Posts tagged ‘գրաքննություն’

Նոր ամսագիր, հին բանավեճ. գրական հանդեսն իր նախորդի նման արժանանում է գրաքննության

Երևանի երեք գրախանութներ հրաժարվել են «Ինքնագիր» գրական հանդեսի 2-րդ համարը վաճառելուց և վերադարձրել են ամսագրերը «Առէջ» դիստրիբյուտորին, այսպես կոչված, ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով:

Հանդեսի հրատարակիչը զգուշացրել է դիստրիբյուտորին, որ Երևանի խոշոր հինգ գրախանութներից երկուսը նախկինում հրաժարվել էին ընդունել «Բնագիր» հանդեսը, և «Ինքնագիրը» նրանց չի առաքվել:

«Ինքնագիր» հանդեսը հիմնադրել է բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, որը եղել է փակված «Բնագիր» հանդեսի երկու խմբագիրներից մեկը: «Բնագիրը» նույնպես դուրս է եղել ավանդական շրջանակներից բաց սեռական տեսարանների պատճառով:

«Ինքնագրի» երկրորդ համարը, որը տպվել է 250 տպաքանակով և վաճառվում է 1000 դրամով, լույս է տեսել երեք շաբաթ առաջ` 2005 թ. նոյեմբերին հրատարակված առաջին համարից ավելի քան մեկ տարի անց:

Դիստրիբյուտորի հավաստմամբ` գրախանութները հրաժարվում են ընդունել 160 էջանոց «Ինքնագիրը» 38-րդ էջում տպագրված երգերի տեքստի պատճառով:

Երգերում, որոնք ներկայացնում են «պանկ» ուղղության մոտեցումները, օգտագործված է ամերիկյան «այլընտրանքային» պոեզիային հատուկ լեզու, որը, ինչպես և Ամերիկայում, չի համապատասխանում լեզվի ընդունված նորմերին:

(далее…)

Реклама

16.03.2007 at 00:00 Оставьте комментарий

Վաճառք չկա. երևանյան գրախանութները մերժում են գիրքը բացահայտ սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով

24-ամյա գրողը դարձել է փոքրիկ սկանդալի հեղինակ

Կարեն Ղարսլյանն իր «X կադր/վայրկյան» վեպի հրատարակման հետ կապված խնդիրներ ուներ (տես՝ «Թարմ հայացք ուսանողական կյանքին» ակնարկը) : Այժմ կան խնդիրներ կապված վաճառքի հետ:

Մայիսի սկզբին Երևանի հինգ գրախանութներ ընդունել են գիրքը վաճառքի համար, երկու շաբաթ անց 2 գրախանութ դադարեցրել են վաճառքը գրքի բացահայտ սեռական նկարագրությունների պատճառով: Առաջին անգամ Հայաստանի գրախանութներում հայ գրողի գիրքը սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվ բառապաշարի պատճառով մերժել են վաճառքի հանել:

Ղարսլյանը մտել է «Նորք» գրախանութ և տեսնելով, որ դարակներում իր գիրքը չկա, ուրախացել է՝ կարծելով, թե վաճառվել է:

Սակայն մոտեցել է վաճառողը, հարցրել է, արդյոք ինքն է հեղինակը, վերադարձրել է գրքերը և ասել է. — «Դուք կարդացե՞լ եք, թե ինչ եք գրել»։

«Եթե կինս կամ աղջիկս կարդային, ես շատ վատ կզգայի, — ասում է «Նորք» գրախանութի տնօրեն Կարեն Հակոբյանը: — Նորմալ մարդը էսպիսի վուլգար բան կգրի՞»։

Երևանի գրախանութներում վաճառվում են ռուսերեն գրքեր, որոնցում նույնպես կան ոչ ցենզուրային արտահայտություններ և սեռական բաց նկարագրություններ, սակայն դեռևս որևէ բողոք այդ գրքերը չեն առաջացրել։

(далее…)

30.05.2003 at 00:00 7 комментариев


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 830 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Փաշինյանը իրեն Չե Գևարա է զգում, սակայն ավելի շատ զուգահեռներ ունի Ներոնի ու Կալիգուլայի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյ… twitter.com/i/web/status/1… 17 hours ago
  • Սամադուռ վարչապետը կրկին ոտնահարում է աշխատանքային իրավունքը կամ լեգիտիմության հայկական տարբերակը Լեգիտիմը ոչ լեգի… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • «Ազնիվ»֊ը փեշակ չի. նոր Ամուլսարերի սպասելիս Կառավարությունը պրոգրեսիվ եկամտահարկը վերացնելու արդյւոնքում բյուջեն… twitter.com/i/web/status/1… 1 day ago
  • Փաշինյանը սա՞ է ասում. եթե Ամուլ սարը չբացվի, մյուս հանքարդյունաբերությունները շարունակելու են աղտոտել շրջակայքը, ե… twitter.com/i/web/status/1… 2 days ago
  • Ակնհայտ սուտը ստիպեց BBC֊ին մեկ քայլ նահանջել. ադրբեջանական հակահայ ու տեր֊պետրոսյանական հակաղարաբաղցի սև քարոզը Ա… twitter.com/i/web/status/1… 1 week ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: