Posts filed under ‘պատմվածք’

Սադրա՞նք. դվառնյաշկաներն էին, թե՞ ցեղականները

Բաղրամյան 26-ը բացահայտ հալածանքներ սկսեց Խոշոր Բուրժուիչի նկատմամբ, երբ ռեժիմի կամակատար Գեներալը  Սրբխեչ ազգային արգելոցի մուտքի մոտ մեռելոցի տարելիցին կանգնեցրեց նրա ծառայողական Ռոյլս ռոյս ֆանտոմը և տուգանեց անվադողերի շքեղության հարկը վճարած չլինելու համար: Իսկ մեքենան տանելով տուգանային հրապարակ մարմնական վնասվածքներ հասցրեց  Բուրժուիչին՝ ստիպելով նրան քայլել մեռելոցի արահետով, որի պատճառով այտուցներ հասցվեցին նրա ոտնաթաթերին:

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տալիս, որ Բուրժուիչի ոտքերը այտուցվել են մի քանի րոպե անց այն պահից, երբ ռեժիմի դահիճները նրան զրկել են մեքենայով տեղաշարժվելու իրավունքից:

(далее…)

Реклама

02.05.2013 at 20:57 Оставьте комментарий

Գյումրիի տոնը

-Այ տես, Վահան, էն սև շենքը, Կազաչի պոստն է, ես էդտեղ եմ ծնվել,-մեքենայի լուսամուտից մամաս ցույց է տալիս ճամփի ձախ կողմում հեռվում երևող շենքը: Մտանք Գյումրի:

Մի շաբաթ առաջ մամաս ասեց. «Գյումրիի տոնին մասնակցելու հրավեր եմ ստացել, անպայման գնալու եմ, կգա՞ս հետս»: «Հա, կգամ»: Հրավիրատոմսը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությամբ: «Տես, գրել են Չերազ-Անդրեասյան, բայց անունս են սխալ գրել` Բյուրատ են գրել»: Մամայիս անունը Բյուրակն է, դրել է հայրը` Վահան Չերազը Բյուրակնյա լեռներում ինչ-որ ճակատամարտում հաղթանակ տանելու պատվին:

Մինչև 10 տարեկան մամայիս ազգանունը եղել է Չերազ, երբ մորը գնդակահարել են ու մամաս որբ է մնացել, քեռու կինը`Լիզան վախից ազգանունը փոխել դարձրել Անդրեասյան: Մամաս ամբողջ կյանքն ուզել է վերականգնի Չերազը, բայց էդպես էլ չի արել: Իսկ հիմա հրավերին գրված` Չերազ:

«Կսափրվես», ասի` «հա, կսափրվեմ»: Նախորդ օրը էլի զգուշացրց` կսափրվես, բայց տենց էլ չսափրվեցի, առանց սափարվելու էկա: Էս չես սափրվել,- դժգոհեց:

(далее…)

25.10.2010 at 18:28 1 комментарий

մայրական կաթ

շունիկը, շան քոթոթը, շան լակոտը կախված կնոջ ծիծիկը հո չէր ծծում, հո չէր ծծում:

եթե աղքատ եք ինչո՞ւ եք կաթիկը անտեր շներին տալիս: հարց որ առաջացավ լրագրողի գլխում բայց չտրվեց: լռություն: կինը նայում է հյուրին. մորը գյուլլին էն բոզի տղեքը, ասա ձեզ ինչ էր արել էդ անտեր շունը, լակոտները մնացին որբ, ինչ անեմ, վեց էրեխա եմ մեծացրել, վեց էրեխու ծիծ եմ տվել, ամեն մեկի իրեք տարի ծիծ եմ տվել, իրեք տարին մեկ բերել եմ ու ծիծ տվել, մեծացել են էլ ծիծ չեն ուտում, ծիծս մնացել ա անծիծ: ի՞նչ վատ ա, համ ծիծս ա դատարկում համ էլ շունիկը կշտանում ա: ինչ անեմ, ախր ես շաաատ բարի եմ ու միշտ տուժում եմ իմ բարությունից, թո մաման ասի: լրագրողը նայում է մորը: հա, էս աղջիկս շատ բարի ա: հա, բայց կուրծք տալու համար պիտի ավելի շատ սնվել, իսկ դուք տիկին հացի փող չունեք: հարց որ պիտի լրագրողը չտար, հարց որը անտակտ է ու փոխանակ ջեբից հաներ մի հինգ հազար դներ սեղանին ասեր առեք կերեք, թող լակոտները նորմալ կաթիկ ուտեն, ընկել բազար ա անում:

(далее…)

15.07.2010 at 00:00 Оставьте комментарий

քար

չորրորդ շիշ պիվից հետո մեկ էլ մանդրից սկսեց ցավը, փորս բռնելով ու հենց մեջքս գրկեց, ասի` վսյո քար եմ գցում: հինգերորդ շշի վրա ցավը թուլանում ա, որ վեցի վրա էլի բռնի: քար ա, խի՞, որտև խփում ա ձվին:

ձախ երիկամից քարը ճամփա ա ընկել դեպի լուս աշխարհ, մի շաբաթից կծննդաբերե՞մ, թե էնքան մեծ կլնի, որ էլի աբորտ կանեն: մենակ աբորտ չանեն, թանկ ա նստում, հինգ հարյուր դոլար, նոյեմբերին 150 հազար դրամ էր, հիմա դոլարը հելել ա գինն էլ հետը հելած կլնի: որ տարին մի անգամ քարս փշրեն, ուրեմն պիտի հինգ հարյուր դոլար տարեկան մի կողմ դնեմ աբորտի համար, բայց եթե թազա քարն էլ ա մեծ ուրեմն տարին էրկու, տարին հազար դոլար մի կողմ, կարա՞ս, հանուն քար հանելու արժի՞ ոռ ճղելով աշխատել, թե վաբշե էլ չարժի ապրել, մանավանդ որ քարարտադրությունը կարող ա էնքան արդյունավետ դառնա, որ տարին իրեք-չորս անգամ աբորտի կարիք լինի:

(далее…)

29.06.2009 at 00:00 Оставьте комментарий

զանգելու բան չգտավ, հեռախոսս զանգեց. տռռռռռռռ

Տռռռռռ, տռռռռ, տռռռ: հերիք ա: հեռախոսը երբ պետք ա նստում ա, երբ պետք չի, չի նստում, թո քնեմ էլի: տռռռ, տռռռ, տռռռ: տա՞նն եմ: հա էլի: գոնե մի լավ բան էղել ա: ո՞ւր ա հեռախոսը: ձենը կտրեց, քնեմ, լավ քնեմ, քնեմ չհիշեմ, սպասի, վերջի տոչկեն որտե էր՞, որտե վերջին բաժակը խմեցի՞: տռռռ, տռռռ, տռռռ:

(далее…)

18.06.2009 at 00:00 Оставьте комментарий

74956337 թե՞ 74949153. ո՞րն է հոգեպես ավելի հանգիստ

Նշխարի պես, որ հանկարծ ոչ մի փշուր չընկնի, կտրոնի ոչ մի մաս չվնասվի, մի թղթի մեջ դնում ու զգույշ փաթեթավորում եմ, որ հանկարծ դաժե ծերից չծալվի: Սենց հերս էր կիրակի օրերը նշխարը եկեղեցուց բերում, զգույշ ծալծլված փաթեթը բացում, որ հանկարծ սուրբ նշխարից մի փշուր չընկնի ու չսրբապղծվի, ու բաժանում մեզ: Ես ուտում էի նշխարը, ու թվում էր, թե լավաշից համով ա: Ոչ ավելին: Կերածս Քրիստոսի մարմինը ոչ մի օգուտ չտվեց, ոչ փող բերեց, ոչ բախտ, ոչ էլ խելքս ավելացրեց: Բայց մի բան սովորացրեց` սրբություններին զգույշ ու նուրբ վերաբերվել: Հիմա նույն, հորիցս ստացած դասերով, զգույշ ծալծլված թղթի մեջ պահում եմ հդմ կտրոնը: Շաբաթներ ծոցագրպանումս ա, ամեն անգամ բացում եմ ու նայում` հո չի՞ ճմռթվել, շահող թիվը չի՞ վնասվել: Չէ, ամեն ինչ կարգին է, ու էլի նույն զգուշությամբ փաթաթում դնում եմ նույն տեղը: Ու կտրոնի նկատմամբ հոգատարությունս ոչ միայն կամ ոչ թե նրանից ա, որ շահած ա, այլ որ Վիոլետի շահածն ա. հանկարծ չվնասե՞մ ու ընկնեմ քաքը, ինչպես հավատացյալը գետին գցելուց Աստծո նշխարը:

(далее…)

03.05.2009 at 00:00 Оставьте комментарий

Ծախսաձոր Travel

«Գիտեք ես միայն կանանց հետ եմ լինում»,-հարբած աչքերին սեքսուալ արտահայտություն տալով ադմինիստրատորին ասաց Աննան ու  անմիջապես գնաց համար։

Ես մնացի ադմինիստրատորի դեմը, ջահել տղա էր,  զարմացել մնացել էր, ու մինչև ես կհասցնեի Աննայի հետևից հասնել, ինձ հարցրեց՝ «Աղջիկները առանձի՞ն են մնալու, տղաները առնաձի՞ն»։ Այ քեզ հարց, միշտ էլ հայ տղաները առանձին են աղջիկները առանձին։ «Այսինքն ինչ ես ուզում ասես» կոշտ ասեցի ես, որ իր կասկածներին թևեր չտա։ Հետո առավոտ, որ Աննային պատմում էինք իրա ասածները ու խնդում, կիսաամոթ, կիսալուրջ, կիսաուրախ հա կրկնում էր՝ ես շակիռոված էի ուզում անել, մենակ շակիռոված։

(далее…)

25.02.2009 at 15:34 Оставьте комментарий

Предыдущие записи


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Marked as to-read: Ukraine in the Crossfire by Chris Kaspar de Ploeg goodreads.com/review/show/22… 2 days ago
  • 5 of 5 stars to В тупике by V.V. Veresaev goodreads.com/review/show/21… 5 days ago
  • Ուիլյամ Կառլոս Ուիլյամս. Նախ սա եմ ասում. դուք տեսել եք, չէ՞, տարօրինակ թռչուններին, որ երբեմն մեր գետի վրա են... fb.me/8VNozAJzk 1 week ago
  • Мне понравилось видео "Վիոլետ Գրիգորյան. Քաղաքը / Violet Grigoryan: The City" 1 week ago
  • Մարկ Նշանեան. Կերպ առանց կերպարի։ Ցցու­նու­թիւններ։ Խորտու­բոր­տութիւններ։ Յի­շեց­ուածը եւ ուրեմն թուղթին վրայ... fb.me/41zoNCByH 1 week ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: