Posts tagged ‘բանաստեղծություն’

Երեք ժամ պոեզիա. Արմեն Շեկոյանի 60-ամյակին

shekoyan«Արմեն,-ասում եմ,- «Երևան հյուրանոցը» մի հատ էլ տպի ծանոթագրություններով»: «Ականաթ» սրճարանի ծխողների ապակեպատ խցում բոլորը խնդում են: Կխնդան բա ինչ, 22 էջանոց «Երևան հյուրանոցը» պոեմում 864 հոգու անուն կա: Նրանց անուններն են, ովքեր ճանաչել են Արմեն Շեկոյանին: Ուրեմն, բանաստեղծության ծավալից մի քանի անգամ երկար 864 հատ ծանոթագրություն կլինի, իսկ եթե մի քիչ ծավալուն անի ծանոթագրությունները, էլի մի երկու անգամ ծավալը կմեծանա:

Պոեմը էնքան երկար է, որ ընթերցանության կեսից ընդմիջում արեցինք: 10 տարի առաջ «Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» տեքստում «Երևան Հյուրանոցի» մասին գրել էի.

(далее…)

Реклама

11.07.2013 at 08:37 Оставьте комментарий

Նավահանգիստ Աննա Սագրադովա

anna-sagradova«Բնագիր» կայքի ընթերցողների բաժնում փնտրում ես  ասույթներ, որ ինչ որ անվան տակ դրել ես, չես գտնում, ու հանկարծ անվերջանալի էջերը թերթելիս,  հայտնվում են տեքստեր, ծանոթ անունով անծանոթ տեքաստեր, որոնց ուշադրություն չես դարձրել, բայց հիմա կլանում են, տողերը իրար հետևից կուլ ես տալիս, ուզում ես էլի կարդաս, կարդաս, կարդաս, բայց մեկ էլ վերջանում են, չկան, ինչ որ պահից էլ նա չի գրում: Աննա Սագրադովան ինքնասպան եղավ 2007 թվի մայիսի 28-ին՝ անկախության օրը: 24 տարեկան: Օրը հատո՞ւկ էր ընտրել՝ «Ես վճարում եմ սխալ լինելու ու խելոք չհամարվելու գինը կատարյալ անակախության դիմաց»,- գրել էր նա «Մարազմ Երևանցի» տեքստում. կատարյալ անկախության ևս մի դրսևորո՞ւմ՝ կյանքի հետ անես ինչ ուզենաս, օրինակ փոխարինես մահվամբ ու անկախությունը վերածես կախաղանի:

Մնացե՞լ են համակարգիչներ, որ կարդում են ansi տառատեսակները: Բնագիրը, առաջին հայերեն գրական ինտերնետային կայքը՝ տեքստերը անօգտագործելի դարձած տառատեսակներով: Ուրեմն, Սագրադովայի տեքստերը դարձնել  unicod և հրապարակել:  Երեք տարի առաջ էր, որ Կենդանի մատյանի բլոգումս հրապարակեցի դրանք(այստեղ ևայստեղ): Ու մեկ էլ՝ այ քեզ պատմություն, մի արշավ սկսվեց, Աննայի քույրը ու նաև ինչ-որ ընկերներ, ռմբահարեցին՝ թե ինչպես կարելի է Աննայի պատմությունը գրել, հարցեր տալ թե ինչու ինքնասպան եղավ, ասել, որ կախվել է, թե ինչ երկտող է թողել, էթիկա խաղացնել և այլն: Խլել Աննայի անկախությունը, թույլ չտալ որ ուրիշները անկախ նրա մտերիմներից խոսեն նրա մասին:

(далее…)

26.06.2013 at 11:25 Оставьте комментарий

Առավոտվա պելմենի վախտով սովետական պացիենտի այցը

Ռաֆիկն ու Էմման հոգեբուժարանի իրենց բնակարանի առջև: Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի:

Հեռախոսին գրվեց ռաֆիկ սեւան։ հա Ռաֆիկ ջան։ Բարեւ Վահան ջան։ էրեւանում եմ, էկել եմ, ասել էիր, չէ՞, երեքշաբթի։ Ասել էի երեքշաբթի՞, չէ Ռաֆ ջան, սխալ ես հասկացել, ասել էի իրեքշաբթի կարող ա հավաքվենք։ Ասի չէ՞, կզանգեմ կասեմ երբ ա շնորհանդեսը։ Հա Վահան ջան հիմա էկել ենք Էրեւան, Էմմայի հետ ենք, ո՞ւր գանք, տեղը ասա։ ի՞նչ տեղ, տեղ չունենք։ Ռաֆիկ ջան, դուք ո՞ւր եք, ասեք ես գամ։ էմման ա վերցնում. Վահան ջան, օպերայի կանգառում ենք՝ Կիևյան գնացող։ էղավ էմմա ջան, էս պահին չեմ կարա գամ, մի 40 րոպեից։ Հա, հա, կսպասենք։

(далее…)

11.12.2008 at 00:00 Оставьте комментарий

Սովետական պացիենտը. «Սիրտս նեգր է առանց գրիմի»

 

Սևանի հոգեբուժարանում 2 բան է կենդանի պահում Սովետը

 

Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է։

Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում։ Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է։

Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում։

(далее…)

23.05.2008 at 00:00 1 комментарий

Կուրղինյանի վերադարձը. 100 տարով առաջ թե հետ՝ ի՞նչ կա որ

Խորհրդային դպրոցն ավարտածները հիշում են Շուշանիկ Կուրղինյանի «Բանվորները» բանաստեղծությունը, որ անգիր էին հանձնարարում.

Այդ մենք ենք գալիս՝
Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ,
Տրորված գդակ, աղտոտ մազերով

Չկա Սովետը, ու նրա հետ դպրոցական ծրագրերից ջնջվեց Կուրղինյանը: Այսօր հարցնում ես պատանուն՝ անցե՞լ եք Կուրղինյան, պատասխանում է՝ ո՞վ է նա: Շուշանիկ Կուրղինյանի անունը մնացել է միայն ավագ սերնդի դպրոցական հիշողություններում՝ որպես սովետական պրոպագանդայի հետք, որպես պրոլետարական բանաստեղծուհի:

(далее…)

10.03.2006 at 00:00 Оставьте комментарий

Սևակի ութսուն տարիները. հարգանքի տուրք բանաստեղծին

Անցյալ տարվա փետրվարին, երբ հազարավոր մարդիկ դուրս էին եկել հանրահավաքի` իրենց բողոքն արտահայտելու նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ, կրքոտ ելույթ ունեցող քաղաքական գործիչներին հաջորդեց դերասան Վլադիմիր Աբաջյանը և արտասանեց «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունը.

Ամե՛ն ինչից շատ, ամե՛ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր… աթոռը։
Աթոռն է սիրում Ու նրան տիրում,
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես ևտարեցտարի
Ելնում է այսպեսշալակն աշխարհի։

Այս տողերը Պարույր Սևակինն են և, թերևս, չգտնվի մեկ այլ բանաստեղծություն, որ այդքան համահունչ լինի իշխանությունը զավթելու, կեղծիքների ու անարդարությունների մասին հնչող ելույթներին, ինչպես այս մեկը։ Եթե գտնվի, ապա՝ կրկին Սևակի ստեղծագործությունների մեջ։

(далее…)

06.02.2004 at 00:00 Оставьте комментарий

Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը

Մինչ ստեղծագործական արտահայտման ազատությունը Հայաստանում իր առաջին քայլերն է անում, փիլիսոփայական բախումներ են լինում ավանդապահների եւ նրանց միջեւ, ովքեր մտադրվել են քանդել արգելապատնեշները: Պոեզիայի աշխարհում ավանդույթներին մարտահրավեր է նետում Արմեն Շեկոյանը: Նա միակ բանաստեղծն է, ում բանաստեղծությունները տպագրելու համար իրենց էջերը չեն խնայում Հայաստանի օրաթերթերը (նախկինում՝ «Առավոտ», այժմ՝ «Հայկական ժամանակ»)։
(далее…)

07.11.2003 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 6 037 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: