Posts filed under ‘հոդված’

Թաքուն կյանք. հայ միասեռականները երկար ճանապարհ պետք է անցնեն դեպի ազատություն

Հայաստանում ճակատագրեր են խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը, քանի որ ընդունված է միասեռականներին հրեշ և բացիլ համարել:

Ալեքպեր Ալիևի՝ հայ և ադրբեջանցի միասեռականների սիրո մասին պատմող «Արտուշ և Զաուր» վեպը ցնցել էր Ադրբեջանի պահպանողական հասարակությունը, որը հիմնականում մահմեդականություն է դավանում:

Վեպը կրկնակի տաբու էր խախտել՝ սիրային հարաբերություններ հայի և ադրբեջանցու միջև ու միասեռական սեր:

Վեպի հրատարակման հարուցած բուռն վրդովմունքը վերհանեց Ադրբեջանում իշխող հոմոֆոբիական տրամադրությունները, որոնք, ինչպես պարզվում է, ամբողջությամբ կիսում են ազգային և կրոնական սահմանի մյուս կողմում՝ Հայաստանում:
26-ամյա Հովհաննես Մինասյանը Հայաստանի այն հազվագյուտ միասեռականներից է, ով հարցազրույց է տալիս` առանց անունն ու ազգանունը թաքցնելու:

(далее…)

13.03.2009 at 00:00 4 комментария

Կրկնակի զրկվածները. «բարձրաստիճան» կոռուպցիայից տուժում է մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագիրը

16-րդ թաղամասի 16 շենքի բնակարաններից մեկը որ հատկացվել է ծնողազուրկ երեխաներին

Առնվազն 25 բնակարան, որ պետությունը Եվրամիության դրամաշնորհով գնել է մանկատան շրջանավարտների համար, անպիտան են բնակության համար:
Բնակարաններն այցելել են «ԱրմենիաՆաուի» թղթակիցները։ Մի քանի բնակարան կոյուղաջրերով մշտապես ողողվում են, և այնտեղ նույնիսկ անասուն չեն պահի։

Մանկուց ծնողազուրկ երիտասարդների ու նրանց զավակների համար բնակարանամուտը բերել է խոնավությունից առաջացած հիվանդություններ։ Մի քանիսը հեռացել են բնակարաններից՝ կոյուղու հեղեղների տակ չմնալու համար։ Բոլոր բնակարանները կամ առաջին, կամ վերջին հարկերում են, որի պատճառով կամ վերևից է խոնավություն գալիս, կամ` ներքևից։ Բնակարանները ձեռք են բերվել շուկայականից մի քանի անգամ ավելի գներով, և որբերին հարմարավետությունից զրկելու հաշվին հարստացել են որոշ պաշտոնյաներ։ «Բնակության համար պիտանի» պայմանը գրեթե ոչ մի բնակարան չի բավարարում։

(далее…)

07.11.2008 at 00:00 1 комментарий

Վիճարկվում է Քրեական օրենսգիրքը. իրավապաշտպանները պնդում են, որ մահվան դատապարտվածների գործերը պետք է վերանայվեն

«Երբ հարցնում են` մահապատի՞ժն է նախընտրելի, թե՞ ցմահը, ասում եմ` մահը: Ես չեմ ուզում անասունի վերածվել, ինչպես գոմում` խոտ տան, ասեն` թող ապրի, էլի»,- ասում է 12 տարի բանտում գտնվող Արթուր Մկրտչյանը, որի մահապատժի դատավճիռը փոխարինվեց ցմահով այն բանից հետո, երբ մահապատիժը օրենսդրությունից հանվեց:

Նա դատապարտվել էր 5 զինծառայողների սպանության համար, սակայն մամուլում լուրջ կասկածներ են հրապարակվել, որ գործը սարքված է («Հայկական ժամանակ» թերթում 2001 թ. Ժաննա Ալեքսանյանի հրապարակած «Անմեղ մարդը մահվան է դատապարտվել» հոդվածում ասվում է, որ Արթուրին ու եղբորը խոշտանգել են, ընկերուհուն կոպիտ հարցաքննել, հորը կալանավորել ու սպառնացել դատել, և այս ամենից հետո նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Քրեկան գործի հակասություններից մեն այն է, որ զինծառայողները սպանվել են երկու տարբեր հրազեներից: Նախաքննության և դատավարության ընթացքում թույլ չեն տվել դատապաշտպանի հետ առանձին հանդիպել):

(далее…)

27.06.2008 at 00:00 3 комментария

Խղճի ազատությո՞ւն. որքա՞ն հեռու է գնացել Հայաստանը կրոնական հանդուրժողականության հարցում

Այս և նմանատիպ բովանդակությամբ թռուցիկներ փակցված են Երևանում ամենուր

Արա Հակոբյանը արյունլվա մտավ «Շրջան» շաբաթաթերթի խմբագրություն: Նրան և ընկերներին ծեծել էին երկաթե ձողերով: Ու ոչ մի տեղ չուներ պաշտպանություն գտնելու, բոլոր դռները փակ էին, բողոքներին ոչ ոստիկանությունն էր արձագանքում, ոչ դատախազությունը: Միակ տեղը «Շրջանի» խմբագրությունն էր, որտեղ ինչ-որ պաշտպանություն էր ակնկալում: Նա և ընկերները ծեծվել էին միայն նրա համար, որ կրիշնայական էին:

1995 թվականի ապրիլի 18-ն էր: Զինվորական համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդիկ մտել էին կրիշնայականների տաճարը, կանանց ու երեխաներին առանձնացրել ու տղամարդկանց երկաթե ձողերով ծեծել, հետո թալանել տաճարը:

(далее…)

25.01.2008 at 00:00 3 комментария

«Պետական կարիքների» զոհեր. Բիզնեսի ախորժակը խժռում է երեւանցիների ճակատագրերը

Հայաստանի մայրաքաղաք Երեւանը տեսել է առնվազն երեք տեղահանություն,-այսպիսի համեմտություն արեց մի քաղաքական գործիչ,- առաջինը` 1605թ. Պարսից շահ Աբբասը 300 հազար հայերի թվում` նաեւ Երեւանի բնակչությանը տեղահանեց ու քշեց Պարսկաստան, երկրորդը՝ 1949թ., Ստալինը Երեւանից 12 հազար հոգի աքսորեց Ալթայի երկրամաս։ Եւ երրորդը՝ 2004-2005թթ, Երեւանի կենտրոնի տարածքների եկամտաբեր պատառները  յուրացնելու եւ այդտեղ բազմաբնակարան շենքերի բիզնես անելու համար Հայաստանի իշխանությունները հարյուրավոր տեղաբնակների վտարեցին իրենց տներից ։  ՀՀ կառավարության որոշումներով տարածքները բնակիչներից վերցնելը հիմնավորվում էր այսպես` «պետության կարիքների համար», այդպիսով նույնացվում էր պետության ու խոշոր բիզնեսմենների ու պաշտոնյաների գրպանի շահերը։ Բնակիչների սեփականության եւ բնակարան ունենալու իրավունքները պետության կարիքների մեջ փաստորեն չէին մտնում։

(далее…)

28.11.2007 at 00:00 Оставьте комментарий

Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է անշխատանքից հակակառավարական հայացքների համար

Դասախոսությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու եւ ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի հետ ուսանողների հանդիպում կազմակերպելու համար Երեւանի պետական համալսարանից հեռացվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Սասուն Սարիբեկյանը:

33-ամյա Սարիբեկյանն 9 տարի դասավանդել է համալսարանում, վերջին շրջանում 7 առարկա է դասավանդել, մասնավորապես` տնտեսական աշխարհագրություն` տնտեսագիտության, քաղաքական աշխարհագրություն` աշխարհագրության, եւ աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա)` պատմության ֆակուլտետներում:

(далее…)

29.06.2007 at 00:00 Оставьте комментарий

Թանկարժեք ռեսուրս. ջրի համար մրցակցությունը վնաս է հասցնում բերրի դաշտավայրին

Վթարային հորատանցքերից (իսկ դրանք մոտ 180-ն են) խմելու քաղցրահամ ջուր է հորդում

Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահման հետևանքով, մի կողմից` անջրդի է մնացել վարելահողերի մի մասը, մյուս կողմից` այդ ջրերը, լցվելով դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք ավելորդ ջրերը դուրս հանելու համար), խանգարում են դրենաժների աշխատանքը, որի հետևանքով կրկին բարձրանում է մակերեսային գրունտային ջրերի մակարդակը, ճահճանում և աղակալվում են վարելահողերի այլ հատվածներ:

Արարատյան դաշտի արտեզյան ստորգետնյա ավազանի ինքնաշատրվանող ջրհորները, որ բազմաթիվ գյուղերի ջրի միակ աղբյուրն են, շատ տեղերում նվազել ու ցամաքել են, քանի որ ցածրադիր մասում ձկնաբուծության համար փորված հորերը խլում են վերին հատվածի ջրհոր-շատրվանների ճնշումը:

Գյուղացիներից շատերը զրկվել են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից, փոխարենը հարստանում են մի քանի հոգի` իշխանի և այլ ձկնատեսակների արտադրությունից:

80-180 մետր խորության վրա գտնվող և մոտ 9 հազար քառակուսի կիլոմետր տարածքով արտեզյան ավազանը բաղկացած է ստորգետնյա երեք շերտից: Ամենավերևում գրունտային ջրերն են, իսկ երկրորդ և երրորդ շերտերում` քաղցրահամ, խմելու ջրերը (նաև բարձրորակ ջրեր ձկնաբուծության համար)` պաշտպանված կավային անջրաթափանց շերտերով: Այս երկու խորը շերտերում արված հորատանցքերից խմելու, ոռոգման և տեխնիկական նպատակով ջուր է մատակարարվում Երևանին, Արտաշատ, Արմավիր, Էջմիածին քաղաքներին ու հարակից համայնքներին:

(далее…)

15.06.2007 at 00:00 Оставьте комментарий

Քաղաքական հետապնդում. «Ժառանգություն» կուսակցությունը և նրա առաջնորդը մշտական ճնշումների է ենթարկվում

Մարտի սկզբին «Ժառանգություն» կուսակցությունը զրկվեց իր գրասենյակից, քանի որ վարձատուն հավելյալ կողպեքով փակեց կուսակցության գրասենյակը: Այս քայլը կուսակցության և նրա առաջնորդի դեմ իշխանությունների սկսած արշավի շղթայի մի օղակն է:

Րաֆֆի Հովհաննիսյանը Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում 12 տարի առաջ վարձակալել էր վեց սենյակ, որոնք երեք տարի առաջ սկսեց զբաղեցնել նրա հիմնադրած «Ժառանգություն» կուսակցությունը: Թատրոնի հետ կնքած նրա վերջին պայմանագիրը լրանում էր այս տարվա հունիսին, սակայն թատրոնի տնօրենի կարգադրությամբ մարտի 4-ին նոր կողպեք է դրվում դռան վրա: Կուսակցության ամբողջ փաստաթղթերն ու կնիքը մնացել են փակի տակ:

(далее…)

01.07.2006 at 00:00 1 комментарий

Ռուսաստանը ֆաշիզմի ճիրաններում. հայերը առաջնային թիրախ

Ռասիզմն ու այլատյացությունը Ռուսաստանում մոլեգնում է։ 2004թ. սափրագլուխները եւ այլ արմատական ազգայնական խմբավորումներ սպանել են 46 (այլ տվյալով՝ 54) այլազգիների, 2005թ. սպանությունները նվազել են՝ 28 սպանված, սակայն հարձակումներն ավելի հաճախակի են դարձել, ռասիստների հարձակումներից տուժել են 402 հոգի։ Տուժել են մոտ 50 երկրների քաղաքացիներ։ Ազգային հողի վրա հանցագործությունները միատեսակ են. «ոչ սլավոնական» արտաքինով մարդկանց վրա հարձակվում են 5 հոգիանոց պատանիների խմբեր եւ զոհին ծեծում են քացիներով, բեյսբոլի մահակներով, իսկ եթե 5 հոգուց քիչ են լինում, սովորաբար օգտագործում են դանակ։ Կարեւոր չէ՝ զոհը Ռուսաստանի քաղաքացի՞ է, թե՞ ոչ։ Ռուսական ասացվածքն ասում է. «բյուտ նե պո պասպորտու, ա պո մորդու»։

(далее…)

26.05.2006 at 00:00 Оставьте комментарий

Նոր օր թիվ 18 դպրոցում. ինտերնետային հոդվածը փոխում է հատուկ դպրոցի կյանքը

 

Նոր տնօերեն Մինասյանը վերացրել է դաժան կարգապահությանը:

 

Երևանի թիվ 18 դպրոցում այլևս չկա նախկին լռությունը, հենց մուտքի մոտ երեխաներ են խմբված ու հանգիստ զրուցում են։ Առաջ նրանք ամեն զանգից հետո շարք էին կանգնում և դասասենյակից դուրս գալիս։ Այժմ միջանցքներում, ինչպես բակում, դասամիջոցին երեխաները վազվզում են։

«ԱրմենիաՆաուի» հոդվածը փոփոխություններ բերեց դպրոցի ղեկավարության կազմում և զգալի տեղաշարժեր աշակերտների հանդեպ վերաբերմունքում:

Թիվ 18 դպրոցը «սոցիալապես վտանգավոր վարք դրսևորած» (ձևակերպումը գիտության և կրթության նախարարությանն է) երեխաների համար Հայաստանի երկու հատուկ գիշերօթիկ դպրոցներից մեկն է: Այստեղ սովորում են 7-14 տարեկան երեխաներ աղքատ ընտանիքներից։

Ինչպես նշել էինք տարեսկզբի մեր հոդվածում` նախկին տնօրեն Ժորա Մուրադյանը զորանոցային կարգեր էր հաստատել դպրոցում, որտեղ աշակերտներին նվաստացնում ու մարմնական պատժի էին ենթարկում: Տնօրենի պատժից վախենալով` աշակերտներն առանձին զրույցներում պատմում էին, թե ինչպես են դպրոցում պատժում իրենց, այդ թվում` ծեծում և միզում իրենց վրա (տես` հարակից հոդվածը):

Կարգապահություն հաստատելու Մուրադյանի նախընտրած ամենամեղմ մեթոդներից էր շարքով դասարանից դասարան գնալը:

Նոր տնօրեն Մերուժան Մինասյանը, որ նշանակվել է սեպտեմբերին, այլ կարծիք ունի երեխաների վարքագծի մասին:

«Եթե երեխան չի շարժվում, ուրեմն պետք է կասկածել, որ հիվանդ է,- ասում Մինասյանը: — Վեց ժամ դաս են անում, ինչպե՞ս կարելի է արգելել, որ ազատ վազեն»։

Մուրադյանի ռեժիմի օրոք երեխաները հազվադեպ էին տեսնում հարազատներին: Կային այնպիսիները, որ մի տարի չէին տեսել իրենց ծնողներին։ Ոմանք փախչում էին: Ում բռնում էին` ծեծում էին:

Այժմ երեխաները շաբաթը մեկ այցելում են հարազատներին: «Լինում էր՝ ամիսներով տուն չէր թողնում, եղել է՝ երեք ամիս չեմ գնացել,- ասում է Գևորգ Կարապետյանը, որ երեք եղբայրների հետ այստեղ է և բնակվում է Դիմիտրով գյուղում: — Հիմա 2 օր առաջ տանն եմ եղել, շաբաթը մեկ թողնում են»։

(далее…)

10.12.2004 at 00:00 1 комментарий

Предыдущие записи


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հյուսիսային պողոտա հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 865 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • 4 of 5 stars to Время смеется последним by Jennifer Egan goodreads.com/review/show?id… 3 months ago
  • Պետություն մերժողները. գողական ենթամշակույթի ու Իմ քայլի ընդհանրությունները Գողական ենթամշակույթի դեմ քրեական օրեն… twitter.com/i/web/status/1… 6 months ago
  • Կառավարությունը ընդդեմ տեղական մսի և կաթի արտադրության. գյուղացիությունը մնաց անպաշտպան Սպանդանոցի պահանջը առաջացե… twitter.com/i/web/status/1… 6 months ago
  • Հրայր Խաչատրյան Կերեք մաշկս Ձեր բերանը կլցվի ինձնով, Բայց ծամել հնարավոր չի լինի։ Ես կնկարեմ բոլորիդ կոկորդները իմ… twitter.com/i/web/status/1… 6 months ago
  • Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը «Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու է… twitter.com/i/web/status/1… 6 months ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: