Posts tagged ‘Իռլանդիա’

ԾՈՒԽԸ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ

«Խաչքարը էստեղ է դրվելու, Էս մարգերը կհանվեն, կմարքվի ամբողջ»,- Արամը ցույց է տալիս էն տեղը ուր պիտի դրվի Դուբլինի Սուրբ երրոդության տաճարի բակում:

Մինչ կհանդիպեինք Չաղլոյին ով կբացատրեր թե ինչպես պիտի հարուստերի ձեռից փողերը առնել ու բաժանել մեր մեջ(տես «Դուբլինցիները»), եղանք էն տեղը ուր պիտի դրվեր Իռլանդիայի հայ համայնքի գլխավոր ձեռքբերումը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը՝ Դուբլինի Սուբր երրոևդության տաճարի բակում էնտեղ, ուր դեկորատիվ սիզամարգերն են:

Արամը հպարտորեն պատմում էր, թե ինչպես են աշխատել, որ հոգևոր ղեկավորությունը ցանկություն հայտնի Դուբլինի ամենահեղինակավոր տաճարում դնել հուշարձանը ու նաև:

Դուբլինի Սուրբ երրոդության տաճարը

Դուբլինի Սուրբ երրոդության տաճարը

Արամը IT-իչնիկ է, Երևանում աշխատել է Սինոփսիսում, բայց որ տեսա խաչքարի իր նկարած էսքիզը, հասկացա որ եթե խաչքարի գործ աներ, խաչքար սարքողների հացը կկտրվեր: Ուրեմն, Արամը հպարտությամբ ցույց է տալիս իր գծագրած խաչքարը, նկարը ուղարկել են Երևան, քանդակել են, և հիմա ուր որ է կհասնի Դուբլին ու դեկտեմբերի 5-ին պիտի դրվի տաճարի բակում: Մի 25 օրից, իսկ ես արդեն Երևանում կլինեմ:

(далее…)

Реклама

23.02.2016 at 19:43 Оставьте комментарий

ԴՈՒԲԼԻՆՑԻՆԵՐԸ

-Դու ձկնորս ես, ձկնորս: Իսկական ձկնորս: Այ տենց, թրաշդ էկած, կեպիով, աշխատել ես ամբողջ օրը, հոգնել ու գալիս ես տուն, քեզ սպասում են հինգ երեխաներդ և կինդ,- Չաղլոն ծիծաղում է ու բաժակը բաժակիս չըխկացնում:

Վատ կյանք չի համեմատած իմ պարապ-սարապ վիճակին, գոնե, երբ առավոտ արթնանում ես հստակ գիտես թե ինչ ես անելու, մանավանդ երբ լուսամուտից էն կողմ խրուչովյան մոխրագույն չորսհարկանիի փոխարեն կապույտ ծովն է:  Իսկ գուցե իրեն Համլետի տե՞ղն է դրել իսկ ինձ՝ Պոլոնյո՞ւսի: Բայց չէ, թեև ավտոբուսները այստեղ երկհարկանի են, բայց մենք Լոնդոնում չենք: Ընդհակառակը մի երկրում,  ուր թեև անգլերեն են խոսում բայց եթե չասեմ ատում են, ապա էնքան էլ չեն սիրում Անգլիան

-Իռլանդերեն հազիվ տասը տոկոսն է խոսում,-ասում է Ջիմ Լոգրանը՝ Ֆրոնտլայն իրավապաշտպան կազմակերպության կամավորը: Մեկ ուրիշն էլ ասում էր՝ 25 տոկոսն է իռլանդերեն խոսում: Իսկ եթե ես ականջիս վստահեմ՝ որ շրջել է իռլանդական երկու քաղաքներում՝ արևմտյան ափին՝ Գալուվեյում, արևելյանում՝ Դուբլինում, ոչ ոք էլ իռլանդերեն չի խոսում:
-Իսկ դու գիտե՞ս իռլանդերեն,-  հարցնում եմ Ջիմին՝ իմ իռլանդացի ամենահին ծանոթն է. նա ինձ Երևան էր զանգել իմանալու համար իրավապաշտպանի դառը կյանքը այս Եվրոպա ձգտող բայց այդպես էլ չհասնող երկրում: Երկհարկանի ավտոբուսի առաջին հարկում Ջիմի հետ նույն նստարանին հայտնվեցի ու նրա խոստովանությունները մինչև հյուրանոց ճանապարհը լավ  կարճացրին:

-Շատ վատ, իմ դպրոցի իռլանդերենի դասատուն սարսափելի էր:

-Իսկ չես ուզո՞ւմ լավ իմանաս:

-փոքր մշակույթը էնքան էլ պետք չի:

-Ո՞ւմ պետք չի: Ո՞վ է որոշողը: Հենց փոքր մշակույթներն են պետք,-բացատրում եմ իմ իրավապաշտպան կոլեգային, որի կազմակերպությունը պաշտպանում է փոքր մշակույթների մեծ իրավապաշտպաններին: Օրինակ Կոլումբիայի Նասա ցեղի համայնքապետ Մարգարիտա Հիլամո Մեստիոին, ով Ֆրոնտ լայնի կոնֆերանսին հուզված պատմում է թե ինչ կռիվ է տալիս իրենց տարածքներն ու ինքությունը պահելու համար ընդդեմ լեռնամետալուրգիական տրանսնացիոնալ կորպորացիաների ախորժակի դեմ, իսկ Ջիմը փոքր մշակույթները խոտան է հանում:

Ջիմը լռեց մի պահ:

-Դուք Հայաստանում հայերեն խոսո՞ւմ եք:

-այո, իհարկե:

Ջիմը էլի լռեց: Ու ես հասկացա, որ եթե հայ չլինեի Հայաստանը ավելի կսիրեի քան Իռլանդիան, բայց որ հայ եմ, ստիպված Իռլանդիան ավելի շատ եմ սիրում:

-Դե երիտասարդությունը միայն փողի մասին է մտածում, ո՞ւմ է պետք իռլանդերենը, կամպյուտերային տեխնոլոգիաներն անգլերեն են:

-բայց դա էնքան էլ լավ չի, չէ՞:

-հա, լավ չի,-մի քիչ անտարբեր մի քիչ ամոթխած ասում է Ջիմը:

-Ջիմ, իսկ դու ինչի՞ մասնագետ ես:

-Իսպաներենի և ֆրանսերենի ուսուցիչ եմ դպրոցում:

-Լավ գիտե՞ս էդ լեզուները:

-Հիանալի:

Գալուվեյ քաղաքում

Գալուվեյ քաղաքում

Մադեր ֆաքեր, ուրեմն երեք լեզու իմանաս, բայց քո ազգային լեզուն չիմանաս: Թե խի պապերդ էդքան արյուն թափեցին Իռլանդիայի անկախության համար, չես հասկանում: Որ էսօրվա օրով ձեր թշնամու լեզուն մնար էլի մայրենի լեզո՞ւ: Եթե լեզվի լծի տակից դուրս չէիք գալու, էլ խի՞ էիք կառավարության լծի տակից դուրս գալիս: Ճիշտ չեմ ասո՞ւմ:

Այ տենց կայսրություն, որ ըմբոստ ժողովուրդներին ներշնչում է թե ազատվել են իր լծից, իրենց բանակները դուրս կհանեն, խաղաղության պայմանագրեր կկնքեն, գնացեք անկախ ապրեք, բայց   իշխանությունը էնպես սողոսկած կլինի նրանց հոգին, լեզուն ու աշխարհը էնպես փոխած կլինի, որ առանց զենք ու զինվորի ազատ իռլանդացին  կես իռլանդացի կես բրիտանացի կդառնա. եթե իռլանդացու խասյաթը տարբեր է, ուրեմն, խասյաթով իռլանդացի, լեզվով ու ավտոբուսով բրիտանացի:

Իսկ թշվառ Ռուսական կայսրությունը հենց ոտը քաշում է, լեզուն մոռանում են: Էսօր Վրաստանում երեսունից ջահել ռուսերեն իմացող վրացի կգտնե՞ս: Ռուսերենը մոռանում են հերիք չի, տեղը սովորում են էն կայսրության լեզուն, որը երբեք չի իշխել իրենց: Այ տենց կլինի կայսրությունը որ իշխի առանց զորք մտցնելու:

Սպասում եմ Արամին 10 րոպե, 15, 20, ըհը, ճիշտ տեղն եմ եկել Օ’ Քոննելի հուշանվերների խանութի մոտ՝ Սպայեր սյան դիմաց, բայց Արամը չկա: Լավ, վերջին օրն է Դուբլինում, մի երկու հուշանվեր առնեմ: Մի հատ սառնարանին կպցնելու մագնիսով իռլանդացու ֆիգուր՝ չաղլո, ցմփոր, անբեղ մորուքով: Ի՞նչ իմանայի, որ կես ժամ հետո նրա հետ գարեջուր եմ խմելու: Նրանց մեջ տարբերությունը էն էր, որ ֆիգուրս բեղերը թրաշել էր, իսկ չաղլոն բեղերը թողել, մուրուքն էր թրաշել:

Կես ժամ, լավ գնամ էլ չի գա: Երբ մի քսան մետր քայլեցի, ասի հետ գամ, կարող ա եկել ա, բաց չթողնեմ հնարավորությունը Դուբլինի հայկական համայնքի հետ շփվելու: Չկա: Լավ, գնամ  Էլ չի գա, բայց էս անգամ գնամ հակառակ ուղղությամբ, դեպի Օ’ Քոնելի արձան, մի մարդու ով դեռ 19-րդ դարի սկզբներին պայքարել է Բրիտանական կայսրության դեմ: Մի քանի քայլ եմ անում ու ըհը, ու մի խատ էլ լրիվ նույն հուշանվերների խանութից, միակ տարբերությունը էն էր որ էս մեկի դիմաց Արամն էր ինձ սպասում:

Պարզվեց որ ընդամենը տասը քայլի վրա մենք 45 րոպե  իրար սպասել ենք:
Մինչև Արամի ընկերները գործից դուրս կգային, ու կգնային քաղաքի էն ծայրի փաբը ուր հայաստանցիները հավաքվում են, ասինք մի-մի բակալ գարեջուր խմենք էնպիսի մի տեղ ուր դուրսը հնարավոր լինի նստել, որ ծխենք: Իռլանդիան էլ է, ինչպես ամբողջ Եվրոպան, միացել ինտրերում չծխող երկրների խմբին, բայց էքստերերը դեռ ազատ է, ուր կարող ես ծանոթանալ շահագործված դասակարգի քաղաքական հայացքներին:

Փաբի բացօթյա հատվածում երկու սեղան իրար էնքան քիփ էին, որ մի սեղանի տեղ էր անցնում, ծխող ու խմող երկու բանվոր ու երեք բանվորուհի քահ-քահ ծիծաղում էին, ու գարեջրի հետ ծխելու սերը մեզ մի կես ժամով դարձրեց իռլանդական բանվոր դասկարգի ընկերը:

Չէ, ոչ մի Պոլոնյուս ու Համլետ, ձկնորսը կոմպիլիենտ է բանվորական սպեցովկայով չաղ ու կենսուրախ, կարմրաթուշ իռլանդացու համար, մենք նույն դասակարգից ենք՝ դու ձկնորս, ես բանվոր, թե չէ ինչ խեռիս լրագրող, ծանր գործը մենք անենք, կյանքը դրանք վայելեն:
Նա որոշեց որ ես ձկնորս եմ էն բանից հետո, երբ իմացավ որ լրագրող եմ: Չէ, իսկապես չարժի որ լրագրող լինի նա,  ով իր հետ հիմա գինես է խմում: Չըրխկ-չըրխկ: Իրար ենք զարկում բաժակները:
Իսկ որ իմացավ Հայաստանից եմ, լրիվ համոզվեց որ ձկնորս եմ:

-Հայաստա՞ն, ըհը, քո նախնիները արգոնավորդներից են եղել, որ գնացել են Ոսկե գեղմը բերելու: Ուրեմն, նավաստի են եղել, դու էլ նրանց ձկնորս ժառանգն ես:

Չհասկացա, Հայաստանը Հունաստանի՞, թե՞ Կոլխիդայի տեղը դրեց: Որ ակադեմիկոս Հերունին ասեր, թե Կոլխիդան Հայաստան է եղել մեր գիտնականները կխնդային վրան: Պիտի անպայման օտարը ասի, որ համոզիչ լինի: Ահա այսպիսի սնոբ մտավորականություն, իր մասնագետին չի վստահում օտարին է վստահում. ըհը, տեսեք, իռլանդացին է ասում: Ափսոս ակադեմիկոս Հերունին չկա, թե չէ կծանոթացնեի մեր իռլանդացի մասնագետի հետ ու նրանք համատեղ աշխատություն կգրեին Կոլխիդայի ու Հունաստանի հայկական ծագման մասին:

-Մենք էլ ունենք մի լրագրող,  Դենիս Օ՚ Բրայենը, միլիարդատեր, ես դրա մաման… ֆոք, ֆոք:

-Ո՞վ, ո՞վ:

Արամը բացատրեց, որ Օ՚ Բրայենը իռլանդացի մեդիամագնատ է:

Դենիել Օ'Քոննելի արձանը

Դենիել Օ’Քոննելի արձանը

Իռլանդացի՞ք են ֆաքին ֆոք ասում, չգիտեմ, բայց Արամը որ արդեն երկու տարի Դուբլինում է ապրում, մեր ախպոր անգլերենը դժվարությամբ է հասկանում:

-Ֆոք, դրանք մեր հաշվին հարստացել են, ֆոք, նրանց սաղ ունեցածը մեր փողերն են, ֆոք, բայց ես գիտեմ ձևը նրանցից փողը հետ բերելու,-ու Չաղլոն ցուցամատն է շարժում սեղանի տակից, ինչպես ատրճանակի ձգանը կսեղմեր ու դարանակալ կկրակեր,- ֆոք, մի փամփուշտ չի՞ դրանց էղած չեղածը,ֆոք,  գըմբ, ու միլիարդները առնում ենք ու բաժանում մեր մեջ, ի՞նչ կասես,-ու ձեռքի ափը պարզում է՝ թըխի գա: Ես էլ չըրխկացնում եմ: Համաձայն ենք ախպեր, քո ասածով: Միայն չհասկացա թե ո՞ւր են նայում իռլանդական հատուկ ծառայությունները:

Բայց մագնատը լավ պրծավ, մի փամփուշտ ընդամենը, մեր ախպերը ավելի դաժան ճակատագիր է նախատեսել Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի համար, մինչև թըրխկացնելը որոշել է բռնաբարել.

-Իսկ Քենին չի պրծնի մենակ կրակոցով, դրան ընդհանրապես պիտի ծծցնել, բերանը դնել ու ծծցնել….,- ու ձեռքերով ցույց է տալիս թե ինչպես է Քենիի գլուխը իր ոտքերի արանքում,- ի՞նչ կասես,-ու պարզում է ափը՝ թխի գա: Չըրխկ: Թեև Քենիի դեմ բան չունեմ, հակառակը իռլանդական հասարակական կազմակերպությունը Քենիի ղեկավարած պետության աջակցությամբ ինձ հրավիրել է Իռլանդիա, բայց դասակարգային համերաշխությունը ավելի բարձր է քան անձնական շահը:

-Այ քեզ բան, մի անգամ եղավ բոլշևիզմը, էլի են ուզո՞ւմ: Լավ տրամաբանություն ա, մի հատ կրակում ես ու վերջ: Ե՞րբ ա կրակելով հարց լուծվել,- Արամին հեչ դուր չեկան Չաղլոյի քաղաքական հայացքները: Նա արդեն երկու տարի Իռլանդիայում է, աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հսկայական հարկեր է տալիս, որոնց շնորհիվ բազմաթիվ գործազուրկներ առոք-փառոք ապրում են, թե որոշես եվրոպայում պարապ-սարապ ապրես, Իռլանդիան իսկը քո համար է, ու նյարդայանում է, որ  Չաղլոն տեռորով ուզում է ուրիշի փողերը յուրացնել: Բայց ինձ թվում է չի յուրացնի, իսկապես արդար կբաժանի, ես էլ թեև իռլանդացի չեմ, բայց ինձ էլ մի բան կտա:

-Էստեղ չաշխատելը ավելի է ձեռ տալիս, քան աշխատելը,-արդեն երեկոյան էն քաղաքի ծայրի փաբում ասում է Վահեն: Նա էլ յոթ տարի է  Դուբլինում է, էլի այթի ոլորտում,- մի հատ բժշկի դուռը ծեծես, 60 եվրո տալիս ես, իսկ որ չես աշխատում, ձրի մտնում է բժշկի մոտ:

— Դուբլինի հարավում գներն ավելի էժան են քան հյուսիսում,-պատմում է Վահեն,- Նոր տարուն ասի գնամ, էնտեղ առևտուր անեմ, որ մի քիչ փող խնայեմ: Հինգ շիշ օղի եմ առել, ավտոյից օղիները հանում եմ, մեկ էլ հարևանս տեսավ: Իմացավ, որ հարավից եմ առել, սկսեց խոսալ՝ էս խի՞ ես գնացել ուրիշ թաղից առել, մեր թաղից առնեիր, որ մեր բյուջե փող մտներ: Այ քեզ բան, ուրեմն 52 հազար եվրո հարկ տամ, քեզ ու մարդուդ իմ հաշվին պահեմ(երկուսն էլ չեն աշխատում), մի երկու եվրո էլ չկարանա՞մ խնայեմ էրկու շիշ օղու մեջ:

tert.am

13.02.2016 at 23:36 Оставьте комментарий

Որ գույնն է ավելի ազնիվ. սպիտակ և կարմիր խոհեր դուբլինյան համաժողովից

-Լեոնիդ, կներես մի հարց տամ, դու բելառո՞ւս ես թե՞ ռուս:

-Ես բելառուս եմ,-հպարտորեն ասում է Լեոնիդը:

Ուրեմն, ինչպես գրել եմ «Ադրբեջանում իրավապաշտպան մնացե՞լ է. խոհ դուբլինյան համաժողովից», Դուբլինի Մեսպլի հյուրանոցում չորս օր ապրեցի բելառուս իրավապաշտպան Լեոնիդ Սուդալենկոյի հետ:

Մենք՝ իրավապաշտպաաններս մասնակցում էինք ֆրոնթլայն կազմակերպության կոնֆերանսին՝ Դուբլինյան ութերորդ պլատֆորմին:

(далее…)

08.01.2016 at 23:58 Оставьте комментарий

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՄՆԱՑԵ՞Լ Է. ԽՈՀ ԴՈՒԲԼԻՆՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՑ

Համարիս դուռը բաց է, ըհը, արդեն սենյակս մարդ են բերել: Front Line Defenders (առաջին գծի իրավապաշտպաններ)կոնֆերանսի միակ վատ բանը էն էր, որ Դուբլինի Մեսպիլ հյուրանոցի սենյակը միայնակ վայելելու հնարավորությունից զրկված եմ: «Գիտեք, մեր բյուջեն հնարավորություն չէր տալիս յուրաքանչյուր մասնակցի առանձին սենյակ տալ» ասաց իռլանդուհին այն բանից հետո երբ  դեմքս դժգոհ արտահայտություն ստացավ: Ինչի՞ դժգոհեցի, քանի որ եղել էր, երբ Թիֆլիսում ինձ ուզում էին գցել ինչ որ մեկի հետ համատեղ սենյակ, դեմքի նույն դժգոհությունը աշխատեց: Բայց իրոք հասկանում եմ՝ աշխարհի հարյուր երկրից 130 իրավապաշտպանի առանձին սենյակներում տեղավորելը թանկ կնստեր:

Բայց տեսնես ի՞նչ ազգի հետ եմ ապրելու:

(далее…)

05.01.2016 at 23:50 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 952 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/yxeC0uhL 19 hours ago
  • Գեմաֆին Գասպարյան. Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվա յան ծառերի տակ... fb.me/B5OYbZLq 19 hours ago
  • Կարծում եմ ընտանեկան կապերի վերաբերյալ բանավիճող կողմերը ընդհանություններ էլ ունեն՝ նրանք հիմնականում քրիստոնյա... fb.me/3Y06gWblX 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/4mQarlTNL 1 day ago
  • Մարկ Նշանեանի երեք մասից բաղկացած դասխոսությանը, որ կլինեն ՆՓԱԿ֊ում հոկտեմբերի 20-ին, 27֊ին և նոյեմբերի 3-ին(3... fb.me/436CR5u2S 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: