Posts tagged ‘Հայ Հեղափոխական Դաշնակցություն’

Դարձիր Սու և Դաշնակցությունը կողքիդ կկանգնի

Արդյո՞ք այն բանից հետո, երբ Դաշնակցությունը կանգնեց Սու ցեղախմբի կողքին ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը դադարեցրեց Հյուսիսային Դակոտայում նավթամուղի կառուցումը:

ԱՄՆ կառավարությունը այս հուլիսին համաձայնություն էր տվել Dakota Access Pipeline կոչվող 3,8 միլիարդ դոլար արժողության 1890 կմ նավթամուղի կառուցմանը, որը Հյուսիսային Դակոտայից անցնելու էր չորս նահանգներով մինչև Իլինոյս: Ընդդեմ նավթամուղի կառուցման  Հյուսիսային Դակոտայի հնդկացիների դակոտա և լակոտա ցեղերը սկսեցին ցույցեր անել(այդ երկուսին էլ անվանում են Սու): Նրանք գարնանից վրանային ճամաբար էին խփել նավթամուղի կառուցման տեղում: Նրանց բողոքին միացան տարածքի ֆերմերներն ու մի շարք քաղաքական գործիչներ: Ցուցարաները վստահ են, որ նավթամուղը ապականելու է շրջական  միջավայրը, հատկապես ջրային պաշարները՝ Միսուրի գետն ու լճերն ու նաև իրենց սրբատեղիներն ու նախնիների հիշատակը հավերժացնող կոթողները: Խաղաղ ցույցերը ոստիկանությունը բռնությամբ փորձեց ցրել, բախումներից բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, հարյուրից ավել մարդ ձերբակալվեց: Սակայն բռնության արդյունքում նավթամուղի դեմ պայքարը ավելի թեժացավ, գնալով ավելացան հնդկացիների աջակիցները:

Հյուսիսային Դակոտայում, լուս՝ telesurtv.net

Հյուսիսային Դակոտայում, լուս՝ telesurtv.net

(далее…)

07.12.2016 at 14:19 Оставьте комментарий

Սերժ Սարգսյանը հասարակության հայելին է

 

«Տվեք ինձ մի ողորմելի, անտանելի մարդու անուն, և ես նրա մասին լավ բաներ կպատմեմ»:

Ասում էր Լևոն Ներսիսյանը: Մենք ոչ մեկի անունը չտվեցինք այդպես էլ, բայց հիմա կուզեի նրան հարցնել՝ ի՞նչ կպատմեք Սերժ Սարգսյանի մասին:

Կարծում եմ, որ Լևոն Ներսիսյանի վրա ազդեցություն չէին ունենա իշխանության կոչումներն ու նվերները ոչ էլ ամբոխին կքծներ: Նա իր հայացքը չէր փոխի նյութական բարիքների ծանրության տակ: Ուրեմն, նա կգտներ ինչ-որ լավ բան ասելու, անկեղծ բան, որը չեն գտնում Հայաստանի ընդդիմադիրները. նրանք ու ընդհանրապես հազարավոր մարդիկ Սերժ Սարգսյանի մասին ոչ մի լավ բան չեն կարող ասել:

Բայց ո՞վ է Սերժ Սարգսյանը, լուսնի՞ց է եկել, թե՞ նույն միսուարյունից է, ինչ նրանից դժգոհողները, մեկ այլ մոլորակի՞ց է, թե՞  Հայաստանյան միջավայրում հղկված հասարակական էակ, ինչ-որ կոլբայում առանց արտաքին միջամտության առաջացած արարա՞ծ է, թե՞ ընկերական, կուսակցական, վարչական, պետական աստիճաններով բարձրացած մեկը:

Ուրեմն, Սերժ Սարգսյանն արդյունքն է այն հասարակության, որ ձևավորվեց այս 25 տարիներին Խորհրդային միության փլուզման արդյունքում, նա հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել:

Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան: Լուս.՝ aravot.am

Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան: Լուս.՝ aravot.am

Այդ հայելու մեջ իրենց կտեսնեն բոլորը, բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու մտավորականները:

(далее…)

02.12.2016 at 10:03 Оставьте комментарий

Խորհուրդ դաշնակցությանը. Քիմ Քարդաշյանին ներկայացրեք որպես հայ կնոջ օրինակելի տիպար

kardashian colection

Քարդաշյան նորաձևության հավաքածուն

Դաշնակցության բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը երեկ «Ուվագծով» ասում է.

«Չեմ ասում որ մենք մեր արժեքները պիտի փոխենք, մենք չենք ասում, որ Քիմ Քարդաշյանը մեր տիպարն է որպես աղջիկ որպես կին, բայց նաև չի նշանակում որ ինքը իրավունք չունի, որ ինչ որ բան է ուզում հորը հիշատակին, ինչ գիտնամ, նախնիների հիշատակին, մենք դրան պիտի արգելք կենանք»:

(далее…)

16.04.2015 at 10:05 Оставьте комментарий

Այլ Դաշնակցություն. «Որպես Ավստրալիայում ՀՅ Դաշնակցության անդամ և միասեռական, ես խորապես վրդովված եմ…»

Բազմազանության երթի դեմ հակացույց մայսի 21-ին

Այս երկու իրարամերժ խոսքերը հակառակորդ քաղաքական ուժերի չի պատկանում, երկուսն էլ նույն կուսակցության` Դաշնակցության անդամներն են արտասանում:

«Մենք նոյնքա՛ն խստութեամբ կը դատապարտենք այդ յանցագործ արարքին տուն տուող անհանդուրժողութեան ու սեռային նախասիրութեանց հիման վրայ խտրականութեան մտայնութիւնը: Մենք կ՛ակնկալենք, որ յանցագործները բռնուին եւ արժանանան օրէնքով նախատեսուած պատիժի», ասում է ՀՅԴ արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանն:

«Հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ»,-ասում է դաշնակցական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:

(далее…)

22.05.2012 at 09:09 Оставьте комментарий


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 750 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցիցի մեկը գրկում է... fb.me/9gG0YXjtX 1 week ago
  • 5 of 5 stars to Beloved by Toni Morrison goodreads.com/review/show/20… 1 week ago
  • fb.me/9fq6X3E8B 1 week ago
  • Aida Papikyan Աիդա Պապիկյան. Հարաբերությունները բանակում. «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես... fb.me/3JuPqgsRY 1 week ago
  • Անտիպ Որբունի. հայր Նորվան վարդապետը ինծի ըսած էր, որ ալ հիմա կրնամ հանգիստ ըլլալ, ձէր կինը ձեզմէ հեռացուցի, որ... fb.me/xukRuFDv 2 weeks ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: