Posts tagged ‘Բյուրակն Անդրեասյան’

Իմ գնդակահարված ցեղը

Հորս հոր՝ Ավետիս Կիրակոսյանի գնդակահարության որոշումը

Հորս հոր՝ Ավետիս Կիրակոսյանի գնդակահարության որոշումը

Երեք գնդակահարության որոշումներ, երեք փաստաթուղթ, որոնք հորս ու մորս որբ դարձրին, երկու պապերիս ու մի տատիս գնդակահարության վճիռները:

Երեքն էլ արդեն ձեռքիս են: Իհարկե պատճենները:

Մամայիս հորը՝ Վահան Չերազին գնդակահարել են 1928թ. հունվարի 9-ին(առաջ կարծում էինք 1927-ին):

Մամայիս մորը՝ Վարդանուշ Չերազին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 26-ին:

Հորս հորը՝ Ռատիխան-Ավետիս Կիրակոսյանին գնդակահարել են 1937թ. դեկտեմբերի 10-ին:

Պապերիցս ու տատերիցս միայն հորս մորը՝ Հայկանուշին չեն գնդակահարել, կամ էլ չեն հասցրել գնդակահարել, կամ էլ եթե չգնդակահարեին, հաստատ կաքսորեին, ինչպես նրա երկրորդ ամուսնուն աքսորեցին, բոլշևիկ՝ Գուրգեն Քալաշյաինին: Հայկանուշը մահացել է 1930թ.:

Ոչ մեկի գերեզմանը չկա: Հայկանուշին են միայն թաղել, էն էլ գերեզմանոցի տեղը կառուցել են  Ցեկայի շենքը, այժմ՝ այսօրվա Ազգային ժողովի:

Մամաս՝ Բյուրակն Անդրեասյանը ծնվել է 1927-ի հունվարի 25-ին, ուրեմն, հորը կորցրել է մեկ տարեկան չդարձած, հորը ձերբակալել են երբ նա եղել է վեց ամսական: Տասը տարի անց 10 տարեկանում մորն են տանում, և եկկողմանի որբ է դառնում: Մեծացել է քեռու տանը: (далее…)

Реклама

04.05.2014 at 15:09 Оставьте комментарий

Գյումրիի տոնը

-Այ տես, Վահան, էն սև շենքը, Կազաչի պոստն է, ես էդտեղ եմ ծնվել,-մեքենայի լուսամուտից մամաս ցույց է տալիս ճամփի ձախ կողմում հեռվում երևող շենքը: Մտանք Գյումրի:

Մի շաբաթ առաջ մամաս ասեց. «Գյումրիի տոնին մասնակցելու հրավեր եմ ստացել, անպայման գնալու եմ, կգա՞ս հետս»: «Հա, կգամ»: Հրավիրատոմսը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությամբ: «Տես, գրել են Չերազ-Անդրեասյան, բայց անունս են սխալ գրել` Բյուրատ են գրել»: Մամայիս անունը Բյուրակն է, դրել է հայրը` Վահան Չերազը Բյուրակնյա լեռներում ինչ-որ ճակատամարտում հաղթանակ տանելու պատվին:

Մինչև 10 տարեկան մամայիս ազգանունը եղել է Չերազ, երբ մորը գնդակահարել են ու մամաս որբ է մնացել, քեռու կինը`Լիզան վախից ազգանունը փոխել դարձրել Անդրեասյան: Մամաս ամբողջ կյանքն ուզել է վերականգնի Չերազը, բայց էդպես էլ չի արել: Իսկ հիմա հրավերին գրված` Չերազ:

«Կսափրվես», ասի` «հա, կսափրվեմ»: Նախորդ օրը էլի զգուշացրց` կսափրվես, բայց տենց էլ չսափրվեցի, առանց սափարվելու էկա: Էս չես սափրվել,- դժգոհեց:

(далее…)

25.10.2010 at 18:28 1 комментарий

Փորագրություններ քարերի վրա. նոր գիրքը կապում է «թզբեհի» աքսորյալներին իրենց պատմություններին

համրիչի քարերին 103 աքսորականների անուններ

Թուրքական բանակի զինվոր Միսաք Ճևահիրճյանը Չանղրը քաղաք գործուղման ժամանակ մոտակա բլուրից վերցնում է միկանիտ քարատեսակը ու բերում-դնում իր պապի քարերի հավաքածուի միկանիտի կողքին։ Դա 1947 թվականին էր։ Պապը՝ թուրքական արքունի բժիշկ Միսաք Ճևահիրճին, նույնպես միկանիտը բերել էր Չանղրըից, ուր նա աքսորվել էր 1915 թվականի ապրիլի 24-ին պոլսահայ մտավորականների հետ։

1985 թվին Ճևահիրճյանն իր պապի անունը կարդում է Հայաստանի պատմության պետական թանգարանում 99 հատիկից բաղկացած համրիչի (թզբեհի) 4-րդ քարի վրա։ Համրիչի յուրաքանչյուր հատիկի վրա մի աքսորականի անուն է գրված։ Միայն 2 հատիկներից մեկի վրա 2, իսկ մյուսի վրա՝ 4 անուններ են գրված: Արդյունքում համրիչը հավերժացնում է 103 անուններ։

Համրիչը փորագրել է աքսորյալ-նահատակ, թաղապետ Վարդերես Աթանասյանը, որ 71-րդ հատիկի վրա փորագրել է նաև իր անունը։ Համրիչը 1965 թվականին Պատմության թանգարանին է նվիրել 1946 թվականին ֆրանսիայից ներգաղթած նրա դուստրը՝ Էժենի Աթանասյան-Գուլբոլյանը, ով մահացել է 1993 թվականին։ Համրիչի անցած ճանապարհը նա պատմել է իր մտերիմ հարևանուհի Մարգարիտ Բարսեղյանին:

(далее…)

28.02.2003 at 00:00 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 952 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/yxeC0uhL 19 hours ago
  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/B5OYbZLq 19 hours ago
  • Կարծում եմ ընտանեկան կապերի վերաբերյալ բանավիճող կողմերը ընդհանություններ էլ ունեն՝ նրանք հիմնականում քրիստոնյա... fb.me/3Y06gWblX 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/4mQarlTNL 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/436CR5u2S 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: