Posts filed under ‘հարցազրույց’

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅՐԵՆԻ ԼՐԱԳՐՈՂ ԵՒ ԳՐՈՂ ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆԻ ՀԵՏ

Վահան Իշխանեան աւարտած է Երևանի պետ համալսարանի բանասիրական ֆակուլտետը, թղթակից և խմբագիր եղած է Հայաստանի տասնեակ թերթերու: Այժմ խմբագիրն է «Ինքնագիր» առցանց գրական պարբերականի, որ հասանելի է inknagir.org  կայքի վրայ: Հինգ գրքերի հեղինակ է, որոնցից վերջինը «Ռուսուլմանի նոթեր» (Ռուս-Իսլամ), հրատարակուած է այս տարի:

Հ- Բարի եկած էք պարոն Իշխանեան այս երկիրը և կը պատուէք ձեր ներկայութեամբ այս համեստ մշակութային տունը:  Ուրախ ենք, որ ձեզ հետ զրուցելու հնարաւորութիւնը ունինք:  Անցնող շաբաթուայ ընթացքին առիթն ունեցանք ընթերցելու ձեր նոր հեղինակած «Ռուսուլմանի նոթեր» գիրքը: Կարելի՞ է բացատրէք այդ արտակարգ անունին նշանակութիւնը, և թէ ի՞նչ բան մղած է ձեզի այդ գիրքը գրելու:

Պ-Վերջին 15 տարիների ընթացքում աշխատել եմ միայն համացանցային պարբերականներում. հետևաբար գրութիւններիս երևի մօտ 90 տոկոսը եթէ ոչ աւելին, կայքէջերի վրայ է եղել: Վերջին ութ տարիներին աշխատակցել եմ tert.am կայքում, նաև որոշ ժամանակ zham.am կայքում: 300-ից աւելի գրութիւն եմ գրել: Սակայն անցեալ տարի tert.am-ը դադարեցրեց ինձ հետ աշխատելէ  և ամբողջ արխիւը ջնջեց: Իսկ դրանից առաջ էլ արդէն zham.am-ն էր արխիւը ջնջել: Այսինքն, թերթերը կան, բայց այն պահից ինչ ինձ հետ սկսեցին չ’աշխատել, իմ բոլոր գրութիւնները ջնջեցին: Ես մի զգացողութիւն ունեցայ, որ այս ութ տարիների ամբողջ աշխատանքս գոյութիւն չունի, կարծես ինքս եղած չլինէի: Նաև հասկացայ, որ առցանց լրատուամիջոցները, գոնէ Հայաստանում, խնդիր ունեն արխիւացման, այսինքն, եթէ որևէ առցանց թերթ փակուի կամ վերաձևաւորուի, ապա հնարաւոր է նրա ամբողջ արխիւն էլ վերանայ: Այդպէս, 2002-ին աշխատել եմ առցանց մէկ այլ թերթում, որ կոչւում էր «Բացուած էջեր». այն վերացաւ, հետն էլ արխիւը վերացաւ: Ի՞նչ անել, որոշեցի առայժմ այս պահին մէկ-երկու ակտուալ թեմաներով գրութիւններից մի քանիսն առանձնացնել և գրքով տպել մեղմելու համար կորուստս: «Ռուսուլմանի նոթեր» գրքի փորձագրութիւնները վերջին 2-3 տարիների առցանց հրապարակուած  գրութիւնների մի փոքրիկ մասն է՝ ինձ անհանգստացրած երկու թեմաների վրայ ֆոկուսացուած՝ Հայաստանում հակառուսական տրամադրութիւնները և երկրի ճգնաժամի պատճառը, ի հարկէ նոր խմբագրումներով: Վերջին տարիներին, Ռուսաստան-Արևմուտք հակամարտութեան ընթացքում աշխարհում բարձրացել է հակառուսական ալիք, և դրանից զերծ չի մնացել նաև Հայաստանը: Բազմաթիւ հասարակական և քաղաքական կազմակերպութիւններ, թերթեր մշտապէս հակառուսական պրոպագանդա են տանում, ստուար մասը Արևմուտքի, յատկապէս ԱՄՆ-ի հովանաւորութեամբ են գործում, Հայաստանի ճգնաժամի մէջ մեղադրում Ռուսաստանը, յաճախ կեղծ լուրեր տարածելով ռուսական վտանգով ահաբեկում հասարակութիւնը. (մի երկու օրինակ, որ գրքումս բերուած են, վերնագրեր մամուլից «Ռուսաստանը շտապ կապիտուլիացիա է պատրաստում Ղարաբաղում»(lragir.am), Մոսկուան կարող է փորձել զոհաբերել Հայաստանի շահերը» (azatutyun.am): Հակառուսները պատմութիւնից հանում են հայ-ռուսական կնճռոտ խնդիրները, ու մանիպուլացնելով, թէ տեսէք պատմութիւնը կրկնւում է, ահաբեկում զանգուածներին: Իսկ նրանք ովքեր Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար են տրամադրուած կամ էլ թշնամաբար չեն տրամադրուած, վիրաւորւում են. այդ վիրաւորուածներից մէկն էլ ռուսուլմանն է, որ ատելութեան խօսք է մի ժողովրդի՝ ռուսների, և մի կրօնի՝ մուսուլմանութեան նկատմամբ : Եթէ գուգլով փնտռէք, բազմաթիւ նիւթեր կգան, որոնցում ռուսուլման բառով վիրաւորում են: Ինքս այդ անունը վերցրի ինձ վրայ՝ այո ես ռուսուլման եմ, և փորձեցի նախ բացայայտել  թէ ինչո՞ւ երեք տարբեր պատմական ժամանակաշրջաններում ռուսական  քաղաքականութիւնը եղել ոչ հայանպաստ, ապա թէ ինչքանով է հնարաւոր դրանց կրկնութիւնը: Գրութիւններովս փորձում եմ բացատրել, որ Հայաստանում ճգնաժամի՝ արտագաղթի ու աղքատութեան պատճառը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ էլ ղարաբաղեան հակամարտութիւնը (ինչպէս գիտէք, առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի գլխաւորած ՀԱԿ կուսակցութիւնն էլ պնդում է թէ արտագաղթի պատճառը ղարաբաղեան հակամարտութիւնն է), որ այդ երկուսը՝ Ռուսաստանն ու ղարաբաղեան հարցը կեղծ թիրախներ են և շեղում են իրական պատճառից, որ ճգնաժամի իրական պատճառը 25 տարի իշխող նէօլիբերալ գաղափարախօսութիւնն է, ու Հայաստանում հաստատուած և դիմադրութեան չհանդիպող կապիտալիզմը: Եւ ընդհանրապէս, աշխարհում էլ՝ բազմաթիւ ճգնաժամերի պատճառը նէօլիբերալիզմն ու կապիտալիզմն է, սակայն հենց այդ ճգնաժամի հեղինակները իրենց մէջ չկարողանալով տեսնել դրանց պատճառը, կեղծ թիրախներ են ստեղծում՝ մուսուլմանութիւն կամ Ռուսաստան: Սովետական միութեան փլուզումից յետոյ իշխանութեան եկած ուժերը տարան նէօլիբերալ տնտեսական քաղաքականութիւն՝ հիմնուած սեփականաշնորհման, անձնական շահի բաւարարման վրայ, մի խումբ մարդիկ Սովետից ժառանգուած ամբողջ հարստութիւնը իրար մէջ բաժանեցին, հարստացան, իսկ հազարաւոր մարդիկ աղքատացան կամ հեռացան երկրից: Այդ քաղաքականութիւնը մինչև հիմա շարունակւում է: Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը գաղափարական ոչ մի հակամարտութիւն չունեն իշխող լիբերալիզմի հետ. ուրեմն, չկայ կապիտալիզմը զսպող, արգելակող գաղափարական ձախ հոսանք: Ահա, այս երկու խնդիրների վրայ է ֆոկուսացուած գիրքը:

Հ-Կարճ գրութիւններ ալ կան և երկար գրութիւններ կան, անպայման կապ չունի՞ մէկը միւսի հետ:

Պ-Ի հարկէ, իւրաքանչիւրը առանձին գրութիւն է: Ճիշտ նկատեցիք, երկու նիւթն են ծաւալուն, որ աւելի  ուսումնասիրութիւններ են՝ «Ռուսաֆոբիայի վերածնունդը» և «Մարտահրաւէր արդարութեանը»: Միւսները փորձագրութիւններ են՝ սիւնակային: Գուցէ ոչ բոլոր ընթերցողները տեսնեն գրութիւնների մէջ այն կապը, ինչ ես եմ տեսնում:

Հ-Սովետական շրջանին թերեւս հասկնալի էր ամէն հարցի պատճառ նկատել Ռուսաստանը, բայց Հայաստանի անկախացումէն ետք ալ այդ մտայնութիւնը կը թուի թէ չէ փոխուած:

Պ-Հայաստանի բնակչութեան մի ստուար մասը կապուած է Ռուսաստանի հետ, օրինակ տարեկան մօտ 100 հազար հոգի գնում է Ռուսաստան աշխատելու. այլ երկրներ շատ քիչ են գնում: Ի հարկէ, այդ մարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, ոչ թէ Ռուսաստանի նկատմամբ սիրուց. գնում են, քանի որ Ռուսաստանի հետ սահմանը բաց է, տոմս առ գնա: Հայ աշխատաւորի համար գուցէ աւելի յարմար լինի գնալ Նորվեգիա աշխատելու, սակայն  արևմտեան երկրները փակել են նրանց առաջ սահմանը, շատ քչերն են մուտքի թոյլտուութիւն ստանում: Այսուհանդերձ, Հայաստանի ակտիւ մասը,այսպէս կոչուած քաղաքացիական հասարակութիւնը, մանաւանդ վերջին տասը տարիներին, ռուսաֆոբ է: Այդ հակառուս քարոզչութիւնը մամուլով է տարածւում, և շարքային մարդիկ, ովքեր ամեն օր լսում են «Ազատութիւն» ռատիօ կամ կարդում են «Լրագիր» թերթը, և նրանց ասում են, թէ Ռուսատանը ինչքան վատ բաներ է պատրաստւում անել Հայաստանի դէմ, դառնում են ռուսաֆոբ, և հետզհետէ հասարակութեան մէջ աւելի է տարածւում ռուսաֆոբիան ու տալիս վտանգաւոր արդիւնքներ: Ես էլ ընթերցող եմ, և զգալով թէ ինչպէս կարող է այդ պրոպագանդան ազդել, որոշեցի գրել «ռուսաֆոբիայի վտանգը», ցոյց տալ թէ ինչպէս պատմութեան ընթացքում երբ Արևմուտք-Ռուսաստան հակամարտութեան ժամանակ Հայաստանի վերնախաւը Արևմուտքի քաղաքական կցորդն է դառնում, հակասութեան մէջ է մտնում Ռուսաստանի հետ, արդիւնքում  կորուստներ է ունենում: Այժմ էլ ռուսաֆոբ ուժերը Արևմուտքի կցորդն են: Միւս խնդիրն էլ այն է, որ ինչպէս նշեցի՝ ռուսաֆոբները Հայաստանի բոլոր պրոբլեմների մէջ Ռուսաստանն են մեղադրում,բայց հիմնաւորումներ չկան: Օրինակ, դուք գիտէք, վերջին ամիսներին երկու ընտրութիւններ եղան՝ Ազգային ժողովի և երեկ էլ Երևանի քաղաքապետի, որոնցում Հայաստանի ճգնաժամի այս պահի պատասխանատուն, իշխող Հանրապետական կուսակցութիւնը մեծամասնութիւն ստացաւ: Արտառոց  է, որ մի ուժ է մեծամասնութիւն ստանում, ում իշխանութեան տարիներին բնակչութեան 10 տոկոսից աւելին արտագաղթել է: Ինչպէ՞ս եղաւ, Ռուսաստա՞նն էր մեղաւոր, ի հարկէ ոչ, բոլորն էլ գիտեն, որ երկրի մեծամասնութիւնը աղքատ է, իսկ երկու ընտրութիւնների  ժամանակ էլ հանրապետական կուսակցութիւնը աղքատներին փող բաժանելով է ձայներ հաւաքել:

Հ-Ձեր հայրը՝ Րաֆայէլ Իշխանեան, երկարամեայ դասախօս եղած է Երևանի Պետական Համալսարանի մէջ և հեղինակաւոր գիտնական հայ ժողովրդի ծագումին, լեզուին և ուղղագրութեան վերաբերեալ, սակայն ունէր բուռն հակառակորդներ: Կրնա՞ք բացատրութիւն մը տալ:

Պ-Ի դէպ, ռուսաֆոբ քննադատներս հիմնականում 30 տարի առաջ գրած հoրս տեքստերն են իմ դէմ մէջտեղ բերում: Դա նոյնն է, եթէ ինչ որ մէկը ցանկանայ սրել հայ-իրանական յարաբերութիւնները ու այժմ Շահ Աբասի բերած աւերածութիւնները մէջտեղ հանի: Այո, հայրս մի շարք գրութիւններ ունի, որտեղ խօսում է Ռուսաստանի բացասական դերի մասին, բայց ի՞նչ կոնտեքստում: 30 տարի առաջ Հայաստանը Սովետական Միութեան մէջ էր գտնւում, մի կողմից ռուսացման վտանգ կար, ռուսական դպրոցներն էին շատանում, միւս կողմից էլ հայ գործիչները ազգային ծրագրերը ցանկանում էին լուծել Մոսկուայի միջոցով: Այսպէս, ինչպէ՞ս սկսուեց Ղարաբաղեան շարժումը, 1988-ին շարժման առաջնորդները դիմում էին Մոսկուային, որ նա Ղարաբաղը հանի Ադրբեջանի կազմից, տայ Հայաստանին: Հայրս հարցնում էր՝ ինչո՞ւ Մոսկուան պէտք է հայերի համար նման բան անի: Նա գրեց «Երրորդ ուժի բացառման օրէնքը», որտեղ ցոյց էր տալիս, որ Ռուսաստանն ունի իր շահերը և երբեք դրանք չի զոհելու յանուն Հայաստանի: Ի վերջոյ, այդպէս էլ եղաւ, Մոսկուան Ղարաբաղը չմիաւորեց Հայաստանին, և միայն Սովետի փլուզումից յետոյ, պատերազմի արդիւնքում Ղարաբաղը անկախութիւն ստացաւ: Ուրեմն, քանի դեռ Հայաստանը Սովետի մէջ էր, Ռուսաստանի  դերը մի բան էր,  անկախութիւնից յետոյ, դերը փոխուեց, և 30-40 տարի առաջուայ իրավիճակը մէջտեղ բերելով՝ այժմ դրանցով ուղղակի ուզում են մանիպուլացնել մարդկանց: Այդ իրավիճակի փոփոխութիւնը նաև կարգավիճակների վրայ է երևում, Սովետական տարիներին ռուսական ոչ հայանպաստ քաղաքականութեան մասին խօսելը վտանգաւոր էր, 1985-ին իշխանութիւնը մեր տունը խուզարկեց, հօրս ձեռագրերը տարան, նրան տանում էին հարցաքննութիւնների, իսկ այժմ Ռուսաֆոբ լինելը շահաւէտ է, ռուսաֆոբները մեծ գումարներ են ստանում, մշտապէս արտասահմանեան շրջագայութիւնների մէջ են,  նաև օգտւում են իշխանութեան բարեհաճութիւնից (Ռուսաֆոբ թերթերի մի մասը իշխանութեան կողմից են ֆինանսաւորւում):

Ինչպէս նկատել էք, գրքում երկրորդ ծաւալուն նիւթը «Մարտահրաւէր արդարութեանը», որը անդրադարձն է երկու հայ մտաւորականների՝ Հրաչ Բայականի և Հրաչ Մարտիրոսեանի զրոյցին, որն ամբողջովին ուղղուած էր հօրս երկու կարևոր գաղափարների դէմ՝ հայերի ծագման վերաբերեալ (հայրս պնդում էր որ հայերը ծագել են հայկական լեռնաշխարհում) և դասական ուղղագրութեան վերադարձին: Իմ պարտքն էր պատասխանել այդ զրոյցին, քանի որ այն շատ անարդար էր, այս երկուսը իրենց համոզմունքը աւելի համոզիչ դարձնելու համար ասում էին, թէ նման հայեացքները կարիերայի ճանապարհ են: Իսկ հայրս իր հայեացքների համար մշտապէս պայքարի մէջ է եղել, մշտապէս ճնշումների է ենթարկուել, իշխող ակադեմիական մտաւորականութիւնը նրա առաջ մշտապէս դռներ էր փակում,  ի հարկէ չի ընկճուել, բայց ի վերջոյ նրան հեռացրեցին  Համալսարանից:

Հ.-Այս ուղղագրութեան հարցը անշուշտ մեզ սփիւռքահայերուս ալ մասնաւորաբար կը հետաքրքրէ: Դուք որոշ դիրքորոշում մը ունի՞ք ատոր նկատմամբ:

Պ-Ի հարկէ, սկզբունքօրէն վստահ եմ, որ Հայաստանում պէտք է վերադառնայ դասական ուղղագրութիւնը Սփիւռքի հետ միասնական դարձնել ուղղագրութիւնը: Ինքնագիր հանդէսում գրեթէ հաւասարապէս հրապարակում ենք և՛ սովետական և՛ դասական ուղղագրութեամբ դնքստեր:

Այսուհանդերձ, այս պահին, երբ մարդիկ մի կտոր հացի կարիքի մէջ են, երկիրը դատարկւում է, իւրաքանչիւրն ընկած է իր շահի հետևից, դասական ուղղագրութեան խնդիրը առանձին բարձրացնելը անարդիւնաւէտ է, մարդկանց չի յուզում:

Ուղղագրութիւնը քաղաքական հարց է. պէտք է կարողանալ պատկերացնել այն հանրութիւնը, որը ցանկանում է ունենալ ընդհանուր ուղղագրութիւն և պատրաստ է յաղթահարել դժուարութիւնները: Սակայն Հայաստանում միայն մասնատող, նիւթական շահի գաղափարներ են իշխում, օրինակ, այնպիսի տեղային նացիոնալիզմ, որը Հայաստանի ներսի բնակչութեան շահերից դուրս ոչինչ չի ուզում ճանաչել, միւս մասն էլ ներսի բնակիչներից էլ միայն իշխող դասակարգի շահերին է հետևում (պատկերացրէք, երկու տարի առաջ ընդդիմադիր ուժերը իրենց առաջ խնդիր էին դրել խոշոր կապիտալի պաշտպանութիւնը), աւելի ծայրայեղները հարստանալու խոչընդոտ են համարում  Ղարաբաղը: Այս պայմաններում համախմբող գաղափարները, համերաշխութիւնը, որը նաև դասական ուղղագրութեան վերադարձն է բերում, չի ընկալւում:

Վստահ եմ, որ եթէ առաջանայ մի համընդհանուր շարժում Հայաստանի այս դրամատիրական կարգերը փոխելու կամ գոնէ մեղմելու, ոգևորութեան ալիքը, ներառելով նաև ուղղագրութեան հարցը, ի վերջոյ դասական ուղղագրութիւնը կը վերականգնուի:

Հ-Վերջերս Եունեսկոն  կը նախատեսէ, որ 20 տարի ետք արևմտահայերէնը պիտի դադրի գոյութիւն ունենալէ. այդ մասին տեղե՞ակ էք:

Պ-Այո, տեղեակ եմ: Ի հարկէ, եթէ հայ հանրութիւնը մնայ այս իրավիճակում, ապա Եունեսկոն ճիշտ դուրս կգայ, սակայն լինում է որ աշխարհը անակնկալ փոխւում է, և հաշուարկները չեն իրականանում: Ես հաւատում եմ, որ հնարաւոր է գայ մի վերելքի շրջան, երբ արևմտահայերէնը կրկին կենսունակ կը դառնայ:  Ինչքան շատ մարդ հաւատայ, այնքան այդ վերելքը հնարաւոր կլինի:

Շնորհակալութիւն պարոն Իշխանեան եւ յաջողութիւն:

                                                                                                                                                           Յ. Ա. 

Ապագայ

Реклама

07.06.2017 at 23:34 Оставьте комментарий

ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ, ՈՒ ԴԱ ՆԱԵՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ Է

Լրագրող Վահան Իշխանյանի հետ հանդիպման առիթը նրա հեռանալն էր tert.am պարբերականից, բայց զրույցն ավելի լայն ստացվեց: Tert.am-ի ղեկավարությունը Իշխանյանին եւ մյուս սյունակագիրներին նամակով տեղեկացրել էր, որ իրենց հետ պայմանագրերը խզվում են ֆինանսական խնդիրների պատճառով: Իշխանյանը չի բացառում, որ հարցը ոչ թե ֆինանսական է, այլ՝ քաղաքական: Մինչդեռ 2008-ին ստեղծված պարբերականը մինչեւ վերջին շրջանը շատ ազատ էր, իսկ 2008-2009 թթ. ինչ-որ չափով հարում էր ՀԱԿ-ին, ուր գրում էին ՀԱԿ անդամներ Տիգրան Պասկեւիչյանն ու Հրանտ Տեր-Աբրահամյանը, ապա նաեւ՝ Մարինե Պետրոսյանը:

— Կարծում ես, որ քո եւ մյուսների բլոգները քաղաքական պատճառներո՞վ հանվեցին:

2008-ին Յուրան Մովսեսյան եւ Արմեն Մելիքբեկյանն ինձ հրավիրեցին tert.am բլոգ վարելու: Ես նրանց շատ շնորհակալ եմ, քանի որ նրանք յուրահատուկ ազատ հնարավորություն տվեցին ստեղծագործելու համար, դու տնից գրում ես նյութը, ինքդ դնում առցանց, խմբագիրների հետ երբեք չես առնչվում, բացարձակ ազատություն ունես: Նրանցից հետո այլ խմբագիրներ են եկել, բայց մինչեւ այս տարի երբեք գրաքննություն չի եղել: Իսկ անցյալ տարի փոխվեց իրավիճակը, մեզ՝ բլոգերներիս, հրավիրեցին խմբագրություն եւ ասացին, որ այլեւս մենք ոչ թե բլոգեր ենք, այլ սյունակագիր, մենք չենք տեղադրելու նյութերը, ուղարկելու ենք խմբագրություն՝ իրենք տեղադրեն: Ասում էին, որ սա տեխնիկական հարց է, եւ նույնկերպ, առանց մեր թեմաներին միջամտելու, կշարունակվի աշխատանքը: Սակայն այդպես չեղավ, 8 տարվա մեջ առաջին անգամ նյութս մերժեցին քաղաքական պատճառով: Այն կոչվում է «Հինգ շրջանները. Մամեդովն ու Սերժ Սարգսյանը նույն բանն են ասում», հրապարակվեց «Հետք»-ում: Արդեն զգացողություն ունեի, որ «Թերթն» այլ ուղղությամբ է գնում: Իսկ թե ինչու մեզ հանեցին, դժվարանում եմ պատասխանել, գուցե համարում են, որ ավելորդ գումար են ծախսում, գուցե ավելի վերահսկելի են ուզում դարձնել մամուլը:

(далее…)

04.11.2016 at 20:40 Оставьте комментарий

Ամերիկահայ գիտնականը բացատրում է. Ինչու է հայ հումանիտար գիտությունը ճգնաժամի մեջ

  1. Հազվագյուտ որակյալ գիտական շախատնանքեր

Արա Սանջյան

Արա Սանջյան

Հումանիտար ոլորտի` պատմության, գուցե նաև գրականագիտության ու գրաքննադատության մեջ բացառապես Երևանում մասնագիտացած երիտասարդ գիտնականները սովորաբար անհաղորդ են 1980ական թթ. սկսված այս բնագավառներ մուտք գործած գիտական նոր ուղղություններին և առայժմ չեն կարող հեշտությամբ տպագրվել ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող միջազգային ժուռնալներում։ Իսկ վերջին երեսուն տարում պատմագիտության բնագավառում՝ պոստմոդեռնիզմի ազդեցության տակ նկատվող տեսական ու մեթոդոլոգիական փոփոխությունները բավականին արմատական են։ Օտարերկրյա որոշ մասնագետներ դրանք նույնիսկ համեմատում են Ուշ Միջնադարում և Նոր Ժամանակների սկզբում՝ Վերածնության ու Լուսավորության դարաշրջաններում իրականացված արմատական ինտելեկտուալ փոփոխությունների հետ, որոնք միջնադարյան աշխարհայացքը փոխարինեցին այն ինչով որ այսօր նոր ու ժամանակակից ենք համարում։ Հայոց մոտ այդ նույն փոփոխությունը կատարվեց 19-րդ դարում։

Այս կարծիքն է հայտնում Միշիգանի համալսարանի Դիրբոռն քաղաքի մասնաճյուղի դասախոս Արա Սանջյանը պատասխանելով այն հարցին թե ինչո՞ւ Հայաստանի հումանիտար ոլորտի գիտնականները չեն տպագրում ուսումնասիրություններ ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ժուռնալներում։

(далее…)

29.08.2011 at 00:00 Оставьте комментарий

Վահան Իշխանյան. «Կառավարության համար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են»

«7օր»-ի հետ զրույցում հրապարակախոս Վահան Իշխանյանըկառավարության գործունեությունը մինուսով է գնահատել։

-Եթե 0 գնահատեի, կստացվեր, որ բան չի անում։ Սակայնկառավարությունը ինտենսիվ աշխատում է, ու աշխատում է, թեէ՞լ ինչ նոր հարված հասցնի շարքային քաղաքացուն, որ նրանիցնոր թիքա քերթի բյուջե լցնելու համար,-ասել է Վ. Իշխանյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, թե անկախությունից հետո Հայաստանում այս կամ այն չափով սոցիալական լարվածություն միշտ էլ եղել է, սակայն վերջին 1-2 տարում այն ավելի է սրվել.

(далее…)

26.01.2011 at 16:17 Оставьте комментарий

Հայերենի թշնամիների նոր արշավը

Հարցազրույց լրագրող Վահան Իշխանյանի հետ

-Դուք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներից եք։ Ինչո՞ւ եք դեմ։

-Հայաստանն անկախացել է, որ կարողանա հայերի իրավունքները պաշտպանել, հայերենը զարգացնել այնպես, որ այն բոլոր ոլորտներում օգտագործելի լինի: Օտարալեզու դպրոցների բացման պատճառով հայերենը կդառնա կենցաղային լեզու, այսինքն՝ դուրս կմղվի գիտական և կրթական համակարգերից և կվերածվի այնպիսի լեզվի, ինչպիսին ասորերենը, չեչեներենը և այդ կարգի այլ լեզուներն են, ու աշխարհի առաջատար լեզուների շարքից դուրս կմղվի։ Դա մեծագույն հարված է Հայաստանի անկախությանը։  Հայաստանը, անկախ լինելով, մրցակցության մեջ է մյուս երկրների հետ իր «ուրիշությամբ» (մշակույթով ու ձեռքբերումներով ինչ ավանդ է բերում աշխարհին) ու կազմում է աշխարհի բազմազանության միավոր։ Հարվածել լեզվին նշանակում է դուրս մղել մրցակցությունից, ենթարկել գերիշխող պետություններին, նրանց ամբողջի մեջ տարրալուծել մեր միավոր լինելը, այսինքն՝ Հայաստանը գաղութացնել, այս դեպքում (քանի որ Հայաստանի կառավարությունն է նախաձեռնում)՝ ինքնագաղութացնել։

(далее…)

13.05.2010 at 00:00 Оставьте комментарий

«Հայաստանյան քաղաքական զարգացումների շուրջ»

«Հայաստանյան քաղաքական զարգացումների շուրջ»«7օր»-ը հյուրընկալել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանին և լրագրող Վահան Իշխանյանին

-Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունում տարբեր կարգավիճակով նույն մարդիկ են, իսկ տարատեսակ ընդդիմություններին այդպես էլ չի հաջողվում հասնել ցանկալիին։ Մենք դատապարտվա՞ծ ենք նման իրավիճակի, թե՞, ի վերջո, ինչ-որ բան կփոխվի։

Ստեփան Դանիելյան- Ես հարցը կշարունակեի՝ ինչու՞ վերջին 10 տարիների ընթացքում նոր օլիգարխներ չեն հայտնվում, և որևէ օլիգարխի գործերը չեն վատանում: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքական դաշտում են նույն դեմքերը, այլ նաև տնտեսական դաշտում։ Այդ հարցի պատասխանը նույն է. բիզնեսը Հայաստանում քաղաքականություն է, քաղաքականությունն էլ բիզնես է: Այսինքն ինչպես քաղաքականությունում, այնպես էլ բիզնեսում բացակայում է ազատ մրցակցությունը: Միայն ազատ մրցակցության պայմաններում է հնարավոր սերնդափոխությունը։

(далее…)

03.04.2010 at 00:00 Оставьте комментарий

Չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա իրական փոփոխություններ անել Հայաստանում

Հարցազրույց հրապարակախոս Վահան Իշխանյանի հետ

«Տեր-Պետրոսյանի վերադարձը համարում էի փորձանք, քանի որ նա հիմնադրեց Հայաստանի անկախացումից հետո ձևավորված բրգաձև-կենտրոնաձիգ իշխանությունը»։
«Տեր-Պետրոսյանի վերադարձը համարում էի փորձանք, քանի որ նա հիմնադրեց Հայաստանի անկախացումից հետո ձևավորված բրգաձև-կենտրոնաձիգ իշխանությունը»։

— Պարոն Իշխանյան, Դուք Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանության համարում եք «փորձանք հասարակության գլխին»։ Ինչո՞ւ։

— Իշխանության նա արդեն եկել է, պետական իշխանությանն էր կրկին ուզում տիրանալ, որն իսկապես վտանգավոր կլիներ: Պետական իշխանությունից բացի՝ գոյություն ունեն այլ իշխանություններ, որոնք մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի, որոշ ազդեցություն պետական կառավարման համակարգի վրա: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն այդպիսի իշխանություն ունեցողներից է, որն ստեղծվել է, երբ այն պետական իշխանություն ուներ, որով մեծ կապիտալ կուտակեց ու պահպանեց ֆինանսական աղբյուրները և այդ միջոցներով հաստատում է իր իշխանությունը: Նույն կերպ իշխանություն ունի նաև երկրորդ նախագահը:

Անկախության քսան տարվա ընթացքում, երբ նայում ենք քաղաքական դաշտին, տեսնում ենք, որ ձևավորված են երեք կենտրոններ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան։ Հայաստանի երեք նախագահները վերահսկում են հասարակական կարծիքը, և նրանց միջև անընդհատ ընթանում է ու ընթանալու է պետական իշխանությունը վերցնելու պայքար։

(далее…)

25.12.2009 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 830 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Ժամանակակից ռուսական բանաստեղծություն. Նադյա Դելալանդ, Մայա֊Մարինա Շերեմետևա, Օլգա Լոգոշ, Նիկոլայ Միլեշկին, Մառլենա… twitter.com/i/web/status/1… 21 hours ago
  • Փաշինյանի «քաղաքացիական պայմանգիրը» լիբերալ հակաքաղաքացիական կուսակցություն է։ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական Պայմա… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Փաշինյանը ՔՊ համագումրում հայտարարեց «մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կո… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Վիոլետ Գրիգորյան. «Թաքուն նվեր չար աղվեսիկին Ալի Մամայից» աշխատանքը, ֆիքսված իմաստներով մատների հաշվարկը չեղարկելո… twitter.com/i/web/status/1… 1 week ago
  • Գեղամ Պետրոսյանը քաղաքական բանտարկյալ է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին կալա… twitter.com/i/web/status/1… 1 week ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: