Posts tagged ‘Կարեն Ղարսլյան’

Կարեն Ղարսլյանի նոր գիրքը. հայկական կոնտրկուլտուրան մեռած չի

Բարև ձեզ, ես Կարենի հայրն եմ: Բարև ձեզ, շատ ուրախ եմ: Ձեռքը սեղմեցի ու պատկերը եկավ`  Արամը չստով տալիս ա հեռուստացույցին: Պատկերը Կարեն Ղարսլյանի «password» վեպի էն հատվածն ա որ տպեցինք Ինքնագիր գրական հանդեսի հենց առաջին համարում.

«Պիզդե՛ց։

Սա լսածս ամենաառաջին հետսովետական նախադասությունն էր։ Հնչեց հորս բերանից «Վրեմյա» համասովետական լրատվական հաղորդման ժամանակ Սովետական Միության փլուզման մասին պաշտոնական հայտարարությունից մեկ վայրկյան անց։ Ընտանիքն ամբողջ կազմով՝ պապաս, մամաս, քույրս ու ես, սսկված նայում էր մեկ ուղղությամբ՝ Գորբաչովի խալին։

Կհարցնեք` բա ո՞րն էր հետսովետական շրջանում տեսածս ամենաառաջին բանը։ Հորս չստի թայը` մեր կիսամեռ Ռադուգա հեռուստացույցի էկրանի հետեւում թաքնված Գորբաչովի խալի տեղը»։

(далее…)

09.06.2011 at 00:00 Оставьте комментарий

Վաճառք չկա. երևանյան գրախանութները մերժում են գիրքը բացահայտ սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով

24-ամյա գրողը դարձել է փոքրիկ սկանդալի հեղինակ

Կարեն Ղարսլյանն իր «X կադր/վայրկյան» վեպի հրատարակման հետ կապված խնդիրներ ուներ (տես՝ «Թարմ հայացք ուսանողական կյանքին» ակնարկը) : Այժմ կան խնդիրներ կապված վաճառքի հետ:

Մայիսի սկզբին Երևանի հինգ գրախանութներ ընդունել են գիրքը վաճառքի համար, երկու շաբաթ անց 2 գրախանութ դադարեցրել են վաճառքը գրքի բացահայտ սեռական նկարագրությունների պատճառով: Առաջին անգամ Հայաստանի գրախանութներում հայ գրողի գիրքը սեռական նկարագրությունների և ոչ նորմատիվ բառապաշարի պատճառով մերժել են վաճառքի հանել:

Ղարսլյանը մտել է «Նորք» գրախանութ և տեսնելով, որ դարակներում իր գիրքը չկա, ուրախացել է՝ կարծելով, թե վաճառվել է:

Սակայն մոտեցել է վաճառողը, հարցրել է, արդյոք ինքն է հեղինակը, վերադարձրել է գրքերը և ասել է. — «Դուք կարդացե՞լ եք, թե ինչ եք գրել»։

«Եթե կինս կամ աղջիկս կարդային, ես շատ վատ կզգայի, — ասում է «Նորք» գրախանութի տնօրեն Կարեն Հակոբյանը: — Նորմալ մարդը էսպիսի վուլգար բան կգրի՞»։

Երևանի գրախանութներում վաճառվում են ռուսերեն գրքեր, որոնցում նույնպես կան ոչ ցենզուրային արտահայտություններ և սեռական բաց նկարագրություններ, սակայն դեռևս որևէ բողոք այդ գրքերը չեն առաջացրել։

(далее…)

30.05.2003 at 00:00 7 комментариев

Թարմ հայացք ուսանողական կյանքին. նոր վեպը հեռանում է ավանդական գրելաոճից

Երիտասարդ գրող Կարեն Ղարսլյանը երջանիկ է ինտերնետային տարբերակի կողքին վերջապես տեսնել իր գիրքը նաև տպագիր վիճակում:

«Մենք կմնանք ուտոպիստներ՝ երազելով իդեալի մասին, բայց ըստ էության գարշանք զգալով դրա իրականացումից»։

Այս արտահայտությունը դուրս է քաշված Կարեն Ղարսլյանի «X կադր/ վայրկյան» վեպի հոսքից, ուր հոսում են ու բախվում ընթերցողի ուշադրության ափին լատինատառ հայերեն նամակներ (ինչպիսիք գրում են էլեկտրոնային փոստով), ջոյսյան ոճի կիրառմամբ ճմռթված բառեր, որոնք իմաստից դուրս են եկել և վերածվել մեզ շրջապատող հնչյունների, համակարգչային և ապրանքային նշաններ, Երևանում օգտագործվող անգլերեն ու ռուսերեն արտահայտություններ և հայհոյանքներ։

Այս հոսքը որոշակի հուն ունի, որը Բրյուսովի ուսանողի և նրա ընկերոջ՝ Ճիժի թափառումներն են երևանյան փողոցներով («Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գրախանութից փսխվելիս շատախոսելով թեքվեցինք Արամի փողոցի ուղղությամբ»):

«X կադր/վայրկյան» վեպի շնորհանդեսը եղավ մայիսի 2-ին ՆՓԱԿ-ում։ Գիրքը, որը կազմված է Կարեն Ղարսլյանի վեպից, «Անձնադրվագներ» շարքից և այլ գործերից, հրատարակել է «Բնագիր» գրական հանդեսը որպես իր չորրորդ համար։ Մինչև տպագրությունը այն արդեն դրված էր էլեկտրոնային էջում (www.bnagir.am

Ղարսլյանը գրել է վեպը 2001 թվին, սակայն դրա մեջ տեղ գտած ոչ ցենզուրային արտահայտությունների պատճառով չէր կարողանում հրատարակիչ գտնել։

«Փորձեցի հրատարակել գրողների միությունում, որտեղ երիտասարդ գրողների առաջին գրքերն են տպում, — ասում է Կարեն Ղարսլյանը: — Գրողների միության նախագահն ասաց՝ ես կողմ եմ, որ տպվի, բայց որպես նախագահ չեմ կարող։ Հետո մի տեղ էլ մերժեցին։ Եթե «Բնագիրը» չլիներ, պիտի փող հավաքեի, ու չգիտեմ երբ կտպվեր»։

(далее…)

09.05.2003 at 23:54 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 750 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցիցի մեկը գրկում է... fb.me/9gG0YXjtX 1 week ago
  • 5 of 5 stars to Beloved by Toni Morrison goodreads.com/review/show/20… 1 week ago
  • fb.me/9fq6X3E8B 1 week ago
  • Aida Papikyan Աիդա Պապիկյան. Հարաբերությունները բանակում. «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես... fb.me/3JuPqgsRY 1 week ago
  • Անտիպ Որբունի. հայր Նորվան վարդապետը ինծի ըսած էր, որ ալ հիմա կրնամ հանգիստ ըլլալ, ձէր կինը ձեզմէ հեռացուցի, որ... fb.me/xukRuFDv 2 weeks ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: