմայքին չի տրվում։

ֆիլմը նայելիս թվաց թե Ադելի դերը(դերասանուհու անունն էլ է նույնը՝ Ադել Էկզարկուպուլոս) հեչ էլ դերասանուհի չի խաղում, հենց ինքն ա, Ադելը դպրոցական դեռահաս աղջիկը, որ մեկ էլ դառնում է ուսուցչուհի, էդքան նայիվ, անփորձ ու փխրուն, հայացքի մեջ իր շատ պարզ, ոչ «խորաթափանց» զգացողությունները, արվետագետների միջավայրի համար  «օտար» հայացքը: Իսկ Էմման(Լեա Սեյդու) խաղ է ամբողջովին՝ հայացքը արհեստականորեն արտահայտիչ ու ինտելեկտուալ դարձրած:

05.05.2014 at 16:45 Оставьте комментарий

Предыдущие записи


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հյուսիսային պողոտա հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 865 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • 4 of 5 stars to Время смеется последним by Jennifer Egan goodreads.com/review/show?id… 3 months ago
  • Պետություն մերժողները. գողական ենթամշակույթի ու Իմ քայլի ընդհանրությունները Գողական ենթամշակույթի դեմ քրեական օրեն… twitter.com/i/web/status/1… 6 months ago
  • Կառավարությունը ընդդեմ տեղական մսի և կաթի արտադրության. գյուղացիությունը մնաց անպաշտպան Սպանդանոցի պահանջը առաջացե… twitter.com/i/web/status/1… 6 months ago
  • Հրայր Խաչատրյան Կերեք մաշկս Ձեր բերանը կլցվի ինձնով, Բայց ծամել հնարավոր չի լինի։ Ես կնկարեմ բոլորիդ կոկորդները իմ… twitter.com/i/web/status/1… 6 months ago
  • Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը «Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու է… twitter.com/i/web/status/1… 6 months ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: